ՄԵՐ ՈՒՂԻՆ

Իշխանության Խարսխավորման Հրամայականը

Արտակարգ պայմանները պահանջում են համապատասխան որոշումներ. այսօր, ավելի քան երբևէ, մեր երկիրը արտասովոր մեխանիզմների ստեղծման աննախադեպ կարիքը ունի և առ այդ՝ ստեղծումը Լայնանիստ Նոր Կառավարության։

Յարութ Գալայճեան

Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքը բացահայտեց, որ իշխող մեծամասնության ժողովրդային խարիսխը խարխլման վտանգի տակ է, ինչպես նաև կասկածազրկվեց այն վարկածը, որ Հայաստանի քաղաքական համակարգը դեռևս պտտվում է անհասուն հանգրվանում ու հետևաբար՝ ակնհայտ դարձավ, որ Քաղաքացիական Պայմանագիրը միայնակ անկարող է հաղթահարել մեր երկրին սպառնացող ներքին եւ արտաքին մարտահրավերները։

Արդարև, մինչեւ հերթական (եվ գուցե արտահերթ) ԱԺ-ի ընտրություններ՝ վարչապետը պարտավոր է իր կառավարական կազմը պատվաստել արտախորհրդարանական ուժերով/անհատներով, ովքեր ունեն ժողովրդային կայուն լսարան և ի վիճակի են Գործադիրին շնորհել նոր ավիշ, ժողովրդային հավելյալ ներկայացուցչականություն եվ քաղաքական բեկումնային լուծումներ կայացնող ներուժ։

ԱՌԱՎԵԼ ԵՎՍ, մեր երկրին գոյութենական վտանգներ սպառնացող այս օրերին անընդունելի է business as usual պետական գործավարությունը, որ սահմանափակված է ավանդական միջոցներով եվ մեկ մարդու վրա հետզհետե ահագնացող պատասխանատվության ծանրաբեռնվածությամբ։

Արտակարգ պայմանները պահանջում են համապատասխան որոշումներ. այսօր, ավելի քան երբևէ, մեր երկիրը արտասովոր մեխանիզմների ստեղծման աննախադեպ կարիքը ունի և առ այդ՝ ստեղծումը Լայնանիստ Նոր Կառավարության, որ օժտված լինի կուսակցական և անկուսակցական հեղինակություններով ու անպայման՝ մեկ-երկու սփյուռքահայ մասնագետներով։
Նման ժողովրդավարական խիզախությամբ, հավելյալ թափանցիկության նկատառումով և check and balance-ի նոր գործընթացով կկանխարգելվեն ճակատագրական սխալները, կհզորանա պետական կամքը և կկազմաքանդվի քաղաքական երկբևեռացումը։

Մուղնի
18 Սեպտեմբեր 2023

Գրառումը՝ Յարութ Գալայճեանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *