25.3 C
Yerevan

Կուսակցություն Ընդդեմ Դաշնակցություն

Դաշնակցությունը վերածված է քաղա­քա­կան վարձկան լծա­կի ու ամե­նավտանգա­վո­րը՝ արժա­նա­ցած է հայրե­նի ժողովրդի ատե­լության հասնող մերժումին։

Յարութ Գալայճեան

Ցանկա­ցած քաղա­քա­կան կազմա­կերպության գոյատև­ումը պայմա­նա­վորված է իր գաղա­փարնե­րի իրա­տե­սա­կա­նությամբ եվ ըստ առարկա­յա­կան պայմաննե­րի դրանց բարեփոխմամբ/այժմեականացմամբ։

Այսօր, երբ Հայաստա­նը ազգա­յին անկախ պետություն դառնա­լու գործընթա­ցի շեմին է գտնվում՝ Դաշնակցությունը պարտա­վոր է վերա­սահմանման ենթարկել իր Գաղա­փա­րա­կան Կենտրո­նա­ցում խոսույթը։
Պետք է անդրա­դառնալ այլևս, որ գաղա­փա­րա­կան կենտրո­նա­ցումը այսօր՝ հակա­սում է ապա­կենտրո­նացման գոծե­լաո­ճին. բոլոր շրջաննե­րը գործե­լու են անկախ եվ ինքնա­վար, ու բյուրոն կհա­մադրի բոլո­րի գործունեությունը։ Բոլոր շրջաննե­րը գործե­լու են մեկնե­լով իրենց տեղա­կան իրականությունների/պահանջների լույսի տակ, Ֆրանսիան՝ Հայ Ընկերվա­րա­կան-ով, Լիբա­նա­նը՝ Հայ Ազա­տա­կա­նով, ԱՄՆ‑ը՝ Հայ Դեմոկրա­տա­կա­նով, ևայլն։ Բոլորն էլ ՀՅԴ‑ի համար• ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ էլ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ պետության համար։

Մյուս կողմից, Դաշնակցությունը օր առաջ՝ իր կանո­նադրությունը, ներքին օրենսդրությունը եվ դատա­կան կառույցը խոր վերա­նայման ենթարկե­լու կարիք ունի, այլա­պես նոր երի­տա­սարդությունը արհա­մարհե­լու է նրան եվ սերնդա­փո­խություն չի լինի…
21-րդ դարի հայ երի­տա­սարդը կմերժի գաղա­փա­րա­կան կույր կենտրո­նա­ցումնե­րը, որովհետև, դրանք ջլա­տում են իր ազա­տությունը, ժողովրդա­վա­րա­կան միտքը, այլա­զա­նության արժե­քը եվ նախա­ձեռնության ոգին։

Հ.Յ.Դաշնակցության այլանդակվա­ծության այսօրվա իրա­վի­ճա­կը արդյունքն է քարա­ցած գաղա­փարնե­րի եվ քաղա­քա­կան անինքնույնության. ԱՌԱՎԵԼ ՈՒ ՄԱՆԱՎԱՆԴ՝ այն կուսակցա­կան այն հրե­շա­տիպ կառույցի, որ ավե­լի քան 3 տասնամյակնե­րից ի վեր գործում է Գ.Մ. անվամբ, ռուսա­կան հակա­պե­տա­կան-պատվերնե­րով եվ Դաշնակցությունը քաղա­քա­կան ճահի­ճին կերակրե­լով։

Իբրև տրա­մա­բա­նա­կան հետև­անք այդ բոլո­րի, այսօր, աշխարհի տարածքում սփռված դաշնակցա­կան կառույցնե­րը կպարզեն կազմա­կերպա­կա­նո­րեն անկենդան պատկեր՝ պարզ այն պատճա­ռով, որ դրանք շարունա­կում են գործել (դրսից) կուսակցա­կան հրա­հանգնե­րով, հնա­մաշ գաղափարներով/գործիքակազմով և յուրա­քանչյուր շրջան իր գործունեությամբ մնում է կաշկանդված գաղա­փա­րա­կան կենտրո­նացման կապանքնե­րով, շրջա­նա­յին (հակա­դաշնակցա­յին) հարա­բե­րություննե­րով։

Քրիստա­փորյան Դաշնակցության հաջո­ղության գաղտնի­քը գաղա­փա­րա­կան այլա­զա­նություննե­րի համախմբան մեջ էր (երբե՜ք՝ նպա­տա­կա­յին հակա­դիր ուղղություննե­րի, ինչպի­սին էր՝ Անդրանիկ/Հրայր Դժոխք երև­ույթը) դաշնակցա­յին հասկա­ցությամբ և տարբեր գաղա­փարնե­րի համա­կե­ցությամբ ու մանա­վանդ կենտրո­նացմամբ՝ մնա­յուն արժեքնե­րի շուրջ, ինչպի­սին էին ու են այսօր՝ ժողովրդի ֆիզի­կա­կան գոյությունն ու բարօ­րությունը, կազմա­կերպա­կան ինքնուրույնությունը, ինքնիշխա­նությունը, խոսքի ազա­տությունը, ապա­կենտրո­նացված գործունեության սկզբունքը։

Փաստո­րեն այսօր, Դաշնակցությունը Վերանկա­խա­ցած Հայաստա­նում գործում է (չասե­լու համար՝ իր գոյությունը քաշքրտում է) երազապաշտ/կաղապարված գաղա­փարնե­րով և ակնհայտո­րեն հակադրվում է իր մայր արժե­քա­հա­մա­կարգին, այսինքն՝ Հայաստա­նի ժողովրդա­վա­րության, ինքնիշխա­նության և արդա­րա­դա­տության գործընթացնե­րին։
Ու զարմա­նա­լի չէ երբեք, որ այդ արժե­քա­յին դավադրության որպես բնա­կան հետև­անք՝ Դաշնակցությունը վերածված է քաղա­քա­կան վարձկան լծա­կի ու ամե­նավտանգա­վո­րը՝ արժա­նա­ցած է հայրե­նի ժողովրդի ատե­լության հասնող մերժումին։

Սփյուռքյան դաշնակցա­կան շարքե­րը իրենց գոյատևման տարրա­կան դրդա­պատճա­ռով՝ պարտա­վոր են նոր կեցվածք որդեգրել ու տեղադրել Դաշնակցությունը իր Մայրուղու վրա. հստակ այն շեշտադրումով, որ գաղա­փարնե­րը փոփո­խա­կան են, իսկ արժեքնե­րը՝ անձեռնմխե­լի։

Մյուս, վերջին ու գուցե անհնա­րին թվող ճանա­պարհը այն է, որ ոչինչ անել ու թողնել, որ կույր Կուսակցա­մո­լությունը կամաց-կամաց ծնկի բերի Դաշնակցությունը ու միայն դրա­նից հետո՝ ստեղծել իսկա­կա­նը՝ ԻՐԱՎ Դաշնակցությունը։

10 Հոկտեմբեր 2023
Մուղնի

Առնչվող Հոդվածներ