24.9 C
Yerevan

Համա­հայկա­կան Խնդիր

Երկու օրում հայրե­նիք չես փրկի:
Եթե սկսեինք երկու տարի առաջ, այսօր արդեն այլ իրա­վի­ճակ կունե­նա­յինք:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

ԼՂՀ լուծարմամբ միայն ԼՂՀ‑ն չի լուծարվում:

Իրա­կա­նում սա նաև այսպես կոչված Երրորդ Հանրա­պե­տության, հետսո­վե­տա­կան Հայաստա­նի ավարտի ազդա­րա­րումն էր: Ճիշտ է, դա նոր չի ավարտվել, այլ 2020 ‑ի նոյեմբե­րի 9‑ին, բայց շատերս դա դեռ չենք գիտակցել, և շարունա­կում ենք կարչել դրա փրփուրնե­րից:

Գրում եմ‘ հետսո­վե­տա­կան Հայաստան, որովհետև իրա­պես անկախ Հայաստան մենք չենք կառուցել, և նոր պետք է կառուցենք:

Հետսո­վե­տա­կան Հայաստա­նը սկսվեց 1988-ին և ավարտվում է այսօր:

Առաջնա­յին նպա­տակ է դառնում այդ հետսո­վե­տա­կան Հայաստա­նի մնա­ցուկնե­րը, ներառյալ այսօրվա իշխող թիմն ու իրենց երկվորյակ զույգ ընդդի­մությունըբաղկացած "Երրորդ հանրապետության" նախկին վերնախավերից, ճամփելը հեռու հեռուներ:

Սա միակ նպա­տա­կը չէ, և ինքնանպա­տակ չէ, բայց անհրա­ժեշտ պայման է:
Նախև­ա­ռաջ պետք է վերա­կանգնվի պատասխա­նատվություն երև­ույթը, որն այսօր ի սպառ բացա­կա­յում է‘ շնորհիվ այսօրվա իշխա­նություն-ընդդի­մություն սիմա­կան զույգի երեք տարվա փաստա­ցի գործակցության:

Նվա­զա­գույն քայլը քաղա­քա­կան ազգ դառնա­լու ճանա­պարհին պետք է լինի պատասխա­նատվություն պարտադրե­լը:

Նախէսօրվա կառավարությանը պարտության և Արցա­խի կորստյան համար: Չի կարող սա առանց պատասխա­նատվության անցնել: Սա պետք է կյանքի նպա­տակ դառնա: Երբեք ոչ ոք չպետք է մտա­ծի, որ պետք է մի ամբողջ սերունդ հայե­րի զոհա­բե­րությունը, ջանքը, գործը վարի տա մի քանի տարում, ու դա նորմալ է:

ԵրկրորդՀՀ քաղաքական վերնախավի մեծ մասին սկսած նրանցից, ովքեր քաղա­քա­կան և պետա­կան ֆիգուրներ դարձան Ղարա­բա­ղի անունով և պայքար, պայքար մինչև վերջի կարգա­խո­սով: Սա էլ է պարտա­դիր: Իմ սերնդա­կիցնե­րը սզկիբն են տեսել, հիշում են: Ոչ ոք չպի­տի մնա առանց պատասխա­նատվության: Ոչ էլ մեկը մյուսի վրա գցե­լով մեղքը կարող են արդա­րա­նալ:

Հասնե­լու համար այս նվա­զա­գույն նպա­տա­կին, պետք է ոչ թե սպա­սենք հերթա­կան սուր իրա­վի­ճա­կին, ու հետո հարցնենք‘ բա հիմա ինչ անենք:
Այդպես չի ստացվի:
Երկու օրում հայրե­նիք չես փրկի:
Եթե սկսեինք երկու տարի առաջ, այսօր արդեն այլ իրա­վի­ճակ կունե­նա­յինք:

Դրա համար պետք է սկսել աշխա­տանքըմի քանի ամսում կառուցելու համար իրապես ազդեցիկ համազգային Շարժում: Ոչ թե տարրերային, փողոցային մի բան: Այլ գաղա­փա­րա­կան, ծրագրա­յին, կազմա­կերպված, Հայաստա­նով մեկ տարածված Շարժում:
Դա ամեն դեպքում օրե­րի գործ չի, որքան էլ բոլորս ուզե­նանք արագ լուծում:
Սա մեր ինքնիշխա­նության վերա­կանգման նախնա­կան քայլը պետք է լինի:

Շարժումը չպետք է լինի բոլո­րի միասնություն:
Այդպես չի լինում:
Բոլոր հայեր չկան:
Պետք է ունե­նալ սահմաններ‘ գաղա­փա­րա­կան, արժե­քա­յին, ծրագրա­յին, կազմա­կերպչա­կան: Դրան հասնե­լու համար պետք է աշխա­տանքա­յին պլան և ժամա­նա­կա­ցույց:

Շարժումը չպետք է կրկնի “Երրորդ Հանրա­պե­տության” ավանդա­կան մեթո­դա­բա­նությունը‘ “մենակ թե սրանք գնան”, հետո կերևա: Մի անգամ արե­ցինք դա, տեսանք արդյունքը: Չպետք է անձնի խնդիր դրվի: Այդպես խնդի­րը դնողնե­րը արդեն երեք տարի է այդ նույն անձին փրկում են:
Պետք է դրվի երկրի խնդիր, և ելքի խնդիր:
Պետք է պարզ լինի երկրիրն այս վիճա­կից դուրս բերե­լու ծրա­գի­րը, ուղե­նիշնե­րը:

Մի անգամ էլ կրկնեմ:
Թող ոչ ոք չխաբվի‘ այսօրվա իշխող թիմը, նրա քաղա­քա­կան կուրսը, նրա էկլեկտիկ գաղա­փա­րա­խո­սությունը միանգա­մայն մաս են “Երրորդ հանրա­պե­տության”: Նրանք նույնպես օրգա­նիկ մասն են իր հետմա­հու գոյությունը քարշ տվող հետսո­վե­տա­կան Հայաստա­նի:

Վերջի­նը, բայց ոչ անկարև­ո­րը:
Կա նաև Պատվի հարց:
Մենք մեր պատիվն ամբողջությամբ դեռ երկար չենք վերա­կանգնի:
Բայց առա­ջին քայլը Պատվի վերա­կանգման նա է, որ այսօրվա քաղա­քա­կան դաշտն իր հիմնա­կան ակտորնե­րով ճամփու դրվի, և պատասխա­նատվություն կրի:
Սա նվա­զա­գույն, ոչ բավա­րարhttps://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02HrL6xEPMbM6h1grfVkYqcLVK96NF3Rp6HkWnf2ZV6sWyZx3uuxwz4GDTUxqY93xPl&id=1360514631&mibextid=qC1gEa, բայց անհրա­ժեշտ քայլն է:

Գրա­ռումը՝ Հրանտ Տէր- Աբրա­համյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ