29.3 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

(մաս ինե­րորդ)

Ամե­նա­վառ օրի­նա­կը, թե ինչպի­սին չպետք է լինեն դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րը, Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհի շուրջ 5 կմ բուֆե­րա­յին գոտուց ռուս զինվո­րա­կաննե­րի հեռա­նալն էր։

Դավիթ Ստե­փանյան

Հայաստա­նի ներսից «երկա­րա­ճիտ կոշի­կի» և «յաթա­ղա­նի» միջև գոյություն չունե­ցող ընտրության մասին կեղծ պատումն ակտի­վո­րեն առաջ է մղում հայկա­կան, առնվազն խորհրդա­րա­նում ներկա­յացված ընդդի­մությունը։ Առանց Ռուսաստա­նի, Հայաստա­նի անուրախ-անհույս ապա­գա­յի, երկի­րը թուրքա­կան վիլա­յե­թի վերա­ծե­լու հեռանկարնե­րի մասին թեզե­րը վաղուց մտել են բազմա­թիվ ընդդի­մա­դիր գործիչնե­րի ելույթնե­րի ավանդա­կան զինա­նո­ցի մեջ։ Եվ, իհարկե, այս ամենն ակտի­վո­րեն տարածվում է իշխա­նության հակա­ռա­կորդնե­րին պատկա­նող և ուղղորդված ԶԼՄ-ների կողմից։

Կարև­որ է նշել, որ 44-օրյա դավադրության արդյունքնե­րի ամփոփմամբ «թուրքա­կան յաթա­ղա­նի» մասին ռուսա­կան քարոզչության պատումը լրացվել է ադրբե­ջա­նա­կան առասպե­լա­կան «երկա­թե բռունցքի» մասին պատումով։ Հասկա­նա­լի է, որ Հայրե­նա­կան պատե­րազմում ոչ ավել, ոչ պակաս հաղթա­նակ տարած ադրբե­ջա­նա­կան բանա­կի՝ Բաքվի կողմից ինտենսի­վո­րեն տարածվող դիցա­բա­նությունը նույնպես բխում է ՌԴ շահե­րից։ Համե­նայնդեպս դա հասկա­նում է ներկա­յիս ռուսա­կան իշխա­նությունը: Կատարվա­ծի ամբողջա­կան պատկերն ուրվագծե­լու համար բերենք ընդա­մե­նը մեկ օրի­նակ։

Նախորդ տարվա օգոստո­սին Տավուշի մարզի Ոսկե­պար գյուղի մոտ հայտնված ռուսա­կան ռազմա­կան ուղե­կա­լը ռուսա­կան քարոզչությամբ մատուցվում է հենց որպես ալիևյան «երկա­թե բռունցքի» ագրե­սիան զսպե­լու մեխա­նիզմնե­րից մեկը։ Այլ կերպ ասած՝ տվյալ հատվա­ծում ռուս զինվո­րա­կաննե­րի ներկա­յության հիմքում ընկած է հենց գերա­զանցության մասին պատումը, որի սպառնա­լի­քին համա­պա­տասխան Հայաստա­նի համար «երկա­թե բռունցքն» է։ Թշնա­մա­կան Ադրբե­ջա­նի հետ սահմա­նին Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կից երկրի զինվո­րա­կաննե­րի ներկա­յության այլ նպա­տակներ պատկե­րացնել ուղղա­կի անհնար է, ցավոք, միայն առա­ջին հայացքից։

Շատ կարև­որ է նշել, որ ռուս զինվո­րա­կաննե­րը տեղա­կայվել են ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունե­ցող վայրում՝ Հայաստա­նը Վրաստա­նին կապող Մ16 ավտո­ճա­նա­պարհի ձախ եզրին։ Ճամփեզրի աջ կողմում արդեն ադրբե­ջա­նա­կան սահմա­նի մոտ տեղա­կայված են ՀՀ Զինված ուժե­րի մարտա­կան հերթա­պա­հություն իրա­կա­նացնող հենա­կե­տե­րը: Այստեղ հարկ է նշել բազմա­թիվ դեպքեր, երբ ադրբե­ջա­նա­կան կողմից Հայաստա­նի տարածքի առա­ջին իսկ գնդա­կո­ծության ժամա­նակ գրե­թե նույնանման ուղե­կալնե­րում տեղա­կայված ռուս զինվո­րա­կաններն անմի­ջա­պես լքում էին իրենց տեղա­կայման վայրը։ Հատկանշա­կան է, որ որոշ դեպքե­րում նրանք դա արել են ադրբե­ջա­նա­կան հարձա­կումը սկսե­լուց առաջ։ Որպես օրի­նակ հիշեցնենք 2021թ. Սոթքի և 2022թ. Սիսիա­նի սահմա­նա­յին հատվա­ծում արձա­նագրված դեպքե­րը։

Ամե­նա­վառ օրի­նա­կը, թե ինչպի­սին չպետք է լինեն դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րը, Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհի շուրջ 5 կմ բուֆե­րա­յին գոտուց ռուս զինվո­րա­կաննե­րի հեռա­նալն էր։ Երև­ա­նի և Բաքվի հետ ձեռքբերված պայմա­նա­վորվա­ծություննե­րի համա­ձայն՝ ռուս զինվո­րա­կաննե­րը պետք է լքեին ապրի­լի 1‑ին, և նրանց տեղը պետք է պաշտպա­նեին հայ և ադրբե­ջանցի սահմա­նա­պահնե­րը։ Սակայն ռուսնե­րը լքել են իրենց պատասխա­նատվության գոտին դեռևս մարտի 28-ին, և նրանց տեղում անմի­ջա­պես հայտնվել են ադրբե­ջանցի զինվո­րա­կաննե­րը։ Տեղ գյուղի սահմա­նի հատվա­ծի նման «դելի­մի­տա­ցիա­յի» արդյունքում ավե­լի ուշ ժամա­նած հայ և արդեն խրա­մատված ադրբե­ջանցի զինվո­րա­կաննե­րի միջև փոխհրաձգության վերածված քաշքշուկ է առա­ջա­ցել, որը 4 հայ զինվո­րա­կաննե­րի կյանք է արժե­ցել։ Ադրբե­ջանցի զոհե­րի թիվը թողնենք նրանց ղեկա­վա­րության խղճին։

Մոսկվա­յի կողմից դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րի կատարման խորա­պատկե­րին համարձակվենք ենթադրել, որ իրա­կա­նում Ոսկե­պար գյուղի մոտ տեղա­կայված ռուսա­կան ռազմա­կան ուղե­կա­լը հերթա­կան ակտիվն է Ալիևի հետ ռուսա­կան ղեկա­վա­րության չդա­դա­րող առևտրի մեջ:

Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը սպա­սում է հարմար առի­թի, շահա­վետ առա­ջարկի՝ նպա­տակ ունե­նա­լով այդ ուղե­կա­լը հեռացնել և հանձնել հայկա­կան տարածքը, որն Ադրբե­ջա­նը կոչում է ոչ այլ կերպ, քան Բաքվի Ղազա­խի շրջա­նի գյուղ։ Դա լավա­գույն դեպքում: Ամե­նա­վատն այն է, որ մեր թիկունքում գտնվող սահմա­նը պաշտպա­նող հայ զինվո­րա­կաննե­րին դաշնա­կիցնե­րը կարող են պարզա­պես ադրբե­ջա­նա­կան փամփուշտնե­րի տակ դնել։ Եվ ահա նման հեռանկա­րը ռուսա­կան ԶԼՄ-ների կողմից քողարկվում է «դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րի», «սահմաննե­րի պաշտպա­նությանն աջակցության» և այլ ապա­տե­ղե­կատվության մասին հերթա­կան աբրա­կա­դաբրով։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ