24.6 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

(Մաս վեցե­րորդ)

Հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը սկսել են աստի­ճա­նա­բար վատա­նալ, որը սկիզբ է առնում ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի բարե­խո­սությունից։ 2007թ. նրա մյունխենյան ճառով սահմանված՝ աշխարհում սեփա­կան ազդե­ցության ագրե­սիվ աճի փորձե­րի փուլի սկզբից այդ գործընթա­ցը միայն ուժե­ղա­ցել է առա­ջին հերթին հետխորհրդա­յին տարածքում։

Դավիթ Ստե­փանյան

Հարկ է հատուկ նշել, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության ղեկա­վա­րությունը, ի դեմս նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նի, առանձնա­պես չի ջանա­ցել Հայոց ցեղասպա­նության փաստի միջազգա­յին ճանաչման հարցում։ Դա Հայաստա­նի քաղա­քա­կա­նության պաշտո­նա­կան առաջնա­հերթություննե­րի շարքում ընդգծեց Մոսկվա­յի հանդեպ երբեք սեփա­կան համակրանքը չթաքցրած Ռոբերտ Քոչարյա­նը 1998թ.՝ նախա­գա­հի պաշտո­նը ստանձնե­լուց անմի­ջա­պես հետո:

Չփորձե­լով անգամ փոքր-ինչ կասկած հայտնել հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքե­րի կատա­րած ոճրա­գործություննե­րի փաստի վերա­բերյալ՝ հարկ ենք համա­րում նշել, որ ներկա­յիս աշխարհա­քա­ղա­քա­կան պայմաննե­րում դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստա­տումն ու 1993թ.-ից ի վեր Թուրքիա­յի հետ փակ սահմա­նի ապաշրջա­փա­կումը Հայաստա­նի համար հրա­մա­յա­կան են: Դրանց պատճառն այն ակնհայտ հնա­րա­վո­րություններն են, որոնք մեր երկրի համար Ռուսաստա­նից կոմունի­կա­ցիոն, էներգե­տիկ, համա­պա­տասխա­նա­բար քաղա­քա­կան կախվա­ծությունը նվա­զեցնե­լու ուղղությամբ կատարվող քայլեր են, և, իհարկե, Հայաստա­նի դեմ ուղղված Ադրբե­ջա­նի ագրե­սի­վության աստի­ճա­նի իջեցմամբ։ Մոսկվա­յում այս ամե­նը շատ լավ հասկա­նում են և օգտա­գործում սեփա­կան հնա­րա­վո­րություննե­րը հայ-թուրքա­կան հաշտե­ցումը խոչընդո­տե­լու նպա­տա­կով, և առա­ջին հերթին սեփա­կան քարոզչության հնա­րա­վո­րություննե­րը, ինչպես նաև սեփա­կան ազդե­ցության գործա­կալնե­րի հնա­րա­վո­րություննե­րը Հայաստա­նում և Ադրբե­ջա­նում։

Հասկա­նա­լի է, որ Հայաստա­նի պարա­գա­յում հայ քաղա­քա­կան որոշ ուժե­րի, օրի­նակ, ՀՅԴ‑ի, ռուսա­մետ-հակա­թուրքա­կան գործունեությունն անկասկած հակա­սության մեջ է մտնում Հայաստա­նի Հանրա­պե­տության շահե­րի հետ, ինչը չի կարե­լի ասել Ադրբե­ջա­նի մասին, որը կասկա­ծից վեր շահագրգռված է հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը կանխե­լու հարցում։          

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը կանխե­լը ռուսա­կան քարոզչության նպա­տակնե­րից մեկն է։ Կա ևս մեկ՝ առա­ջի­նին զուգա­հեռ, ուղեկցող և շարունա­կող նպա­տակ, որը Ռուսաստա­նից դեպի Արևմուտք Հայաստա­նի անխուսա­փե­լի շրջա­դարձը կանխելն է։

Հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը սկսել են աստի­ճա­նա­բար վատա­նալ, որը սկիզբ է առնում ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի բարե­խո­սությունից։ 2007թ. նրա մյունխենյան ճառով[12] սահմանված՝ աշխարհում սեփա­կան ազդե­ցության ագրե­սիվ աճի փորձե­րի փուլի սկզբից այդ գործընթա­ցը միայն ուժե­ղա­ցել է առա­ջին հերթին հետխորհրդա­յին տարածքում։ Ռուսաստա­նի մասնակցությունը հայ ժողովրդի դեմ 44-օրյա դավադրությա­նը, Մոսկվա­յի մերժումը‘ կատա­րել 1997թ. «Մեծ» պայմա­նագրում ամրագրված՝ Ադրբե­ջա­նի ագրե­սիա­յից Հայաստա­նը պաշտպա­նե­լու սեփա­կան պարտա­վո­րություննե­րը, Հայաստա­նում ռուսա­կան ազդե­ցության դագա­ղի վերջին մեխն էին։ Սակայն միայն այս պահին։ Գազա­յին շանտա­ժի ռուսա­կան բազմա­թիվ փորձե­րը, մի շարք համա­կարգաստեղծ ձեռնարկություններ Հայաստա­նից խլե­լու փաստը, հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունում Ռուսաստա­նի խաղա­ցած ողջ տհաճ դերը Մոսկվան փորձում է կոծկել․.. հերթա­կան շանտա­ժով։

Մոսկվա­յում նույնպես որո­շել են հեծա­նիվ չհո­րի­նել, իսկ Հայաստա­նում ակտի­վո­րեն շրջա­նա­ռում են դեռևս ցարա­կան Ռուսաստա­նի ժամա­նակնե­րի հնա­ցած քարոզչա­կան պատումը՝ «ռուսնե­րը չեն լինի, թուրքե­րը մեզ կուտեն»։ Ընդ որում, բուն ձևա­կերպումից պարզ է, որ այդ արմա­տա­պես կեղծ պատումը հայե­րի շուրթե­րով նետվում է հայկա­կան գիտակցության անկյուննե­րը. հայկա­կան քաղա­քա­կան ուժե­րի, այսպես կոչված, «հինգե­րորդ շարասյան» ներկա­յա­ցուցիչնե­րի, ռուսա­կան գոհունա­կությամբ տարբեր հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րի ու ԶԼՄ-ների ներկա­յա­ցուցիչնե­րի և հարյուրամյակնե­րով հիմա­րա­ցած հայե­րի պատումնե­րը։ Կարև­որ է նշել, որ նրանք բնակվում են ոչ միայն Հայաստա­նում, այլև Ռուսաստա­նում և նույնիսկ աշխարհի այլ երկրնե­րում: Այս ամբողջ քարո­զարշա­վին Մոսկվա­յից ակտի­վո­րեն աջակցում են ռուսա­կան լրատվա­մի­ջոցնե­րը, ռուս քարո­զիչնե­րը, առա­ջին հերթին՝ հայկա­կան ազգա­նուննե­րով, և ռուսա­կան իշխա­նությունը, վերջինս, որպես կանոն, ներկա­յացված է Պետդումա­յի տարբեր պատգա­մա­վորնե­րի կողմից:

Ցավոք, իրա­կա­նությունը բոլո­րո­վին այլ տեսք ունի։ Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կից Ռուսաստանն անգամ մատ չի թափա­հա­րել, որպեսզի կանխի Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի 44-օրյա ագրե­սիա­յի արդյունքում մեր 4 հազար տղա­նե­րի կորուստը։ Սա այն դեպքում, երբ Թուրքիա­յի բավա­կան ակտիվ մասնակցությունն անվի­ճե­լի է այս պատե­րազմում։ Նույնիսկ ադրբե­ջանցի զինվո­րա­կաննե­րի ընդհա­նուր ղեկա­վա­րումն իրա­կա­նացրել է Թուրքիա­յի զինված ուժե­րի գլխա­վոր շտա­բը, էլ չենք խոսում բայրաքթա­րի և այլ մանրուքնե­րի մասին։ Այսպի­սով, Մոսկվան անձամբ հերքեց սեփա­կան կեղծ քարոզչա­կան պատում-առասպե­լը։ Ռուսնե­րը Հայաստա­նում եղել են ու կան, բայց մենք տեսնում ենք, որ դա բոլո­րո­վին չի խանգա­րել թուրքե­րին «մեզ ուտել», ընդ որում, ոչ միայն արցախյան ուղղությամբ 44-օրյա ագրե­սիա­յի ժամա­նակ։ 2021թ., 2022թ., իսկ այժմ արդեն 2023թ. Հայաստա­նի անմի­ջա­կան տարածքի նկատմամբ Ադրբե­ջա­նի ագրե­սիոն գործո­ղություննե­րը հանգեցրե­ցին մի քանի հարյուր զոհե­րի՝ չհաշված վիրա­վորնե­րին և կորցրած տարածքը:

Այս ուսումնա­սի­րության մեջ մենք գիտակցա­բար դիտարկել ենք ռուսա­կան քարոզչա­մե­քե­նա­յի միայն գլխա­վոր, Հայաստա­նում ակտի­վո­րեն տարածվող միֆը։ Իրա­կա­նում կան տասնյակ նման առասպելներ։ Դրանք վերա­բե­րում են ոչ միայն անվտանգության ոլորտին, այլև տնտե­սության, էներգե­տի­կա­յի, հասա­րա­կա­կան կյանքի այլ ոլորտնե­րի։ Այսօրվա Ռուսաստա­նում՝ բացա­ռա­պես քարոզչության վրա կառուցված և դրան կառչած քարոզչա­կան պետությունում, շատ լավ հասկա­նում և գիտակցում են ցեղասպա­նության, բազմա­դարյա զրկանքնե­րի ու ճնշումնե­րի ենթարկված հայ ժողովրդի բազմա­դարյա վախե­րը, այստե­ղից էլ թուրքա­կան յաթա­ղա­նից արհեստա­կա­նո­րեն սերմանվող ու բորբոքվող վախի միջո­ցով գիտակցության և հենց հայ հասա­րա­կության կառա­վարմանն ուղղված պատումը:

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ