29.3 C
Yerevan

Մեզ Երկա­թե Շերեփ Է Պետք

Եվ ուրեմն, եկել էր Ալիևը, թե ոչ, կամ՝ կգա Ալիևը Բրյուսել, թե ոչ, կստո­րագրի որևէ բան Բրյուսե­լում, թե ոչ, ըստ էության չունի ոչ մի նշա­նա­կություն, որովհետև այսօր լայն թափով ծավալվում է համաշխարհա­յին պատե­րազմը, որտեղ թանա­քի փոխա­րեն հարցեր լուծում է վառո­դը:

Հակոբ Բադալյան

Թանա­քի փոխա­րեն հարցեր լուծում է վառո­դը

Եթե Գրա­նա­դա­յի փաստաթղթի տակ լիներ Ադրբե­ջա­նի ստո­րագրությունը, ապա կհա­մա­րեի, որ մինչև տարե­վերջ խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու հավա­նա­կա­նությունը 70 տոկոս է, Հանրա­յին հեռուստաընկե­րությա­նը տված հարցազրույցում հայտա­րա­րել է Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը: Հարց է առա­ջա­նում՝ եթե Գրա­նա­դա­յի հայտա­րա­րության տակ չկա Ադրբե­ջա­նի ստո­րագրությունը, որքա՞ն է մինչև տարե­վերջ ընդհանրա­պես խաղա­ղության ռեժի­մի պահպանման տոկո­սա­յին հավա­նա­կա­նությունը: Ինչ խոսք, դա հռե­տո­րա­կան հարց է, քանի որ խաղա­ղության հեռանկա­րը տոկոսնե­րով չափվող  հեռանկար չէ: Կարող է լինել պատե­րազմի գերբարձր հավա­նա­կա­նություն, բայց աշխա­տել խաղա­ղության 1 տոկո­սը, բայց կարող է լինել նաև հակա­ռա­կը և անհողմ երկնքում հանկարծ կարող է պայթել մեծ պատե­րազմ, եթե կան ռազմա-քաղա­քա­կան կոնֆլիկտներ՝ անկախ, թե ինչ ռեժի­մում են դրանք գտնվում: Ընդհանրա­պես, ներկա­յիս միջազգա­յին միջա­վայրում չկան սառը կամ սառեցված կոնֆլիկտներ:

Դա կարող է լինել լոկ առերև­ույթ տպա­վո­րություն, որովհետև համաշխարհա­յին մեծ վերա­բա­ժանման ներկա­յիս թեժ գործընթա­ցը կամ այլ կերպ ասած համաշխարհա­յին պատե­րազմը տաքացննում է միջազգա­յին հարա­բե­րություննե­րի ստորջրյա շերտն ամբողջությամբ: Հետև­ա­բար, եթե անգամ Ադրբե­ջա­նը ստո­րագրեր Գրա­նա­դա­յի հայտա­րա­րությունը, դա բացարձա­կա­պես չէր նշա­նա­կե­լու, որ մինչև տարե­վերջ չէր աշխա­տե­լու հենց այն 30 տոկոս «չխա­ղա­ղության»  հավա­նա­կա­նությունը, որ շոշա­փում է Նիկոլ Փաշինյա­նը 70 տոկոս խաղա­ղության պայմա­նագրի հավա­նա­կա­նության մասին իր դիտարկման մեջ: Բայց, կրկնեմ, խնդի­րը տոկոսնե­րը չեն, այլ պայմա­նագրի բովանդա­կությունն ու միջազգա­յին միջա­վայրը:

Միջազգա­յին իրադրությունը ներկա­յումս որևէ կերպ թույլ չի տալիս իրա­տե­սա­կան համա­րել խաղա­ղության որևէ հեռանկար, առա­վել ևս Կովկա­սում: Կասկա­ծից վեր է, որ այդ հանգա­մանքը լավ է պատկե­րացնում նաև Նիկոլ Փաշինյա­նը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ պարա­գա­յում հարց է առա­ջա­նում, թե Հայաստա­նին ինչ է տալիս Գրա­նա­դա­յի քառա­կողմ փաստա­թուղթը, եթե Ադրբե­ջա­նը չի միա­ցել դրան: Ավե­լին, դեռ հարց է, թե ինչ է տալիս դրան միա­ցած եվրո­պա­կան կողմե­րի առնչությամբ, եթե հաշվի առնենք երկու էական հանգա­մանք: Ադրբե­ջանն Արցա­խի դեմ պատե­րազմնե­րով՝ 44-օրյա, և սեպտեմբե­րի 19–20‑ի, և դրանց «միջև» ընկած եռամյա ժամա­նա­կա­հատվա­ծում ուժի կիրառման տարբեր այլ ծավա­լի ու մասշտա­բի գործո­ղություննե­րով փաստա­ցի խախտել է այն կանոննե­րը կամ այսպես ասած վարքա­կա­նո­նը, որի կրողն են Եվրո­պա­յի Խորհրդի անդամ երկրնե­րը, այդ թվում Հայաստանն ու Ադրբե­ջա­նը: Ավե­լին, Հայաստանն ու Ադրբե­ջա­նը ԵԽ այն անդամնե­րից են, որոնք մոնի­տո­րինգի ներքո են: Բայց, փաստա­ցի դրա­նով հանդերձ, Ադրբե­ջա­նը իրա­կա­նացրել է ագրե­սիա Արցա­խի և նրա ժողովրդի հանդեպ, և չի ենթարկվել ԵԽ անդա­մությունից բխող որևէ պատասխա­նատվության:

Մյուս հանգա­մանքը Հայաստա­նի ու ԵՄ միջև համա­պարփակ համա­ձայնա­գիրն է, որ ստո­րագրվել է 2017 թվա­կա­նի նոյեմբե­րին: Այն վավե­րացրել են ԵՄ անդամ բոլոր 28  երկրնե­րը: Այդ համա­ձայնագրում պարզո­րոշ խոսվում է այն մասին, որ Հայաստանն ու Եվրա­միությունը ստանձնում են արցախյան հակա­մարտության կարգա­վորման հանձնա­ռություն, համա­ձայն Հելսնիկյան եզրա­փա­կիչ ակտի սկզբունքնե­րի, այդ թվում ուժի չկի­րառման կամ դրա սպառնա­լի­քի բացառման, տարածքա­յին ամբողջության և ինքնո­րոշման իրա­վունքի: Եվրա­միությունը այսօր որքանո՞վ է հավա­տա­րիմ այդ հանձնա­ռությա­նը, որ ստանձնել է Հայաստա­նի հետ պայմա­նագրով: Այդ հարցի պատասխանն էլ թերևս կլի­նի պատասխան այն հարցին, թե որքա­նով են ԵՄ առա­ջա­տարնե­րը հանձնա­ռու լինե­լու Գրա­նա­դա­յի իրենց ստո­րագրությա­նը գործնա­կա­նում: Եվ ուրեմն, եկել էր Ալիևը, թե ոչ, կամ՝ կգա Ալիևը Բրյուսել, թե ոչ, կստո­րագրի որևէ բան Բրյուսե­լում, թե ոչ, ըստ էության չունի ոչ մի նշա­նա­կություն, որովհետև այսօր լայն թափով ծավալվում է համաշխարհա­յին պատե­րազմը, որտեղ թանա­քի փոխա­րեն հարցեր լուծում է վառո­դը: Այդ պայմաննե­րում որևէ ստո­րագրություն գործնա­կա­նում չի բարձրացնում խաղա­ղության իրա­կան գործա­կի­ցը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ