20 C
Yerevan

Հայաստա­նը Որո­շել Են Կիսել

Տարա­ծաշրջա­նի միակ երկի­րը, որ դեռևս իր կարծի­քը չի հաստա­տել՝ Իրանն է: Շոյգուն գնաց Իրան համո­զե­լու, ստացվեց, հիմա էլ Լավրովն է փորձում նույնն անել: Բայց աշխարհում չկա դիրքո­րո­շում, որ փոխել կամ գնել չլի­նի, հարցը գնի մեջ է: 

Դավիթ Ստե­փանյան

Factor.TV-ին զրուցել է ՄԱՀԻԻ փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նի հետ:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել Հայաստա­նի շուրջ ստեղծված իրադրությանն ու ներքին քաղա­քա­կան վիճա­կին:

Դավիթ Ստե­փանյանն այն համոզմունքն է հայտնել, որ Հայաստա­նում կատարվող ներքա­ղա­քա­կան այս վիճա­կը խոշոր հաշվով ոչ մի նշա­նա­կություն չունի ու չի էլ կարող ունե­նալ ՀՀ արտա­քին մարտահրա­վերնե­րը լուծե­լու համար, քանի որ այդ հարցը լուծե­լու համար գոյություն ունի միջազգա­յին քաղա­քա­կան իրադրություն: Եթե ընդդի­մությունը կարո­ղա­նա իշխա­նությունը վերցնել, նրանք այսպես թե այնպես անե­լու են այն, ինչ նրանց փոխա­րեն կորո­շեն ու նրանք էլ կարդա­րա­նան՝ ասե­լով, որ Փաշինյանն արդեն իսկ ամեն ինչ ստո­րագրել է ու իրենք ոչ մի բան փոխել չեն կարող: Ի՞նչ պիտի անի ընդդի­մությունը: Նա կարո՞ղ է Ռուսաստա­նին ստի­պել, որ փոխի իր մտադրություննե­րը: Վստա­հա­բար ոչ: ԵՎ Փաշինյանն էլ արևմտա­մետ գործիչ չէ, Հայաստա­նում չկա արևմտա­մետ գործիչ, բոլորն էլ ռուսա­մետ են: Բայց դա էլ էական չէ: Ամե­նապրո­ռուսա­կան իշխա­նությունն էլ հարցը չի լուծի, քանի որ Ռուսաստա­նը որո­շել է կիսել Հայաստա­նը և փորձում է հասնել միջազգա­յին կոնսենսուսի, այսինքն համա­ձայն լինեն Իրա­նը, Եվրա­միությունը, ԱՄՆ‑ը:

Այդ իրա­վի­ճա­կը համե­մա­տեց Արցա­խում տեղի ունե­ցած հեղաշրջման հետ: Այստեղ իշխա­նությունը վերցրեց ընդդի­մությունը: Ու ի՞նչ արե­ցին: Հանձնե­ցին Արցա­խը: Նույնը ցանկա­նում են այստեղ անել:

Ինչ վերա­բե­րում է Զանգե­զուրի միջանցի­քին, Դավիթ Ստե­փանյա­նը նկա­տեց, որ այդ միջանցքի բացման համար անհրա­ժեշտ է միջազգա­յին կոնսենսուս: Եթե դա լինի, ապա կլի­նի նաև միջանցքի բացումը, չի լինի կոնսենսուսը՝ չի լինի միջանցքը: 

Փարձա­գե­տի պատկե­րացմամբ՝ տարա­ծաշրջա­նի միակ երկի­րը, որ դեռևս իր կարծի­քը չի հաստա­տել՝ Իրանն է: Շոյգուն գնաց Իրան համո­զե­լու, րստացվեց, հիմա էլ Լավրովն է փորձում նույնն անել: Բայց աշխարհում չկա դիրքո­րո­շում, որ փոխել կամ գնել չլի­նի, հարցը գնի մեջ է: 

Դավիթ Ստե­փանյանն ասաց, որ այդ բոլոր հարցե­րին միանգա­մից պատասխա­նել չի ստացվի, քանի որ ինքը չունի ամբողջա­կան տեղե­կատվություն, բայց հույս ունի, որ գոնե իշխա­նությունն ունի և հասկա­նում է, պատկե­րացնում է, թե ինչ պիտի անի:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ