20 C
Yerevan

Սփյուռքի Երի­տա­սարդության Տագնա­պը

Դժբախտա­բար սակայն, ակնհայտ իրո­ղություններ են անհա­շիվ fb-յան վարձկան like-երն ու կանխամտածված dislike-երը, ցուցա­մո­լա­կան selfy-ները, բոպիկ comment-ները ու վերջա­պես՝ հարհոյախառն/էժան գրա­ռումնե­րը։

Յարութ Գալայճեան

Հայաստա­նի վերանկա­խացման կեղծ գործընթա­ցին զուգա­հեռ՝ Սփյուռքը շարունա­կեց իր սովո­րա­կան գաղութայնամտությունը առանց հաշվարկե­լու, որ այլեւս իրա­տե­սա­կան չէր ավե­լի քան 70 տարի Հայաստա­նի Անկա­խությունը երա­զած միլիո­նա­վոր հայությունը դաստիարակել/կառավարել հին գործի­քա­կազմե­րով եվ ֆետա­յա­կան երգե­ցո­ղությամբ։

Եւ փաստո­րեն ու ցավ ի սիրտ այսօր, Սփյուռքի հայ երի­տա­սարդության մեկ մասը կույր հետե­վորդն է իր շեֆե­րին• իսկ ստվար մասը բացարձա­կո­րեն անտարբեր է հայկա­կան բոլոր միջո­ցա­ռումնե­րի նկատմամբ։

Գաղութայնամտա­ծո­ղության բնա­կան հետե­վանքնե­րից ամե­նավտանգա­վո­րը՝ մտա­վո­րա­կան երի­տա­սարդության բացա­կա­յությունն է• շատ հազվա­դեպ է հանդի­պել երի­տա­սարդա­կան մի լուրջ ուսումնա­սի­րության, որ կշո­շա­փի հայկա­կան մտա­հո­գություն• շատ դժվար է նույնիսկ կարդալ Հայաստա­նը հուզող քաղա­քա­կան անա­չառ գրա­ռում։
Դժբախտա­բար սակայն, ակնհայտ իրո­ղություններ են անհա­շիվ fb-յան վարձկան like-երն ու կանխամտածված dislike-երը, ցուցա­մո­լա­կան selfy-ները, բոպիկ comment-ները ու վերջա­պես՝ հարհոյախառն/էժան գրա­ռումնե­րը։

Թեեւ չափա­զանց ուշա­ցումով, բայց եվ այնպես՝ ինքնուրույնության հրա­մա­յա­կան պահանջով, Սփյուռքի բազմաո­լորտ բոլոր կառույցնե­րը պարտա­վոր են ԱՆՀԱՊԱՂ փոփո­խության ենթարկել իրենց հայե­ցա­կարգե­րը, ներքին կանո­նադրություննե­րը եվ առա­ջին հերթին՝ Հայաստա­նի Պետության նկատմամբ վերա­բե­րումքն ու պորտա­կա­պա­յին մոտե­ցումնե­րը։

Մուղնի
28 Սեպտեմբեր 2023

Գրա­ռումը՝ Յարութ Գալայճեանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ