20.4 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Նոյեմբե­րի 16-ին թուրքա­կան զորքե­րը վերցնում են Ջաջուռը, եւ հայկա­կան ուժե­րը նահանջում են մինչեւ Համամլու (Սպի­տակ)։ Նոյեմբե­րի 22-ին Հայաստա­նի կառա­վա­րությունն ընդունում է զինա­դա­դա­րի պայմաննե­րը՝ միա­ժա­մա­նակ դիմե­լով Մոսկվա­յի միջնորդությա­նը։

Կարսի անկումից հետոհայկա­կան զորքն ամբողջո­վին ոչնչացված չէր, եւ ըստ տարբեր տվյալնե­րի՝ շուրջ 10 հազար զինվոր ու սպա նահանջում եւ ամրա­նում են Կըզըլչախչա­խի բնագծում՝ Ալեքսանդրա­պո­լից 18 կմ հեռա­վո­րության վրա։ Գենե­րալ Հովսեփյա­նի զորա­մա­սե­րը մեծ կորուստներ չէին կրել եւ պետք է պահեին Կըզըլչախչա­խի կենտրո­նա­կան ուղղությունը, իսկ Սեպուհի ու Սմբա­տի կամա­վո­րա­կաննե­րը՝ աջա­կողմյան ուղղությունը։ Թուրքա­կան բանա­կը չէր շտա­պում գրո­հել հայկա­կան դիրքե­րը՝ սպա­սե­լով հիմնա­կան ուժե­րին։ Սակայն առանձին գրո­հա­յին խմբեր՝ հիմնա­կա­նում հեծե­լա­զո­րը, պարբե­րա­բար հարձակվում էին՝ փորձե­լով թույլ չտալ հայե­րին արա­գո­րեն ամրա­նալ նոր բնագծե­րում։ Այս մարտե­րում հայկա­կան զորքին մեծ աջակցություն էր ցույց տալիս «Ազա­տա­մարտ» զրա­հագնացքը, որը ոչ միայն մարտե­րով հետա­խուզում էր թուրքե­րի տեղա­շարժը, այլեւ գնդացրա­յին ու թնդա­նո­թա­յին հարվածնե­րով աջակցում հայկա­կան զորքե­րին։

10 հազար զինվո­րը զգա­լի ուժ էր, որը կարող էր դեռ դիմա­կա­յել թուրքե­րին, սակայն զորքի բարո­յա­հո­գե­բա­նա­կան վիճա­կը հուսա­հա­տա­կան էր։ Դասալքությունը մեծ չափե­րի էր հասել, եւ Կըզըլչախչա­խի դիրքե­րում հազիվ 5 հազար զինվոր ու սպա կար։ Ըստ Կարո Սասունու՝ միայն Սեպուհի զորա­մասն էր, որ կարո­ղա­ցել էր կանո­նա­վոր նահանջել ու պահպա­նել զորա­կազմը։ Սմբա­տի խմբում մնա­ցել էր շուրջ 200 զինվոր՝ «մնա­ցածնե­րը, բանա­կեն բաժնված, իրենց տուներն էին վազած, որպեսզի կարո­ղա­նա­յին իրենց ընտա­նիքնե­րը փոխադրել պատե­րազմի դաշտեն»։ Ինչ վերա­բե­րում է Կըզըլչախչա­խում տեղա­վորված զորքին, ապա այն ամբողջությամբ համակված էր «պարտվա­ծի հոգե­բա­նությամբ»։ Շիրա­կում նահանջն ու անկարգություննե­րը վերացնե­լու նպա­տա­կով ստեղծվել էր արտա­կարգ լիա­զո­րություններ ունե­ցող մարմին, որը փորձում էր կանխել զորքի բարո­յալքումը, սակայն առանձնա­պես հաջո­ղություններ չէր ունե­նում։

Շուտով նրանց է միա­նում նաեւ Սմբա­տը, որն իր մարտիկնե­րի հետ կարո­ղա­նում է մասամբ կանխել զորքի կազմա­քանդումը։ Սմբա­տի հրա­մա­նով զինա­թափվում է շուրջ 3 000 զինվոր, որոնց թվում կային նաեւ բոլշեւիկնե­րին հարողներ, ապա գենե­րալ Հովսեփյանն ու սպա­ներն անցնում են իրենց պարտա­կա­նություննե­րի կատարմա­նը։

ԱՌԱՋԻՆ ԳՐՈՀԸ

Թուրքա­կան բանակն առա­ջին խոշոր գրո­հը սկսում է նոյեմբե­րի 4‑ին։ Կըզըլչախչա­խի կենտրո­նա­կան ուղղությունը կարո­ղա­նում է դիմադրել հակա­ռա­կորդին։ Աջ թեւում՝ Ղըմլի­նե­րում, Սեպուհի մարտիկնե­րը կասեցնում են Աղբա­բան գրա­վե­լու եւ Ալեքսանդրա­պո­լը թիկունքից գրո­հե­լու թուրքա­կան բանա­կի փորձե­րը։ Համառ մարտեր են ծավալվում նաեւ ձախ թեւում, որտեղ կռվում էին գնդա­պետներ Հասան-Փաշա­յա­նի եւ Ղորղանյա­նի գնդե­րը։

Թուրքա­կան բանա­կի մարտա­վա­րության մասին հետաքրքիր դիտարկումներ կան ակա­նա­տեսնե­րի վկա­յություննե­րում։ Ըստ նրանց՝ թուրքե­րը հայկա­կան դիրքե­րը գնդացրա­յին գրե­թե անընդմեջ կրա­կի տակ էին պահում, որը ոչ միայն կորուստներ էր պատճա­ռում, այլեւ հոգե­բա­նա­կան ճնշում էր գործադրում։ Այս մարտա­վա­րությունը նրանք կիրա­ռել էին նաեւ Կարսում, հատկա­պես հայկա­կան նահանջող զորա­մա­սե­րը ցրե­լու, նահանջն անկազմա­կերպ դարձնե­լու համար։

«Թուրքե­րը սովո­րություն դարձուցած էին 4–5 կիլո­մետր հեռա­վո­րութե­նեն գնդա­ցի­րա­յին կրակ բանա­լու մեր դիրքե­րուն դեմ։ Արդեն հայտնի էր, որ գնդա­ցի­րը 2 կամ 2.5 կիլո­մետրեն անդին չի հասցներ իր գնդա­կը։ Այդ գիտակցությունն իսկ չէր օգներ. զորքը խուճա­պի կմատնվեր եւ իր գրա­ված դիրքե­րը թողած՝ ավե­լի թիկունք կքաշվեր։ Սպա­նե­րը հուսալքված ու հոգնած քարշ կու գային իրենց վաշտե­րու եւ գումարտակնե­րու ետեւեն, փոխա­նակ կռվի մղե­լու իրենց ենթա­կա զորա­մա­սե­րը»,- գրում է Կարո Սասունին։

Նոյեմբե­րի 4‑ի երե­կո­յան հայկա­կան ուժե­րը, չդի­մա­նա­լով հակա­ռա­կորդի ճնշմա­նը, սկսում են նահանջել Կըզըլչախչա­խից. նոր դիրքերն ընդա­մե­նը 10 կիլո­մետր էին հեռու Ալեքսանդրա­պո­լից։

Դեռեւս նոյեմբե­րի 1‑ին կառա­վա­րությունն Ալեքսանդրա­պոլ է ուղարկում մի շարք բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րի ու պետա­կան պաշտոնյա­նե­րի՝ Հովհաննես Քաջազնունուն, Լեւոն Շանթին, զինվո­րա­կան նախա­րար Ռուբե­նին, շտա­բի պետ Թովմաս Նազարբեկյա­նին։ Նրանք պետք է փորձեին կազմա­կերպչա­կան հարցե­րը լուծել, կանգնեցնել խուճա­պը եւ բարձրացնել զորա­մա­սե­րի մարտա­կան ոգին։

Նրանց ջանքերն առանձնա­պես արդյունք չէին տալիս, որովհե­տեւ, ինչպես նշում են բազմա­թիվ աղբյուրնե­րը, սպա­ներն ու զինվորնե­րը ոչ միայն կորցրել էին կռվե­լու կարո­ղությունը, այլեւ սպա­սում էին զինա­դա­դա­րի։

Բացի այդ, Կըզըլչախչա­խի նահանջից հետո Ալեքսանդրա­պո­լում լիարժեք խուճապ էր, որն ունե­նում էր շատ անցանկա­լի հետեւանքներ։ Քաղա­քի ղեկա­վա­րությունը եւ պետա­կան բազմա­թիվ պաշտոնյա­ներ թողել էին իրենց աշխա­տանքն ու հեռա­ցել։ Քաղա­քում նկատվում էին թալա­նի, անարխիա­յի դրսեւո­րումներ։ «Բոլոր պաշտոնյա­նե­րի փախուստն անսպա­սե­լի էր միանգա­մայն եւ միանգա­մայն դատա­պարտե­լի։ Առանձնա­պես զգա­լի է ֆրոնտի պարե­նա­վորման կոմի­սար Արեշյա­նի փախուստի հետեւանքը, որովհե­տեւ ֆրոնտին հաց հասցնե­լը ամե­նաանհրա­ժեշտ գործն էր։ …Փախչե­լով քաղա­քից, քաղա­քագլուխ Պ. Լեւոնյա­նը եւ նրա օգնա­կան Ա. Մակարյա­նը քաղա­քա­յին գանձարկղից գողա­ցել եւ իրենց հետ տարել էին մեծ քանա­կությամբ թանկարժեք իրեր եւ շուրջ 22 միլիոն ռուբլի» (Էդվարդ Զոհրաբյան, 1920թ. թուրք-հայկա­կան պատե­րազմը եւ տերություննե­րը, Երեւան, 1997թ.. էջ 276):

ԶԻՆԱԴԱԴԱՐԸ

Կըզըլչախչա­խի մարտե­րից երկու օր առաջ՝ նոյեմբե­րի 3‑ին, Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը զինա­դա­դար է խնդրում Թուրքիա­յից։ Համո Օհանջանյա­նի ստո­րագրությամբ ուղարկված նոտա­յում ասված էր, որ Հայաստա­նը ձգտում է իր հարեւաննե­րի հետ խաղաղ հարա­բե­րություններ ստեղծել։ «Հայաստա­նի ժողո­վուրդի եւ կառա­վա­րության համար միանգա­մայն անհասկա­նա­լի է Ձեր զորքե­րի առաջխա­ղա­ցումը դեպի Հայաստա­նի սահմաննե­րը, առանց բացատրե­լու պատճառներն ու նպա­տակնե­րը»,- ասված էր Օհանջանյա­նի նամա­կում։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը դիմում էին Թուրքիա­յի Ազգա­յին մեծ ժողո­վին՝ պատրաստա­կա­մություն հայտնե­լով ցանկա­ցած պահի եւ ցանկա­ցած վայրում հանդի­պե­լու եւ բոլոր հարցե­րը քննարկե­լու։

Երկու օր անց՝ նոյեմբե­րի 5‑ին, հայկա­կան 4‑րդ գնդի սահմա­նում թուրքա­կան կողմից հայտնվում է մի հայ կին, որը բերել էր գերության մեջ գտնվող Արտա­շես Բաբալյա­նի նամա­կը։ Այն գրվել էր նոյեմբե­րի 1‑ին, սակայն պատե­րազմա­կան թոհուբո­հի պայմաննե­րում հասկա­նա­լի պատճառնե­րով հայկա­կան կողմին էր հասել մի քանի օր անց։ Արտա­շես Բաբալյա­նը Կարսից առա­ջարկում էր բանակցություններ սկսել քեմա­լա­կաննե­րի հետ։ «Վերջին դեպքերն ու իրադրությունը ինձ դրդում են առա­ջարկե­լու մեր կառա­վա­րությա­նը բանակցություննե­րի մեջ մտնել Անա­տո­լիա­կան կառա­վա­րության հետ՝ արյունա­հե­ղությունը դադա­րեցնե­լու եւ բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություններ հաստա­տե­լու համար։ Իմ կարծի­քի հետ համա­ձայն են գենե­րալներ Փիրումո­վը, Արա­րա­տո­վը, Ղազա­րո­վը եւ գնդա­պետ Վեքի­լո­վը»,- գրել էր Բաբալյա­նը։

Իհարկե, հնա­րա­վոր է, որ նամա­կը գրված լիներ որո­շա­կի պարտադրանքի պայմաննե­րում, սակայն իրադրությունն այնպի­սին էր, որ զինա­դա­դա­րի առա­ջարկ հայե­րի կողմից այսպես թե այնպես արվե­լու էր։

Էդվարդ Զոհրաբյանն ուշադրություն է դարձնում այն հանգա­մանքին, որ նոյեմբե­րի 2‑ին Անա­տո­լիա­կան կառա­վա­րությունը հայե­րի հետ բանակցություններ սկսե­լու առա­ջարկություն էր ուղարկել, որը, սակայն, Կարա­բե­քիր փաշան հայկա­կան կողմին ներկա­յացրել էր երեք օր անց՝ նոյեմբե­րի 5‑ին։ Հնա­րա­վոր է, որ այս ուշա­ցումը Կարա­բե­քի­րի անձնա­կան նախա­ձեռնությունն էր, որով փորձում էր հայկա­կան կողմի հետ բանակցություն սկսել Կըզըլչախչա­խի հաղթա­նա­կից հետո։

ԿԱՐԱԲԵՔԻՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

Նույն օրը Կարա­բե­քի­րը հայկա­կան կողմին հայտնում է, որ զինա­դա­դա­րի մասին Հայաստա­նի առա­ջարկությունն ուղարկել է Անգո­րա եւ սպա­սում է պատասխա­նի։ Բայց մինչեւ պաշտո­նա­կան պատասխա­նը, ինքը պատրաստ է զինա­դա­դար հաստա­տել հայե­րի հետ՝ հետեւյալ պայմաննե­րով.

1. Արփա գետից արեւմուտք գտնվող հայկա­կան զորքե­րը, Ալեքսանդրա­պո­լը մաքրե­լով, առնվազն 15 կմ պետք է քաշվեն դեպի արեւելք։

2. Թուրքե­րը չէին մտնե­լու Ալեքսանդրա­պոլ, բայց իրենց վերահսկո­ղությունն էին հաստա­տե­լու բերդում եւ կայա­րա­նում։

3. Հաշվի առնե­լով Ալեքսանդրա­պո­լի կարեւոր նշա­նա­կությունը որպես Թիֆլիս-Երեւան երկա­թուղու միացման կետ՝ քաղա­քի շրջա­կա հատվա­ծը՝ մոտ 10 կմ, անցնում էր թուրքա­կան բանա­կի վերահսկո­ղության տակ։

Փաստո­րեն, թուրքա­կան բանա­կը ոչ թե զինա­դա­դար էր հայտա­րա­րում, այլ դրա անվան տակ ստի­պում էր հայկա­կան զորքե­րին նահանջել։ Միա­ժա­մա­նակ, թուրքե­րը մինչեւ նոյեմբե­րի 7‑ի առա­վոտյան ժամը 8‑ը ժամա­նակ էին տալիս այս պայմաններն ընդունե­լու համար, հակա­ռակ դեպքում սպառնում էին անմի­ջա­պես հարձակման անցնել։

Նոյեմբե­րի 7‑ի վաղ առա­վոտյան հայկա­կան կողմը՝ վարչա­պետ Օհանջանյա­նը, զինվո­րա­կան նախա­րար Ռուբեն Տեր-Մինասյա­նը եւ բանա­կի հրա­մա­նա­տար գենե­րալ Նազարբեկյա­նը, հեռագրում է Կարա­բե­քի­րին, թե ընդունում է վերջնագրի պայմաննե­րը։

Զինա­դա­դա­րը ստո­րագրե­լու նույն օրը հայկա­կան զորքե­րը սկսում են նահանջել։ Մի մասը Սեպուհի հրա­մա­նա­տա­րությամբ զբա­ղեցնում է Ջաջուռի բարձունքնե­րը, գնդա­պետ Ղորղանյանն իր զորքով ամրա­նում է Աղին-Անի գծում՝ պահե­լով դեպի Արա­րատյան դաշտա­վայր տանող ճանա­պարհը։ Գենե­րալ Հովսեփյա­նի ուժե­րը նահանջում են Հոռոմ՝ Արա­գա­ծի ստո­րո­տի ուղղությունը պահե­լու։ Ալեքսանդրա­պո­լը թողնե­լով՝ ծանր դրություն է ստեղծվում նաեւ Իգդի­րի ռազմա­ճա­կա­տի համար, եւ հայկա­կան զորքերն այնտեղ նույնպես նահանջում են. անցնում են Մարգա­րա­յի կամրջով, ապա հրդե­հում այն եւ ամրա­նում նույնա­նուն գյուղում։

«Հրա­ման տրվե­ցավ պահակնե­րուն՝ կողոպտիչնե­րը եւ դասա­լիքնե­րը տեղն ու տեղը գնդա­կա­հա­րե­լու։ Երկու գնդա­կա­հա­րություն իսկ տեղի ունե­ցավ, բայց անօ­գուտ, որովհե­տեւ քաղաք թափված էին դասա­լիք զինվորներ, որոնց բազմության դեմ պահակնե­րը անզոր էին։ Խանութներ կկո­ղոպտեին, իրա­րու գրպան կդա­տարկեին… Այս արարքնե­րու առաջքը ոչ զինվո­րա­կան եւ ոչ ալ քաղա­քա­ցիա­կան իշխա­նություննե­րը կարող էին առնել, որովհե­տեւ նոյեմբե­րի 5‑ի արշա­լույսին, զինվո­րա­կան եւ քաղա­քա­ցիա­կան իշխա­նություննե­րը քաղա­քը կթողնեին»,- գրում է Կարո Սասունին։

ԹՈՒՐՔԵՐԻ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ալեքսանդրա­պո­լից հայե­րի նահանջե­լուց հետո թուրքերն անմի­ջա­պես նոր պահանջներ են առաջ քաշում։ Նրանք ուզում էին, որ հայերն իրենց հանձնեն հազա­րա­վոր հրա­ցաններ, տասնյակ գնդա­ցիրներ ու թնդա­նոթներ, եւ մեծա­թիվ ռազմամթերք։ Սակայն ամե­նա­ծանրն այն էր, որ հայկա­կան ուժե­րը երեք օրում է´լ ավե­լի մեծ տարածքներ պետք է թողնեին թուրքե­րին։ «Առա­վելն 3 օրվա ընթացքում հայկա­կան կանո­նա­վոր եւ անկա­նոն զինված ուժե­րը Սուրմա­լու-Արաքս կայա­րան-Ալագյազ լեռան լանջը-Տանա­գերմազ-Նովո Միխայլովկա-Լոռի­քենդ գծից արեւելք պիտի քաշվեն»,- գրում է Սիմոն Վրացյա­նը։

Գրե­թե նույն պահին ստացվում է նաեւ Թուրքիա­յի Ազգա­յին մեծ ժողո­վի պատասխա­նը, որի համա­ռոտ ամփո­փումը նշա­նա­կում էր հրա­ժարվել Սեւրի պայմա­նագրից եւ բոլոր վիճե­լի հարցե­րը լուծել տեղում։ Նոյեմբե­րի 10-ին Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րին ուղղված գրությամբ Օհանջանյա­նը համա­ձայնում է անհա­պաղ բանակցություններ սկսել Ալեքսանդրա­պո­լում։ Այստեղ, սակայն, կառա­վա­րությունից անկախ ու վճռա­կան գործո­ղություննե­րի է դիմում Կարա­բե­քիր փաշան։ Նա հայտնում է, որ «իր պայմաննե­րը եւ կառա­վա­րության պայմաննե­րը չպետք է շփո­թել», ու քանի որ Հայաստա­նը չի ընդունում զինա­դա­դա­րի պայմաննե­րը, ինքը վերսկսում է ռազմա­կան գործո­ղություննե­րը։

Մեկ օր անց թուրքա­կան բանակն արդեն գրո­հում էր Ջաջուռի եւ Աղի­նի ուղղություննե­րով։ Հոռո­մի շրջա­նում տեղա­կայված գենե­րալ Հովսեփյա­նի զորա­մա­սը չի կարո­ղա­նում օգնություն ցուցա­բե­րել թեւե­րին, որովհե­տեւ զորքը հուսալքված էր, եւ հեռա­խո­սա­յին կապն իսպառ բացա­կա­յում էր։ Այս ուղղության հրա­մա­նա­տարնե­րից մեկը՝ գնդա­պետ Հարությունյա­նը, զեկուցում էր Հովսեփյա­նին, թե թշնա­մու գերակշիռ ուժե­րի ճնշման տակ իրենց զորա­խումբը նահանջել է։ Կարո Սասունին վկա­յում է, որ թուրքա­կան հարձակվողներն իրա­կա­նում շատ քիչ են եղել, եւ հայե­րը գրե­թե առանց դիմադրության են նահանջել։ «Ես անձամբ տեսած էի Հոռո­մի վրա եկող 25 թուրք ձիա­վորներ եւ անոնցմե հեռուն գտնված 250–300 թրքա­կան զինվորնե­րը։ Ինչ որ ամե­նեն կարեւորն էր, ես ակա­նա­տես էի, որ առանց ընդհա­րումի էր, որ գյուղը պարպվե­ցավ։ Թերեւս կռի­վի ընթացքին թուրքե­րը նոր ուժեր հայտ բերեին, բայց այդ ժամա­նակ շատ քիչ էին»,- գրում է նա (Կարո Սասունի, Հայ-թրքա­կան պատե­րազմը, Հայրե­նիք, 1923թ., թիվ 9, Բոստոն)։

Թուրքե­րին շրջանցիկ, հետա­խուզա­կան հարված է հասցնում Սմբա­տի ջոկա­տը. մոտ 120 հեծյալ Մոլլա-Գյոկչա­յի վրա­յով դեպի Բայանդուր են շարժվում՝ ընդհարվե­լով թուրքե­րի առա­ջա­պահնե­րի հետ։ Հայկա­կան մյուս ստո­րա­բա­ժա­նումնե­րը՝ «4 000 զինվորնե­րը իրենց ամբողջ կազմածնե­րով լուռ կմնա­յին»։ Հենց այդ մարտե­րում էլ ծանր վիրա­վորվում է Սմբա­տը, որին շուտով տեղա­փո­խում են Երեւան։

Նոյեմբե­րի 16-ին թուրքա­կան զորքե­րը վերցնում են Ջաջուռը, եւ հայկա­կան ուժե­րը նահանջում են մինչեւ Համամլու (Սպի­տակ)։ Նոյեմբե­րի 22-ին Հայաստա­նի կառա­վա­րությունն ընդունում է զինա­դա­դա­րի պայմաննե­րը՝ միա­ժա­մա­նակ դիմե­լով Մոսկվա­յի միջնորդությա­նը։

Ռազմա­կան գործո­ղություննե­րը, կարե­լի է ասել, ավարտվում են, եւ սկսվում է բանակցա­յին դժվա­րին գործընթա­ցը։ Հայկա­կան պատվի­րա­կությունը, որի կազմում էին Աբրա­համ Գյուլխանդանյա­նը, Կարսի նահանգա­պետ Ստե­փան Ղորղանյա­նը, խորհրդա­րա­նի անդամներ Վահան Մինա­խորյա­նը եւ Լեւոն Զարաֆյա­նը, մեկնում են Ալեքսանդրա­պոլ՝ թուրքե­րի հետ բանակցե­լու։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ