Հայաստան

Աշխարհը Կտրուկ Վերափոխումների Շեմին

Պրագայում մեզ ինչ որ բաներ ստիպեցին, քանի որ սեպտեմբերյան հարձակումը հենց այնպես չէր կարող կանգնեցվել: Պրագայում մեզ ասացին, որ ճանաչում եք տարածքային ամբողջականությունը և շարունակում եք խոսել, բայց այսօր դա էլ չի աշխատում, այսինքն Պրագան նույնպես չի կարող դառնալ անվտանգության երաշխավոր երևույթ, մանավանդ, որ մեր դիրքերը ցավալիորեն թուլացած են:

Հակոբ Բադալյան

RUSARM   INFO-ի տաղավարում Նվեր Մնացականյանը Հայաստանի և Արցախի շուրջը տեղի ունեցող երևույթների մասին զրուցել է  քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:

Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին և պատասխանելով, թե արդյո՞ք նման ծանր վտանգի հավանականություն կա, Հակոբ Բադալյանն ասաց, որ թեև հնարավոր չէ հաստատ որևէ բան ասել, բայց ընդհանուր մանրուքները դրան են տանում: Ընդ որում այդ մասին միայն Նիկոլ Փաշինյանը չէ խոսում, այլև ուրիշները, ինչպես օրինակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ինչը վկայում է, որ իրադրությունն իրոք լուրջ է և կարող է լինել նաև հենց ռազմական գործողություններ: 

Հակոբ Բադալյանն ասաց, որ այս իրավիճակում հավանաբար կարևոր է լինելու հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում սպասվելիք հանդիպումը: Կարևոր է լինելու դետալների առումով, թե ինչ կկատարվի: Չմոռանանք, որ այս հանդիպումը երրորդն է Չեխիայի և Մոլդովայի հանդիպումներից հետո: Քառակողմ հանդիպումը դարձել է հնգակողմ, Ֆրանսիան ավելացրել է նաև Գերմանիային:

Հակոբ Բադալյանն ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ լիցքեր են կուատկվում խնդրի, այսպես ասած «ճանապարհային» իմաստների վրա: Այսինքն նույն «զանգեզուրյան միջանցքի», որի մասին խոսվում է ավելի ու ավելի շատ:

Ընդհանրապես պետք է հաշվի առնել, որ հանդիպումները հենց այնպես տեղի չեն ունենում, դրանք ոչ միայն ուղեկցող, այլև իրադարձային նշանակություններ ունեն: Օրինակ Պրագայի հանդիպման մասին խոսելիս հարկավոր է հասկանալ, որ այդ հանդիպումը հանգրվան էր ավելի մեծ դեպքերի համար: Ընդ որում պետք է չմոռանալ, թե ինչից հետո տեղի ունեցավ այդ հանդիպումը: Եղավ ադրբեջանցիների սեպտեմբերյան հարձակումը Ջերմուկի և այլ բնակավայրերի ուղղությամբ և որը կասեցվեց, դրանից հետո եղավ Պրագան: Կարելի է ենթադրել, որ Պրագայում մեզ ինչ որ բաներ ստիպեցին, քանի որ սեպտեմբերյան հարձակումը հենց այնպես չէր կարող կանգնեցվել: Պրագայում մեզ ասացին, որ ճանաչում եք տարածքային ամբողջականությունը և շարունակում եք խոսել, բայց այսօր դա էլ չի աշխատում, այսինքն Պրագան նույնպես չի կարող դառնալ անվտանգության երաշխավոր երևույթ, մանավանդ, որ մեր դիրքերը ցավալիորեն թուլացած են: Չմոռանանք նաև այն, Պրագան հաջորդեց սեպտեմբերյան հարձակմանը, իսկ սեպտեմբերյան հարձակումը տեղի ունեցավ Բրյուսելից հետո: Այսինքն մենք պետք է նաև կարողանանք դեպքերի հաջորդականությունը հասկանալ, ոչ թե կոնկրետ մեկ դեպքի ու երևույթի վրա կենտրոնոնալ:

Հակոբ Բադալյանը նշեց, որ Կովկասը համաշխարհային կարևորության նշանակություն ունի ու հիմա շատ խաղացողներ են փորձում իրենց շահերն այդտեղ առաջ տանել: Տարածաշրջանում իհարկե շատ կարևոր են հատկապես Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի գործողությունները: Զանգեզուրի միջանցքի հարցով նոյեմբերի 9-ի փաստաթղթում ռուսներին վերապահված է «ճանապարհով անցնող բեռնափոխադրումների հսկումը», իսկ դա նշանակում է, որ ճանապարհը պիտի մնա ՀՀ վերահսկողության տակ: Հիմա ռուսները փորձում են ճանապարհը դարձնել միջանցք և դրա վերահսկողությունը վերցնել: Այստեղ արդեն Ադրբեջանն ու Թուրքիան կարող են այնքան էլ համաձայն չլինել, որ ՌԴ-ն նման մեծ ազդեցություն ունենա: Համաձայն կլինի Իրանը, որը կտրուկ դեմ է արտահայտվում այստեղ երրորդ ուժի ներթափանցման հավանականությանը: Քանի որ հիմա նաև մեծ պայքար է գնում տարածաշրջանում ոչ միայն սեփական շահերը առաջ տանելուն, այլև մրցակցին չեզոքացնելուն, ապա արևմուտքը ևս ցանկանում է Ռուսաստանին չեզոքացնել, իսկ դա կարող է անել Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով: 

Հակոբ Բադալյանը նաև նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես Ուկրաինայում պատերազմի ու դանդաղեցված հակահարձակման հետևանքը երևաց այստեղ: Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես նույն եվրոպայում արդեն Ուկրաինայի մասին խսում են արդեն ուրիշ ենթատեքստով ու վերաբերվումքով: Նրանց միանգամայն աջակցել պատրաստ Լեհաստանն այսօր անհամաձայնություններ ունի Ուկրաինայի հետ, թեև խնդիրն առայժ ցորենին է վերաբերում, բայց անկասկած է, որ աշխարհում տեղի ունեցող մեծ վերափոխումները փոխելու են գչեթե ամեն ինչ՝ այդ թվում և հայ-ռուսական հարաբերությունները, որը մենք տեսնում ենք հենց այսօր:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *