18.8 C
Yerevan

Առա­ջի­կա Անե­լիքնե­րի Մասին

Բայց ամե­նա­կարև­որ շղթա­յա­կան որո­շումը կլի­նի իշխա­նությա­նը պարտադրել նոր սահմա­նադրություն ու այդ պայմաննե­րով պատրաստվել դիմադրության: Արդեն հիմա էլ պարզ է, եթե ջայլամ չես, որ այս հարձա­կումներն ու ծվա­տումը շարունակվե­լու է:

Նվարդ Վահա­նե

… պետք է հասկա­նալ, թե ինչ կլի­նի ՄԱԿ ԱԽ նիստում, եթե չլի­նի Արցա­խի հայե­րի փրկությա­նը ուղղված հստակ գործո­ղություննե­րի մասին որո­շում ու դրանց անհա­պաղ կատա­րում, ամեն բան դեռևս վերջա­ցած չէ: Հայաստա­նը արել է ամեն հնա­րա­վո­րը ու մնա­ցել հավա­տա­րիմ իր միջազգա­յին և երկկրողմ պարտա­վո­րություննե­րին:

Դիմել է նաև Հաա­գա­յի դատա­րան և ունի որո­շումը, որը չի կատարվում: ՄԱԿ ԱԽից հետո քայլե­րը արդեն մեզ համար փաստա­ցի ստուգված փլուզվող աշխարհա­կարգի պայմաննե­րում են ընթա­նա­լու: Խոստումնե­րը պարզվե­լու են, որ սին էին, եթե իհարկե վաղը ԱԽ նիստում ոչինչ չլի­նի ու Բաքվի վեզի­րը, Ստամբուլի սուլթա­նի ու Մոսկվա­յի ցարի հետ էլի ֆռռացնեն միջազգա­յին հանրությա­նը, որը հավա­նա­բար արդեն ընտե­լա­ցել ու ընդունել է խացի այդ կանո­նը:

Պետք է անհա­պաղ պահանջել, որպեսզի մեր հայրե­նա­կիցնե­րին պատանդ չպա­հեն Արցա­խում, եթե իրենք ուզում են, ՀՀ քաղա­քա­ցու անձնա­գիր ունեն, պիտի տարհանվեն: Մենք էլ ոնց որ անցյալ անգամ պատրաստ պիտի ընդունենք:

Այս ամե­նի ֆոնին պետք է գումա­րել ավա­գա­նու նիստ ըստ օրենքի, եթե քաղա­քա­պետ չընտրվի, գնալ նոր ընտրություննե­րի ու լրջո­րեն դրան պատրաստվել, համախմբած: Երև­ա­նում ընտրություննե­րը կանխո­րո­շե­լու են ՀՀ ապա­գան, ներառյալ Արցա­խի կարգա­վի­ճա­կի և արցա­խա­հա­յե­րի կյանքի հարցը:

Մենք երկրում միայն կարող ենք ապա­վի­նել ընտրված ներկա­յա­ցուցիչնե­րի որո­շումնե­րին: Ինքնա­կոչ, քվե չհա­վա­քած սուբյեկտնե­րը չպետք է մեր անունից հավակնեն քաղա­քա­կան պրո­ցեսներ հեծնել: Հետև­ա­բար, Երև­ա­նում ընտրություննե­րը ամբողջացնե­լուց հետո, շղթա­յա­կան Գյումրի, Վանա­ձոր, Կապան, Ալա­վերդի ու մնա­ցած բոլոր համայնքնե­րի ավա­գա­նի­նե­րով ըստ գործող սահմա­նադրության մեկնարկել նոր սահմա­նադրության քննարկման պրո­ցե­սը: Իրենք դա կարող են անել, որովհետև ստա­ցել են մեր ուղիղ քվեն ու մեր ներկա­յա­ցուցիչն են:

Իրե­րը կոչել իրենց անուննե­րով ու երրորդ հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդությունից անցնել այն օկուպա­ցիա­յի ռեժիմ անվա­նե­լուն: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են Արցա­խում դրա­ծո­նե­րը պատուհաս բերում հայե­րի գլխին: Այդ դրա­ծո­նե­րը լավ կամ վատ, մեկ է խաղա­ցել են Մոսկվա­յի բոլշև­իկյան կանո­նի շրջա­նա­կում՝ մարիո­նե­տի պես: Դրա ժառանգությունը կարե­լի է հետներս տանել միայն որպես դաս ու մեր երկար պատմության մութ շրջաննե­րից մեկը:

Ավա­գա­նի­նե­րի որո­շումնե­րի միջո­ցով պարտադրել օրա­կարգ կենտրո­նա­կան իշխա­նությա­նը և եթե կորոշվի դուրս գալ ՀԱՊԿ ԵԱՏՄ անի­մաստությունից, անել դա:

Բայց ամե­նա­կարև­որ շղթա­յա­կան որո­շումը կլի­նի իշխա­նությա­նը պարտադրել նոր սահմա­նադրություն ու այդ պայմաննե­րով պատրաստվել դիմադրության: Արդեն հիմա էլ պարզ է, եթե ջայլամ չես, որ այս հարձա­կումներն ու ծվա­տումը շարունակվե­լու է:

Ավա­գա­նին, որպես մեզ ներկա­յացնող կարող է նաև շղթա­յա­կան որո­շումնե­րով սկսել կամա­վո­րագրումը, իսկ կենտրո­նա­կան իշխա­նությունը այդ ընթացքում կշա­րունա­կի պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րի ամրա­ցումը: Անկախ տարի­քից ու սեռից, բոլոր նրանք ովքեր կցանկա­նան կամա­վո­րագրվել ու համայնքա­յին մակարդա­կում ձևա­վորվել ՄՈԲ սաղմը, որը կգործի իշխա­նության կառա­վարման ներքո, դա կարող են անել:

Ընթացքում կամա­վոր կամ /արդեն դրան եմ հակվում/ պարտադրա­բար անջա­տել ռուսա­կան մեդիա միջոցնե­րի հեռարձակման հնա­րա­վո­րությունը ՀՀ-ում:

Պատրաստվել դժվար ձմռանն ու հավա­քել առա­ջին բուժօգնության պայուսա­կը:

Մենք հավա­նա­բար մենակ ենք, վստա­հա­բար երբ հարցը գալիս է անկա­խությունը պաշտպա­նե­լուն:

Գրա­ռումը՝ Նվարդ Վահա­նեի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ