24.9 C
Yerevan

Զիջման Ջատա­գովնե­րը

Քարոզչա­կան նման թեզե­րի հատկությունն այն է, որ եթե դրանք ձևա­կերպվում են մեկ նախա­դա­սությամբ, ապա դրանց հերքում կարող է էջեր և նույնիսկ մի ամբողջ գրքեր պահանջել: Բանա­կան թեզե­րը մեկ նախա­դա­սությամբ ձևա­կերպե­լի չեն, դրանք պետք է հիմնա­վորվեն: Իսկ անա­պա­ցուցե­լին կարող է լինել նաև մեկ նախա­դա­սություն:

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

Բնա­կա­նա­բար նորից ակտի­վա­ցել են “փոխզի­ջումիստնե­րը”:
Թե բա, եթե ժամա­նա­կին փոխզի­ջումնե­րի գնա­յինք, այսպես կլի­ներ, այնպես չէր լինի:

Այս թեզը կառուցված է տիպիկ քարոզչա­կան կաղա­պա­րով: 

Ձևա­կերպվում է արտա­քուստ ճիշտ թվա­ցող, բայց իրա­կա­նում ներքուստ բազում հակա­սություններ ունե­ցող, կարև­ո­րը նաև‘ անա­պա­ցուցե­լի մի ձևա­կերպում, և նետվում է դաշտ‘ կրկնվե­լով մի միլիոն անգամ: 

Գլխա­վոր թիրա­խը ոչ թե մարդու բանա­կա­նությունն է, այլ հոգե­բա­նա­կան թույլ կետե­րը‘ վախը, հիասթա­փությունը, թուլությունը, դժվար պայմաննե­րում ինքնուրույն կողմնո­րոշվե­լու անկա­րո­ղությունը: 

Քարոզչա­կան նման թեզե­րի հատկությունն այն է, որ եթե դրանք ձևա­կերպվում են մեկ նախա­դա­սությամբ, ապա դրանց հերքում կարող է էջեր և նույնիսկ մի ամբողջ գրքեր պահանջել: Բանա­կան թեզե­րը մեկ նախա­դա­սությամբ ձևա­կերպե­լի չեն, դրանք պետք է հիմնա­վորվեն: Իսկ անա­պա­ցուցե­լին կարող է լինել նաև մեկ նախա­դա­սություն:

Այդուհանդերձ փորձենք հնա­րա­վո­րինս կարճ լինել:
Չնա­յած կգա ժամա­նա­կը մանրա­մասն հերքման:

Համե­մա­տա­բար կարճ լինե­լու համար, հարցը պետք է առա­վե­լա­գույնս պարզեցնենք:

Դրա համար.

ա. Մի կողմ ենք թողնում, թե ինչ է եղել 1980–1990-ականներին, թեև դա, իհարկե, շատ կարև­որ է:
Կենտրա­նում ենք միայն վերջին շրջա­նի վրա

բ. Մի պահ ընդունում ենք, թե Արցա­խի հարցում ամեն բան կախված էր միայն Հայաստա­նի դիրքո­րո­շումից‘ մնա­ցած բոլո­րը‘ Ադրբե­ջան, Ռուսաստան պատրաստ էին “խաղաղ” տարբե­րա­կին: Իհարկե, սա, մեղմ ասած շատ տարօ­րի­նակ ենթադրություն է, բայց որպես փոխզի­ջում մեր կողմից, նվի­րենք սա մեր սիրե­լի “փոխզի­ջումիստնե­րին”: Շուն են, գել են, հայկա­կան ազգա­նուններ ունեն: 

Ուրեմն, վերջին շրջա­նի առա­ջարկը Ղարա­բաղյան “կարգա­վորման” հարցում ռուսա­կանն էր, այն ինչ կոչում էին Լավրո­վի պլան:
Մեզա­նում հիմնա­կա­նում կենտրո­նա­ցած էին դրա տարածքա­յին կողմի վրա, որը կարև­որ էր, բայց հարցի մեխը չէր: Բայց նաև հատուկ շեղում էին այս ուղղությամբ‘ ոչմի­թի­զա­կան-թիզա­կան անհե­թեթ, դատարկ վեճի շրջա­նակնե­րում: Որպեսզի չքննարկվի գլխա­վոր հարցը:

Իսկ գլխա­վոր հարցը ռուսա­կան խաղա­ղա­պահ զորքն էր:
Քանի որ ես այն ժամա­նակ էլ ակտիվ արտա­հայտվել եմ այս թեմա­յով, հիմա էլ հանգիստ շարունա­կում եմ: Ոչ ոք չի կարող ասել, թե գնա­հա­տա­կանս պոստֆակտում է: Եվ ոչ մի‘ նույնիսկ ծանրա­գույն իրա­վի­ճակ, չի կարող ինձ շեղել տրա­մա­բա­նությունից:

Մարդիկ, որոնք թե այն ժամա­նակ, թե այսօր‘ պոստֆակտում քարո­զում են “փոխզի­ջում” պետք է պատասխա­նեն հետևյալ պարզ հարցի‘ արդյոք նրանք լուրջ կարծում են, որ Ռուսաստա­նի նպա­տա­կը տարա­ծաշրջա­նում հենց խաղա­ղությունն էր, և ռուսա­կան զորքը խաղա­ղա­պահ էր լինե­լու: Սա է միակ հարցը, որին պետք է պատասխա­նել այո կամ ոչ: Միայն այդ պատասխա­նից հետո հնա­րա­վոր է խոսակցության շարունա­կությունը: Եթե այս հարցին պատասխան չի տրվում, ապա մնա­ցա­ծը ոչ մի իմաստ չունի: Ես այս հարցի պատասխա­նին տարի­ներ եմ սպա­սում, բնա­կա­նա­բար չեմ ստա­ցել: 

Պարզ է, որ ոչ մի մարդ, որն ուզում է, որ իրեն լուրջ ընդունեն‘ չի պատասխա­նի, որ այս, ռուսնե­րի նպա­տա­կը հենց խաղա­ղությունն էր լինե­լու: Իհարկե, հարցը ռուսնե­րի վատ լինե­լը չէ, այլ պարզա­պես քաղա­քա­կա­նությունը: Չխո­րա­նանք այս ինքնին պարզ հարցի մեջ:

Փոխզի­ջումիստնե­րից գլխա­վորնե­րը բնա­կա­նա­բար հասկա­նում էին, որ ռուսա­կան զորքի տեղադրումը չի կարող բերել խաղա­ղության, այլ առնվազն նշա­նա­կե­լու է պերմա­նենտ անկա­յունություն թե Արցա­խում, թե Հայաստա­նի ներսում:
Ռուսա­կան զորք‘ նշա­նա­կում էր վերա­դարձ 1991 թվա­կա­նի վիճակ, և այլ կերպ լինել չէր կարող:
Բայց խաբում էին, թե սա խաղա­ղության պլան է:

Ի վերջո բոլորս տեսանք, թե ինչ է ռուսա­կան խաղա­ղապհ զորքը:
Թեև մեր ամբողջ պատմությունն աղա­ղա­կում էր դրա մասին, բայց մենք համառ ազգ ենք, պետք է նույն կինոն անվերջ նայենք:

Բայց այստեղ, վրդովվում են, ու ասում‘ բա եթե պատե­րազմով չլի­ներ, պարտությամբ չլի­ներ, այլ կլի­նեին ռուսա­կան զորքի տեղադրման հետև­անքնե­րը:

Սա էլ զուտ էմո­ցիո­նալ թվացյալ “ճշմարտություննե­րից է”, որը թուլա­ցած հոգե­բա­նությա­նը ճիշտ է թվում, բայց տրա­մա­բա­նության տեսա­կե­տից թույլ փաստարկ է:

Նախ‘ անկախ պատե­րազմի լինել չլի­նե­լուց, կոնֆի­գուրա­ցիան չի փոխվում‘ մենք ստա­ցանք տարածքնե­րի վերա­դարձ, ռուսա­կան զորք, և որպես արդյունք‘ Արցա­խի հայա­թա­փում: Իհարկե նաև մեր կառա­վա­րության կամա թե ակա­մա օգնությամբ: Բայց ռուսա­կան զորքը խաղա­ղություն չէր բերե­լու ու չբե­րեց‘ սա փաստ է, որի հետ մեր պարտությունը կապ չունի: 

Երկրորդ‘ ինչ էր լինե­լու, եթե ռուսնե­րը մտնեին առանց պատե­րազմի, մանրա­մասնե­րով մենք, իհարկե, չենք կարող իմա­նալ, բայց ընդհա­նուր տրա­մա­բա­նությունը պարզ է: Ռուսա­կան զորքի ներկա­յությունը պետք է իմաստա­վորվեր միայն անկա­յունությամբ և բախումնե­րով, իսկ ռուսա­կան զորի գտնվե­լու նպա­տա­կը բնա­կա­նա­բար Արցա­խը չէր, այլ Հայաստաննն ու տարա­ծաշրջա­նը: Հանուն այդ նպա­տա­կի ռուսնե­րը մեկ անգամ չէ, որ զոհա­բե­րել են կամ պատրաստ են եղել զոհա­բե­րել Ղարա­բա­ղը:
Շատ դժվար է պատկե­րացնել, որ այս ապա­կա­յունա­ցումն ի վերջո չէր ավարտի հենց պատե­րազմով:

Լավ, իսկ որն է իրա­կա­նությունը, որը հայ ժողո­վորդին համա­ռո­րեն չեն ուզում ասել իր “առաջնորդնե­րը”: 

Պարզ, շիտակ իրա­կա­նությունն այն է‘ որ պետք էր կռվել ու հաղթել: 

Բայց սա ասե­լը‘ ձեռ չի տալիս ոչ մեկին‘ ոչ նախկիննե­րից որևէ մեկին, ոչ էլ ներկա կառա­վա­րությա­նը: 

Բնա­կա­նա­բար ձեռ չի տալիս նաև արտա­քին շահագրգիռ ուժե­րին: 

Այստեղ կատարյալ կոնսե­սուս է բոլո­րի մեջ: 

Դրա համար որպես անհերքե­լի փաստ ներկա­յացվում է, որ պարտությունն անխուսա­փե­լի էր:
Պատե­րազմից անմի­ջա­պես հետո մտքումս ծնվեց պարտության պարա­զիտներ արտա­հայտությունը: Դա այն ներքին ուժերն էին, ում ձեռ էր տալիս սեփա­կան երկրի պարտությունն, ու ով իր խաղադրույքը դրել էր դրա վրա:

Բայց սրա մասին մի այլ անգամ:

Հ.Գ: Հիշեցնեմ գլխա­վոր հարցը ռուսական քաղաքականության նպատակը խաղաղությունն էր արդյոք: Այո կամ ոչ: Ոչ մի երրորդ տարբերակ, ոչ մի բայց, ոչ մի փաթեթային-փուլային և այլ զավզակություն: Կոնկրետ քաղաքական հարց կոնկրետ պատասխան:

Հ.Գ 2 Բնա­կան է, որ այս գրառման սպասվե­լիք պատասխա­նը “ռացիո­նալնե­րի” կողմից լինե­լու է. հայհոյանք, անձնավորված պատասխաններ, մի տոնա զգացմունքայնություն, լիքը լիրիկա: Դե որովհետև շատ ռացիոնալ ու հատկապես սառնասիրտ են: Ու հիշացնեմ, որ սա մի փոքր մասն է նրա, ինչ ձեզ դեռ մի օր սպավում է իրա­կան ռացիո­նալ վերլուծության կողմից:

Գրա­ռումը՝ Հրանտ Տէր Աբրա­համյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ