Եկեք գոնե այս ժամանակներում, երբ Հայոց երկիր-պետությունն անցնում է իր դժվարագույն ճանապարհով, եթե ինքնուրույն տրամաբանել-տեսնել-վերլուծելու ձիրք չունեք՝ և եթե հատկապես երկրի ներսում չեք ու շատ խնդիրների հետևում եք դիտողի, ոչ թե ապրողի աչքերով, պարզապես նման պատճենահանված կարծիքներ մի՛ գրեք:
Նուշիկ Միքայելյան
…Եվ քանի որ շատ-շատերն այս ծանր օրերին գրում են ամենատարբե՛ր վարկածների, եզրահանգումների, իմացածի, չիմացածի, լսածի ու չլսածի, տեսածի և հատկապես չտեսածի՛ մասին, ես գերադասում եմ ոչ թե մի նո՛ր վարկած կամ եզրահանգում ևս ավելացնել հազարավորների վրա, այլ ընդամենը մի շատ պարզ, մարդկային խնդրանքով հանդես գալ.
Պետության վիճակի, երկրի վիճակի, ժողովրդի վիճակի մասին ձեր ենթադրությունները գրելիս, ընդամենը մի՛ ցուցադրեք ձեր մակերեսայնությունն ու տգիտությունը՝ անընդհատ կրկնելով նո՛ւյն, նո՛ւյն, նո՛ւյն բառերը, երբ բոլորս էլ հստակ գիտենք, որ այնքա՛ն շատ ու այնքա՛ն տարբեր բառեր ու տեսանկյուններ կարող են ծնվել , երբ գլուխը մտածող գլուխ է և ոչ թե պատճենահանող սարք։
Նման մարդկանց տեսանկյունների կրկնությունները կարդալով , մարդ կարող է հոգեբուժարան ընկնել…Եվ նմաններն իբր ուզում են մի կաթիլ լո՞ւյս սփռել բոլորի՛ս ցավի վրա…Ստո՛ւմ են նմանները… Չե՛ն ուզում լույս…Որովհետև լույս սփռելու համար և՛ս քաջություն է պետք…
եկեք գոնե այս ժամանակներում, երբ Հայոց երկիր-պետությունն անցնում է իր դժվարագույն ճանապարհով, եթե ինքնուրույն տրամաբանել-տեսնել-վերլուծելու ձիրք չունեք՝ և եթե հատկապես երկրի ներսում չեք ու շատ խնդիրների հետևում եք դիտողի, ոչ թե ապրողի աչքերով, պարզապես նման պատճենահանված կարծիքներ մի՛ գրեք… Ի՜նչ կլինի…Ախր այդքան չար մտքեր գրել-կարդալ տալով, այդքան բացասական էներգիա տարածելով , հաճախ նաև ծայրահե՛ղ լպիրշ ինքնավստահությամբ սեփական համոզմունքները որպես դարի ճշմարտություն աջ-ձախ ցանելով դուք միա՛յն ընկածի վրա ձեր ծանր մաղձի տոպրակն եք դնում, փոխանակ թեկուզ բարոյակա՛ն ձեռք մեկնելու, որ կրակի մեջ եղողը գոնե մի՛ պահ շնչի…
Խնդրանքս՝ մի՛ գրեք եթե ձեր գրածը միայն ձեր սրտին է հանգստություն պարգևելու՝ հազարավոր սրտեր մեկ անգամ ևս տակնուվրա անելով։ Գրեք ա՛յն դեպքում, եթե ձեր գրածը գոնե մեկ տոկոս կկարողանա ցավ մեղմացնել, ուժ տալ, հավատ ներշնչել, սրտացավ մարդու խոսք լինել…
Պատմության անիվները մի՛շտ են շարժվելու առաջ, եթե անգամ մենք դադարենք լինել… Իսկ մեր պետության ու հայրենիքի ԿՅԱՆՔԸ չի կարելի մեր սեփական փոքր կյանքերի սահմաններով չափել։
Գրառումը՝ Նուշիկ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից։