17.5 C
Yerevan

Հայաստանն Ամեն Ինչ Անե­լու Է Իր Սուվե­րե­նությունը Պաշտպա­նե­լու Համար

Ընդդի­մությունը հիմա փորձում է անել այն, ինչ իրենք արե­ցին 2018-ին, բայց հեղա­փո­խությունն ուղղա­կի գործի­քա­կազմ չէ, այլ նաև գաղա­փար ու գաղա­փա­րա­խո­սություն:

Արմեն Գրի­գորյան

Սեպտեմբե­րի 21-ին, ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից անմի­ջա­պես առաջ, Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նի հետ:

Քննարկվել է ՀՀ ջանքե­րը Արցա­խում ստեղծված իրադրության, ինչպես նաև ՀՀ ներքա­ղա­քա­կան վիճա­կի ու դրա զարգա­ցումնե­րի մասին:

Արմեն Գրի­գորյանն իր խոսքում նշեց, որ Արցա­խին վերա­բերվող բազմա­թիվ քննարկումներ են ունե­ցել և քննարկվել են հնա­րա­վոր բոլոր տարբե­րակնե­րը: Տարբե­րակներ ոչ միայն հումա­նի­տար բեռ տեղ հասցնե­լու և արցախցի­նե­րին տեղում օգնություն ցուցա­բե­րե­լու հարցում, այլև նրանց այն հատվա­ծի համար, ովքեր կտե­ղա­փոխվեն Հայաստան: Հարկա­վոր է հասկա­նալ, որ Արցա­խի հարցում չկա մեկ կոնկրետ գործիք, որով հնա­րա­վոր լինի միանգա­մից լուծել բոլոր հարցե­րը: Հարկա­վոր է հասկա­նալ նաև այն, որ Հայաստանն օգտա­գործում է իր բոլոր հնա­րա­վո­րություննե­րը: ԱԳՆ‑ը և նրա ինստի­տուտնե­րը, ներկա­յա­ցուցչություննե­րը, ցանկա­ցա­ծը, որ ունի որևէ ֆունկցիո­նալ հնա­րա­վո­րություն, դա կիրառվում է: Անշուշտ, մենք բոլորս գիտենք, որ Հայաստա­նի հնա­րա­վո­րություննե­րը սահմա­նա­փակ են:

Արմեն Գրի­գորյանն անդրա­դարձավ ընդդի­մության այն դիտարկումնե­րին, որ իրենք որպես իշխա­նություն փչացրել են հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ և եթե հիմա իշխա­նա­փո­խություն կատարվի ու ընդդի­մությունը դառնա իշխա­նություն, ապա նրանք կարող են բարե­լա­վել հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ և ռեալ օգնություն ստա­նալ: ԱԽ քարտուղա­րը չհա­մա­ձայնվեց այն տեսա­կե­տի հետ, որ իրենք նպա­տա­կաուղղված փչացրել են Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը կամ եթեի­րենք չլի­նեն իշխա­նություն, ապա Ռուսաստա­նը կօգնի: Արմեն Գրի­գորյա­նը հիշեցրեց, որ դեռևս 2013թ Սերժ Սարգսյա­նը Հայաստանն անդա­մակցեց ԵԱՏՄ-ին՝ գլխա­վո­րա­բար այն պատճա­ռով, որ պատե­րազմ չլի­նի: Բայց դրա­նից հետո մենք 2016-ին ունե­ցել են խոշո­րա­մասշտաբ հարձա­կում, որը տևեց չորս օր ու դարձավ 2020‑ի պատե­րազմի նախերգանքը:

Ինչ վերա­բե­րում է այն բանին, որ իրենք հարա­բե­րություն են փչացնում, արմտա­մետ են, Արմեն Գրի­գորյանն ասաց, որ իրենք հայա­մետ են և իրենց գործո­ղություննե­րը միտված են Հայաստա­նի սուվե­րե­նության բարձրացմա­նը, մի բան, որ որոշ երկրներ չեն ցանկա­նում, իսկ ընդդի­մությունը ղեկա­վարվում է նրանց կողմից, որոնք ցանկա­նում են Հայաստա­նին զրկել սուվե­րե­նությունից:

Արմեն Գրի­գորյանն ասաց, որ Ռուսաստանն ինքն է իր վրա միջնորդա­յին պարտա­վո­րություն վերցրել Արցա­խում խաղա­ղություն պահպա­նե­լուն ուղղված, բայց մենք ունե­ցանք սեպտմե­բե­րի 19‑ը: Ինչո՞ւ դա եղավ, եթե ռուսներն իրոք ինչ որ բան կարող են կամ ցանկա­նում են անել:

ԱԽ քարտուղարն այն տեսա­կետն առաջ քաշեց, որ ընդդի­մությունը, երբ ասում է, որ Հայաստա­նը րոպե առաջ պետք է ռազմա­կան միջամտություն ցույց տա Արցա­խում տեղի ունե­ցող, դա միայն մի նպա­տակ ունի՝ Հայաստա­նը քաշել պատե­րազմի մեջ, որին մենք այս պահին պատրաստ չենք: Բայց Հայաստանն աշխա­տում է այդ ուղղությամբ, օրի­նակ Հնդկաստա­նի հետ և ունենք շոշա­փե­լի արդյունքներ: Այսինքն հիմա էլ պետք է իրենց հնդկա­մե­տության մեջ մեղադրե՞ն:

Արմեն Գրի­գորյա­նը նշեց, որ ինքն ամբողջո­վին հասկա­նում է այն մարդկանց, ովքեր հարա­զատներ ունեն Արցա­խում և հոգե­բա­նա­կան ծանր վիճա­կում են: Իր մայրը, քույրե­րը և բարե­կամնե­րի մեծ մասը ևս Արցա­խում է գտնվում և այնտեղ է եղել բլո­կա­դա­յի ողջ ընթացքում: Այսինքն ինքը ևս հոգե­պես շատ անհանգիստ ու ծանր վիճա­կում է գտնվում ու հասկա­նում է իր վիճա­կում գտնվող մարդկանց, բայց նաև իրա­վի­ճակ գնա­հա­տե­լու հարց կա: Իրենք անում են հնա­րա­վոր եղա­ծը, ունեն պլան, որի մասին չեն կարող հենց այնպես բարձրա­ձայնել:

Խոսե­լով ցույցե­րի ու իշխա­նա­փո­խության մասին՝ Արմեն Գրի­գորյանն ասաց, որ իրենք իշխա­նությունը ստա­ցել են ժողովրդից և միայն նրան կվե­րա­դարձնեն: Հայաստա­նը պիտի պահի իր ժողովրդա­վա­րությունը, Հայաստա­նում այլևս ոչ ոք չի կարող իշխա­նությունը վերցնել ինչ որ մեկից ու տալ ինչ որ մեկին, ժողո­վուրդն ինքը կընտրի, թե ում տա և ումից վերցնի: Ընդդի­մությունը հիմա փորձում է անել այն, ինչ իրենք արե­ցին 2018-ին, բայց հեղա­փո­խությունն ուղղա­կի գործի­քա­կազմ չէ, այլ նաև գաղա­փար ու գաղա­փա­րա­խո­սություն:

Տեսանյութն ամբողջությամբ՝

https://www.facebook.com/lurer1tv/videos/1305910276797549

Առնչվող Հոդվածներ