17.5 C
Yerevan

Արցա­խի Մահա­խո­սա­կա­նը

Պատմությունը չի ավարտվում, չի կրկնվում, պատմությունը շարունակվում է իր ընթացքով, որի հանգրվաննե­րը փոխվում են, երբ փոխվում են պատմա­կան գործընթացնե­րի մասնա­կիցնե­րի որակներն ու մտա­ծո­ղությունը:

Հակոբ Բադալյան

Ծանր է, ահա­վոր ծանր

Արցա­խի նախա­գահ Սերգեյ Շահրա­մանյա­նը հրա­մա­նա­գիր է ստո­րագրել Լեռնա­յին Ղարա­բա­ղի հանրա­պե­տության լուծարման մասին: Ըստ նրա հրա­մա­նագրի, 2024 թվա­կա­նի հունվա­րի 1‑ից Լեռնա­յին Ղարա­բա­ղը դադա­րում է գոյություն ունե­նալ որպես պետա­կան միա­վոր, լուծարվում են պետա­կան գերա­տեսչություններն ու կառույցնե­րը, իսկ արցա­խա­հա­յությունը պետք է ծանո­թա­նա «վերաինտեգրման» պայմաննե­րին՝ Արցա­խում մնա­լու կամ հեռա­նա­լու, կամ վերա­դառնա­լու անհա­տա­կան որո­շում կայացնե­լու համար,  ինչպես ասված է հրա­մա­նագրում: Փաաստա­ցի, սա ոչ թե հրա­մա­նա­գիր է, այլ պարզա­պես մահա­խո­սա­կան: Արցա­խի հանրա­պե­տությունն ունե­ցավ 3 տասնամյա­կից քիչ ավե­լի կյանք, այդ ընթացքում ապրե­լով փառա­հեղ հաղթա­նակնե­րի, հույսի, ապա­գա­յի հանդեպ հավա­տի, ու նաև ցավի և ողբերգության տարի­ներ:

Այս իրա­վի­ճա­կը հնա­րա­վոր է բացատրել աշխարհա­քա­ղա­քա­կան կատակլիզմնե­րով, ու անկասկած է, որ դրանք ունե­ցել են իրենց ահռե­լի ազդե­ցությունը Հայաստա­նի և Արցա­խի շուրջ վերջին տարի­նե­րի ճակա­տագրա­կան զարգա­ցումնե­րի հարցում, սակայն, այս իրա­վի­ճա­կի գլխա­վոր պատասխա­նա­տունե­րը Հայաստանն ու Արցա­խը անցնող մոտ երեք տասնամյա­կում և առ այսօր կառա­վա­րած ու կառա­վա­րող քաղա­քա­կան, տնտե­սա­կան, ռազմա­կան էլի­տա­ներն են «Էլի­տա­ներ», որոնք առ այսօր զբաղված են պարզա­պես ներքին «գզվռտոցնե­րով», և խոշոր հաշվով երբեք չեն էլ զբաղվել որևէ այլ սկզբունքա­յին և մեծ գործով,  անկախ հանգա­մանքից՝ իշխանությու՞ն են եղել, թե՞ ընդդի­մություն: Նրանք փոխվել են տեղե­րով, կարգա­վի­ճակնե­րով, փոխվել են դիրքե­րով, փոխվել են գործընկերնե­րով, սակայն երբեք չեն փոխվել իրենց մանրախնդիր, պատե­հա­պաշտ, երեսպաշտ, նյութա­պաշտ էությամբ և նեղմտությամբ: Եվ որքան նեղա­ցել է համաշխարհա­յին իրա­վի­ճա­կը, այնքան խորա­ցել են հենց այդ հատկա­նիշնե­րը, հասցնե­լով իրա­վի­ճա­կը ներկա­յիս ողբերգության: Բայց, սա պատմության ավարտը չէ:

Պատմությունը չի ավարտվում, չի կրկնվում, պատմությունը շարունակվում է իր ընթացքով, որի  հանգրվաննե­րը փոխվում են, երբ փոխվում են պատմա­կան գործընթացնե­րի մասնա­կիցնե­րի որակներն ու մտա­ծո­ղությունը: Սրանք ամենև­ին հռչա­կագրա­յին մխի­թա­րության խոսքեր չեն, «Գալ տարին Արցա­խում» ռազմա-հայրե­նա­սի­րա­կան պաթո­սի կամ ռոմանտիզմի դրսև­ո­րումնե­րը չեն, առա­վել ևս, որ այսօր մենք ունենք նույնիսկ Հայաստա­նի հանրա­պե­տության գոյության պահպա­նումը երաշխա­վո­րե­լու մարտահրա­վերներ: Ու հենց այդ խնդիրն է, որ մեզա­նից պահանջում է ապրել ոչ թե պատմության ավարտի և «պատմա­կան արդա­րության վերա­կանգնման» եղած չափա­բաժնին այս անգամ էլ Արցա­խի բաժինն ավե­լացնե­լով՝ Արևմտյան Հայաստա­նի եղա­ծի վրա, այլ մեր այսօր ունե­ցա­ծը պահպա­նե­լու և ամրացնե­լու գիտակցումով: Բայց, գիտակցումով ու դրա­նից բխող եզրա­հանգումնե­րով, մեր ճակա­տագրա­կան սխալնե­րից քաղվող դասե­րով, բայց ոչ վախե­րով, նոր որա­կի և մտա­ծո­ղության նոր մասշտա­բի գործե­րով, ու միայն այդ ամե­նի հիմքով կառուցվող նոր մեծ նպա­տակնե­րով, երազնե­րով, ու երա­զանքնե­րով, որ մեր ծանր պարտքն է մնում Արցա­խի հանրա­պե­տության ծնունդի և կյանքի համար իրենց կյանքը զոհա­բե­րած տասնյակ հազա­րա­վոր նահա­տակնե­րի հիշա­տա­կի առաջ: Հավերժ Փառք ու խոնարհում նրանց:

Լուսանկա­րը՝ panorama.am‑ի

Առնչվող Հոդվածներ