20.4 C
Yerevan

Վերարժև­ո­րե­լով Անցյա­լը

(Մաս առա­ջին)

Այսօրվա ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի արմատնե­րը թաքնված են 10 տարի առաջ այս օրե­րին տեղի ունե­ցած պատմա­կան իրա­դարձություննե­րի մեջ։ Վստա­հա­բար, սա մարդկության պատմության մեջ կմնա գեո­պո­լի­տիկ պայքա­րի ամե­նա­հե­տաքրքիր և դաժան դրսև­ո­րումնե­րից մեկը։

Ռոբերտ Անանյան

Սեպտեմբե­րի 3‑ը Հայաստա­նի նորա­գույն պատմության մեջ ամո­թի օր է, ոչ թե՝ ռացիո­նալ հաշվարկի։ Ուղիղ 10 տարի առաջ այս օրը, Հայաստա­նի նախա­գահ Սերժ Սարգսյա­նը հայտա­րա­րեց Ռուսաստա­նի ծրագրած Մաքսա­յին Միությա­նը (ներկա­յում՝ ԵՏՄ-ին) միա­նա­լու մասին։ Այս որո­շումն առա­վել խորացրեց Ռուսաստա­նից Հայաստա­նի ունե­ցած անա­ռողջ կախվա­ծությունը։ Ես լավ եմ հիշում 10 տարի առաջվա իրա­վի­ճա­կը։ 

Կրեմլը սպառնա­ցել էր Հայաստա­նի նախա­գահ Սերժ Սարգսյա­նին, որպեսզի նա հրա­ժարվեր Եվրա­միության հետ Ասո­ցացման համա­ձայնագրից, ինչը անե­լուց հետո ՀՀ‑ն  անդա­մակցեց Ռուսաստա­նի նեո­կայսե­րա­կան նախագծին։ Հիմա կմանրա­մասնեմ, թե ինչպես դա տեղի ունե­ցավ և ինչ հետև­անքներ ունե­ցավ։ 

Կրեմլը Եվրա­միության «Արև­ելյան գործընկե­րության» նախա­գի­ծը համա­րում էր դեպի Ռուսաստան Արևմուտքի ծավալման դրսև­ո­րում, որի նպա­տա­կը ռուսա­կան ազդե­ցության ներքո գտնվող պետություննե­րին արևմտյան ինտեգրա­ցիոն ծրագրե­րում ներա­ռելն էր։ Հետև­ա­բար, սա Պուտինյան ռեժի­մի համար կյանքի ու մահվան հարց դարձավ, և նա սկսեց տապա­լել Հայաստա­նի, Բելա­ռուսի, Ուկրաի­նա­յի, Մոլդո­վա­յի, Ադրբե­ջա­նի, Վրաստա­նի ձգտումնե­րը՝ Եվրա­միության հետ ասո­ցա­ցումը։ Կանդրա­դառնամ միայն Հայաստա­նին և Ուկրաի­նա­յին։ 

Ուկրաի­նա­յի դեմ Ռուսաստա­նի այսօրվա հանցա­գործ պատե­րազմի առի­թը դարձավ Ասո­ցացման համա­ձայնա­գի­րը։ 2013‑ի նոյեմբե­րին նախա­գահ Վիկտոր Յանուկո­վի­չը հրա­ժարվել էր ստո­րագրել Եվրո­պա­կան Միության հետ Ասո­ցացման պայմա­նա­գի­րը, որը մշակման մեջ էր տարի­ներ շարունակ։ Մինչդեռ, հենց ինքը՝  Յանուկո­վիչն էր ավե­լի վաղ հավա­նություն տվել Ասո­ցացման համա­ձայնագրին։ Դրա փոխա­րեն Յանուկո­վի­չը հայտա­րա­րում էր, որ կողմ է Ռուսաստա­նի հետ մերձեցմա­նը։ 2013‑ի աշնա­նը Ռուսաստա­նը նախազգուշացրեց Ուկրաի­նա­յին, որ եթե Ուկրաի­նան շարունա­կի ընթա­նալ դեպի ԵՄ‑ի հետ ազատ առևտրի մասին համա­ձայնագրի ստո­րագրումը, այդ երկի­րը հանդի­պե­լու է ֆինանսա­կան աղե­տի և, հնա­րա­վոր է, երկրի փլուզում տեղի ունե­նա։ 

ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի խորհրդա­կան Սերգեյ Գլազևը, հայտա­րա­րել էր, որ եթե ԵՄ‑ի հետ Ուկրաի­նա­յի պայմա­նա­գի­րը ստո­րագրվի, Ռուսաստա­նը կաջակցի անջա­տո­ղա­կան շարժման առա­ջացմա­նը Ուկրաի­նա­յի ռուսա­լե­զու Արև­ելքում և հարա­վում։ Եվրո­մայդա­նի արդյունքում ուկրաի­նա­ցի­նե­րը հեռացրին Յանուկո­վի­չին, և Ուկրաի­նա­յի նոր նախա­գահ Պորո­շենկոն 2014‑ի մարտի 21-ին Բրյուսե­լում Եվրո­պա­կան խորհրդի նախա­գահ Հերման վան Ռոմպե­յի հետ ստո­րագրեց Համա­ձայնագրի քաղա­քա­կան մասը, իսկ տնտե­սա­կան մասը ստո­րագրվեց հունի­սի 27-ին։ Ռուսաստա­նը օկուպացրեց Ուկրաի­նա­յին պատկա­նող Ղրի­մը, Դոնեցկը, Լուգանսկը։ 

Այսօրվա ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի արմատնե­րը թաքնված են 10 տարի առաջ այս օրե­րին տեղի ունե­ցած պատմա­կան իրա­դարձություննե­րի մեջ։ Վստա­հա­բար, սա մարդկության պատմության մեջ կմնա գեո­պո­լի­տիկ պայքա­րի ամե­նա­հե­տաքրքիր և դաժան դրսև­ո­րումնե­րից մեկը։ 

Պուտի­նը և իր շրջա­պա­տը չեն թաքցնում, որ ցանկա­նում են վերա­կանգնել ռուսա­կան կայսրությունը։ Նրանք ԽՍՀՄ‑ն ևս համա­րում են Ռուսա­կան կայսրություն, սակայն՝ քաղա­քա­կան փոքր-ինչ այլ համա­կարգով։ Պուտինն անձամբ՝ ԽՍՀՄ‑ի փլուզումը որա­կել է 20-րդ դարի ամե­նա­մեծ ողբերգությունը։ Այդ իմաստով՝ Եվրա­սիա­կան տնտե­սա­կան միությունը և Հավա­քա­կան անվտանգության պայմա­նագրի կազմա­կերպությունը ռուսա­կան նեո­կայսե­րա­կան նպա­տակնե­րի գործիքներն են։ Երբ նախկին սովե­տա­կան գաղութնե­րը լիարժե­քո­րեն ինտեգրվեն Ռուսաստա­նին՝ ռազմա­կան և տնտե­սա­կան ձևա­չա­փե­րով, նրանց ավե­լի հեշտ կլի­նի մտցնել Ռուսաստան-Բելա­ռուս Միութե­նա­կան պետության մեջ։ 

Ուկրաի­նա­յի ներա­ռումը ԵՏՄ‑ի կազմ և այդ երկրի՝ արևմտյան քաղա­քա­կան կուրսի որդեգրման տապա­լումը չափա­զանց էական նպա­տակ էր Ռուսաստա­նի համար։ Դե իսկ Հայաստա­նը Ուկրաի­նա­յից ավե­լի թույլ էր ու խոցե­լի, հետև­ա­բար՝ Սերժ Սարգսյա­նի իշխա­նությունը հեշտո­րեն ենթարկվեց Պուտի­նի սպառնա­լիքնե­րին՝ սեպտեմբե­րի 3‑ին միա­նա­լով Մաքսա­յին միությա­նը (ապա­գա՝ ԵՏՄ), Մոսկվա­յում Պուտի­նի հետ ստո­րագրե­լով փաստա­թուղթ։ Բացի այդ, հայաստանյան հասա­րա­կությունը լայն ծավալնե­րով չընդվզեց Ասո­ցա­ցումից հրա­ժարվե­լու որոշման դեմ, ինչպես՝ ուկրաի­նա­կա­նը արեց։ 

Հայաստա­նի քաղհա­սա­րա­կությունը և քչա­թիվ քաղա­քա­կան գործիչներ էին ԵՏՄ մտնե­լու վտանգնե­րը մատնանշում։ Իսկ 2013–2014-ին Հայաստա­նում եղած հիմնա­կան քաղա­քա­կան ուժե­րը՝ Սերժ Սարգսյա­նից ռուսա­մետ էին, և ես ունեմ համոզմունք, որ «Քառյակ» կոչվող քաղա­քա­կան դաշինքը Հայաստա­նը ԵՏՄ մտցնե­լու ռուսա­կան գործիքնե­րից մեկն էր։ Այն ժամա­նակ ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ-Ժառանգություն  կուսակցություննե­րի «Քառյակ» անունով միա­վո­րումը թեև զուտ ներհա­յաստանյան հարցեր էր բարձրացնում, սակայն նրանք հասան վարչա­պե­տի փոփո­խության։ 

2013–2014 թվե­րին Հայաստա­նում ներքա­ղա­քա­կան պայթյունի սպառնա­լիք էր ստեղծվել, ինչը կարող էր հավելյալ ճնշման գործիք դառնալ Սերժ Սարգսյա­նի դեմ։ Նա չորս տարի բանակցում էր Եվրա­միության հետ՝ Ասո­ցացման համա­ձայնա­գիր ստո­րագրե­լու հարցով, սակայն արտա­քին և ներքին ճնշումնե­րի ենթարկվե­լով՝ զիջեց։ 

2013‑ի տարեսկզբին Սերժ Սարգսյա­նը նախա­գահ էր ընտրվել ընտրա­կեղծիքնե­րով։ Սակայն այն ժամա­նակվա եվրո­չի­նովնիկնե­րը անտե­սել էին այդ փաստը, հույս ունե­նա­լով, որ կստո­րագրվի Ասո­ցացման համա­ձայնա­գի­րը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմ սանձա­զերծած Պուտի­նը Սերժ Սարգսյա­նին նույնպես սպառնա­ցել էր, որ Հայաստա­նը կունե­նա լրջա­գույն խնդիրներ՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կոնֆլիկտի, անվտանգության առումով։ 

Փաստա­ցի, 2013-ին Հայաստա­նը հրա­ժարվեց Եվրա­միության հետ Ասո­ցացման համա­ձայնագրից, քանի որ Ռուսաստա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի կոնֆլիկտը դարձրեց ճնշման գործիք։ 

Հայաստա­նը ևս մեկ խոցե­լի տեղ ուներ, որն անվտանգա­յին համա­կարգն էր։ Հայաստա­նը այդ տարի­նե­րին իր զենքի, զինտեխնի­կա­յի մեծ մասը գնում էր Ռուսաստա­նից, ինչը Սերժ Սարգսյա­նի կոպիտ սխալն էր։ Մեկ կետից անվտանգության բաղադրիչներ ստա­ցող պետությունը չի կարող անկախ արտա­քին քաղա­քա­կա­նություն վարել։ Եթե Հայաստա­նը Եվրա­միության հետ Ասո­ցացման համա­ձայնա­գիր ստո­րագրեր, Ռուսաստա­նը կհրա­ժարվեր զենք վաճա­ռել Հայաստա­նին։ 

Ադրբե­ջա­նի հետ պատե­րազմի պատրաստվող Հայաստա­նի համար դա մահա­ցու կլի­ներ։ Սակայն ԵՏՄ մտնե­լու ստո­րագրությունը անվտանգություն և Ռուսաստա­նի՝ պրո­ղա­րա­բաղյան դիրքո­րո­շում չբե­րեց Հայաստա­նին։ Հենց այդ շրջա­նում էր, որ Ռուսաստա­նը մեծացրել էր Ադրբե­ջա­նին զենքի վաճառքը։ Ես առանձին հոդված եմ գրել, որում մանրա­մասնել եմ Ռուսաստա­նից Ադրբե­ջա­նին զենքի վաճառքի մասին։ Մեկնա­բա­նության հատվա­ծում կտե­ղադրեմ այդ հոդվա­ծը։ 

Սերժ Սարգսյա­նի ռազմա­վա­րա­կան սխալն այն էր, որ նա չէր նկա­տում Ադրբե­ջա­նի զինումը Ռուսաստա­նի կողմից, և դա խնդիր չէր համա­րում։ Այո, Ապրիլյան պատե­րազմից հետո նա Մեդվեդև­ին դժգո­հում էր Երև­ա­նում, սակայն այդ դժգո­հությունը քաղա­քա­կան ոչ մի հետև­անք չունե­ցավ, չդի­վերսիֆի­կացվեց զենքի գնման շուկան։ 

Սերժ Սարգսյա­նը կարծես հաշվել էր, որ եթե Հայաստա­նը անդա­մակցի ԵՏՄ-ին, ուրեմն՝ Ռուսաստա­նը կաջակցի հայկա­կան կողմին՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրում, թույլ չի տա, որ Ադրբե­ջա­նը պատե­րազմ սկսի։ Սակայն երկու-երեք տարի անց Սերգեյ Լավրո­վը ներկա­յացրեց Ղարա­բա­ղի հարցի լուծման ռուսա­կան պլան, որտեղ կարգա­վի­ճա­կի հարցի լուծումը թողնվում էր ապա­գա­յին։ Մինչդեռ Սերժ Սարգսյա­նի իշխա­նության ձգտումն այն էր, որ 5 կամ 7 շրջաննե­րի դիմաց՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղը ստա­նար կամ՝ անկա­խություն, կամ՝ անկա­խությունը չբա­ցա­ռող հանրաքվեի հնա­րա­վո­րություն։ 

Երկու տարի առաջ՝ 2011-ին, Կազա­նում տապալվել էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցով Հայաստան — Ադրբե­ջան փաստաթղթի ստո­րագրումը։ Ալիևը հրա­ժարվել էր ստո­րագրել Ղարա­բա­ղի անկա­խությունը չբա­ցա­ռող հանրաքվեով փաստաթղթի ստո­րագրումից։ Կազա­նում տապա­լումից հետո Ռուսաստա­նը մեծացրեց Ադրբե­ջա­նին զենքի վաճառքի ծավալնե­րը, ըստ էության՝ նախա­պատվությունը տալով կոնֆլիկտի լուծման Ալիևի պատկե­րա­ցումնե­րին, որը Լեռնա­յին Ղարա­բա­ղը Ադրբե­ջա­նից դուրս չէր պատկե­րացնում և պատրաստվում էր պատե­րազմի։ 

Լավրո­վի պլա­նը և 2016‑ի Ապրիլյան պատե­րազմը նպա­տակ ունեին՝ Հայաստա­նին հարկադրե­լու հրա­ժարվել Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խության նկրտումնե­րից։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Facebook.com

Առնչվող Հոդվածներ