25.3 C
Yerevan

«Դավաճաններ»ը Վերընդունվե­ցին. Իսկ Հետո՞

ՀՅԴ Բյուրոն անտե­սեց բոլոր ահա­զանգնե­րը եվ իր նշա­նակյալ ԿԿ-ին թելադրեց Դաշնակցա­կան Հարցը փոխադրել Ամե­րիկյան Դատա­րաններ, ուր միլիո­նա­վոր դոլարներ մսխվե­ցին։

Յարութ Գալայճեան

Շուրջ 3 տարի առաջ, ՀՅԴ Արեւմտյա­նի Դաշնակցա­կաննե­րը չդի­մա­նա­լով Բյուրո­յի կազմա­կերպա­կան երկա­րամյա ոտնձգություննե­րին՝ ճարա­հատ պարզե­ցին իրենց ընդվզումի դրո­շը եւ բազում շրջա­բե­րա­կաննե­րի ճամփով փորձե­ցին լուսա­բա­նել շարքե­րը, որ այդ ընդվզումը զուտ տեղայնա­կան արտա­հայտություն չէր երբեք, ԱՅԼԵՎ, պատճա­ռա­հետև­անքա­յին տողա­տա­կե­րով դաշնակցա­կան բարձրա­գույն ղեկա­վա­րության հասցեագրված՝ տասնամյակնե­րի քաղաքական/կազմակերպական/գաղափարական շեղումների/սայթաքումների կուտակման արձա­նագրում։

ՀՅԴ Բյուրոն անտե­սեց բոլոր ահա­զանգնե­րը եվ իր նշա­նակյալ ԿԿ-ին թելադրեց Դաշնակցա­կան Հարցը փոխադրել Ամե­րիկյան Դատա­րաններ, ուր միլիո­նա­վոր դոլարներ մսխվե­ցին. իսկ fb-յան փողո­ցում եվ որոշ դաշնակցա­կան ժողովնե­րում՝ Բյուրո­յի եվ ԳՄ‑ի մի կարգ ներկա­յա­ցուցիչներ «ըմբոստ ընկերնե­րին անվա­նա­կո­չե­ցին Կանո­նագրա­զանցողներ, Հակա­դաշնակցա­կաններ եվ մինչեւ իսկ՝ Դավա­ճաններ, որոնցից տասնյակներ հերթա­բար եվ խումբ առ խումբ՝ ենթարկվե­ցին հեռացման/արտաքսման պատիժնե­րին։

Դատա­րաննե­րի վճիռնե­րը ՍԱՌԸ ՋՈՒՐ թափե­ցին բյուրո­յա­կան անհե­ռա­տես ակնկա­լիքնե­րի վրա եւ ի վերջո Բյուրո-Օրի­նա­կան ԿԿ երկար բանակցություննե­րից հետո գոյացվեց Համա­ձայնա­գիր, որի կետե­րից մեկը՝ բոլոր պատիժնե­րի չեղարկումը եղավ։

Բյուրո­յի կողմից առա­ջին դրա­կան քայլը արդեոք կունե­նա՞ շարունա­կա­կա­նություն. հաջորդ կազմա­կերպա­կան վիրա­հա­տությունը կկա­տարվի Հայաստա­նում. Դաշնակցության Կանո­նա­գի­րը, Ռազմա­վա­րությունը եվ քաղա­քա­կան արեւե­լումը կքննարկվե՞՞ն ըստ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ եվ 21-րդ Դարի պահանջարկնե­րի հրա­մա­յա­կաննե­րին•••
Սրանք գոյութե­նա­կան հարցադրումներ են, որոնց
կապակցությամբ Դաշնակցա­կան Շարքե­րը (ապրելու/արարելու համար) պարտա­վորված են տալ ՀՍՏԱԿ/ՇՈՇԱՓԵԼԻ պատասխաններ։

05 Հոկտեմբեր 2023
Մուղնի

Առնչվող Հոդվածներ