Այդ մարդիկ նախ հայտարարում էին, որ Աղդամի ճանապարհը չի բացվելու, դա իրենց համար կարմիր գիծ է, բայց իրենց իշխանության հենց երկրոդ օրը բացեցին ճանապարհը, հետո էլ տեղի ունեցավ Ադրբեջանի հարձակումը և իրենք երկօրյա մարտերից հետո ստորագրեցին կապիտուլյացիա՝ զինաթափելով Արցախի բանակը, հանձնելով մոտ հարյուր տանկ, մոտ 170 հաուբից, բազմաթիվ զինտեխնիկա, այլ կերպ ասած՝ մի ամբողջ բանակի հերիքող սպառազինություն:
Սամվել Բաբայան
Պետրոս Ղազարյանի հյուրն էր Սամվել Բաբայանը
Պետրոս Ղազարյանը նապ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Սամվել Բաբայանը կարողացել անվնաս, ողջ ու առողջ դուրս գալ Արցախից,՝ հաշվի առնելով վերջին դեպքերն ու Ադրբեջանի արձագանքը ազատամարտիկների և Արցախի կայացմանն օժանդակած անհատների նկատմամբ:
Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը դուրս է եկել մյուսների նման՝ կամրջով, ադրբեջանցիների հետ որևէ խնդիր չի եղել: Ինքը բազմիցս հայտարարել է , որցանկացած ժամանակ կարող է մտնել և դուրս գալ Արցախ, եթե ինքն ուզի: Նա հերքեց, թե եղել են որևէ պայմանավորվածություններ կամ ինչ որ ներքին կապեր, ինքը բոլորի պես դուրս է եկել, եթե ցանկանում են ստուգել, կարող են նայել տեսահսկման սարքերի վիդեոները, որտեղ հստակ երևում է ամեն ինչ:
Այնուհետև Սամվել Բաբայանն անդրադարձավ Արցախում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձություններին և ներկայացրեց այդ ամենի վերաբերյալ սեփական դիրքորոշումը:
Սավմվել Բաբայանի կարծիքով Արցախն Ադրբեջանին հանձնեցին Արցախի իշխանությունները իրենց գործողություններով: Նրանք նախ Արայիկ Հարությունյանին ստիպեցին հրաժարական տալ, այնուհետև հոգով նոր իշխանություն կազմեցին: Ադրբեջանը զգուշեցրել էրոր եթե ԱՐցախում ընտրություններ լինեն, ապա զենքի է դիմելու, այդ մարդիկ գիտեին այդ ամենը և այնուամենայնիվ գնացին այդ քայլին: Նրանք պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն, քանի որ հեցն իրենց ուսերին է և՛ Ադրբեջանի հարձակման մեղքը, և՛ այս սարսափելի իրավիճակը, որ հիմա ունենք:
Սամվել Բաբայանը նշեց, որ իրեն այդ մարդիկ նախապես հրավիրել են և ասել, որ չեն թողնելու, որ ինքը Արցախում հանրահավաքներ իրականացնի, որ իրենք վերցնում են իշխանությունը և ամեն ինչ իրենց պատասխանատվության տակ է: Այդ մարդիկ նախ հայտարարում էին, որ Աղդամի ճանապարհը չի բացվելու, դա իրենց համար կարմիր գիծ է, բայց իրենց իշխանության հենց երկրոդ օրը բացեցին ճանապարհը, հետո էլ տեղի ունեցավ Ադրբեջանի հարձակումը և իրենք երկօրյա մարտերից հետո ստորագրեցին կապիտուլյացիա՝ զինաթափելով Արցախի բանակը, հանձնելով մոտ հարյուր տանկ, մոտ 170 հաուբից, բազմաթիվ զինտեխնիկա, այլ կեր պասած՝ մի ամբողջ բանակի հերիքող սպառազինություն: Ավելին, այդ մարդիկ ստորագրեցին մի փաստաթղթի տակ, որում հայտարարվում էր, որ, Հայաստանը դուրս է բերում իր զորքերը, մինչդեռ իրենք էլ շատ լավ գիտեին, որ Հայաստանն իր զորքերը Արցախից հանելը վերջացրել էր դեռևս 2021թ. օգոստոսին:
Այն հարցին, թե ինչո՞ւ Արցախում այդ մադիկ գնացին այդ քայլին, ո՞ւմ էր դա ձեռնտու, Սամվել Բաբայանն ասաց, որ այդ մարդիկ, ինչպես և Արցախի բոլոր նախկին նախագահները հանդիսանում են ռուսական ԴԱԾ-ի հինգերորդ ծառայության աշխատակիցներ և կատարել են Մոսկվայի հրամանը: Այդ հրամանի համաձայն նրանք հանձնել են Արցախը, որ և՛ Ռուսաստանն իրագործի իր ծրագերը և իրենք էլ փրկեն իրենց միլիոնները: Սամվել Բաբայանը հայտարարեց, որ հինգ օր շարունակ Ստեփանակերտում այդ մարդիկ այրել են Արցախի ողջ արխիվը, որ հնարավոր չլինի ստուգել, թե ով ինչքան գումար է յուրացրել ու գողացել: Նրանք պետական հանցագործներ են ու հենց այդ պատճառով էլ թույլ չտվին իրեն, որ իր բանակցությունները հասնեն իրենց նպատակին:
Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը միջնորդավորված բնակցություններ է ունեցել Ադրբեջանի հետ, ներկայացրել 23 կետից բաղկացած ծրագիր-առաջարկություն և Ադրբեջանը բացառությամբ երեք կետի՝ համաձայն էր ծրագրի հետ: Ծրագիրն իրենից ներկայացնում էր Արցախի ինքնավար հանրապետության կարգավիճակ՝ սեփական իշխանություններով ու սեփական ազգային գվարդիայով: Ինչ վերաբերում էր Արցախում եղած սպառազինությանը, ապա Ադրբեջանն առաջարկում էր դրանք տեղում ուտիլիզացնել, իսկ ինքն առաջարկում էր դրանք հանձնել Հայաստանի Հանրապետությանը, բայց ռուսական այդ գործակալները թույլ չտվին դա իրականացնել: Որովհետև Արցախն այդ դեպքում դառանու էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր գործոն, ինչ էր Մոսկվայի սրտով չէր: Այդ դեպքում ինքը դուրս էր մղվելու ամեն ինչից և իր գործակալների միջոցով վիժեցրեց ամբղ ծրագիրն ու կործանեց Արցախը:
Բաբայանի խոսքերով Արցախի իշխանություններից ով ոտք դրեց ՀՀ անմիջապես պետք է ձերբակալվի և իր բառերը թող բոլորը լսեն ու հիմք ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում: Նրանց հետ մեկտեղ պետք է պատժվեն այն կուսակցությունների ղեկավարները, այն գործիչները, ովքեր շնորհավորում էին Շահրամանյանի ընտրությունը, չնայած շատ լավ գիտեին, որ այդ ընտրություններին հաջորդելու է Ադրբեջանի հարձակումը: Իսկ թե ինչու գնացին նման սարսափելի քայլի՝ պարզ է հանուն փողի ու նաև այն պատճառով, որ իրենք դավաճաններ են ու ծառայում են Մոսկվային:
Խոսելով առաջնահերթությունների մասին, Բաբայանն ասաց, որ հիամ ամենակարևորն այն է, որ բռնի տեղահանցված արցախցիներին հնարավոր լինի նորմալ կեցավայրով ու կյանքով ապահովել և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ որոշ ուժեր օգտագործեն նրանց իրենց քաղաքական նպատակների համար:
Մանրամասները տեսանյութում՝