24.7 C
Yerevan

Փարի­զը Մեզնից Կոնկրետ Արձա­գանքի Է Սպա­սում

Ֆրանսիան գործում է բացա­ռա­պես իր շահե­րից ելնե­լով, ինչը նորմալ է, այդպես էլ պիտի լիներ: Մենք ոչ թե պիտի փրկության սպա­սենք, այլ փորձենք մեր շահը համա­տե­ղել նրանց շահի հետ:

Դավիթ Ստե­փանյան

1inTV‑ն զրուցել է Միջազգա­յին և Անվտանգության Հարցե­րի Հայկա­կան Ինստի­տուտի փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել են արևմտյան և ռուսա­կան դիրքո­րո­շումնե­րը Արցա­խի ու Հայաստա­նի հանդեպ, հայկա­կան տարբեր ժամա­նակնե­րի իշխա­նություննե­րի պահվածքը, հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը և այլն:

Զրույցի սկզբում, շոշափվեց նաև Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նի հայտա­րա­րությունն առ այն որ դիվա­նա­գի­տա­կան խաղե­րի ժամա­նա­կը չէ, որովհետև Արցա­խում շատ ծանր հումա­նի­տար ճգնա­ժամ է:

Փորձա­գե­տի խոսքե­րով Ֆրանսիան ցանկա­նում է վերա­կանգնել իր դիրքե­րը այն բանից հետո, երբ 2020թ. նոյեմբե­րի 9‑ին ստո­րագրված փաստաթղթի հետև­անքով Ռուսաստա­նը և Թուրքիան դուրս մղե­ցին Ֆրանսիա­յին այս գործընթացնե­րից: Ֆրանսիան գործում է բացա­ռա­պես իր շահե­րից ելնե­լով, ինչը նորմալ է, այդպես էլ պիտի լիներ: Մենք ոչ թե պիտի փրկության սպա­սենք, այլ փորձենք մեր շահը համա­տե­ղել նրանց շահի հետ: Դա ևս նորմալ գործընթաց է, որը տարածված պրակտի­կա է: Երբ ասում են պայմա­նա­գիր Ֆրանսիա­յի հետ, պետք է հասկա­նալ նախ և առաջ քաղա­քա­կան պայմա­նա­գիր:

Դավիթ Ստե­փանյա­նը խոսեց նաև Գերմա­նիա­յի մասին՝ մասնա­վո­րա­պես անդրա­դառնա­լով Բեռլի­նի դիրքո­րոշմանն առ այն, որ գերմա­նա­կան պաշտո­նա­կան դիրքոշման մեջ նաև արտա­հայտվում է հենց Լաչի­նի միջանցք բացման կարև­ո­րությունը: Հայտա­րա­րության մեջ նշվում է միայն Լաչի­նի անունը, այլ ոչ թե «բոլոր ճանա­պարհներ» արտա­հայտությունը:

Ստե­փանյա­նի խոսքե­րով Եվրո­պա­յում հստակ կոնսենսուս կա այս հարցով, որը ձևա­վորվել է անմի­ջա­պես 2020թ. նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրից հետո:

Դավիթ Ստե­փանյանն իր խոսքում այն համո­զում արտա­հայտեց, որ եթե մենք մեզ համա­րում ենք քաղա­քա­կիրթ աշխարհի մաս, մենք պետք է հստակ և ուղիղ քայլեր անենք դեպի Արևմուտք: Այն հարցին, թե իսկ Եվրո­պան ուզո՞ւմ է սեղմել մեր ձեռքը, նա պատասխա­նեց ասե­լով. «Իսկ մենք փորձե՞լ ենք»: Եթե մենք շարունա­կում ենք բոլոր թելե­րով կապված մնալ Ռուսաստա­նի հետ, նշա­նա­կում է, մենք չենք կարող Եվրո­պա­յից ինչ որ բան սպա­սել: Ռուսաստա­նի հետ մնա­լը մեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնե­լու:

Փարի­զը մեկ անգամ չէ, որ հստակ հասկացնում է մեզ, որ ՀՀ կողմից ուղիղ արձա­գանքի ու առա­ջարկի է սպա­սում: Մենք արդեն իսկ փորձել ենք մի անգամ գնալ դեպի Եվրո­պա: Դավիթ Ստե­փանյա­նը հիշա­տա­կեց Սերժ Սարգսյա­նին՝ ասե­լով, որ վերջինս ռուսա­մետ է դարձել միայն 2018թ. մայի­սին: Սերժ Սարգսյա­նը երեք տարի շարունակ փորձեց Հայաստա­նը տանել Եվրաինտեգրման ճանա­պարհով, իսկ թե ինչ տեղի ունե­ցավ, որ մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ 180 աստի­ճա­նով փոխվեց և մենք անդա­մակցե­ցինք Մաքսա­յին Միությա­նը, անպա­տասխան հարց է:

Խոսե­լով Արցա­խի մասին՝ Դ. Ստե­փանյանն ասաց, որ աշխարհում չկա գոնե մեկ իրա­վա­կան փաստա­թուղթ այն մասին, որ Արցա­խը ադրբե­ջա­նա­կան տարածք է: Իսկ մենք մոռա­նում ենք այդ մասին և իրա­վա­կան ու քաղա­քա­կան գործոննե­րը թողել ենք մի կողմ և խոսում ենք բացա­ռա­պես հումա­նի­տար տրա­մա­բա­նությամբ:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ