17.5 C
Yerevan

Հարցազրույց Սամվել Բաբա­յա­նի Հետ

Այդ մարդիկ նախ հայտա­րա­րում էին, որ Աղդա­մի ճանա­պարհը չի բացվե­լու, դա իրենց համար կարմիր գիծ է, բայց իրենց իշխա­նության հենց երկրոդ օրը բացե­ցին ճանա­պարհը, հետո էլ տեղի ունե­ցավ Ադրբե­ջա­նի հարձա­կումը և իրենք երկօրյա մարտե­րից հետո ստո­րագրե­ցին կապի­տուլյա­ցիա՝ զինա­թա­փե­լով Արցա­խի բանա­կը, հանձնե­լով մոտ հարյուր տանկ, մոտ  170 հաուբից, բազմա­թիվ զինտեխնի­կա, այլ կերպ ասած՝ մի ամբողջ բանա­կի հերի­քող սպա­ռա­զի­նություն:

Սամվել Բաբա­յան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն էր Սամվել Բաբա­յա­նը

Պետրոս Ղազարյա­նը նապ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Սամվել Բաբա­յա­նը կարո­ղա­ցել անվնաս, ողջ ու առողջ դուրս գալ Արցա­խից,՝ հաշվի առնե­լով վերջին դեպքերն ու Ադրբե­ջա­նի արձա­գանքը ազա­տա­մարտիկնե­րի և Արցա­խի կայացմանն օժանդա­կած անհատնե­րի նկատմամբ:

Սամվել Բաբա­յանն ասաց, որ ինքը դուրս է եկել մյուսնե­րի նման՝ կամրջով, ադրբե­ջանցի­նե­րի հետ որևէ խնդիր չի եղել: Ինքը բազմիցս հայտա­րա­րել է , որցանկա­ցած ժամա­նակ կարող է մտնել և դուրս գալ Արցախ, եթե ինքն ուզի: Նա հերքեց, թե եղել են որևէ պայմա­նա­վորվա­ծություններ կամ ինչ որ ներքին կապեր, ինքը բոլո­րի պես դուրս է եկել, եթե ցանկա­նում են ստուգել, կարող են նայել տեսահսկման սարքե­րի վիդեո­նե­րը, որտեղ հստակ երև­ում է ամեն ինչ:

Այնուհետև Սամվել Բաբա­յանն անդրա­դարձավ Արցա­խում վերջին շաբաթնե­րին տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րին և ներկա­յացրեց այդ ամե­նի վերա­բերյալ սեփա­կան դիրքո­րո­շումը: 

Սավմվել Բաբա­յա­նի կարծի­քով Արցախն Ադրբե­ջա­նին հանձնե­ցին Արցա­խի իշխա­նություննե­րը իրենց գործո­ղություննե­րով: Նրանք նախ Արա­յիկ Հարությունյա­նին ստի­պե­ցին հրա­ժա­րա­կան տալ, այնուհետև  հոգով նոր իշխա­նություն կազմե­ցին: Ադրբե­ջա­նը զգուշեցրել էրոր եթե ԱՐցա­խում ընտրություններ լինեն, ապա զենքի է դիմե­լու, այդ մարդիկ գիտեին այդ ամե­նը և այնուա­մե­նայնիվ գնա­ցին այդ քայլին: Նրանք պետք է խիստ պատասխա­նատվության ենթարկվեն, քանի որ հեցն իրենց ուսե­րին է և՛ Ադրբե­ջա­նի հարձակման մեղքը, և՛ այս սարսա­փե­լի իրա­վի­ճա­կը, որ հիմա ունենք:

Սամվել Բաբա­յա­նը նշեց, որ իրեն այդ մարդիկ նախա­պես հրա­վի­րել են և ասել, որ չեն թողնե­լու, որ ինքը Արցա­խում հանրա­հա­վաքներ իրա­կա­նացնի, որ իրենք վերցնում են իշխա­նությունը և ամեն ինչ իրենց պատասխա­նատվության տակ է: Այդ մարդիկ նախ հայտա­րա­րում էին, որ Աղդա­մի ճանա­պարհը չի բացվե­լու, դա իրենց համար կարմիր գիծ է, բայց իրենց իշխա­նության հենց երկրոդ օրը բացե­ցին ճանա­պարհը, հետո էլ տեղի ունե­ցավ Ադրբե­ջա­նի հարձա­կումը և իրենք երկօրյա մարտե­րից հետո ստո­րագրե­ցին կապի­տուլյա­ցիա՝ զինա­թա­փե­լով Արցա­խի բանա­կը, հանձնե­լով մոտ հարյուր տանկ, մոտ  170 հաուբից, բազմա­թիվ զինտեխնի­կա, այլ կեր պասած՝ մի ամբողջ բանա­կի հերի­քող սպա­ռա­զի­նություն: Ավե­լին, այդ մարդիկ ստո­րագրե­ցին մի փաստաթղթի տակ, որում հայտա­րարվում էր, որ, Հայաստա­նը դուրս է բերում իր զորքե­րը, մինչդեռ իրենք էլ շատ լավ գիտեին, որ Հայաստանն իր զորքե­րը Արցա­խից հանե­լը վերջացրել էր դեռևս 2021թ. օգոստո­սին: 

Այն հարցին, թե ինչո՞ւ Արցա­խում այդ մադիկ գնա­ցին այդ քայլին, ո՞ւմ էր դա ձեռնտու, Սամվել Բաբա­յանն ասաց, որ այդ մարդիկ, ինչպես և Արցա­խի բոլոր նախկին նախա­գահնե­րը հանդի­սա­նում են ռուսա­կան ԴԱԾ‑ի հինգե­րորդ ծառա­յության աշխա­տա­կիցներ և կատա­րել են Մոսկվա­յի հրա­մա­նը: Այդ հրա­մա­նի համա­ձայն նրանք հանձնել են Արցա­խը, որ և՛ Ռուսաստանն իրա­գործի իր ծրա­գե­րը և իրենք էլ փրկեն իրենց միլիոննե­րը: Սամվել Բաբա­յա­նը հայտա­րա­րեց, որ հինգ օր շարունակ Ստե­փա­նա­կերտում այդ մարդիկ այրել են Արցա­խի ողջ արխի­վը, որ հնա­րա­վոր չլի­նի ստուգել, թե ով ինչքան գումար է յուրացրել ու գողա­ցել: Նրանք պետա­կան հանցա­գործներ են ու հենց այդ պատճա­ռով էլ թույլ չտվին իրեն, որ իր բանակցություննե­րը հասնեն իրենց նպա­տա­կին:
Սամվել Բաբա­յանն ասաց, որ ինքը միջնորդա­վորված բնակցություններ է ունե­ցել Ադրբե­ջա­նի հետ, ներկա­յացրել 23 կետից բաղկա­ցած ծրա­գիր-առա­ջարկություն և Ադրբե­ջա­նը բացա­ռությամբ երեք կետի՝ համա­ձայն էր ծրագրի հետ: Ծրա­գիրն իրե­նից ներկա­յացնում էր Արցա­խի ինքնա­վար հանրա­պե­տության կարգա­վի­ճակ՝ սեփա­կան իշխա­նություննե­րով ու սեփա­կան ազգա­յին գվարդիա­յով: Ինչ վերա­բե­րում էր Արցա­խում եղած սպա­ռա­զի­նությա­նը, ապա Ադրբե­ջանն առա­ջարկում էր դրանք տեղում ուտի­լի­զացնել, իսկ ինքն առա­ջարկում էր դրանք հանձնել Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, բայց ռուսա­կան այդ գործա­կալնե­րը թույլ չտվին դա իրա­կա­նացնել: Որովհետև Արցախն այդ դեպքում դառա­նու էր Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև հարա­բե­րություննե­րի կարգա­վորման կարև­որ գործոն, ինչ էր Մոսկվա­յի սրտով չէր: Այդ դեպքում ինքը դուրս էր մղվե­լու ամեն ինչից և իր գործա­կալնե­րի միջո­ցով վիժեցրեց ամբղ ծրա­գիրն ու կործա­նեց Արցա­խը: 

Բաբա­յա­նի խոսքե­րով Արցա­խի իշխա­նություննե­րից ով ոտք դրեց ՀՀ անմի­ջա­պես պետք է ձերբա­կալվի և իր բառե­րը թող բոլո­րը լսեն ու հիմք ընդունեն որպես հանցա­գործության մասին հաղորդում: Նրանց հետ մեկտեղ պետք է պատժվեն այն կուսակցություննե­րի ղեկա­վարնե­րը, այն գործիչնե­րը, ովքեր շնորհա­վո­րում էին Շահրա­մանյա­նի ընտրությունը, չնա­յած շատ լավ գիտեին, որ այդ ընտրություննե­րին հաջորդե­լու է Ադրբե­ջա­նի հարձա­կումը: Իսկ թե ինչու գնա­ցին նման սարսա­փե­լի քայլի՝ պարզ է հանուն փողի ու նաև այն պատճա­ռով, որ իրենք դավա­ճաններ են ու ծառա­յում են Մոսկվա­յին:

Խոսե­լով առաջնա­հերթություննե­րի մասին, Բաբա­յանն ասաց, որ հիամ ամե­նա­կարև­որն այն է, որ բռնի տեղա­հանցված արցախցի­նե­րին հնա­րա­վոր լինի նորմալ կեցա­վայրով ու կյանքով ապա­հո­վել և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ որոշ ուժեր օգտա­գործեն նրանց իրենց քաղա­քա­կան նպա­տակնե­րի համար: 

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ