18.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Նոյեմբե­րի 30-ին թուրքերն ուղարկում են պայմա­նագրի իրենց տարբե­րա­կը, համա­ձայն որի՝ Կարսի նահանգը, Սուրմա­լուն անցնում էին Թուրքիա­յին, Նախի­ջեւանն ու Զանգե­զուրը պետք է լինեին Ադրբե­ջա­նի հովա­նա­վո­րության տակ։ Հայաստա­նի տարածքը պետք է լիներ 27 հազար կմ2, զորքի թիվը՝ ոչ ավե­լի, քան 1200 զինվոր։

1920թ. նոյեմբե­րի 18-ին հայկա­կան կողմը հարկադրված ընդունում է թուրքա­կան բանա­կի պարտադրած ծանր պայմաննե­րը եւ ստո­րագրում զինա­դա­դա­րը։ Անմի­ջա­պես ստեղծվում է հատուկ պատվի­րա­կություն, որը պետք է բանակցեր թուրքե­րի հետ։ Պատվի­րա­կության կազմում էին Ալեքսանդր Խատիսյա­նը, Կարսի նահանգա­պետ Ստե­փան Ղորղանյա­նը, Աբրա­համ Գյուլխանդանյա­նը, իսկ կառա­վա­րության փոփո­խությունից հետո նրանց միա­նում է նաեւ էսէռ Վահան Մինա­խորյա­նը։ 1920թ. նոյեմբե­րի 23-ին պատվի­րա­կությունը մեկնում է Ալեքսանդրա­պոլ, որտեղ տեղա­կայված էին թուրքա­կան զորքե­րը։

Բանակցություննե­րի ընթացքի մասին տեղե­կություննե­րը շատ չեն, եւ հիմնա­կան աղբյուրը Խատիսյա­նի եւ Ղորղանյա­նի հուշերն են, որոնք ոչ միայն պատկե­րա­ցում են տալիս քննարկումնե­րի մասին, այլեւ մասամբ լույս են սփռում հայ-թուրքա­կան եւ թուրք-բոլշեւիկյան հարա­բե­րություննե­րի որոշ հարցե­րի վրա։

ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՏԵՍԱՐԱՆԸ

Գնացքը, որով հայկա­կան պատվի­րա­կությունը պետք է մեկներ Ալեքսանդրա­պոլ, երկար ժամա­նակ չէր շարժվում. Երեւա­նում զենք ու սպա­ռա­զի­նություն էին բարձում վագոննե­րում, որոնք, համա­ձայն զինա­դա­դա­րի պայմաննե­րի, պետք է ուղարկվեր թուրքե­րին։ Ղորղանյա­նը նշում է, որ այդ ծանր ու նվաստացնող տեսա­րա­նը մեծա­պես ընկճում է նրանց։

«Երբ ռազմամթերքը բարձում էին վագոննե­րը Երեւա­նի վակզա­լում, այդ զինվո­րա­կան գնացքի պետ, սպա Վարդանյանն այնչափ հուզված ու ջղայնա­ցած էր, որ չկա­րո­ղա­ցավ զսպել իրան ու շատ բարձր հեկե­կաց, հուզե­լով զինվորնե­րին եւ վակզա­լի ամբողջ բազմությա­նը։ Տիրեց մի աննկա­րագրե­լի թախիծ եւ մարդիկ մռայլ ու պապանձված կարծես շարժվում էին որպես ուրվա­կաններ այդ դաժան մթնո­լորտում» (Կարսի մարզը Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տության կազմում (ապրիլ 1919թ.-հոկտեմբեր 1920թ.), Մոդուս Վիվենդի, Երեւան, 2016)։ Ալեքսանդր Խատիսյա­նը նույնպես նշել է ռազմամթերքով բարձված գնացքի մասին՝ հավե­լե­լով, որ թուրքե­րը հրա­ժարվել էին բանակցություննե­րը սկսել, քանի դեռ գնացքը չէր հասել Ալեքսանդրա­պոլ։

Նոյեմբե­րի 24‑ի լուսա­բա­ցին գնացքը հասնում է Բայանդուր կայա­րան, որը թշնա­մու ձեռքին էր, եւ մի թուրք սպա միա­նում է հայկա­կան պատվի­րա­կությա­նը, մինչեւ Ալեքսանդրա­պոլ ուղեկցե­լու համար։ Քաղա­քում հայկա­կան պատվի­րակնե­րին դիմա­վո­րում են Քյա­զիմ Կարա­բե­քի­րի շտա­բի սպա­նե­րը. երկու մեքե­նա եւ երկու կառք հայե­րին պետք է հասցնեին իրենց բնա­կա­րա­նը։ Ավտո­մե­քե­նա­նե­րից մեկը Կարսի նահանգա­պե­տի նախկին մեքե­նան էր։ Թուրքա­կան բանա­կի շտա­բը Ալեքսանդրա­պո­լի բերդում էր։ Հայկա­կան պատվի­րակնե­րը մնա­լու էին քաղա­քից դուրս գտնվող սպա­յա­կան բնա­կա­րա­նում։ Կարո Սասունին էլ նշում է, որ «հայկա­կան պատվի­րա­կությունը խիստ անպատվա­բեր կերպով փոխադրված էր քաղա­քի մեջեն Ալեքսանդրա­պո­լի բերդը» (Կարո Սասունի, Հայ-թրքա­կան պատե­րազմը, Հայրե­նիք, 1926թ., թիվ 9, Բոստոն)։

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԱԲԵՔԻՐԻ ՀԵՏ

Իրենց կեցա­վայրը հասնե­լուց անմի­ջա­պես հետո՝ ժամը 10-ին, հայկա­կան պատվի­րակներն այցե­լում են Կարա­բե­քի­րին։ Խատիսյա­նը գրում է, որ նա «մոտ 50 տարե­կան էր, ազատ խոսում էր ֆրանսե­րեն», եւ ինչպես թուրք բոլոր պաշտոնյա­ներն ու դիվա­նա­գետնե­րը, արտա­քուստ չափա­զանց սիրա­լիր էր։ Կարա­բե­քի­րը նախեւա­ռաջ ներկա­յացնում է թուրքա­կան պատվի­րա­կության կազմը, որոնց թվում էր Էրզրումի բերդա­պետ Խալիդ բեյը եւ Թուրքիա­յի Ազգա­յին մեծ ժողո­վի Էրզրումից ընտրված պատգա­մա­վոր Նեջա­թի բեյը։ Ըստ Խատիսյա­նի՝ Էրզրումի պաշտոնյա­նե­րի ներկա­յությունը նշա­նա­կում էր, որ թուրքե­րը ցանկա­նում էին ընդգծել, թե չեն ընդունում Սեւրի պայմա­նա­գի­րը։

Քաղա­քա­վա­րա­կան մի քանի հարց ու պատասխա­նից հետո Կարա­բե­քիրն ասում է, որ հանդի­պումը կարող էր շատ ավե­լի շուտ լինել, եթե հայկա­կան կառա­վա­րությունն ընդուներ բանակցություններ սկսե­լու Անգո­րա­յի կառա­վա­րության առա­ջարկը, ինչը կկանխեր արյունա­լի պատե­րազմը։ Կարա­բե­քի­րի խոսքը բավա­կա­նին մանրա­մասն նկա­րագրում է Ղորղանյա­նը՝ գրե­լով, որ հյուրե­րին փոքրիկ բաժակնե­րով սուրճ հյուրա­սի­րե­լուց հետո Կարա­բե­քիրն ասում է, որ իրենք նախա­պես նվա­ճո­ղա­կան պատե­րազմի նպա­տակ չեն ունե­ցել, եւ դիմե­լով Խատիսյա­նին՝ հավե­լում.

«Երբ ես լսե­ցի, որ դուք Ձեր կառա­վա­րության հատուկ հանձնա­րա­րությամբ գնում եք Եվրո­պա, Էրզրումից եկա Տրա­պի­զոն։ Ես հույս ունեի տեսնե­լու Ձեզ եւ հավա­տում էի, որ մենք կարող ենք գալ մեր դարա­վոր վեճի մասին մի որոշ համա­ձայնության։ Բայց Դուք, ժպտա­լով ասաց թուրքաց զորա­վա­րը, խորշե­ցիք Անա­տո­լիա­յի գեղա­ծի­ծաղ ափե­րից, եւ ես ստիպված էի արշա­վե­լու դեպի ձեր սահմաննե­րը»,- գրում է Ղորղանյա­նը։

Հաղթո­ղին բնո­րոշ մեծամտությամբ Կարա­բե­քի­րը նաեւ ասում է, որ իրենք Կարսը գրա­վե­լու նպա­տակ չունեին եւ ուզում էին միայն հետ վերցնել Օլթին, սակայն հայկա­կան զորքերն արա­գո­րեն նահանջե­ցին թուրքա­կան մի քանի հարյուրհո­գա­նոց զորա­մա­սի առաջ, որից հետո էլ իրենք շարժվե­ցին դեպի Կարս։

Այս նախա­բա­նից հետո Կարա­բե­քիրն անցնում է հիմնա­կան պայմա­նին. հայկա­կան կողմը պետք է անհա­պաղ հրա­ժարվի Սեւրի պայմա­նագրից, հակա­ռակ դեպքում բանակցություննե­րը չեն շարունակվի։ Նոյեմբե­րի 25-ին Խատիսյանն անձամբ խոսում է Սիմոն Վրացյա­նի հետ եւ ներկա­յացնում թուրքե­րի պահանջը։ Քանի որ այլ տարբե­րակ պարզա­պես չկար, Հայաստա­նի վարչա­պե­տը թույլ է տալիս Խատիսյա­նին ընդունել թուրքե­րի պայմա­նը. Հայաստա­նը հրա­ժարվում է Սեւրի պայմա­նագրից։

Մեկ այլ ուշագրավ դրվագ էր Խորհրդա­յին Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցիչ Մդի­վա­նու մասնակցության հարցը։ Ինչպես հայտնի է, քեմա­լա­կաննե­րի հետ խնդիրնե­րը կարգա­վո­րե­լու եւ ռուսա­կան միջնորդությունն ապա­հո­վե­լու նպա­տա­կով Ստա­լի­նի եւ Օրջո­նի­կի­ձեի առա­ջարկությամբ երեքհո­գա­նոց պատվի­րա­կություն էր գործուղվել, որոնց թվում էր Պրո­կոֆիյ (Բուդու) Մդի­վա­նին։ Բանակցություննե­րի հենց սկզբում թուրքե­րը հայե­րին ասում են, որ երրորդ կողմի միջամտության կարիք չկա։ «Քյա­զիմ Կարա­բե­քիր պ. Խատիսյա­նի հետ մասնա­վոր խոսակցության ժամա­նակ ասել էր, որ նորա համար անհասկա­նա­լի է ռուս մեծա­մասնա­կան Մդի­վա­նու Ալեքսանդրա­պոլ գալու բուն պատճա­ռը եւ նա միանգա­մայն կարիք չի համա­րում նորա մասնակցությունը կոնֆե­րանսին եւ նորա որեւէ միջնորդությունը հայ-թուրքա­կան բանակցություննե­րում… Խորհրդակցե­լով այդ մասին եւ ապա­գա­յում հավա­նա­կան թյուրի­մա­ցություննե­րի եւ բարդություննե­րի տեղիք չտա­լու համար, պ. Խատիսյա­նը պաշտո­նա­պես գրա­վոր տեղե­կացրեց կոնֆե­րանսի նախա­գա­հին ռուս ներկա­յա­ցուցչի այստեղ գալու մասին այն միտումնե­րով, որ գուցե նա հարկա­վոր համա­րե նորան կոնֆե­րանսի նիստե­րին հրա­վի­րե­լու։ Մեր այդ գրությա­նը տաճկաց հրա­մա­նա­տա­րը պատասխա­նեց, որ հաշտությունը վերա­բե­րում է թուրք եւ հայ ազգություննե­րին եւ ռուսաց ներկա­յա­ցուցչի մասնակցությունը կոնֆե­րանսին նա գտնում է միանգա­մայն ավե­լորդ»,- գրում է Ղորղանյա­նը։

Մդի­վա­նին առանձին հանդի­պում է Կարա­բե­քի­րի հետ, սակայն վերջինս մնում է անդրդվե­լի։ Բանակցություննե­րին խորհրդա­յին ներկա­յա­ցուցչի մասնակցությունը մերժե­լը անհանգստացնում է պաշտո­նա­կան Մոսկվա­յին։ Նոյեմբե­րի 28-ին Լեգրա­նը հեռագրում էր Օրջո­նի­կի­ձեին, որ թուրքե­րը կարող են հայե­րին շատ ծանր պայմաններ պարտադրել։ «Այսօր թուրքե­րը հայտա­րա­րե­լու են խաղա­ղության պայմաննե­րը։ Մդի­վա­նու ստա­ցած նախնա­կան տեղե­կություննե­րով դրանք ծանր են լինե­լու։ Անհրա­ժեշտ է անմի­ջա­պես հայտնել Մդի­վա­նուն, թե ինչ պետք է անի, եթե թուրքե­րը մերժեն միջնորդությունը։ Ի օգուտ Հայաստա­նի պահանջնե­րին պետք է աջակցել»,- գրում էր Լեգրա­նը։ Խատիսյա­նը նշում է, որ Մդի­վա­նու հետ առանձին հանդիպման ժամա­նակ խնդրել էր օգնել իրենց, եւ վերջինս էլ խոստա­նում է։ Սակայն նրա օգնությունն ավե­լի շատ վնաս էր տալիս հայե­րին, քանի որ Մդի­վա­նին, ըստ Խատիսյա­նի, Ալեքսանդրա­պո­լում հանրա­հա­վաքներ էր կազմա­կերպում, քննա­դա­տում Հայաստա­նի իշխա­նություննե­րին եւ բոլշեւիկյան քարոզ իրա­կա­նացնում։

Ալեքսանդրա­պո­լում գտնվե­լու երկրորդ օրը Կարա­բե­քիրն անձամբ այցե­լում է հայկա­կան պատվի­րա­կությա­նը, որի արդյունքում որոշվում է հաջորդ օրը ներկա­յացնել կողմե­րի դիրքո­րո­շումնե­րը։ Թուրքե­րը պնդում էին Բաթումի պայմա­նագրիկետե­րի վրա, որով Հայաստա­նի տարածքը պետք է լիներ մոտ 12 հազար կմ2։ Հայկա­կան կողմը, հասկա­նա­լի է, ուներ այլ ցանկություններ։ «Եթե պատվի­րա­կությունը այդ ժամա­նակ կանգնած ըլլար բացա­ռա­պես հաղթողնե­րու եւ պարտվածնե­րու տեսա­կե­տի վրա, — եւ այդ պարա­գա­յին Հայաստա­նը պարտված կողմն էր, ան պետք է համա­ձայներ, որ խոսք կարող է ըլլալ միայն ամե­նա­հա­մեստ սահմաննե­րու մասին։ Բայց մեր պատվի­րա­կությունը կկարծեր, որ թուրքե­րը կցանկա­նան կենսունակ Հայաստա­նի ստեղծումը, որ օգտա­կար էր իրենց պետա­կան շահե­րու տեսա­կե­տեն, ինչպես այդ մասին շարունակ կհայտա­րա­րեին թուրք պետա­կան գործիչնե­րը»,- գրում է Խատիսյա­նը։ Ելնե­լով այս տրա­մա­բա­նությունից՝ հայկա­կան կողմը թուրքե­րին ներկա­յացնում է, թե ինչ սահմաններ պետք է ունե­նա Հայաստա­նը, որպեսզի կարո­ղա­նա արդյունա­վե­տո­րեն գոյա­տեւել։

«…Զանա­զան վիճա­կագրա­կան թվեր, ծանրա­ցանք քարտե­զի վրա եւ մինչեւ ուշ գիշեր խորհում էին դրությունը։ Էքսպանսիվ Գյուլխանդանյան դարձյալ բողո­քում էր մեր չափա­վոր քաղա­քա­կա­նության դեմ։ Նա պահանջում էր Հայաստա­նը այն սահմաննե­րում, որ պետք է գծեր նախա­գահ Վիլսոն, խոսում էր Կիլի­կիա­յի, Միջերկրա­կան ծովի մասին… Երբ խորհրդակցության անդամնե­րից մեկը նկա­տեց, որ ոչ միայն Միջերկրա­կան ծով, այլեւ Մուշ մենք ստիպված ենք չպա­հանջել, Գյուլխանդանյան միանգա­մայն հուզվեց եւ մոտե­նա­լով քարտե­զին՝ ինքնա­մո­ռաց սկսեց խոսել Մշո դաշտի մասին, տալիս էր «Արծիվ Վասպուրա­կա­նի» անունը, կոչ էր անում Մշո սուլթան սուրբ Կարա­պե­տին…»,- այսպես է նկա­րագրում հայկա­կան կողմի աշխա­տանքը Ղորղանյա­նը։

Հայկա­կան պատվի­րա­կությունն ի վերջո թուրքե­րին հայտնում է, որ Հայաստա­նի սահմաննե­րի մեջ պետք է լինի ռուսա­կան Հայաստանն ամբողջությամբ, Վանը, Մուշը, Վանա լիճը, իսկ դեպի Սեւ ծով ելքն անցնե­լու էր Ռիզեով։ Փաստո­րեն, հայկա­կան կողմը հրա­ժարվում է Տրա­պի­զո­նից եւ Էրզրումից, ինչը, ըստ Խատիսյա­նի, ներկա­յացվում է որպես զիջում թուրքե­րին։

Դժվար է ասել, թե ինչ տրա­մա­բա­նությամբ էր առաջնորդվում հայկա­կան պատվի­րա­կությունը, սակայն Խատիսյա­նի նկա­րագրություննե­րից ակնհայտ է դառնում, որ իրա­կա­նությունը բոլո­րո­վին այլ էր։ Նա գրում է, որ հայկա­կան պահանջնե­րի շուրջ աշխա­տանքն ավարտե­լուց հետո դուրս է գալիս զբոսնե­լու Ալեքսանդրա­պո­լում եւ քաղա­քում տեսնում է գերե­վարվող երի­տա­սարդնե­րի ու պատա­նի­նե­րի, որոնց թուրքե­րը հավա­քում էին եւ բռնի ուղարկում աշխա­տե­լու Սարի­ղա­միշ-Էրզրում երկա­թուղու շինա­րա­րության վրա։ Տեսնում է նաեւ, թե ինչպես էին թուրքե­րը թալա­նում քաղա­քը, հանում պատուհաննե­րի շրջա­նակնե­րը, դռնե­րը, կահ-կարա­սին, եւ այդ ամե­նը բարձում էին հայե­րից խլած սայլե­րի վրա։

Նոյեմբե­րի 27-ին տեղի է ունե­նում հերթա­կան նիստը, եւ երբ հայկա­կան պատվի­րա­կությունը հայտնում է Սեւրից հրա­ժարվե­լու որո­շումը, թուրք նախա­գա­հողն ասում է, որ վերջա­պես «ազատվե­ցինք եվրո­պա­կան իմպե­րիա­լիստնե­րու ճնշումեն եւ կարող ենք խոսիլ ազատ, իբրեւ երկու հարեւան ժողո­վուրդներ»։ Երկու օր անց՝ նոյեմբե­րի 29-ին, Կարա­բե­քի­րը Խատիսյա­նի հետ քննարկում է հայկա­կան կողմի առա­ջարկնե­րը։ Նա զարմա­նում է, թե ստեղծված պայմաննե­րում ինչ տարածքա­յին ակնկա­լիքներ ունեն հայե­րը.

«Ձեր սահմաննե­րը մեզ ուղղա­կի ապշե­ցուցին։ Եվ դուք՝ նստած Ալեքսանդրա­պոլ՝ պարտություն կրե­լե հետո կպա­հանջեք Մուշ եւ Վան։ Ինչ կըլլար, եթե դուք նստած ըլլա­յիք Վան։ Ի՞նչ կմնար Թուրքիա­յեն։ …Քննության առնել ձեր այս պայմաննե­րը անկա­րե­լի է։ Մտա­ծե­ցեք»,- գրում է Խատիսյա­նը։

Խատիսյա­նի փաստարկն այն էր, որ հայե­րին անցնե­լու դեպքում այդ տարածքնե­րում բնա­կեցվե­լու էին տեղա­հանվածներն ու 1915–20 թվա­կաննե­րին աշխարհի տարբեր երկրնե­րում ապաստան գտած հայե­րը։ Նա Կարա­բե­քի­րին համո­զում էր, որ 800 հազար հայեր վերա­դառնա­լու են եւ շենացնեն այդ տարածքնե­րը։ Թուրքե­րը սակայն համոզված էին, որ 20 հազա­րից ավե­լի հայ չի վերա­դառնա։

Նոյեմբե­րի 30-ին թուրքերն ուղարկում են պայմա­նագրի իրենց տարբե­րա­կը, համա­ձայն որի՝ Կարսի նահանգը, Սուրմա­լուն անցնում էին Թուրքիա­յին, Նախի­ջեւանն ու Զանգե­զուրը պետք է լինեին Ադրբե­ջա­նի հովա­նա­վո­րության տակ։ Հայաստա­նի տարածքը պետք է լիներ 27 հազար կմ2, զորքի թիվը՝ ոչ ավե­լի, քան 1200 զինվոր։ Դաշնա­կից պետություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը պետք է անհա­պաղ լքեին Հայաստա­նը։ Խատիսյա­նը գրում է, որ դա իր կյանքի երկրորդ ամե­նա­ծանր օրն էր. առա­ջի­նը 1918թ. հունի­սի 4‑ին էր, երբ Հայաստա­նի կառա­վա­րությունը ստո­րագրում է Բաթումի հաշտության պայմա­նա­գի­րը…

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ