18.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Կարսի անկման պատճառնե­րի թվում հաճախ նշվում է նաեւ բոլշեւիկյան քարոզչության բացա­սա­կան ազդե­ցությունը հայ հանրության եւ բանա­կի վրա։ 1921թ. հունվա­րին անդրա­դառնա­լով բերդա­քա­ղա­քի անկման պատճառնե­րին՝ խմբա­պետ Սեպուհը նշել էր զորքե­րի անկազմա­կերպվա­ծությունն ու բոլշեւիկյան քարոզչությունը։

Կարսի անկումը հայ ժողովրդի վերջին 100 տարվա թերեւս ամե­նա­ցա­վա­լի կորուստնե­րից է։ Անցել են տասնամյակներ, սակայն մենք առ այսօր քննարկում ու փորձում ենք հասկա­նալ, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ հզոր բերդա­քա­ղա­քը հանձնվեց թշնա­մուն։

Կարսի անկումը ոչ միայն ռազմա­կան պարտություն էր, այլեւ պարտություն էր պատե­րազմում, որին հետեւեց Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­կան կործա­նումը։ Առա­ջին հանրա­պե­տության պատմության ուսումնա­սի­րողնե­րը՝ բոլորն էլ այս կամ այն չափով անդրա­դարձել են խնդրին, դեպքե­րի ժամա­նա­կա­կիցներն ու ակա­նա­տեսներն իրենց հուշե­րում ու վկա­յություննե­րում գրել են Կարսի կործանման պատճառնե­րի մասին։ Դիտարկե­լով դրանց մի մասը՝ քաղա­քի անկման պատճառնե­րը կարե­լի է բաժա­նել երկու հիմնա­կան խմբի՝ ռազմա­կան եւ բարո­յա­հո­գե­բա­նա­կան։

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԹՈՒՅԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնա­կան ռազմա­կան բացթո­ղումը Կարսի կարեւո­րա­գույն ուղղություննե­րից մեկի՝ արեւելյան հատվա­ծի թույլ պաշտպա­նությունն էր։ Հայկա­կան զինվո­րա­կան ղեկա­վա­րությունը ամե­նայն հավա­նա­կա­նությամբ չէր սպա­սում, որ թուրքա­կան ուժե­րը կկա­րո­ղա­նան մոտե­նալ եւ գրո­հել այդ հատվա­ծից։ Կարո Սասունու նշած երկու օր շարունակ հակա­ռա­կորդի «փնտրտուքը» հենց սրա վկա­յությունն էր։ Պատմա­բան Էդվարդ Զոհրաբյա­նը գրում է, որ Կարա­բե­քի­րը լավ գիտեր քաղա­քի խոցե­լի ուղղություննե­րը, քանի որ 1918թ. ղեկա­վա­րել էր Կարսը գրո­հող զորա­մա­սե­րից մեկը, եւ երբ թուրքա­կան զինվորնե­րը վերցնում են Վեզի­քո­յի բարձունքը, հայկա­կան զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րությունը չի կարո­ղա­նում բավա­րար ուժեր ուղարկել ճեղքումը կասեցնե­լու համար։ Հայկա­կան հրա­մա­նա­տա­րությունը շարունա­կում էր մտա­ծել, որ թուրքե­րը բերդա­քա­ղա­քը գրո­հե­լու են Հարամ-Վարդա­նի եւ Վլա­դի-Կարսի ուղղություննե­րում։ Թեեւ գնդա­պետ Մազմանյա­նի զորա­խումբն ուղարկում են արեւելյան ճակատ, սակայն թշնա­մու գերակշռող ուժե­րի ճնշման տակ գունդը կորուստներ է կրում եւ չի կարո­ղա­նում կատա­րել մարտա­կան առա­ջադրանքը։ Բացի այդ, նկատվում է արդեն բացա­սա­կան երկրորդ գործո­նը՝ զորա­մա­սի մարտիկնե­րից շատե­րը հրա­ժարվում են կռվել։

«Պարտվա­ծի հոգե­բա­նությունը, մեկ անգա­մեն այդ թեւի կորո­վը կոտրած էր։ Պատասխա­նա­տու սպա­նե­րը ջանք կթա­փեին կայնեցնե­լու զորքը, որպեսզի գոնե մինչեւ երե­կո­յան մութը կրնան իրենց գրա­ված դիրքե­րը պահպա­նել։ Անկա­րե­լի կըլլա համո­զել զինվորնե­րը, որոնց մեկ մասը սկսած էր զենքերն ալ վար նետել։ Ի տես այս թուլության եւ վատության, գնդա­պետ Մազմանյա­նը, նահանջող զորքի դեմ կկե­նա եւ անձնասպան կըլլա, հայտա­րա­րե­լով, թե իր զինվո­րա­կա­նի պատվին չէր կերցներ ապրիլ այսպի­սի վատութե­նե մը հետո»,- գրում է Կարո Սասունին (Կարո Սասունի, Հայ-թրքա­կան պատե­րազմը, Հայրե­նիք, 1926թ., թիվ 7)։

Վեզի­քո­յի գրավման պատճառնե­րի մասին ուշագրավ տեղե­կություններ է հայտնում նաեւ Արտա­շես Բաբալյա­նը։ Նա գրում է, որ արեւելյան ուղղությամբ թուրքա­կան զորա­շարժի մասին տեղե­կությունը ստացվում է հոկտեմբե­րի 24–25-ին, եւ գենե­րալ Հովսեփյա­նի հանձնա­րա­րությամբ հետա­խուզա­կան խումբ է ուղարկվում։ Շուտով Հովսեփյա­նը հայտնում է գենե­րալ Փիրումյա­նին, որ ձախ թեւում հանգիստ է։

«Երե­կո­յան դեմ զորա­վար Հովսեփյան հաղորդեց, որ հետա­խուզա­կան խումբը խմբա­պետ Կնյա­զի ղեկա­վա­րությամբ տեղե­կացրեց իրեն, որ ձախ թեւի վրա թշնա­մի չկա եւ հանգիստ է։ Հետա­գա­յում պարզվեց, որ Կնյա­զը իր ձիա­վորնե­րով նեղություն չէր կրել մինչեւ նշա­նա­կած տեղը հասնե­լու, այլ կես ճանա­պարհից վերա­դարձել էր հանգստա­ցուցիչ հաղորդագրությամբ» (Արտա­շես Բաբալյան, Կարսի անկումը, Հայրե­նիք, 1923թ., թիվ 12)։

Վեզի­քո­յի գրա­վումը փակում է նաեւ երկա­թուղա­յին հաղորդակցությունը Ալեքսանդրա­պո­լի հետ. Կարսի շրջա­նում գտնվող հայկա­կան միակ զրա­հագնացքը մարտե­րով ճեղքում է շրջա­փա­կումը եւ հասնում Ալեքսանդրա­պոլ։ Կարսը երեք կողմից օղակվում է։

ԳՐՈՀ ԵՐԵՔ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբե­րի 30-ին թուրքա­կան բանա­կը երեք ուղղությամբ՝ Հարամ-Վարդա­նի, Բեգլի-Ահմե­դի եւ Վեզի­քո­յի, ընդհա­նուր գրոհ է սկսում։ Հայկա­կան զորա­մա­սե­րը համառ դիմադրություն են ցուցա­բե­րում եւ ծանր կորուստներ պատճա­ռում թշնա­մուն։ Նույն պահին Փիրումյա­նը հեռագրում է Երեւան. «Կարսը պաշարված է երեք կողմե, մեր զորքե­րը կդի­մադրեն, բերդը ամուր է, կարող եք վստահ ըլլալ, որ մինչեւ վերջին շունչը պիտի պաշտպա­նենք քաղա­քը» (Էդվարդ Զոհրաբյան, 1920թ. թուրք-հայկա­կան պատե­րազմը եւ տերություննե­րը, Երեւան, 1997թ.. էջ 256)։

Սակայն, ընդա­մե­նը երկու ժամ անց Փիրումյա­նը վերջին հեռա­գիրն է ուղարկում գլխա­վոր շտաբ, որով հայտնում էր Կարսի անկման բոթը։

Այս ճակա­տագրա­կան ժամե­րի մասին մեկ այլ ուշագրավ անդրա­դարձ է հրա­պա­րակվել Կ. Պոլսի «Վերջին լուր» թերթում։

«Վերջին լուր», 3 փետրվա­րի, 1921թ., թիվ 2092

«Սպա­րա­պետ Նազարբեկ եւ պատե­րազմա­կան նախա­րար Ռուբեն Տեր-Մինասյան Կարսի անկումեն ճիշտ երկու ժամ առաջ հեռա­գիր կստա­նան Զոր. Փիրումյա­նեն, որ կավե­տեր, թե զորքին բարո­յա­կա­նը եւ մարտա­կան ոգին բարձր է, եւ այս հեռա­գի­րը գալեն երկու ժամ ետքը հորի­զո­նին վրա օդա­նավ մը կերեւար։ Սպա­րա­պետ Նազարբեկ պատուհան ելլա­լով, կնշմա­րե օդա­նա­վը, այո՛ հայկա­կան օդա­նավ է, կցնցվի, բնազդ կըլլա իրեն թե Կարսին աղետ մը պատա­հած է ու ներկա­նե­րուն դառնա­լով կըսե.
- Կարսը ինկա՜ծ է…»:

ՆԱՀԱՆՋԻ ՏԱՐԲԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թուրքե­րը կարո­ղա­ցել էին գրա­վել Կարսի Ռադիեւսկու ամրությունը, որտե­ղից հրե­տա­նա­յին եւ գնդացրա­յին կրա­կով խփում էին քաղա­քից նահանջող հայկա­կան զորա­մա­սե­րին, ինչի պատճա­ռով ե՛ւ կորուստներն էին շատ, ե՛ւ նահանջը՝ անկազմա­կերպ։ Արեւելյան՝ Լազա­րեւյան ամրությունը շուտով նույնպես ընկնում է։ 
Ամրությունը հայազգի զորա­վար Լազա­րեւի պատվին էր անվա­նա­կոչվել, որը 1877–1878թթ. ռուս-թուրքա­կան պատե­րազմի ժամա­նակ հենց Վեզի­քո­յի արեւելյան ուղղությամբ կարո­ղա­ցել էր կոտրել թուրքե­րի դիմադրությունը եւ վերցնել քաղա­քը։

Այստեղ արդեն հանդի­պում ենք դեպքե­րի անմի­ջա­կան մասնա­կիցնե­րի տարբեր մեկնա­բա­նություննե­րին, թե ինչու հայկա­կան զորքե­րը նահանջե­ցին։ Կարո Սասունին գրում է, որ զինվորնե­րը կռվե­լու ցանկություն չունեին։ Սպա­ներն անգամ խնդրում էին նրանց գոնե քաղա­քի պարիսպնե­րի մոտ հրա­զե­նա­յին կրա­կով պաշտպանվել, մինչեւ իրենք վերա­դասնե­րից կարո­ղա­նան ճշտել հետա­գա գործո­ղություննե­րը։

Ի տարբե­րություն Սասունու՝ Արտա­շես Բաբալյա­նը գրում է, որ պաշտպա­նության համար թե՛ ժողո­վուրդը, թե՛ զինվորնե­րը չէին խնա­յում իրենց կյանքը։ «Հայ զինվո­րը ուզում էր կռվել, պաշտպա­նել հայրե­նի­քը, եւ նա առատ արյուն թափեց, բայց նրա ղեկա­վարնե­րը եղան ապի­կար, անբա­րե­խիղճ»,- գրում է նա։ Խոսե­լով Կարսի շրջա­նում դասալքության մասին՝ Բաբալյա­նը, թեեւ ընդունում է ցավա­լի փաստը, սակայն հավե­լում է, որ «այդ ախտը երբեք վտանգա­վո­րության չափե­րի չհա­սավ». «Կարսի քաղա­քա­ցի­նե­րը բռնած էին բոլոր ճանա­պարհնե­րը եւ դասա­լիքնե­րին որսում էին։ Անհրա­ժեշտ եմ համա­րում այստեղ հիշա­տա­կել, որ Կարսի բնա­կիչնե­րը սրտա­ռուչ ոգեւո­րությամբ ընդա­ռաջ գնա­ցին զինվո­րա­կան իշխա­նության բոլոր կարգադրություննե­րին եւ ամենքը զենքի տակ էին»։

Ըստ Բաբալյա­նի՝ արդեն հոկտեմբե­րի 27-ին հասկա­նա­լի էր, որ քաղա­քը չի կարող դիմադրել։ Գլխա­վոր շտա­բը խոստա­նում է անհա­պաղ օգնություն ուղարկել, որը, սակայն, այդպես էլ տեղ չի հասնում։

Կարսի ռազմա­ճա­կա­տի ընդհա­նուր հրա­մա­նա­տար Սիլիկյա­նը պատե­րազմի ամբողջ ընթացքում մնում էր Ալեքսանդրա­պո­լում, որն առաջնագծից հեռու էր գրե­թե 70 կմ։ Բաբալյա­նը գրում է, որ ի տարբե­րություն հայկա­կա­նի՝ թուրքա­կան բանա­կի շտա­բը տեղա­կայված էր ռազմա­կան գործո­ղություննե­րի հենց թատե­րա­բե­մում, իսկ բարձրա­գույն հրա­մա­նա­տա­րությունը զինվորնե­րի կողքին հետեւում էր մարտե­րի ընթացքին։ Այս հանգա­մանքը, որը մեծա­պես ազդում էր հայկա­կան զորքե­րի կառա­վարման վրա, ընդգծել է նաեւ Կարո Սասունին։

Կարսից նահանջե­լու առա­ջին տագնա­պա­լի նախանշաննե­րը նկատվում են դեռեւս սեպտեմբե­րի վերջին, ինչը թեեւ կանխվում է, սակայն բազմա­թիվ սպա­ներ իրենց ընտա­նիքնե­րը տեղա­փո­խում են թիկունք՝ հաճախ մնա­լով նրանց հետ։ «Ո՞վ կարող էր երեւա­կա­յել, որ մեկ ժամվա ընթացքում ամեն ինչ պիտի վերջա­նա։ Այդ էր պատճա­ռը, որ քաղա­քի ազգաբնա­կությունը մինչեւ վերջն էլ հանգիստ մնաց եւ խուճապ չստեղծեց։ Ընդհա­կա­ռա­կը, զորքի մասերն էին, որ հավար ձգե­ցին եւ իրենց հետ քաշե­ցին ազգաբնա­կությունը»,- գրում է Արտա­շես Բաբալյա­նը։

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ» ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կարսում թուրքա­կան բանա­կին անգամ պատշաճ դիմադրություն ցույց չի տրվում։ Ըստ տարբեր աղբյուրնե­րի՝ թուրքերն աննշան կորուստներ են ունե­նում, ինչը վկա­յում է, որ հայկա­կան ուժե­րը չեն փորձում ճեղքել պաշա­րումը եւ դուրս գալ։ Ավե­լին՝ բազմա­թիվ բարձրաստի­ճան զինվո­րա­կաններ գերի են հանձնվում։ Միայն Կարսի նահանգա­պետ Ղորղանյա­նը հեռա­նում է ժողովրդի հետ։ Գերի­նե­րի թվում էր նաեւ Արտա­շես Բաբալյա­նը։

«Հրա­մա­նա­տա­րությունը ճերմակ դրո­շա­կով երկու գնդա­պետներ եւ երկու զինվոր ղրկած էր անձնատվության պայմաննե­րը գիտնա­լու։ Անոնք գնդակնե­րու տարա­փին տակ ետ փախած էին, բայց քիչ հետո, երկու սպա­ներ եւ քաղա­քա­ցիա­կան իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը կրցած էին ներկա­յա­նալ թշնա­մու հրա­մա­նա­տա­րության»,- գրում է Կարո Սասունին։

Թուրքե­րը պահանջում են անմի­ջա­պես հանձնել զենքը, խոստա­նում են ոչ մեկին չվնա­սել, ինչպես ընդունված է միջազգա­յին օրենքնե­րով, երաշխա­վո­րում են քաղա­քա­ցիա­կան բնակչության անվտանգությունը։ Մոտ 2 000 զինվո­րա­կան եւ հազա­րա­վոր քաղա­քա­ցիա­կաններ հայտնվում են թուրքա­կան գերության մեջ։ Նրանք սարսա­փե­լի ճակա­տագրի են արժա­նա­նում. 48 ժամը չլրա­ցած՝ թուրքա­կան հրո­սակնե­րը հենց քաղա­քում սկսում են կոտո­րել հայե­րին։ Ըստ տարբեր աղբյուրնե­րի՝ մոտ 8 000 մարդ զոհ է գնում թուրքա­կան «երաշխիքնե­րին»։ Հարյուրա­վոր զինվորներ ձմռան ցրտին՝ կիսա­մերկ ու բոկոտն, տեղա­փոխվում են Էրզրում, որոնց մեծ մասը ծանր աշխա­տանքնե­րից ու զրկանքնե­րից մահա­նում է։

Կարսի անկման պատճառնե­րի թվում հաճախ նշվում է նաեւ բոլշեւիկյան քարոզչության բացա­սա­կան ազդե­ցությունը հայ հանրության եւ բանա­կի վրա։ 1921թ. հունվա­րին անդրա­դառնա­լով բերդա­քա­ղա­քի անկման պատճառնե­րին՝ խմբա­պետ Սեպուհը նշել էր զորքե­րի անկազմա­կերպվա­ծությունն ու բոլշեւիկյան քարոզչությունը։

«Վերջին լուր», 8 փետրվա­րի, 1921թ., թիվ 2096

«Վերջին անգամ, երբ թուրքե­րը հարձա­կե­ցան, ամեն կողմե անվարժ կամա­վորներ եկան լցվե­ցան բանա­կի մեջ։ Շատ պարզ է, որ երբ մեկը զենք գործա­ծել չգի­տե, ռազմա­պես մարզված չէ, առա­ջին հրա­ցա­նի ձայն լսե­լուն պես պիտի թողու եւ փախչի եւ կամ եթե ան չափա­զանց վառված է հայրե­նի­քի սիրով եւ մնա ճակա­տի վրա, ոչ միայն դեր մը չկրնար կատա­րել, այլ զուր տեղ կրնա զոհ երթալ իր անձնվի­րության։ …Ձախորդության երկրորդ պատճա­ռը մեծա­մասնա­կան պրո­պա­գանդն էր, որ մեծա­պես խանգա­րեց մեր բանա­կի կարգա­պա­հա­կան ոգին եւ կազմա­լուծեց շարքե­րը։ Այս մասին բանա­կի հրա­մա­նա­տարնե­րը մեղա­վոր են»։

Սեպուհի մեկնա­բա­նություննե­րից կարե­լի է եզրա­կացնել, որ ժողո­վուրդը, թեկուզեւ ռազմա­կան սակավ հմտություննե­րով, զինվո­րագրվել էր հայրե­նի­քի պաշտպա­նությա­նը։ Սակայն նրա անպատրաստության մեղքն ամբողջո­վին ռազմա­կան հրա­մա­նա­տա­րության ուսե­րին է։ Սեպուհն ինքը եղել է Կարսի պաշտպա­նության խոշոր զորա­մա­սի եւ մի ամբողջ ուղղության հրա­մա­նա­տար, հետեւա­բար ունի պատասխա­նատվության իր չափա­բա­ժի­նը։ Ավե­լին՝ նրա եւ կադրա­յին զինվո­րա­կաննե­րի՝ գենե­րալներ Սիլիկյա­նի, Փիրումյա­նի, Հովսեփյա­նի անբա­ցատրե­լի հավակնություններն ու տարա­ձայնություննե­րը զգա­լիո­րեն վնա­սում էին քաղա­քի պաշտպա­նությա­նը։

Հետա­զո­տողնե­րը բանա­կի բարո­յա­հո­գե­բա­նա­կան ձախո­ղումնե­րի թվում նշում էին սպա­նե­րի մի մասի՝ հայկա­կան պետության հետ կապվա­ծության բացա­կա­յությունը, լեզվի չիմա­ցությունը եւ օտա­րին ապա­վի­նե­լու ձգտումը։

Կարսի անկումից հետո տպա­վո­րություն կար, թե հայկա­կան զորա­մա­սերն ամբողջությամբ գերե­վարվել կամ ջախջախվել էին, ինչը, սակայն, իրա­կա­նությա­նը չէր համա­պա­տասխա­նում։ Հայկա­կան զորա­մա­սե­րի մի մասը կարո­ղա­ցել էր նահանջել եւ հասնել Շիրա­կի սահմաննե­րին։ Թուրքա­կան բանա­կը հայացքն ուղղել էր Ալեքսանդրա­պո­լին…

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ