21.3 C
Yerevan

Արտագա՞ղթ, Ներգա՞ղթ, Թե՞ Մսա­ղաց

Ի՜նչ պատա­հեց այդ հայա­հոծ շրջաննե­րին, ի՜նչ կորցրե­ցին կամ պահե­ցին այդ վայրե­րում եվ առ այդ՝ ի՜նչ սխալներ գործե­ցին հայկական/ավանդական կուսակցություննե­րը եւ հայրե­նի իշխա­նություննե­րը:

Յարութ Գալայճեան

Վերջին 50 տարի­նե­րին հայկա­կան 3 պատմա­կան գաղութներ՝ պատե­րազմա­կան արհավիրքների/ներքին քաղա­քա­կան խլրտումնե­րի պատճա­ռով հայտնվե­ցին արտագաղթ/ներգաղթ ընտրության դեմ հանդի­ման։

3 գաղութներն էլ գտնվում էին Հայաստա­նի սահմա­նա­մերձ շրջաննե­րի մեջ եվ տասնամյակնե­րի ընթացքին կուտա­կած էին հայկա­կան հսկա ներուժ։

Ի՜նչ պատա­հեց այդ հայա­հոծ շրջաննե­րին, ի՜նչ կորցրե­ցին կամ պահե­ցին այդ վայրե­րում եվ առ այդ՝ ի՜նչ սխալներ գործե­ցին հայկական/ավանդական կուսակցություննե­րը եւ հայրե­նի իշխա­նություննե­րը•••

Հայ քաղա­քա­կան փորձա­գետներն ու ընկե­րա­բաննե­րը մի օր կտան այդ հարցումնե­րի պատասխաննե­րը։

Անկախ այդ բոլո­րից, արժի արձա­նագրել, որ Հայաստա­նի Վերանկա­խա­ցումից առաջ՝ Լիբա­նա­հա­յության ջախջա­խիչ մեծա­մասնությունը նախընտրեց արտա­գաղթել Արեւմուտք, իսկ պարսկա­հա­յության մեծ մասը նախընտրեց Արեւմուտքը եւ կարեւոր մի մաս էլ ներգաղթեց հայրե­նիք զարկ տալով մեր երկրի ընկե­րատնտե­սա­կան կյանքին։

Սուրիո մեջ շուրջ 100 տարի ապաստան գտած ու ստեղծա­գործած հայության մի մասը արտա­գաղթեց Արեւմուտք եվ մոտ 20 հազա­րը որո­շա­կի դժվա­րություննե­րով հանդերձ՝ ներգաղթեց Հայաստան ու հաջո­ղե­ցավ էնթեկրվել նոր իրա­կա­նության, միա­ժա­մա­նակ՝
զարկ տվեց հայրե­նի խոհա­նո­ցա­յին եւ արհեստա­գի­տա­կան ոլորտնե­րին։

Չմո­ռա­նանք, որ այդ ներգաղթնե­րը պատա­հե­ցին երբ՝ սերժո­քո­չարյա­նա­կան Թալա­նող Տասնամյակնե­րին 100 հազարնե­րով (շուրջ կես միլիոն) հայեր հանգրվա­նա­բար փախուստ կտա­յին Հայաստա­նից, առա­վե­լա­բար դեպի Ռուսաստան եվ Արեւմուտք։

Ըստ երե­վույթին ու այս օրե­րին, տեղա­շարժի հերթը կարծեք մեր սփյուռքյան մեծա­գույն գաղութինն է։
Ի՜նչ ուղղություն կընտրի ռուսա­հա­յությունը• որքա՜ն հայեր մնա­լու են Ռուսաստան, որ կռվեն իրենց ուքրա­նիա­հայ եղբայրնե­րի դեմ• վերջա­պես, ի՜նչ ծավա­լով կորո­շեն վերջնա­կա­նո­րեն տեղա­փոխվել Հայաստան։

Հառա­ջի­կա ամիսնե­րին կհստա­կա­նա շատ բան։
Կմնա, որ ՀՀ Գործա­դի­րը պատշա­ճո­րեն պատրաստ լինի ռուսա­հայ լայնա­ծա­վալ հոսքի հավա­նա­կա­նության։

Մուղնի
11 Սեպտեմբեր 2023

Առնչվող Հոդվածներ