Հայաստան

Հայաստանը Չպետք Է Քավության Նոխազ Դառնա

Ամբողջ հայությունն իր հանրաքվեով նոր մոտեցում պետք է ունենա և աշխարհին ապացուցի, որ ինքը կարող է ինքնուրույն ապրել, ոչ մեկի վրա հույս չդնի:

Արբակ Խաչատրյան

Ամեն ինչ պետք է անել, որ խնդիրների լուծման համար Հայաստանը չգցեն ոտքերի տակ և վերացնեն  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

Պարոն Խաչատրյան, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի են սրվել։ Այս լարվածությունը մինչև ո՞ւր կարող է հասնել: ՌԴ նախագահի Պեսկովը կոչ է արել Հայաստանի հետ խնդիրները լուծել երկխոսության շրջանակում։

Կա սովորության և կա իրականություն: Սովորությունն այն է, որ հայ ժողովուրդը, հիմնականում մեծահասակները, սովոր են լինել Ռուսաստանի հետ: Եվ կա երիտասարդություն, որ այդ արժեքների կրող չէ, նրա արժեքը փողն է: Երկու կողմերին էլ չեմ մեղադրում, դաշտը որ բաժանվում է, բաժանվում է այդ արժեքներով, որը կապ չունի մեր իսկական պետական արժեքների հետ:

Բազմիցս ասել եմ՝ Ռուսաստանի իշխանություններն այնքան սխալներ թույլ տվեցին, որ սեփական ծաղրածուն իրենց թշնամին դարձավ: Եվ հիմա ասում են՝ Ռուսաստան, գնա՛, նայիր՝ նրանք են գալիս, ես միայնակ չեմ կարող, ես տեր եմ փնտրում: Ես քնից արթնանում եմ, տեսնում եմ՝ իմ կնոջը, երեխեքին չեմ կարողանում պահել, ռուսն էր պահում, հիմա տեսնում եմ՝ չի կարողանում պահի, ես ուրիշին եմ դիմում: Եվ ես չեմ կարողանում իմ գնահատականը տալ այս 30 տարվա պայքարին:
Այսինքն՝ Հայաստանը, որ այս 30 տարին աշխարհին ներկայանում էր որպես հաղթած երկիր, չկարողացավ այնպիսի ուղեղային կենտրոններով հզոր ուժ ստեղծել, որ այսօր ստիպված գնահատում է՝ ռուսի՞ տակ է լավ լինելը, թե՞ թուրքի, թե Եվրոպայի ու մնացածի: Սա է ամբողջ էությունը: Ես չեմ կարող գնահատել, թե ում տակ պառկելն է ճիշտ: Ի՞նչ տարբերություն՝ Ռուսաստանի տակ ես «տրյապկա», թե Եվրոպայի, եթե, այնուամենայնիվ, տրյապկա ես: Սա ստրուկի հոգեբանություն է:

Ամբողջ հայությունն իր հանրաքվեով նոր մոտեցում պետք է ունենա և աշխարհին ապացուցի, որ ինքը կարող է ինքնուրույն ապրել, ոչ մեկի վրա հույս չդնի:

Ժամանակին, երբ ես քննադատում էի իշխանություններին, ինձ համար ամենածանրը ոչ թե կոռուպցիան էր, գողությունը, այլ ազգի ստրուկի հոգեբանությունը:

Ձեր նշած այդ քաղաքականությունն ո՞ւր կարող է տանել:

Դա քաղաքականություն չի: Ես հիմա չեմ քննարկում Ռուսաստանի հարցը, որովհետև Ռուսաստանի մասին այնքան եմ խոսել ու գրել: Պուտինը հասցնում է երրորդ համաշխարհային պատերազմի ու մարդկության վերացման: Այսօր մեր քաղաքականությունը, որ ամբողջությամբ մտնելու է պատերազմական գոտի, այսօր քանդվում է, քանի որ զենքի ուղղությունը չի կանգնի: Ո՞նց ստեղծենք այդ կենտրոնները, ինչ քայլեր կատարենք, որ մեզ հետ հաշվի նստեն, այլ ոչ թե մարդ բերենք կամ մեկի տակ մտնենք: Այսօր զինվելը ոչինչ չի տա: Ասում են՝ Հնդկաստանից զենք բերենք: Այս ամբողջ ինֆորմացիան բլոկը փոխում է ամեն ինչ, ջարդում է մեզ որպես պետություն, որպես ազգային արժեքներ ունեցող միավոր:

Ադրբեջանի երեք քաղաքացիներ՝ Ալիևը, Ռոբերտը ու Սերժը, եկան Ղարաբաղ ծրագիր մտցրեցին, որը 25 տարի Ղարաբաղ էր կոչվում, ու ոչ մի անգամ զորք ու գումար չգնաց այնտեղ:

Այսօր ո՞նց կարող է հայությունը հզորանա, եթե իր ամբողջ ուժերը չի օգտագործում, որ իր հետ հաշվի նստեն: Այսօր ո՛չ նավթը, ո՛չ զենքը մեծ դեր չունեն:1994-ին Ադրբեջանն էլի նավթ ու գազ ուներ, ինչո՞ւ էր տարածաշրջանը Հայաստանը ղեկավարում: Ի վերջո, դա Ղարաբաղ կոմիտեն չի արել, ԽՍՀՄ-ից անցել էին ուղեղներ, որոնք գործարան չէին սարքում, վարունգ չէին վաճառում, շուկաների տերեր չէին, որոնց ուղեղները Եվրոպայում, Ամերիկայում աշխատում էր ճիշտ եղանակով: Մինչև հիմա ոչ մեկը չգիտի՝ զենքը ինչպես է հասել Հայաստան: Հիմա գանք այսօրվան, այսօր քաղաքականություն չկա: Այսօր մենք մեր ներքին կեղտոտ խաղերով ընկած խաղաղություն ենք խնդրում Ալիևից:

Իրատեսական չեք համարում«Խաղաղության պայմանագրի» ստորագրումը մինչև տարեվերջ: Իշխանությունները դեռ լիահույս են։

Ոչ, խաղաղություն չեն մուրում: Երբեք այն ռազմավարական հարցերը, որոնք երկրի շահերը առաջ են մղում և արդյունքի են հասնում, ոչ թերթի, ոչ էլ ժողովրդի համար են: Եթե նա իսկապես գիտեր, որ այդ քայլով իր երկիրն էր պաշտպանում, կարող էր նստել Պուտինի դեմը և ասեր իր ասելիքը, ոչ թե լրագրողի միջոցով խոսքը հասցներ: Ընդ որում՝ գիտեք, որ հեռախոսով իրար հետ զրուցում են: Անգամ տականքը, որ պատասխանատվություն է վերցրել, երբ որ կորցնում է իր ընտանիքն ու ժողովրդին, սկսում է ամեն տեղ գոռալ։ Մինչդեռ պետք է հավաքվեին ու մտածեին, թե ինչպես այդ իրավիճակից դուրս գային, ինչ ճանապարհներով Հայաստանի արժանիքները  վերականգնեին, որ Հայաստանի հետ նստեին հաշվի:

Ռուսաստանը պետք է Հայաստանին իր գործընկերը դարձնի, ոչ թե դարձնի իր  տարածքը:

Պարոն Խաչատրյան, մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները։ Սա նույնպես ՌԴ-Ի կողմից անարձագանք չմնաց։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք ընթացող զորավարժությունների վերաբերյալ։

Այս տղան հետաքրքիր խաղ է խաղում․ ռուսական բազան Հայաստանում է, սահմանին ռուսներն են կանգնած, ասում է՝ Ամերիկա, եկեք զորավարժություններ արեք: Այդպիսի բան պատմության մեջ չի եղել դեռ: Ես չեմ կարող դրան գնահատական տալ, դա ֆոկուս է: Ի դեպ, այդ աբսուրդությունը կարող է արդյունք էլ տա, որովհետև առաջ նման բան չի եղել, որ մի տեղ ամերիկյան զորք չինի, ռուսները գնան էնտեղ զորավարժություն անեն, կամ հակառակը:

Նման վտանգի տակ դնել ժողովրդին ու սարքել տուրբուլենտություն, որ մի ճակատ էլ բացեն այստեղ: Հյուսիսային Կովկասում 200 ազգ է ապրում, եթե այդ բզեզի բունը խառնվեց, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի այս ռեգիոնում: Ու ոչ մեկը ցավ չի զգալու: Հայ-ամերիկյան զորավարժություններ անելը մի քայլ է, որին ես գնահատական տալ չեմ կարող:

Պարոն Խաչատրյան, ՀԱՊԿ-ը ոչ մի գնահատական չի տալիս Ադրբեջանի ագրեսիայի փաստերին, ոչ մի  աջակցություն չկա: Այդ դեպքում Հայաստանին ի՞նչ է մնում անելու:

Ես 2013 թվականից միշտ գրել եմ, որ դեմ եմ Ռուսաստանի հետ պայմանագրեր ստորագրելուն: ՀԱՊԿ-ը մուսուլմանական երկրների մի հավաք էր, Ռուսաստանն էլ մեջը: Քանի դեռ թալանի վրա էին երկու ղեկավարները, այդ ամենը պահվում էր թալանով: Այսքան տարի Հայաստանը վերցրել էր 7 շրջանները, դուք մի անգամ ՀԱՊԿ-ից լսե՞լ եք, որ Հայաստանին ասեն՝ Ադրբեջանի հողերը հետ տուր: Այդ երկրները երբեք չէին կարող դա ասել: Բոլոր այդ երկրների ղեկավարները ընկած էին նավթից, գազից փող աշխատելով, ուրիշ բան չկա: ՀԱՊԿ-ը թալանի ստեղծված միավոր էր: Բայց քանի որ Հայաստանում էլ էին թալանչի, Աստծո կողմից տրված հնարավորությունը երբեք չօգտագործեցին: ՀԱՊԿ-ը չէր կարող մեզ ընկեր լինել:

Հիշո՞ւմ եք, բոլոր երկրների ղեկավարներին կանչեց Երևան, վերջում ասեց՝ չեմ ստորագրում փաստաթուղթը: Դա աբսուրդ է, դրանից հետո պետք է ասեին՝ մենք նրա  հետ չենք ուզում գործ ունենալ:

Այսօր հարցերի հարցը հետևյալն է՝ ինչպես ստեղծել կորիզ, ամեն ինչ անել, որ երկրները իրենց վտանգավորխնդիրների լուծման համար Հայաստանը չգցեն ոտքերի տակ և վերացնեն։

Գիտեք, եթե ամփոփենք, այսօր ես կասեի, որ ավելի լավ է հակառակորդը մեզ վրա հարձակվեր, քան նույն ձեռագրով ինչպես Ուկրաինա-Ռուսաստան բախում եղավ, հիմա Հայաստանի և Արցախի միջև է հնարավոր բախում, այսինքն՝ նույն ձեռնագիրն է տարբեր եղանակներով։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *