24.6 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

(մաս հինգե­րորդ)

«Հազար անգամ կրկնված սուտը դառնում է ճշմարտություն» [10], — ժամա­նա­կին ասել Է Ադոլֆ Հիտլե­րի գլխա­վոր քարո­զիչ Յոզեֆ Գեբելսը: Եվ դատե­լով այն գծից, որը գրե­թե մեկ դար անց Հայաստա­նի նկատմամբ վարում է Ալիևը, յուրացրել է գեբելսյան դասե­րը։ Աշխարհով մեկ պարբե­րա­բար սփռվող ադրբե­ջա­նա­կան ստի հոսքե­րի հիմնա­կան նպա­տա­կը միջազգա­յին հանրության մոտ՝ ընդհանրա­պես և առանձին երկրնե­րում, առա­ջին հերթին՝ Արևմուտքի մոտ կեղծ, ագրե­սիվ, անսկզբունքա­յին, անհայրե­նիք հայի կերպա­րի ձևա­վո­րումն է ադրբե­ջա­նա­կան հողե­րի և ադրբե­ջա­նա­կան մեծ ազգի նվա­ճումնե­րի դեմ: 

Դավըթ Ստե­փանյան

Պատմության կեղծում

Ադրբե­ջա­նա­կան քարոզչա­կան-ապա­տե­ղե­կատվա­կան մեքե­նա­յի մեկ այլ կետ էլ հայոց պատմության և մշա­կույթի մասին ակնհայտ ստի տարա­ծումն է: Հայկա­կա­նի յուրա­ցումն ուղեկցվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության գոյության բոլոր տարի­նե­րին՝ հայե­րի կողմից ադրբե­ջա­նա­կա­նը յուրացնե­լու մեղադրանքնե­րով։ «Գողի վրա գլխարկն այրվում է» սկզբունքով Բաքվի քարոզչությունը տասնամյակներ շարունակ շեփո­րա­հա­րում է ողջ աշխարհին հայե­րի կողմից գողացված ադրբե­ջա­նա­կան հողե­րի, դուդուկի և նույնիսկ տոլմա­յի մասին։

Հայե­րի՝ բուն ադրբե­ջա­նա­կան հողե­րում հայտնվե­լու մասին թեզը գործարկվել է անցյալ դարի 90-ականնե­րի սկզբին, այժմ արդեն ադրբե­ջանցի հանգուցյալ պատմա­բան, ակա­դե­մի­կոս Զիա Բունիա­թո­վի կողմից[8]։ Վերջին տասնամյակնե­րի ընթացքում նրա հետև­որդնե­րը հասցրել են այն աստի­ճա­նի, որ ներկա­յիս հայե­րը կոչվում են «հայ», որոնք ոչ մի կապ չունեն Հայաստա­նի և հայկա­կան քաղա­քակրթության հետ: Այս ճանա­պարհին ադրբե­ջանցի գիտնա­կաննե­րը հայկա­կան այբուբե­նը ստեղծող Մեսրոպ Մաշտո­ցին ամե­նայն լրջությամբ մեղադրում են եթովպա­ցի­նե­րից հայե­րեն տառե­րը գողա­նա­լու մեջ:

Այս ստի տարածման նպա­տա­կը Հայկա­կան լեռնաշխարհ, Արցա­խի և Հայաստա­նի ներկա­յիս տարածք հայե­րի եկվո­րության, բնության մեջ գոյություն չունե­ցող ապա­ցույցնե­րի ձևա­վո­րումը, ստեղծումն ու աշխարհին ներկա­յացնելն է: Այսպի­սով, անգամ հարյուրամյա պատմություն չունե­ցող (էլ չասած սեփա­կան այբուբե­նի մասին) Ադրբե­ջա­նը Հայաստա­նին ու հայե­րին մեղադրում է գողության մեջ։ Ներկա­յիս ադրբե­ջանցի­նե­րը, որոնց դեռևս մեկ դար առաջ անվա­նում էին կովկասյան թաթարներ[9], հայ ժողովրդին մեղադրում են պատմությունը գողա­նա­լու մեջ … իրենք իրենցից։ Սեփա­կան ինքնությունն այդպես էլ չկողմնո­րո­շած, փաստա­ցի դեռևս ազգա­զուրկ, ովքեր իրենց համա­րում են մե՛րթ թուրքե­րի, մե՛րթ կովկասյան ալբա­նա­ցի­նե­րի հետնորդներ, հայե­րին կոչում են ինքնությունից զուրկ եկվոր գնչուներ։

Ներկա­յիս Ադրբե­ջա­նը պատմության մեջ գրե­թե եզա­կի օրի­նակ է, երբ ազգության անվա­նումը որոշվել է Ատրո­պա­տե­նա-Ատրպա­տա­կան-Ադրբե­ջան տեղանվան հիման վրա, այլ ոչ թե հակա­ռա­կը: Տիե­զե­րա­կան մասշտա­բի այս ստի հասցեա­տե­րը միջազգա­յին հանրությունն է։

Երկար ժամա­նակ Հայաստա­նում ադրբե­ջա­նա­կան այս բոլոր հիմա­րություննե­րի վրա ծիծա­ղում էին։ Նման մոտեցման սխալ լինե­լը ցույց տվեց հենց ժամա­նա­կը։ Գրա­վե­լով Արցա­խի երեք քառորդը, օկուպացնե­լով Հայաստա­նի տասնյակ քառա­կուսի կիլո­մետրեր՝ ադրբե­ջանցի ցմահ նախա­գահ Ալիևն այսօր արդեն կանխա­տե­սում է ադրբե­ջանցի­նե­րի մոտա­լուտ վերա­դարձն «Արևմտյան Ադրբե­ջան»։ Այսպես, Ալիևը «նարե­կացրեց» Հայաստա­նի Հանրա­պե­տության ներկա­յիս տարածքը։ Ադրբե­ջանցի բռնա­պե­տի երև­ա­կա­յության արգա­սի­քը բնության մեջ գոյություն չունե­ցող ևս մեկ նորա­բա­նություն էր՝ «Զանգե­զուրի միջանցքը»։ Զգա­լով Ռուսաստա­նի՝ Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դաշնակցի, ինչպես նաև միջազգա­յին հանրության մինի Հիտլե­րի լիա­կա­տար անգործության խորա­պատկե­րին՝ Ալիևը վերջին 2.5 տարում Հայաստա­նի նկատմամբ սեփա­կան տարածքա­յին պահանջնե­րի նշա­ձո­ղը բարձրացրել է նույնիսկ իր համար աննա­խա­դեպ չափե­րի։

Եվ ահա այստեղ կարև­որ է ընդգծել գլխա­վո­րը՝ Հայաստա­նի և հայ ժողովրդի նկատմամբ ալիևյան բոլոր հավակնություննե­րի հիմքում սեփա­կան՝ գոյություն չունե­ցող և հազա­րամյա հայկա­կան պատմության կեղծա­րա­րություններն են:

Ալիևը յուրացրեց նաև հարև­ան Իրա­նի պատմությունը։ Նա աջ ու ձախ խոսում է ժամա­նա­կին Պարսկաստա­նի կողմից վերահսկվող Ղարա­բա­ղի և Էրի­վա­նի խանություննե­րի մասին, բացա­ռա­պես ադրբե­ջա­նա­կան խանություննե­րի, Իրա­վա­նի մասին ալիևյան բարբա­ջանքներն ալիևյան քարոզչությամբ ապա­տե­ղե­կատվության ալիքնե­րի նման տարածվում են ամբողջ աշխարհում։

«Հազար անգամ կրկնված սուտը դառնում է ճշմարտություն» [10], — ժամա­նա­կին ասել Է Ադոլֆ Հիտլե­րի գլխա­վոր քարո­զիչ Յոզեֆ Գեբելսը: Եվ դատե­լով այն գծից, որը գրե­թե մեկ դար անց Հայաստա­նի նկատմամբ վարում է Ալիևը, յուրացրել է գեբելսյան դասե­րը։ Աշխարհով մեկ պարբե­րա­բար սփռվող ադրբե­ջա­նա­կան ստի հոսքե­րի հիմնա­կան նպա­տա­կը միջազգա­յին հանրության մոտ՝ ընդհանրա­պես և առանձին երկրնե­րում, առա­ջին հերթին՝ Արևմուտքի մոտ կեղծ, ագրե­սիվ, անսկզբունքա­յին, անհայրե­նիք հայի կերպա­րի ձևա­վո­րումն է ադրբե­ջա­նա­կան հողե­րի և ադրբե­ջա­նա­կան մեծ ազգի նվա­ճումնե­րի դեմ: 

Հասկա­նա­լի պատճառնե­րով Ռուսաստա­նում հայ ժողովրդին ապա­տե­ղե­կացնե­լու քաղա­քա­կա­նության ձևա­վո­րումը սկսվեց մի քանի հարյուր տարի ավե­լի շուտ, քան Ադրբե­ջա­նում, այս դեպքում դեռևս Ցարա­կան Ռուսաստա­նում։ Դրա­նից հետո որդեգրվեց նախորդնե­րի մեթո­դա­բա­նությունը և կյանքի կոչվեց նրանց կողմից ղեկա­վարվող ՆԿՎԴ‑ի, հետա­գա­յում ՊԱԿ‑ի՝ ԽՍՀՄ‑ի հետև­որդնե­րի կողմից 70 տարի շարունակ։ 1991թ. Խորհրդա­յին Միության փլուզմամբ այս գիծը ոչ միայն չի դադա­րել գծվել, այլև, ինչպես տեսնում ենք, վերջին տարի­նե­րին ավե­լի է ուժե­ղա­ցել։

Վերջին հարյուրամյակնե­րի ընթացքում Հարա­վա­յին Կովկա­սի տարա­ծաշրջանն ավանդա­բար եղել է նախկին երեք՝ Ռուսա­կան, Օսմանյան և Պարսկա­կան կայսրություննե­րի մրցակցության փոփո­խա­կան հաջո­ղության թատե­րա­բեմ: Այս առումով բացա­ռություն չեն հատկա­պես ԽՍՀՄ փլուզման հետ կապված նաև ժառանգներ Ռուսաստա­նը, Թուրքիան և Իրա­նը։ Մրցակցությունը հատկա­պես ուժե­ղա­ցել է վերջին տարի­նե­րին՝ Թուրքիա­յի աջակցությամբ, Ռուսաստա­նի արտոնմամբ և Իրա­նի գրե­թե լուռ արձա­գանքով՝ Ադրբե­ջա­նի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրա­կա­նացված 44-օրյա ագրե­սիա­յի արդյունքնե­րի ամփո­փումից հետո։ Այս հստա­կե­ցումը կարև­որ է. Իրա­նը, առնվազն Հայաստա­նի երրորդ Հանրա­պե­տության ի հայտ գալուց սկսած, մեր երկրում որպես թշնա­մի չի ընկալվում, նա առա­վել ընկալվում է բարե­կամ պետություն, որն ունի հայկա­կան տեսլա­կան մի շարք հարցե­րի և տարա­ծաշրջա­նա­յին խնդիրնե­րի վերա­բերյալ։ Իրա­նը երբեք սպառնա­լիքնե­րի ակնարկ չի հնչեցրել, համա­պա­տասխա­նա­բար, այս փուլում վտանգ չի ներկա­յացրել և չի ներկա­յացնում Հայաստա­նի Հանրա­պե­տության համար: Իրա­նա­կան ուղղությամբ խաղալն այս լույսի ներքո ռուսա­կան քարոզչա­մե­քե­նա­յի համար անհե­ռանկա­րա­յին է, ինչը չի կարե­լի ասել 1915–1923թթ. Հայոց ցեղասպա­նության փաստն այդպես էլ չճա­նա­չած Թուրքիա­յի մասին․․․

Երիտթուրքա­կան կառա­վա­րության կողմից Ցեղասպա­նության ենթարկված հայ ժողովրդի՝ դեռևս չապա­քինված վերքե­րի վերա­կանգնմանն ուղղված Մոսկվա­յի քաղա­քա­կա­նությունը ձևա­վորվեց 1952թ. հենց Թուրքիա­յի՝ ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լուց հետո։ Այն ԽՍՀՄ-ում իր գագաթնա­կե­տին հասավ 1967թ.՝ Երև­ա­նում Հայոց ցեղասպա­նության՝ մեկուկես միլիոն զոհե­րի հիշա­տա­կը հավերժացնող Ծիծեռնա­կա­բերդի հուշա­հա­մա­լի­րի կառուցմամբ։

Ի սկզբա­նե միանգա­մայն հասկա­նա­լի և տրա­մա­բա­նա­կան նպա­տակ էր հետապնդում Արև­ելքում ՆԱՏՕ‑ի ֆորպոստի հետ դիմա­կա­յության մեջ մեխա­նիզմի ձեռքբե­րումը, որը հնա­րա­վո­րություն կտա առի­թի դեպքում հիշեցնել Անկա­րա­յին կատարված ոճրա­գործություննե­րի մասին։ ԽՍՀՄ-ում և Պուտի­նից առաջ վաղ Ռուսաստա­նում այդպես էլ չնե­րե­ցին թուրքե­րին 1921թ. Լենին-Ուլյա­նո­վի և Քեմալ Աթա­թուրքի կնքած Մոսկովյան պայմա­նագրի[11] շրջա­նակնե­րում դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րից հրա­ժա­րումը։

[շարունա­կե­լի]

Աղբյուրըը՝

Առնչվող Հոդվածներ