Հայաստան

Հարցազրույց Սամվել Բաբայանի Հետ

Այդ մարդիկ նախ հայտարարում էին, որ Աղդամի ճանապարհը չի բացվելու, դա իրենց համար կարմիր գիծ է, բայց իրենց իշխանության հենց երկրոդ օրը բացեցին ճանապարհը, հետո էլ տեղի ունեցավ Ադրբեջանի հարձակումը և իրենք երկօրյա մարտերից հետո ստորագրեցին կապիտուլյացիա՝ զինաթափելով Արցախի բանակը, հանձնելով մոտ հարյուր տանկ, մոտ  170 հաուբից, բազմաթիվ զինտեխնիկա, այլ կերպ ասած՝ մի ամբողջ բանակի հերիքող սպառազինություն:

Սամվել Բաբայան

Պետրոս Ղազարյանի հյուրն էր Սամվել Բաբայանը

Պետրոս Ղազարյանը նապ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Սամվել Բաբայանը կարողացել անվնաս, ողջ ու առողջ դուրս գալ Արցախից,՝ հաշվի առնելով վերջին դեպքերն ու Ադրբեջանի արձագանքը ազատամարտիկների և Արցախի կայացմանն օժանդակած անհատների նկատմամբ:

Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը դուրս է եկել մյուսների նման՝ կամրջով, ադրբեջանցիների հետ որևէ խնդիր չի եղել: Ինքը բազմիցս հայտարարել է , որցանկացած ժամանակ կարող է մտնել և դուրս գալ Արցախ, եթե ինքն ուզի: Նա հերքեց, թե եղել են որևէ պայմանավորվածություններ կամ ինչ որ ներքին կապեր, ինքը բոլորի պես դուրս է եկել, եթե ցանկանում են ստուգել, կարող են նայել տեսահսկման սարքերի վիդեոները, որտեղ հստակ երևում է ամեն ինչ:

Այնուհետև Սամվել Բաբայանն անդրադարձավ Արցախում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձություններին և ներկայացրեց այդ ամենի վերաբերյալ սեփական դիրքորոշումը: 

Սավմվել Բաբայանի կարծիքով Արցախն Ադրբեջանին հանձնեցին Արցախի իշխանությունները իրենց գործողություններով: Նրանք նախ Արայիկ Հարությունյանին ստիպեցին հրաժարական տալ, այնուհետև  հոգով նոր իշխանություն կազմեցին: Ադրբեջանը զգուշեցրել էրոր եթե ԱՐցախում ընտրություններ լինեն, ապա զենքի է դիմելու, այդ մարդիկ գիտեին այդ ամենը և այնուամենայնիվ գնացին այդ քայլին: Նրանք պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն, քանի որ հեցն իրենց ուսերին է և՛ Ադրբեջանի հարձակման մեղքը, և՛ այս սարսափելի իրավիճակը, որ հիմա ունենք:

Սամվել Բաբայանը նշեց, որ իրեն այդ մարդիկ նախապես հրավիրել են և ասել, որ չեն թողնելու, որ ինքը Արցախում հանրահավաքներ իրականացնի, որ իրենք վերցնում են իշխանությունը և ամեն ինչ իրենց պատասխանատվության տակ է: Այդ մարդիկ նախ հայտարարում էին, որ Աղդամի ճանապարհը չի բացվելու, դա իրենց համար կարմիր գիծ է, բայց իրենց իշխանության հենց երկրոդ օրը բացեցին ճանապարհը, հետո էլ տեղի ունեցավ Ադրբեջանի հարձակումը և իրենք երկօրյա մարտերից հետո ստորագրեցին կապիտուլյացիա՝ զինաթափելով Արցախի բանակը, հանձնելով մոտ հարյուր տանկ, մոտ  170 հաուբից, բազմաթիվ զինտեխնիկա, այլ կեր պասած՝ մի ամբողջ բանակի հերիքող սպառազինություն: Ավելին, այդ մարդիկ ստորագրեցին մի փաստաթղթի տակ, որում հայտարարվում էր, որ, Հայաստանը դուրս է բերում իր զորքերը, մինչդեռ իրենք էլ շատ լավ գիտեին, որ Հայաստանն իր զորքերը Արցախից հանելը վերջացրել էր դեռևս 2021թ. օգոստոսին: 

Այն հարցին, թե ինչո՞ւ Արցախում այդ մադիկ գնացին այդ քայլին, ո՞ւմ էր դա ձեռնտու, Սամվել Բաբայանն ասաց, որ այդ մարդիկ, ինչպես և Արցախի բոլոր նախկին նախագահները հանդիսանում են ռուսական ԴԱԾ-ի հինգերորդ ծառայության աշխատակիցներ և կատարել են Մոսկվայի հրամանը: Այդ հրամանի համաձայն նրանք հանձնել են Արցախը, որ և՛ Ռուսաստանն իրագործի իր ծրագերը և իրենք էլ փրկեն իրենց միլիոնները: Սամվել Բաբայանը հայտարարեց, որ հինգ օր շարունակ Ստեփանակերտում այդ մարդիկ այրել են Արցախի ողջ արխիվը, որ հնարավոր չլինի ստուգել, թե ով ինչքան գումար է յուրացրել ու գողացել: Նրանք պետական հանցագործներ են ու հենց այդ պատճառով էլ թույլ չտվին իրեն, որ իր բանակցությունները հասնեն իրենց նպատակին:
Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը միջնորդավորված բնակցություններ է ունեցել Ադրբեջանի հետ, ներկայացրել 23 կետից բաղկացած ծրագիր-առաջարկություն և Ադրբեջանը բացառությամբ երեք կետի՝ համաձայն էր ծրագրի հետ: Ծրագիրն իրենից ներկայացնում էր Արցախի ինքնավար հանրապետության կարգավիճակ՝ սեփական իշխանություններով ու սեփական ազգային գվարդիայով: Ինչ վերաբերում էր Արցախում եղած սպառազինությանը, ապա Ադրբեջանն առաջարկում էր դրանք տեղում ուտիլիզացնել, իսկ ինքն առաջարկում էր դրանք հանձնել Հայաստանի Հանրապետությանը, բայց ռուսական այդ գործակալները թույլ չտվին դա իրականացնել: Որովհետև Արցախն այդ դեպքում դառանու էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր գործոն, ինչ էր Մոսկվայի սրտով չէր: Այդ դեպքում ինքը դուրս էր մղվելու ամեն ինչից և իր գործակալների միջոցով վիժեցրեց ամբղ ծրագիրն ու կործանեց Արցախը: 

Բաբայանի խոսքերով Արցախի իշխանություններից ով ոտք դրեց ՀՀ անմիջապես պետք է ձերբակալվի և իր բառերը թող բոլորը լսեն ու հիմք ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում: Նրանց հետ մեկտեղ պետք է պատժվեն այն կուսակցությունների ղեկավարները, այն գործիչները, ովքեր շնորհավորում էին Շահրամանյանի ընտրությունը, չնայած շատ լավ գիտեին, որ այդ ընտրություններին հաջորդելու է Ադրբեջանի հարձակումը: Իսկ թե ինչու գնացին նման սարսափելի քայլի՝ պարզ է հանուն փողի ու նաև այն պատճառով, որ իրենք դավաճաններ են ու ծառայում են Մոսկվային:

Խոսելով առաջնահերթությունների մասին, Բաբայանն ասաց, որ հիամ ամենակարևորն այն է, որ բռնի տեղահանցված արցախցիներին հնարավոր լինի նորմալ կեցավայրով ու կյանքով ապահովել և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ որոշ ուժեր օգտագործեն նրանց իրենց քաղաքական նպատակների համար: 

Մանրամասները տեսանյութում՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *