18.8 C
Yerevan

Հայաստանն Ուկրաի­նա­յի Վերա­ծում Են Ռուսներն Ու Ադրբե­ջանցի­նե­րը

Ռուսաստա­նը կարծում էր, որ 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ արդեն իսկ ամբողջա­պես ջարդել է Հայաստա­նին ու կարող է անել ինչ ցանկա­նա, բայց ժողովրդի աջակցության վրա հենված իշխա­նություննե­րը դիմադրում են ռուսնե­րին և այդ է պատճա­ռը, որ նույնիսկ ինքնուրույնության մասին վկա­յող ամե­նա­փոքր քայլն անգամ ռուսնե­րի վրդովմունքն է առա­ջացնում: Ռուսնե­րը մեզ նայում են որպես ենթա­կա­յի, մեզնից պահանջում են լիա­կա­տար հնա­զանդություն:

Հովսեփ Խուրշուդյան

FreeNews‑ը զրուցել է Եվրա­միության Արև­ելյան գործընկե­րության քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումի Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմի հակարգող և «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբե­րի 4‑ին Սոչիում տեղի ունե­ցած Էրդո­ղան-Պուտին հանդի­պումը, դրա­նից բխող հավա­նա­կան հետև­անքնե­րը, ինչպես նաև իրա­վի­ճա­կը Կովկա­սում և Հայաստա­նի ունե­ցած հնա­րա­վո­րություններն ու ռիսկե­րը:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այդ հանդի­պումն ավե­լի շատ անհա­մա­ձայնություննե­րի հանդի­պում էր, քան թե համա­ձայնություննե­րի: Ամե­նից ակնա­ռուն իհարկե հացա­հա­տի­կի համա­ձայնա­գիրն էր, որը խզվել էր Ռուսաստա­նի կողմից միա­կողմա­նիո­րեն և հիմա Թուրքիան ցանկա­նում է վերա­կանգնել այն: Խուրշուդյա­նի կարծի­քով այդ համա­ձայնագրի վերա­գործարկումն ավե­լի շատ անհրա­ժեշտ է Թուրքիա­յին ու Ռուսաստա­նին և նրանք ամեն գնով կփորձեն պայմա­նա­վորվել դրա շուրջ: Այդ իսկ պատճա­ռով էլ Թուրքիան եկել էր բավա­կան առա­տա­ձեռն առա­ջարկություննե­րով և Ռուսաստա­նը սակարկում է դրա գինը: Ամեն դեպքում Թուրքիան այս հարցում ևս հանդես է գալիս որպես միջնորդ, նա իր կողմից տրված պարտա­վորվա­ծություններ ունի և՛ ՆԱՏՕ-ին, և ՄԱԿ-ին, ուստի չի կարող խոստա­նալ ավե­լի, քան պատրաստ է անել, քանի որ Արևմուտքը հստա­կո­րեն Թուրքիա­յին բացատրել է այն կարմիր գծե­րը, որոնք անցնել չի կարե­լի: Դա է պատճա­ռը, որ Ռուսաստա­նը փորձում է հարմարվել նաև այս նոր իրա­վի­ճա­կին: Ասել, թե Սոչիի հանդի­պումն անպտուղ էր՝ իմաստ չունի: Շատ հավա­նա­կան է, որ պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րից բացի Ռուսաստանն ու Թուրքիան իրենց ստվե­րա­յին պայմա­նա­վորվա­ծություններն ունեն և որ ավել իվատ է, այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րը կարող են ուղղա­կիո­րեն վերա­բերվել Հայաստա­նին: 

Հովսեփ Խուրշուդյա­նը բացա­ռեց այն տեսա­կե­տը, որ Թուրքիան ռուսնե­րի նկատմամբ կարող է կիրա­ռել «բլի­թի ու մտրա­կի» քաղա­քա­կա­նություն, քանի որ ՌԴ-Թուրքիա հարա­բե­րություննե­րը ավե­լի քան մոտ են ու այստեղ ինչ որ խոշոր իրա­դարձություն տեղի կունե­նա միայն այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքը ցանկա­նա այդ: ԱՎե­լին՝ ռուս-թուրքա­կան առևտրատնտե­սա­կան պայմա­նագրե­րը նախա­պա­տե­րազմա­կան թուլը գերա­զանցել են մոտ երեք անգամ:

Ինչ վերա­բերվում է Կովկա­սին ու Հայաստա­նին մասնա­վո­րա­պես, Խուրշուդյանն այն կարծի­քը հայտնեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան համա­տեղ ուժե­րով են փորձե­լու Հայաստա­նից ստա­նալ իրենց պետք եկա­ծը: Թուրքիան, որի համար դեռ շատ կարև­որ է «Զանգե­զուրի միջանցք» կոչվա­ծը, իր պրոքսի պետություն Ադրբե­ջա­նի, իսկ Ռուսաստանն իր գործա­կալնե­րի, 5‑րդ շարասյան միջո­ցով է փորձում ու փորձե­լու ստա­նալ: Ռուսաստանն ամեն ինչ անե­լու է, որ Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն լինի ու նոր իշխա­նություն կոչվա­ծը, որ հույս ունեն կազմել ներկա­յիս ընդդի­մության շարքե­րից, Ռուսաստա­նին կտան ինչ որ նրանք ուզեն, իսկ Հայաստանն էլ կվե­րա­ծեն ռուսա­կան նահանգի, միայն թե իրենք հանգիստ շարունա­կեն իրենց թալա­նը:

Խոսե­լով ադրբե­ջանցի­նե­րի կողմից մարդկա­յին ուժի կուտակման մասին, Հովսեփ Խուրշուդյա­նը չբա­ցա­ռեց, որ պատե­րազմ կարող է սկսվել, բայց ասաց, որ ավե­լի հակված է այն կարծի­քին, որ ԱԴրբե­ջա­նը գուցե փորձի կարճա­ժամկետ ինչ որ ճնշումնե­րով ստա­նալ այն, ինչ ռուսնե­րը նրանց խոստա­ցել են՝ միջանցքը: Ռուսնե­րը մինչև հիմա էլ ադրբե­ջանցի­նե­րից պահանջում են կատա­րել իրենց խոստումը՝ ռուսա­կան օգնության դիմաց 44-օրյա պատե­րազմում՝ այսինքն մտնել ՀԱՊԿ, անդա­մակցել ԵԱՏՄ-ին, իսկ ադրբե­ջանցի­ներն էլ պատասխա­նում են, որ ռուսներն իրենց խոստումը մինչև վերջ չեն կատա­րել, միջանցքը դեռևս բացված չէ: Բայց լայնա­ծա­վալ պատե­րազմի վտանգը ավե­լի քիչ հավա­նա­կան է, քանի որ ՀՀ սահմա­նին կանգնած են եվրա­դի­տորդնե­րը, ովքեր արձա­գանքում են ամեն ինչ ու արդեն արձա­գանքել են ադրբե­ջանցի­նե­րի այն հայտա­րա­րությա­նը, թե հայե­րը զորք են կուտա­կում սահմա­նին, ասե­լով, որ նման բան չկա: Ադրբե­ջա­նը դժվար թե առանց այդ ամե­նը հասկա­նա­լու մտնի այն պատժա­մի­ջոցնե­րի տակ, որը նրան սպասվում է: Իսկ պատժա­մի­ջոցնե­րը կլի­նեն ու շատ ծանր: Եթե ինչ որ բան էլ անի, ապա միայն ռուսա­կան աջակցությամբ:

Հովսեփ Խուրշուդյա­նի գնա­հատմամբ Ռուսաստա­նը կարծում էր, որ 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ արդեն իսկ ամբողջա­պես ջարդել է Հայաստա­նին ու կարող է անել ինչ ցանկա­նա, բայց ժողովրդի աջակցության վրա հենված իշխա­նություննե­րը դիմադրում են նրանց և այդ է պատճա­ռը, որ նույնիսկ ինքնուրույնության մասին վկա­յող ամե­նա­փոքր քայլն անգամ ռուսնե­րի վրդովմունքն է առա­ջացնում: Ռուսնե­րը մեզ նայում են որպես ենթա­կա­յի, մեզնից պահանջում են լիա­կա­տար հնա­զանդություն: Իսկ դա այդպես չէ, Հայաստանն անկախ պետություն է, որն ունի իր շահե­րը: Այն ընդդի­մա­դիրնե­րը,  որ մեղադրում են, թե ներկա­նե­րը հակա­ռուս են, թող չմո­ռա­նան, որ ներկա­յիս իշխա­նությունը արել է բաներ, որ նույնիսկ նախկիննե­րը չեն արել: Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ կողմ է, որպեսզի ռուսնե­րը շատ երկար մնան այստեղ: Ռուսնե­րին տարա­ծաշրջա­նից հանո­ղը հայե­րը չեն, այլ ադրբե­ջանցի­ներն են՝ թուրքե­րի պատվե­րով: Ադրբե­ջանցի­ներն ամեն կերպ օգնում են ուկրաի­նա­ցի­նե­րին, դեմ են կանգնում ռուսնե­րին, ամեն ինչ անում են ու հեղի­նա­կազրկում ռուս խաղաղպահնե­րին, բայց Մոսկվան նեղա­նում է հայե­րից:

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձավ իր և մի շարք հասա­րա­կա­կան գործիչնե­րի կողմից ստո­րագրված հայտա­րա­րության  առ այն, որ օր առաջ պետք է հեռա­նալ ռուսա­կան ամեն ինչից: Ընդդի­մա­դիրնե­րը հայտա­րա­րում են, որ իրենք Հայաստա­նը ուզում են վերա­ծել Ուկրա­նի­նա­յի, բայց Հայաստանն Ուկրաի­նա­յի վերա­ծում են Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը և պետք չէ սպա­սել մինչև ճգնա­ժա­մա­յին պահի, երբ թուրք-ռուսա­կան դաշինքը վերջա­նա­նա­պես փորձի կործա­նել Հայաստա­նը: 

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ