Հայաստան

Հավասարում՝ Բազմաթիվ Անհայտներով

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց մինչև 44-օրյա պատերազմը ունեցած մարտունակության մասին՝ հույս հայտնելով, որ այն, ինչ ունենալու ենք ապագայում, չի լինելու նման մի բան, որովհեհտև մեր ունեցածը վտանգավոր մարտունակություն էր՝ բազմթիվ խնդիրներով լի:

Արծրուն Հովհաննիսյան

1inTV-ին հյուրընկալել էր ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտաան հանձնաժողովի փորձագետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանին:

Արծրուն Հովհաննիսյանը սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները պրոֆեսիոնալ մարտական լեզվով բնորոշեց որպես մարտական գործողություններ՝ հույս հայտնելով, որ այն ամեն դեպքում, գոնե այս պահին կպահպանի դադարը և չի շարունակվի, թեև ՀՀ ՊՆ կողմից տարածված հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ ադրբեջանցիների կողմից մարդկային ու զինռեսուրսի կուտակումը շարունակվում է:

Մեկնաբանելով ՀՀ ՊՆ կողմից տարածված տեսանյութն առ այն, թե ինչպես է հայկական քառաթև աթս-ի կողմից ռումբ նետվում ադրբեջանցիների ուղղությամբ, փորձագետը նշեց, որ դա ինքն իրենով նորություն չէ, պարզապես այս անգամ մենք ունենք բարձր որակի տեսանյութ, որը հնարավորություն է տալիս գնահատելու այդ ամենը: Հովհաննիսյանի խոսքով այդ միջոցը կարող է որոշ պարագայում հարցեր լուծել, բայց չի կարելի համարել, որ դա ինչ որ հրաշք է: Նման եղանակը նաև հաճախակի հանդիպում է Ուկրաինայում և մարտական գործողությունների ողջ համակարգում ունի իր բաժին դերը:

Պատասխանելով այդ հարցին, թե ինչքան ժամանակ է մեզ պետք, որ մենք վերականգնվենք, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ եթե խոսքը գնում է ֆիզիկա-մաթեմատիկական երևույթների մասին, այսինքն այսքան հրանոթ, այսքան արկ, ապա դա ինչ որ տեղ հաշվելի բան է, բայց առավել կարևոր է հայեցակարգային մոտեցումը: Ինչ վերաբերում է կոնկրետ զինտեխնիկային, դա ևս մեկ երկու ամսվա գործ չէ: Կախված է ոչ միայն լոգիստիկայից, այլև թե ինչ աստիճանի ազատություն ունես այդ ամենը գնելու համար: Ամեն դեպքում, վերջին մեկ տարում բավական ինտենսիվ աշխատանք է տարվում, և եթե նման կերպ էլ շարունակվի, ապա երկու-երեք տարի անց բավական հետաքրքիր իրավիճակ կունենանք: Արծրուն Հովհաննիսյանը խոսեց մինչև 44-օրյա պատերազմը ունեցած մարտունակության մասին՝ հույս հայտնելով, որ այն, ինչ ունենալու ենք ապագայում, չի լինելու նման մի բան, որովհեհտև մեր ունեցածը վտանգավոր մարտունակություն էր՝ բազմթիվ խնդիրներով լի:

 Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա նրանք գրեթե ամբողջությամբ կարողացել են վերականգնել իրենց կորուստները և դասեր քաղել 44-օրյա պատերազմից:

Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձ արեց ռուս-ուկրաինական պատերազմին, ռուսների ձևավորած պաշտպանական գծին, ուկրաինական հակահարձակմանը՝ գնահատական տալով երկու կողմերի ռազմական գործողությունների արագությանը, որակին և նշանակությանը:

Փորձագետը նշեց, որ անհնար է այս պահին հստակ ասել, թե ինչ քաղաքական չերևացող հարցեր կան երկու կողմերի համար, թե ով հստակ ինչ օրակարգ ունի պատերազմում: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, կարևոր է ոչ միայն պատերազմի տեսակը, զինտեխնիական և անձնակազմը, այլ «սրբազան պատերազմ» գաղափարն ամբողջությամբ մշակելու, իրացնելու և կատարելագործելու գործոնը: Այդ պատերազմում շատ մեծ առավելություն կստանա նա, ում համար այդ պատերազմը կբարձրանա սրբազան պայքարի մակարդակի:

Արծրուն Հովհաննիսյանը նաև վերլուծեց, թե ինչ զենքեր են կիրառել երկու կողմերը, որքան է դրանց արդյունավետությունը և թե ունեցած ռեսուրներսը ինչքանով կարող են հարց լուծել, որն իհարկե մեծ մասամբ կախված է նաև պատերազմի վարման ձևից, մոտեցումից, քաղաքական տարատեսակ խնդիրներից և այլն:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *