Երկու օրում հայրենիք չես փրկի:
Եթե սկսեինք երկու տարի առաջ, այսօր արդեն այլ իրավիճակ կունենայինք:
Հրանտ Տէր-Աբրահամեան
ԼՂՀ լուծարմամբ միայն ԼՂՀ-ն չի լուծարվում:
Իրականում սա նաև այսպես կոչված Երրորդ Հանրապետության, հետսովետական Հայաստանի ավարտի ազդարարումն էր: Ճիշտ է, դա նոր չի ավարտվել, այլ 2020 -ի նոյեմբերի 9-ին, բայց շատերս դա դեռ չենք գիտակցել, և շարունակում ենք կարչել դրա փրփուրներից:
Գրում եմ` հետսովետական Հայաստան, որովհետև իրապես անկախ Հայաստան մենք չենք կառուցել, և նոր պետք է կառուցենք:
Հետսովետական Հայաստանը սկսվեց 1988-ին և ավարտվում է այսօր:
Առաջնային նպատակ է դառնում այդ հետսովետական Հայաստանի մնացուկները, ներառյալ այսօրվա իշխող թիմն ու իրենց երկվորյակ զույգ ընդդիմությունըբաղկացած "Երրորդ հանրապետության" նախկին վերնախավերից, ճամփելը
հեռու հեռուներ:
Սա միակ նպատակը չէ, և ինքնանպատակ չէ, բայց անհրաժեշտ պայման է:
Նախևառաջ պետք է վերականգնվի պատասխանատվություն երևույթը, որն այսօր ի սպառ բացակայում է` շնորհիվ այսօրվա իշխանություն-ընդդիմություն սիմական զույգի երեք տարվա փաստացի գործակցության:
Նվազագույն քայլը քաղաքական ազգ դառնալու ճանապարհին պետք է լինի պատասխանատվություն պարտադրելը:
Նախէսօրվա կառավարությանը
պարտության և Արցախի կորստյան համար: Չի կարող սա առանց պատասխանատվության անցնել: Սա պետք է կյանքի նպատակ դառնա: Երբեք ոչ ոք չպետք է մտածի, որ պետք է մի ամբողջ սերունդ հայերի զոհաբերությունը, ջանքը, գործը վարի տա մի քանի տարում, ու դա նորմալ է:
ԵրկրորդՀՀ քաղաքական վերնախավի մեծ մասին
սկսած նրանցից, ովքեր քաղաքական և պետական ֆիգուրներ դարձան Ղարաբաղի անունով և պայքար, պայքար մինչև վերջի կարգախոսով: Սա էլ է պարտադիր: Իմ սերնդակիցները սզկիբն են տեսել, հիշում են: Ոչ ոք չպիտի մնա առանց պատասխանատվության: Ոչ էլ մեկը մյուսի վրա գցելով մեղքը կարող են արդարանալ:
Հասնելու համար այս նվազագույն նպատակին, պետք է ոչ թե սպասենք հերթական սուր իրավիճակին, ու հետո հարցնենք` բա հիմա ինչ անենք:
Այդպես չի ստացվի:
Երկու օրում հայրենիք չես փրկի:
Եթե սկսեինք երկու տարի առաջ, այսօր արդեն այլ իրավիճակ կունենայինք:
Դրա համար պետք է սկսել աշխատանքըմի քանի ամսում կառուցելու համար իրապես ազդեցիկ համազգային Շարժում: Ոչ թե տարրերային, փողոցային մի բան: Այլ
գաղափարական, ծրագրային, կազմակերպված, Հայաստանով մեկ տարածված Շարժում:
Դա ամեն դեպքում օրերի գործ չի, որքան էլ բոլորս ուզենանք արագ լուծում:
Սա մեր ինքնիշխանության վերականգման նախնական քայլը պետք է լինի:
Շարժումը չպետք է լինի բոլորի միասնություն:
Այդպես չի լինում:
Բոլոր հայեր չկան:
Պետք է ունենալ սահմաններ` գաղափարական, արժեքային, ծրագրային, կազմակերպչական: Դրան հասնելու համար պետք է աշխատանքային պլան և ժամանակացույց:
Շարժումը չպետք է կրկնի “Երրորդ Հանրապետության” ավանդական մեթոդաբանությունը` “մենակ թե սրանք գնան”, հետո կերևա: Մի անգամ արեցինք դա, տեսանք արդյունքը: Չպետք է անձնի խնդիր դրվի: Այդպես խնդիրը դնողները արդեն երեք տարի է այդ նույն անձին փրկում են:
Պետք է դրվի երկրի խնդիր, և ելքի խնդիր:
Պետք է պարզ լինի երկրիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիրը, ուղենիշները:
Մի անգամ էլ կրկնեմ:
Թող ոչ ոք չխաբվի` այսօրվա իշխող թիմը, նրա քաղաքական կուրսը, նրա էկլեկտիկ գաղափարախոսությունը միանգամայն մաս են “Երրորդ հանրապետության”: Նրանք նույնպես օրգանիկ մասն են իր հետմահու գոյությունը քարշ տվող հետսովետական Հայաստանի:
Վերջինը, բայց ոչ անկարևորը:
Կա նաև Պատվի հարց:
Մենք մեր պատիվն ամբողջությամբ դեռ երկար չենք վերականգնի:
Բայց առաջին քայլը Պատվի վերականգման նա է, որ այսօրվա քաղաքական դաշտն իր հիմնական ակտորներով ճամփու դրվի, և պատասխանատվություն կրի:
Սա նվազագույն, ոչ բավարարhttps://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02HrL6xEPMbM6h1grfVkYqcLVK96NF3Rp6HkWnf2ZV6sWyZx3uuxwz4GDTUxqY93xPl&id=1360514631&mibextid=qC1gEa, բայց անհրաժեշտ քայլն է:
Գրառումը՝ Հրանտ Տէր- Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։