ՄԵՐ ՈՒՂԻՆ

«Դավաճաններ»ը Վերընդունվեցին. Իսկ Հետո՞

ՀՅԴ Բյուրոն անտեսեց բոլոր ահազանգները եվ իր նշանակյալ ԿԿ-ին թելադրեց Դաշնակցական Հարցը փոխադրել Ամերիկյան Դատարաններ, ուր միլիոնավոր դոլարներ մսխվեցին։

Յարութ Գալայճեան

Շուրջ 3 տարի առաջ, ՀՅԴ Արեւմտյանի Դաշնակցականները չդիմանալով Բյուրոյի կազմակերպական երկարամյա ոտնձգություններին՝ ճարահատ պարզեցին իրենց ընդվզումի դրոշը եւ բազում շրջաբերականների ճամփով փորձեցին լուսաբանել շարքերը, որ այդ ընդվզումը զուտ տեղայնական արտահայտություն չէր երբեք, ԱՅԼԵՎ, պատճառահետևանքային տողատակերով դաշնակցական բարձրագույն ղեկավարության հասցեագրված՝ տասնամյակների քաղաքական/կազմակերպական/գաղափարական շեղումների/սայթաքումների կուտակման արձանագրում։

ՀՅԴ Բյուրոն անտեսեց բոլոր ահազանգները եվ իր նշանակյալ ԿԿ-ին թելադրեց Դաշնակցական Հարցը փոխադրել Ամերիկյան Դատարաններ, ուր միլիոնավոր դոլարներ մսխվեցին. իսկ fb-յան փողոցում եվ որոշ դաշնակցական ժողովներում՝ Բյուրոյի եվ ԳՄ-ի մի կարգ ներկայացուցիչներ «ըմբոստ ընկերներին անվանակոչեցին Կանոնագրազանցողներ, Հակադաշնակցականներ եվ մինչեւ իսկ՝ Դավաճաններ, որոնցից տասնյակներ հերթաբար եվ խումբ առ խումբ՝ ենթարկվեցին հեռացման/արտաքսման պատիժներին։

Դատարանների վճիռները ՍԱՌԸ ՋՈՒՐ թափեցին բյուրոյական անհեռատես ակնկալիքների վրա եւ ի վերջո Բյուրո-Օրինական ԿԿ երկար բանակցություններից հետո գոյացվեց Համաձայնագիր, որի կետերից մեկը՝ բոլոր պատիժների չեղարկումը եղավ։

Բյուրոյի կողմից առաջին դրական քայլը արդեոք կունենա՞ շարունակականություն. հաջորդ կազմակերպական վիրահատությունը կկատարվի Հայաստանում. Դաշնակցության Կանոնագիրը, Ռազմավարությունը եվ քաղաքական արեւելումը կքննարկվե՞՞ն ըստ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ եվ 21-րդ Դարի պահանջարկների հրամայականներին•••
Սրանք գոյութենական հարցադրումներ են, որոնց
կապակցությամբ Դաշնակցական Շարքերը (ապրելու/արարելու համար) պարտավորված են տալ ՀՍՏԱԿ/ՇՈՇԱՓԵԼԻ պատասխաններ։

05 Հոկտեմբեր 2023
Մուղնի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *