20.4 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Բոլշեւիկնե­րի կողմից Կապա­նի գրա­վումից հետո Նժդե­հի կողմնա­կիցնե­րը շարունա­կում էին կազմա­կերպչա­կան աշխա­տանքնե­րը։ Տարբեր գյուղե­րում կային մարտա­կան խմբեր, որոնք պատրաստ էին առա­ջին իսկ հնա­րա­վո­րության դեպքում զենքի դիմել։

1920թ. հոկտեմբե­րին, երբ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ծանր մարտեր էր մղում թուրքա­կան բանա­կի դեմ, Խուստուփում ամրա­ցած Նժդեհն իր մարտիկնե­րի հետ նոր հարձա­կում էր ծրագրում. սեպտեմբե­րի նահանջն ու Կապա­նի կորուստը չէին հուսալքել Լեռնա­հա­յաստա­նի հերոսնե­րին։ Նժդե­հի ուժե­րը վերջնա­կա­նա­պես ջախջա­խե­լու մտադրությունից չէին հրա­ժարվում նաեւ բոլշեւիկնե­րը։

1920թ. հոկտեմբե­րի 1‑ին Կարմիր բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րը վերսկսում են հարձա­կումը Գենվա­զի ուղղությամբ, որն ուներ նաեւ ավե­լի խոշոր ռազմա­քա­ղա­քա­կան նպա­տակ՝ միա­վորվել Նախի­ջեւա­նի հետ։

«Գենվա­զում կռիվնե­րը շարունակվում են նախկին թափով։ Սեղմում են մեզ երկու կողմից՝ 1. Շվա­նի­ձո­րի, 2. Օրդուբա­դի։ Կասկա­ծից դուրս է, որ Ադրբե­ջա­նը որո­շել է կապվել Նախի­ջեւա­նի հետ՝ վերացնե­լով մեջտե­ղից Գենվա­զը»,- Հայաստա­նի Հանրա­պե­տության զինվո­րա­կան նախա­րա­րին հեռագրում էր Աշոտ Մելիք-Մուսյա­նը։

Զանգե­զուրին օգնության հասնե­լու եւ թշնա­մու ուժե­րը շեղե­լու համար հայկա­կան զորա­մա­սե­րը Դարա­լագյա­զից անցնում են հարձակման Սիսիա­նի ուղղությամբ։ Հոկտեմբե­րի 2‑ին Նժդե­հի մարտիկնե­րը թեւանցում են հակա­ռա­կորդին Կարճեւա­նի մոտ եւ ստի­պում նահանջել։ Շվա­նի­ձո­րի վրա հակա­ռա­կորդի բոլոր գրոհնե­րը նույնպես հետ են մղվում։

Զեկուցե­լով ռազմա­կան դրությունը՝ Նժդե­հը գրում էր, որ հաջո­ղության հասնե­լու դեպքում ինքը սկսե­լու է Կապարգողթի ազա­տագրման գործո­ղությունը։ Միա­ժա­մա­նակ, արդեն որե­րորդ անգամ նա Հայաստա­նի կառա­վա­րությունից օգնություն էր խնդրում.«Մի ավե­լորդ անգամ եւս խնդրում եմ արա­գացնել ձեր օգնությունը։ Ոչ մի կերպ չեմ կարո­ղա­նում հաշտվել այն մտքի հետ, որ դուք կարող եք անտես առնել Ղափա­նի, Գենվա­զի եւ Գողթա­նի ռազմա­կան խոշոր նշա­նա­կությունը մանուկ Հայաստա­նի համար, ինչպես նաեւ այդ շրջաննե­րի հերո­սա­կան ժողովրդի ֆիզի­կա­կան գոյության կարեւոր խնդի­րը»,- գրում էր նա։

11-ՐԴ ԲԱՆԱԿԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Հոկտեմբե­րի 4‑ին 11-րդ բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րը երեք ուղղությամբ կրկին անցնում են հարձակման։ Հայկա­կան ուժե­րը, չնա­յած հերո­սա­կան դիմադրությա­նը, ստիպված են լինում թողնել գյուղը եւ դիմադրությունը շարունա­կել Բարթազ, Շահբազ Յուրդի եւ Ալանգյազ գծում։ Զինամթերքի խիստ պակա­սը ստի­պում էր դիմել հին ու փորձված գիշե­րա­յին հարձա­կումնե­րի, պայթուցիկ տակառնե­րով թշնա­մուն խուճա­պի մատնե­լու եւ ոչնչացնե­լու մարտա­վա­րությա­նը։ Ալանգյա­զի մոտ Նժդե­հի մարտիկնե­րի մոտ 20-հոգա­նոց խումբը Նախի­ջեւա­նի կողմից եկող կարմիրբա­նա­կա­յիննե­րի 100-հոգա­նոց ստո­րա­բա­ժանմա­նը դարա­նա­կա­լում է ձորում։ Երբ թշնա­մին անցնում է նեղ կածա­նով, երկու կողմից գլորվում են պայթուցիկ տակառնե­րը, որոնք ցաքուցրիվ են անում զինվորնե­րին։ Ողջ մնա­ցածնե­րը շտա­պում են հանձնվել, եւ մեծ է լինում նրանց զարմանքը, երբ զենքը ձեռքին ընդա­ռաջ են դուրս գալիս հազիվ 20 զինվոր։ Հաջորդ օրն արդեն թշնա­մին ստիպված նահանջում է Օրդուբադ։

Հոկտեմբե­րի 5‑ին Նժդե­հը հերթա­կան կոչն է ուղղում Կապա­նի բնակչությա­նը։ Նա ասում էր, որ քաղա­քի անկումից հետո ինքը մի խումբ քաջե­րով պայքա­րում է Կապա­նի կորցրած փառքը վերա­կանգնե­լու համար.«Ղափա՛ն, զղջո՞ւմ ես արարքիդ համար. ի՞նչ եղավ Ադրբե­ջա­նին ծախված հայ սրի­կա­նե­րի քեզ խոստա­ցած արքա­յությունը։ Ոտքի՛, խաբված ժողո­վուրդ, ոտքի ել, փրկությունդ մոտ է, ոտքի, զենքը ձեռքիդ, կազմ ու պատրաստ ինձ սպա­սիր Խուստուփից»։

Սկսվում է Կապա­նի ապստամբության նախա­պատրաստությունը։

ՆԺԴԵՀԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ

Բոլոր կողմե­րից շրջա­պատված, միայնակ կռվե­լով անհա­մա­չափ հզոր թշնա­մու դեմ՝ Նժդե­հը փորձում էր օգնության ճանա­պարհներ գտնել։ Նրա դիմումնե­րը Հայաստա­նի կառա­վա­րությա­նը մնում էին անպա­տասխան։ Հոկտեմբե­րի 3‑ին նա հեռագրում էր Երեւան, որ արդեն 100 օր է՝ լիո­վին կտրված է Հայաստա­նի Հանրա­պե­տությունից։

«Միայն իմ զինա­կիցնե­րը գիտեն, թե ինչ ռազմա­դա­վե­րի, ինչ թշնա­մու համար անծա­նոթ տակտի­կա­կան ձեւե­րի, ինչ երբեմն խենթության հասնող խիզախ քայլե­րի եմ դիմել ռազմամթերքի ծախսը ամե­նա­մի­նի­մալ չափե­րի հասցնե­լու համար։ Կռվել եմ ուժա­նա­կով, պայթուցիկ տակառնե­րով, տեղումս պատրաստած սվիննե­րով։ Ցերեկնե­րը դիմել եմ պաշտպա­նո­ղա­կա­նի, գիշերնե­րը՝ волчья տակտի­կա­յի»,- գրում էր Նժդե­հը։

Լիա­կա­տար շրջա­փա­կումը մասամբ մեղմե­լու համար Նժդե­հը փորձում է հարա­բե­րություններ հաստա­տել Իրա­նի հետ։ Իր հուշե­րում գրում է, որ 1920թ. սեպտեմբե­րին բոլշեւիկնե­րը հաստատվել էին նաեւ Իրա­նի մի շարք շրջաննե­րում՝ Լենքո­րա­նում, Ռեշտում եւ Ղազվի­նում, իսկ 11-րդ բանա­կի 20-րդ հեծյալ բրի­գա­դը եւ երկու գունդ պետք է անցնեին Խուդաֆե­րի­նի կամուրջը եւ առա­ջա­նա­յին դեպի Ատրպա­տա­կան։ Սեպտեմբերյան հաջող մարտե­րից մի քանի օր անց պարսից խանե­րից մեկը՝ Մութա­լիմ Սահրանգը, Կարճեւա­նում հանդի­պում է Նժդե­հին, շնորհա­վո­րում հաղթա­նակնե­րի համար։ Նժդեհն իր հերթին խնդրում է թույլ տալ իր ներկա­յա­ցուցիչնե­րին անարգել տեղա­շարժվել Գենվազ-Թավրիզ ճանա­պարհով։

«Խնդիրս հարգվում է եւ նույն օրը երե­կո­յան դեմ խանի հետ Գեդեոն Տեր-Մինասյա­նը իմ որոշ հանձնա­րա­րություննե­րով անցնում է Ատրպա­տա­կան»,- գրում է Նժդե­հը։ Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ նա ցանկա­նում էր ֆինանսա­կան, ռազմա­կան կամ այլ կարգի օգնություն ստա­նալ Իրա­նի տարբեր շրջա­նակնե­րից։

Այս հանդի­պումից եւ ներկա­յա­ցուցիչնե­րին ուղարկե­լուց մի քանի շաբաթ անց Նժդե­հը ստա­նում է բացա­սա­կան պատասխան։ «Թավրի­զից ոչ մի հույս չկա օգնության։ Բոլորն էլ լալիս են, թե առեւտուր չկա, փող չկա եւ այլն, եւ այլն։ Երկու-երեք հեռա­գիրներ ենք խփած Երեւան ձեր դրության եւ կարիքնե­րի մասին, բայց մինչեւ օրս ոչ մի պատասխան։ Գեդեոն Տեր-Մինասյան, 1920թ., 23 հոկտեմբե­րի»։

Նժդե­հը հանդի­պում է նաեւ Մեհթի խանին ու նրա եղբո­րը, ովքեր խոստա­նում են անհրա­ժեշտ տեղե­կություններ տրա­մադրել Նժդե­հին։ Գեդեոն Տեր-Մինասյա­նից բացի, շուտով Իրան է մեկնում նաեւ Աշոտ Մելիք-Մուսյա­նը։ Իրա­նի խանե­րի եւ Նժդե­հի բանակցություննե­րի արդյունքում ձեռք է բերվում մի քանի պայմա­նա­վորվա­ծություն՝ 1. Կանո­նա­վոր կապեր հաստա­տել Թավրի­զի հետ, 2. Խանե­րը հանձն են առնում Նժդե­հին տեղե­կություններ տրա­մադրել Օրդուբա­դի կողմից հարձակվող Կարմիր բանա­կի մասին։

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Բոլշեւիկնե­րի կողմից Կապա­նի գրա­վումից հետո Նժդե­հի կողմնա­կիցնե­րը շարունա­կում էին կազմա­կերպչա­կան աշխա­տանքնե­րը։ Տարբեր գյուղե­րում կային մարտա­կան խմբեր, որոնք պատրաստ էին առա­ջին իսկ հնա­րա­վո­րության դեպքում զենքի դիմել։ Նրանք ակտի­վո­րեն հետա­խուզում էին տեղանքը, հետեւում բոլշեւիկյան զորքե­րի տեղա­շարժին, սպա­ռա­զի­նությա­նը։ Հոկտեմբե­րի 8‑ին Խուստուփի լանջե­րին փռված Արխա­լըղ գյուղում տեղի է ունե­նում Նժդե­հի վաշտա­պետնե­րի գաղտնի հանդի­պումը, որտեղ որոշվում է միացյալ ապստամբություն սկսել Կապա­նում։

Կարմիրբա­նա­կա­յիննե­րը տեղյակ էին նախա­պատրաստվող ապստամբության մասին եւ լրա­ցուցիչ ուժեր էին կենտրո­նացնում։ Կապա­նի տարբեր հատվածնե­րում ամրացվում են 251-րդ եւ 252-րդ հրաձգա­յին գնդե­րը, իսկ Հանքե­րի մոտա­կա գյուղե­րում կար շուրջ 400 զինվոր։

Ապստամբությունը սկսվում է հոկտեմբե­րի 9‑ին, երբ Նժդե­հի զինա­կիցնե­րից Արմե­նակ Դավթյա­նի մարտիկնե­րը ձերբա­կա­լում են Ճակա­տեն գյուղի հեղկո­մի անդամնե­րին ու գրա­վում գյուղը։ Համա­ձայն պայմա­նա­վորվա­ծության՝ Խուստուփի մոտ պետք է հավաքվեր Գենվա­զի մոտ 300 մարտիկ, սակայն Շվա­նի­ձո­րի գծում նկատվել էր հակա­ռա­կորդի զորքե­րի շարժ, եւ հայե­րը ստիպված մնա­ցել էին տեղում։ Չնա­յած այս անսպա­սե­լի իրա­դարձությա­նը՝ Նժդե­հը յոթ ընկե­րոջ հետ շտա­պում է Կապան, որտեղ հանդի­պում է Գերա­սիմ Աթա­ջանյա­նի եւ Արմե­նակ Դավթյա­նի մարտիկնե­րին՝ ընդհա­նուր մոտ 50 հոգի։ Նրանք գիշե­րը շարժվում են դեպի Գյութկում գյուղը, որի բոլշեւիկյան զորա­մա­սը անհոգ քնած էր, նույնիսկ պահակներ չկա­յին։ Հայե­րը շրջա­պա­տում են դպրո­ցի շենքը, եւ մի խումբը ներս է մտնում։ Կարմիրբա­նա­կա­յիններն արթնա­նում են եւ տեսնե­լով զինված մարդկանց՝ հասկա­նում, որ դիմադրությունն անի­մաստ է։ Նժդեհն ասում է, որ իրենց պետք է միայն զենքն ու զինամթերքը, ու երաշխա­վո­րում զինվորնե­րի կյանքը։ Նույն օրը ապստամբնե­րը տարբեր գյուղե­րում զինա­թա­փում կամ ոչնչացնում են թշնա­մուն եւ տարբեր կողմե­րից մոտե­նում Հանքե­րին։ Զորա­մա­սի վրա նետված պայթուցիկ տակառներն ու կատա­ղի հրաձգությունը խուճապ են առա­ջացնում, եւ կարճ ժամա­նա­կում բնա­կա­վայրն ամբողջո­վին գրավվում է։ Կարմիրբա­նա­կա­յիննե­րը անկա­նոն դիմադրությամբ նահանջում են Գորիս եւ Գեղվա­ձոր։ Հոկտեմբե­րի 10-ին Կապանն ազա­տագրված էր։ Փախուստի դիմած հակա­ռա­կորդը թողել էր մոտ 20 գնդա­ցիր, 200 հրա­ցան, 200-ից ավե­լի ձի, 100 000 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Հետապնդե­լով թշնա­մուն՝ կատա­ղի մարտեր են ծավալվում Կավարտ եւ Բարա­բա­թում գյուղե­րում, որոնց մասնակցում էին նաեւ հայ բոլշեւիկներն ու տեղա­կան հեղկոմնե­րը։ Շուտով, սակայն, նրանք շրջա­պատվում են եւ հանձնվում։ Հաջորդ օրը հեղկոմնե­րի նախա­գահներն ու ակտիվ բոլշեւիկնե­րից մի քանի­սը գնդա­կա­հարվում են։

Երկօրյա մարտե­րում Նժդե­հի մարտիկնե­րը գերե­վա­րում են շուրջ 500 զինվոր, որոնք շուտով մեծ դժվա­րություններ են ստեղծում. սուղ սննդի ու մարդկանց պակա­սության պայմաննե­րում դժվար էր գերի­նե­րին կերակրել եւ պահպա­նել։ Նժդե­հը կրկին դիմում է Հայաստա­նի իշխա­նություննե­րին.

«Հայաստա­նի պառլա­մենտի անդամներ Ե. Միրաքյան եւ Գ. Բալա­յան

Սիր. Ընկերներ!

Պողոսն ինձ գրում է, որ հարցապնդել է Ձեզ, թե կարե­լի՞ է Ղափա­նում իմ գերի վերցրած բոլշեւիկնե­րին, թվով 500 հոգի, փոխադրել Դարա­լագյա­զով Հայաստան։

Գերի­նե­րի փոխադրության համար սա չորրորդ անգամն է, որ գրում եմ, դիմում, խնդրում, որ ինձ եւ Ղափա­նը ազա­տեք սրանցից, որովհե­տեւ տնտե­սա­կան սուր կրի­զի­սի շնորհիվ մենք հնա­րա­վո­րություն չունենք սրանց մի ավե­լորդ օր անգամ կերակրե­լու։

Ես սրանց բաց թողնել, հանձնիլ աշխարհի չորս քամի­նե­րին չեմ կարող, որովհե­տեւ իրենք էլ՝ գերի­նե­րը չեն թաքցնում, որ եթե ընկան Ադրբե­ջան՝ այնտեղ նրանց նորից կզի­նեն եւ կուղարկեն Ղափա­նի դեմ։ Վերջա­պես՝ այլեւս ինչո՞ւ եմ կռվում, երբ ստիպված պիտի լինիմ վերցրածս գերի­նե­րին (ամբողջ գնդեր) բաց թողնե­լու։ Մի՞թե այդպի­սի գերողբերգա­կան դրության մեջ կարե­լի է դնել մի ղեկա­վա­րի, որը արյուն է թքում, մի ղեկա­վա­րի, որին զլա­նում են անգամ որոշ հրա­հանգներ տալու, պարզ ասե­լու՝ զա՛րկ թշնա­մուն մինչեւ կզարնվիս սրտիցդ կամ ճանա­պարհ տուր զուլումին, որ ազա­տո­րեն Հայաստան անցնի» (ՀԱԱ, ֆ.198, ց.1, գ.73)։

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Նժդե­հի հաջող ռազմա­կան գործո­ղություննե­րը նպաստում են նաեւ Սիսիա­նի ուղղությամբ առաջխա­ղացմա­նը։ Հոկտեմբե­րի 12-ին Պողոս Տեր-Դավթյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ հայկա­կան ուժե­րը Վայոց ձորից անցնում են հարձակման եւ գրա­վում Սիսիա­նի շրջա­նի մեծ մասը։

11-րդ Կարմիր բանա­կի 28-րդ դիվի­զիա­յի հրա­մա­նա­տար Նեստե­րովսկին 1920թ. հոկտեմբե­րի 14‑ի գաղտնի գրության մեջ նշում էր, որ Զանգե­զուրում եղած մի քանի գնդի հետ կապն ամբողջո­վին կտրվել է. «Համարյա ամբողջ Զանգե­զուրում բռնկվել է ապստամբություն։ Ապստամբած հայե­րը գրա­վել են Անգե­ղա­կոթ-Ղարա­քի­լի­սան, ամբողջ Ղափա­նի շրջա­նը եւ Օխչի չայի ու Մեղրի չայի ավա­զաննե­րը։ Նյուվա­դի գյուղի շրջա­նում գործող 252-րդ հրաձգա­յին եւ Կովկասյան 2‑րդ գնդի հետ կապը խզված է»։

Բոլշեւիկնե­րը չէին կարող համա­կերպվել ծանր պարտության հետ, ուստի անմի­ջա­պես ձեռնա­մուխ են լինում հակա­հարձակման։ Նեստե­րովսկու հրա­մա­նով մարտա­կան գործո­ղություննե­րին պետք է մասնակցեին 83-րդ բրի­գա­դի երեք եւ 84-րդ բրի­գա­դի երկու գնդե­րը։ Դիվի­զիա­յի հրա­մա­նա­տա­րը հատուկ նշում էր, որ պետք է «խուսա­փել մարդա­սի­րա­կան միջոցներից»։«Պետք է դաժան լինել ապստամբ բնակչության հետ, որպեսզի նա զգա բանվո­րա­կան բռունցքի թափը։ Դիմադրողնե­րին գերի չվերցնել եւ կենդա­նի բաց չթողնել ոչ մի բանդի­տի։ Եթե հանգա­մանքնե­րը կստի­պեն՝ կանգ չառնել ամբողջ գյուղերն ավե­րե­լու առաջ, հիշե­լով այն, որ աննե­րո­ղամտությունն ու դաժա­նությունը, նամա­նա­վանդ Կովկա­սում, կհասցնի լավ հետեւանքնե­րի»։

Այսպի­սի միջոցնե­րով Նեստե­րովսկին հույս ուներ կոտրե­լու Զանգե­զուրի դիմադրությունը։

«ՄՈՒՐՃ ԵՎ ՈՍՏԱՅՆ»

Հարձա­կումը սկսվում է հոկտեմբե­րի 15-ին, եւ բոլշեւիկնե­րը սկզբնա­պես որոշ հաջո­ղություններ են արձա­նագրում։ Նժդեհն իր զորքե­րին հրա­մա­յում է դիմել «մուրճ եւ ոստայն» միջո­ցին։ Ինչպես գրել է Նժդե­հը, այս մարտա­վա­րությամբ նա իր ռազմա­կան ուժե­րի փոքր մասը տարա­ծում էր ռազմա­ճա­կա­տի ոչ այնքան կարեւոր հատվածնե­րում, իսկ հիմնա­կան՝ հարվա­ծա­յին ուժե­րը կենտրո­նացնում էր իր հրա­մա­նա­տա­րության տակ։ Թշնա­մու հարձակման դեպքում հիմնա­կան ուժե­րը սպա­սում էին, մինչեւ թշնա­մին առա­ջա­նում էր՝ թուլացնե­լով իր կարեւոր հենա­րաննե­րը։ Այնուհե­տեւ «թեւա­յին կամ թիկունքա­յին արագ շարժումով, իմ կենդա­նի մուրճը իջեցնում էր թշնա­մու հենց նույն կարեւոր կետե­րի վրա»։ Հենց այս մարտա­վա­րությունն էլ կիրառվում է հոկտեմբե­րի 18-ին. Խոտա­նա­նի զորասյունը պայթուցիկնե­րով խուճապ է առա­ջացնում Ինջա­բե­լի ճակա­տում կենտրո­նա­ցած կարմիրբա­նա­կա­յիննե­րի շարքե­րում։ Նույն պահին թեւանցող խումբը Տափա­սա­րից հարվա­ծում է թշնա­մուն, իսկ Տաթեւի կողմից գրո­հում են Պողոս Տեր-Դավթյա­նի մարտիկնե­րը։ Հոկտեմբե­րի 18‑ի երե­կո­յան հակա­ռա­կորդի մի մասն արդեն հանձնվել էր, մյուսնե­րը խուճա­պա­հար թողել էին ռազմի դաշտը. 84-րդ բրի­գա­դը գրե­թե ամբողջությամբ ջախջախվում է եւ նահանջում դեպի Խոտա­նան։ Մեծ կորուստներ է ունե­նում նաեւ 11-րդ բանա­կի 20-րդ դիվի­զիան, որը շարժվում էր Նյուվա­դիի ուղղությամբ։ Նրանք եւս մեծ ջարդ են ստա­նում Գենվա­զում ու նահանջում դեպի Ադրբե­ջան։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ