20 C
Yerevan

Լույս Սփռե­լու Համար Քաջություն Է Պետք

Եկեք գոնե այս ժամա­նակնե­րում, երբ Հայոց երկիր-պետությունն անցնում է իր դժվա­րա­գույն ճանա­պարհով, եթե ինքնուրույն տրա­մա­բա­նել-տեսնել-վերլուծե­լու ձիրք չունեք՝ և եթե հատկա­պես երկրի ներսում չեք ու շատ խնդիրնե­րի հետև­ում եք դիտո­ղի, ոչ թե ապրո­ղի աչքե­րով, պարզա­պես նման պատճե­նա­հանված կարծիքներ մի՛ գրեք:

Նուշիկ Միքա­յելյան

…Եվ քանի որ շատ-շատերն այս ծանր օրե­րին գրում են ամենատարբե՛ր վարկածնե­րի, եզրա­հանգումնե­րի, իմա­ցա­ծի, չիմա­ցա­ծի, լսա­ծի ու չլսա­ծի, տեսա­ծի և հատկա­պես չտե­սա­ծի՛ մասին, ես գերա­դա­սում եմ ոչ թե մի նո՛ր վարկած կամ եզրա­հանգում ևս ավե­լացնել հազա­րա­վորնե­րի վրա, այլ ընդա­մե­նը մի շատ պարզ, մարդկա­յին խնդրանքով հանդես գալ.
Պետության վիճա­կի, երկրի վիճա­կի, ժողովրդի վիճա­կի մասին ձեր ենթադրություննե­րը գրե­լիս, ընդա­մե­նը մի՛ ցուցադրեք ձեր մակե­րե­սայնությունն ու տգի­տությունը՝ անընդհատ կրկնե­լով նո՛ւյն, նո՛ւյն, նո՛ւյն բառե­րը, երբ բոլորս էլ հստակ գիտենք, որ այնքա՛ն շատ ու այնքա՛ն տարբեր բառեր ու տեսանկյուններ կարող են ծնվել , երբ գլուխը մտա­ծող գլուխ է և ոչ թե պատճե­նա­հա­նող սարք։

Նման մարդկանց տեսանկյուննե­րի կրկնություննե­րը կարդա­լով , մարդ կարող է հոգե­բուժա­րան ընկնել…Եվ նմաններն իբր ուզում են մի կաթիլ լո՞ւյս սփռել բոլորի՛ս ցավի վրա…Ստո՛ւմ են նմաննե­րը… Չե՛ն ուզում լույս…Որովհետև լույս սփռե­լու համար և՛ս քաջություն է պետք…

եկեք գոնե այս ժամա­նակնե­րում, երբ Հայոց երկիր-պետությունն անցնում է իր դժվա­րա­գույն ճանա­պարհով, եթե ինքնուրույն տրա­մա­բա­նել-տեսնել-վերլուծե­լու ձիրք չունեք՝ և եթե հատկա­պես երկրի ներսում չեք ու շատ խնդիրնե­րի հետև­ում եք դիտո­ղի, ոչ թե ապրո­ղի աչքե­րով, պարզա­պես նման պատճե­նա­հանված կարծիքներ մի՛ գրեք… Ի՜նչ կլինի…Ախր այդքան չար մտքեր գրել-կարդալ տալով, այդքան բացա­սա­կան էներգիա տարա­ծե­լով , հաճախ նաև ծայրահե՛ղ լպիրշ ինքնավստա­հությամբ սեփա­կան համոզմունքնե­րը որպես դարի ճշմարտություն աջ-ձախ ցանե­լով դուք միա՛յն ընկա­ծի վրա ձեր ծանր մաղձի տոպրակն եք դնում, փոխա­նակ թեկուզ բարոյակա՛ն ձեռք մեկնե­լու, որ կրա­կի մեջ եղո­ղը գոնե մի՛ պահ շնչի…

Խնդրանքս՝ մի՛ գրեք եթե ձեր գրա­ծը միայն ձեր սրտին է հանգստություն պարգև­ե­լու՝ հազա­րա­վոր սրտեր մեկ անգամ ևս տակնուվրա անե­լով։ Գրեք ա՛յն դեպքում, եթե ձեր գրա­ծը գոնե մեկ տոկոս կկա­րո­ղա­նա ցավ մեղմացնել, ուժ տալ, հավատ ներշնչել, սրտա­ցավ մարդու խոսք լինել…

Պատմության անիվնե­րը մի՛շտ են շարժվե­լու առաջ, եթե անգամ մենք դադա­րենք լինել… Իսկ մեր պետության ու հայրե­նի­քի ԿՅԱՆՔԸ չի կարե­լի մեր սեփա­կան փոքր կյանքե­րի սահմաննե­րով չափել։

Գրա­ռումը՝ Նուշիկ Միքա­յելյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ