29.3 C
Yerevan

Համախմբում Պետության Շուրջ

Հայաստա­նի բոլոր նախկին ղեկա­վարնե­րը, առաջնորդնե­րը պետք է ներո­ղություն խնդրեն հայ ժողովրդից ու նրան նորից հույս տան, որեսզի ժողո­վուրևդը դուրս գա հուսա­հա­տությունից, հասկա­նա իր դերն ու նպա­տա­կը:

Կայծ Մինասյան

1inAM‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ:

Այն դիտարկմա­նը, որ միջազգա­յին հանրությունը Հռո­մի ստա­տուտից հետո կարծես թե փոքր ինչ աշխուժա­ցել է և մեծացրել իր ուշադրությունը Հայաստա­նի նկատմամբ, բայց դեռևս կոնկրետ քայլեր կարծես թե տեսա­նե­լի չեն, Ֆրանսիան հայտա­րա­րում է Հայաստա­նին ռազմա­տեխնի­կա­յով օգնե­լու պատրաստա­կա­մության մասին, Գերմա­նիան է միա­նում բանակցություննե­րին, բայց դրանք ևս դեռևս կոչե­րի մակարդա­կում են Կայծ Մինասյանն ասաց, որ մի կողմից մենք գործ ունենք մի իրա­կա­նության հետ, որ Արևմուտքն ամեն դեպքում ամե­նա­զոր չէ և այտեղ ուր իր ուժը չի հերի­քում արմա­տա­պես որևէ բան փոխե­լու, նա փորձում է դիվա­նա­գի­տա­կան ճանա­պարհով իր ուժը ցույց տալ որևէ հարց լուծել: Դա անշուշտ լավ է, բայց բավա­րար չէ: Դա իհարկե չի նշա­նա­կում, որ Հայաստա­նը պիտի բավա­րարվի դրա­նով կամ հրա­ժարվի դրա­նից: Ինչպես նաև ճիշտ չէ միայն զենքով փրկություն գտնե­լու հույսը: Պետք է աշխա­տել բազմա­կողմա­նի և համընդհա­նուր սկզբունքով:

Կայծ Մինասյանն ուշադրություն հրա­վի­րեց այն փաստին, որ հոկտեմբե­րի 7‑ին ՀԱՄԱՍ‑ի կողմից Իսրա­յե­լի վրա կատարված ռազմա­կան գործո­ղություննե­րից անմի­ջա­պես հետո իսրա­յե­լա­կան ընդդի­մությունը, որ մոտ տասը ամիս է, ինչ խիստ քննա­դա­տում է Նեթանյա­հուին ու նրա կառա­վա­րությա­նը, հայտա­րա­րեց, որ միա­նում է նրանց, որովհետև սա արդեն ոչ թե քաղա­քա­կան, այլ պետա­կան հարց է: Իսրա­յելյան ընդդի­մությունը մեզ, այսպես ասած մեծ դաս տվեց, որովհետև ի տարբե­րություն մեր ընդդի­մության, նրանք ոչ թե սկսե­ցին գոռալ դավա­ճան, այլ մի կողմ դրին ամեն ինչ, միա­ցան իրար և համընդհա­նուր ճակատ կազմե­ցին հանուն պետության: Հենց դա է, որ մենք չենք կարո­ղա­նում անել, որովհետև չունենք քաղա­քա­կան համա­կարգ, չունենք համընդհա­նուր նպա­տակ ու դրա բարձրա­կե­տը:

Քաղա­քա­գետն ասաց, որ Հայաստա­նի բոլոր նախկին ղեկա­վարնե­րը, առաջնորդնե­րը պետք է ներո­ղություն խնդրեն հայ ժողովրդից ու նրան նորից հույս տան, որեսզի ժողո­վուրևդը դուրս գա հուսա­հա­տությունից, հասկա­նա իր դերն ու նպա­տա­կը: Որովհետև 1991թ. այս կողմ Հայաստա­նում իշխա­նա­փո­խության միակ ձևը համարվել է փողո­ցա­յին պայքար ասվածն ու ցույցե­րը, որից ժողո­վուրդն արդեն զզվել է: Մարդիկ այլևս չեն գնում ցույցե­րի, դրանց դարն անցել է, մարդիկ իրենք հասկա­նում են, թե քաղա­քա­կան ուժե­րից ով ինչ է իրե­նից ներկա­յացնում: 2021թ. արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ու 2023թ. ԵՐև­ա­նի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րը դրա լավա­գույն ապա­ցույցն են հանդի­սա­նում:

Կայծ Միա­նասյա­նը նաև ավե­լացրեց, որ իշխա­նություննե­րը պետք է այնպի­սի օրա­կարգ վարեն, որ խորհրդա­րա­նից դուրս գտնված առողջ ուժե­րը համախմբվե­լու և միասնա­բար գործե­լու հնա­րա­վո­րություն ունե­նան:

Տեսանյութն ամբո­ղո­ջությամբ՝

Առնչվող Հոդվածներ