Բայց ամենակարևոր շղթայական որոշումը կլինի իշխանությանը պարտադրել նոր սահմանադրություն ու այդ պայմաններով պատրաստվել դիմադրության: Արդեն հիմա էլ պարզ է, եթե ջայլամ չես, որ այս հարձակումներն ու ծվատումը շարունակվելու է:
Նվարդ Վահանե
… պետք է հասկանալ, թե ինչ կլինի ՄԱԿ ԱԽ նիստում, եթե չլինի Արցախի հայերի փրկությանը ուղղված հստակ գործողությունների մասին որոշում ու դրանց անհապաղ կատարում, ամեն բան դեռևս վերջացած չէ: Հայաստանը արել է ամեն հնարավորը ու մնացել հավատարիմ իր միջազգային և երկկրողմ պարտավորություններին:
Դիմել է նաև Հաագայի դատարան և ունի որոշումը, որը չի կատարվում: ՄԱԿ ԱԽից հետո քայլերը արդեն մեզ համար փաստացի ստուգված փլուզվող աշխարհակարգի պայմաններում են ընթանալու: Խոստումները պարզվելու են, որ սին էին, եթե իհարկե վաղը ԱԽ նիստում ոչինչ չլինի ու Բաքվի վեզիրը, Ստամբուլի սուլթանի ու Մոսկվայի ցարի հետ էլի ֆռռացնեն միջազգային հանրությանը, որը հավանաբար արդեն ընտելացել ու ընդունել է խացի այդ կանոնը:
Պետք է անհապաղ պահանջել, որպեսզի մեր հայրենակիցներին պատանդ չպահեն Արցախում, եթե իրենք ուզում են, ՀՀ քաղաքացու անձնագիր ունեն, պիտի տարհանվեն: Մենք էլ ոնց որ անցյալ անգամ պատրաստ պիտի ընդունենք:
Այս ամենի ֆոնին պետք է գումարել ավագանու նիստ ըստ օրենքի, եթե քաղաքապետ չընտրվի, գնալ նոր ընտրությունների ու լրջորեն դրան պատրաստվել, համախմբած: Երևանում ընտրությունները կանխորոշելու են ՀՀ ապագան, ներառյալ Արցախի կարգավիճակի և արցախահայերի կյանքի հարցը:
Մենք երկրում միայն կարող ենք ապավինել ընտրված ներկայացուցիչների որոշումներին: Ինքնակոչ, քվե չհավաքած սուբյեկտները չպետք է մեր անունից հավակնեն քաղաքական պրոցեսներ հեծնել: Հետևաբար, Երևանում ընտրությունները ամբողջացնելուց հետո, շղթայական Գյումրի, Վանաձոր, Կապան, Ալավերդի ու մնացած բոլոր համայնքների ավագանիներով ըստ գործող սահմանադրության մեկնարկել նոր սահմանադրության քննարկման պրոցեսը: Իրենք դա կարող են անել, որովհետև ստացել են մեր ուղիղ քվեն ու մեր ներկայացուցիչն են:
Իրերը կոչել իրենց անուններով ու երրորդ հանրապետության իրավահաջորդությունից անցնել այն օկուպացիայի ռեժիմ անվանելուն: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են Արցախում դրածոները պատուհաս բերում հայերի գլխին: Այդ դրածոները լավ կամ վատ, մեկ է խաղացել են Մոսկվայի բոլշևիկյան կանոնի շրջանակում՝ մարիոնետի պես: Դրա ժառանգությունը կարելի է հետներս տանել միայն որպես դաս ու մեր երկար պատմության մութ շրջաններից մեկը:
Ավագանիների որոշումների միջոցով պարտադրել օրակարգ կենտրոնական իշխանությանը և եթե կորոշվի դուրս գալ ՀԱՊԿ ԵԱՏՄ անիմաստությունից, անել դա:
Բայց ամենակարևոր շղթայական որոշումը կլինի իշխանությանը պարտադրել նոր սահմանադրություն ու այդ պայմաններով պատրաստվել դիմադրության: Արդեն հիմա էլ պարզ է, եթե ջայլամ չես, որ այս հարձակումներն ու ծվատումը շարունակվելու է:
Ավագանին, որպես մեզ ներկայացնող կարող է նաև շղթայական որոշումներով սկսել կամավորագրումը, իսկ կենտրոնական իշխանությունը այդ ընթացքում կշարունակի պաշտպանական կարողությունների ամրացումը: Անկախ տարիքից ու սեռից, բոլոր նրանք ովքեր կցանկանան կամավորագրվել ու համայնքային մակարդակում ձևավորվել ՄՈԲ սաղմը, որը կգործի իշխանության կառավարման ներքո, դա կարող են անել:
Ընթացքում կամավոր կամ /արդեն դրան եմ հակվում/ պարտադրաբար անջատել ռուսական մեդիա միջոցների հեռարձակման հնարավորությունը ՀՀ-ում:
Պատրաստվել դժվար ձմռանն ու հավաքել առաջին բուժօգնության պայուսակը:
Մենք հավանաբար մենակ ենք, վստահաբար երբ հարցը գալիս է անկախությունը պաշտպանելուն:
Գրառումը՝ Նվարդ Վահանեի ֆեյսբուքյան էջից։