Հայաստան

Հայաստանը Որոշել Են Կիսել

Տարածաշրջանի միակ երկիրը, որ դեռևս իր կարծիքը չի հաստատել՝ Իրանն է: Շոյգուն գնաց Իրան համոզելու, ստացվեց, հիմա էլ Լավրովն է փորձում նույնն անել: Բայց աշխարհում չկա դիրքորոշում, որ փոխել կամ գնել չլինի, հարցը գնի մեջ է: 

Դավիթ Ստեփանյան

Factor.TV-ին զրուցել է ՄԱՀԻԻ փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանն ու ներքին քաղաքական վիճակին:

Դավիթ Ստեփանյանն այն համոզմունքն է հայտնել, որ Հայաստանում կատարվող ներքաղաքական այս վիճակը խոշոր հաշվով ոչ մի նշանակություն չունի ու չի էլ կարող ունենալ ՀՀ արտաքին մարտահրավերները լուծելու համար, քանի որ այդ հարցը լուծելու համար գոյություն ունի միջազգային քաղաքական իրադրություն: Եթե ընդդիմությունը կարողանա իշխանությունը վերցնել, նրանք այսպես թե այնպես անելու են այն, ինչ նրանց փոխարեն կորոշեն ու նրանք էլ կարդարանան՝ ասելով, որ Փաշինյանն արդեն իսկ ամեն ինչ ստորագրել է ու իրենք ոչ մի բան փոխել չեն կարող: Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը: Նա կարո՞ղ է Ռուսաստանին ստիպել, որ փոխի իր մտադրությունները: Վստահաբար ոչ: ԵՎ Փաշինյանն էլ արևմտամետ գործիչ չէ, Հայաստանում չկա արևմտամետ գործիչ, բոլորն էլ ռուսամետ են: Բայց դա էլ էական չէ: Ամենապրոռուսական իշխանությունն էլ հարցը չի լուծի, քանի որ Ռուսաստանը որոշել է կիսել Հայաստանը և փորձում է հասնել միջազգային կոնսենսուսի, այսինքն համաձայն լինեն Իրանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը:

Այդ իրավիճակը համեմատեց Արցախում տեղի ունեցած հեղաշրջման հետ: Այստեղ իշխանությունը վերցրեց ընդդիմությունը: Ու ի՞նչ արեցին: Հանձնեցին Արցախը: Նույնը ցանկանում են այստեղ անել:

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցիքին, Դավիթ Ստեփանյանը նկատեց, որ այդ միջանցքի բացման համար անհրաժեշտ է միջազգային կոնսենսուս: Եթե դա լինի, ապա կլինի նաև միջանցքի բացումը, չի լինի կոնսենսուսը՝ չի լինի միջանցքը: 

Փարձագետի պատկերացմամբ՝ տարածաշրջանի միակ երկիրը, որ դեռևս իր կարծիքը չի հաստատել՝ Իրանն է: Շոյգուն գնաց Իրան համոզելու, րստացվեց, հիմա էլ Լավրովն է փորձում նույնն անել: Բայց աշխարհում չկա դիրքորոշում, որ փոխել կամ գնել չլինի, հարցը գնի մեջ է: 

Դավիթ Ստեփանյանն ասաց, որ այդ բոլոր հարցերին միանգամից պատասխանել չի ստացվի, քանի որ ինքը չունի ամբողջական տեղեկատվություն, բայց հույս ունի, որ գոնե իշխանությունն ունի և հասկանում է, պատկերացնում է, թե ինչ պիտի անի:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *