29.3 C
Yerevan

Երբ Մեղրին Վաճառվում էր

Քոչարյա­նը բազմա­թիվ արատներ ու պակա­սություններ ունի, բայց զգուշա­վոր է, եւ նա իշխա­նություն չէր զավթի չունե­նա­լով տարածքնե­րի փոխա­նակման ծրա­գի­րը ու որո­շա­կի խոստումներ Ալիեւի եւ անհասցե-անդեմ Եվրո­պա­յի կողմից։

Հակա­ռակ մեր կամքին՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում. Վանո Սիրա­դեղյան

Hrant Matevosyan & Vano Siradeghyan

Այսօր Վանո Սիրա­դեղյա­նի հիշա­տա­կի օրն է: 2021 թվա­կա­նի այս օրը 21-ամյա վտա­րանդության մեջ մահա­ցավ արձա­կա­գիր, պետա­կան, քաղա­քա­կան գործիչ Վանո Սիրա­դեղյա­նը։

Նրա գրա­վոր ժառանգությունը կանխա­տե­սումնե­րի հավա­քա­ծու է, որից էլ Ալիք Մեդիան ընտրել է այս հոդվա­ծը՝ նկա­տի ունե­նա­լով թեմա­յի հրա­տա­պությունը։

Ալիեւը առյուծի սիրտ չէր կերել, որ առանց Վաշինգտո­նի ու Մոսկվա­յի համա­ձայնությունը առնե­լու բացա­հայտեր չորս տարի խիստ գաղտնի պահած բանակցություննե­րի բուն էությունը Զանգե­զուրի փոխա­նա­կությունը Ղարա­բա­ղի հետ։

Ընդ որում, դա գաղտնիքն էր ոչ միայն Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի, այլեւ երեք այլ պետություննե­րի համար։ Երրորդը Ֆրանսիան, դնենք մի կողմ, Ամե­րի­կա­յի եւ Ռուսաստա­նի նման պետություննե­րի դիվա­նա­գի­տա­կան գաղտնի­քը բացա­հայտել չի համարձակվի անգամ Հայաստա­նի իքի֊բիր իշխա­նությունը, ինչ մնաց թե այդպի­սի բան իրեն թույլ տար Ալիեւի նման պետա­կան գործի­չը։

Այնպես որ, Ալիեւը բացա­հայտեց Մեղրու գործարքը արտո­նություն ստա­նա­լով միայն։ Մեծ քաղա­քա­կա­նության մեջ այլ տարբե­րակ պարզա­պես բացառվում է։ Իսկ արտո­նություն ստա­ցավ, որովհե­տեւ դա արդեն գաղտնիք չէր։

Իսկ դադա­րեց գաղտնիք լինել, քանի որ տարածքնե­րի փոխա­նակման տարբե­րա­կի վրա վերջնա­կա­նա­պես խաչ քաշվեց, ըստ երեւույթին, Մոսկվա­յում Պուտին-Բուշ հանդիպմա­նը։ Եւ պատա­հա­կան չէր, որ Ալիեւի բացա­հայտումը հետեւեց Բուշի եւ Պուտի­նի հանդիպմա­նը։

Իսկ երկու նախա­գահնե­րը Հարա­վա­յին Կովկա­սի հարցում համա­ձայնության եկան, որ տարա­ծաշրջա­նում «ՙհրա­ժարվում են շահե­րի հակադրումից», որ«ՙերաշխավորում են Հարա­վա­յին Կովկա­սի պետություննե­րի պետա­կան սուվե­րե­նությունը», որ «էներգա­կիրնե­րի արդյունա­հանման գործում երկու երկրնե­րը համա­գործակցում են տարա­ծաշրջա­նում եւ այլ ռեգիոննե­րում (կարդա ապա­գա­յում նաեւ Իրա­քում) եւ պնդում են էներգա­կիրնե­րի տեղա­փոխման «տարո­ղայնության անհրա­ժեշտությունը»։

Մեր մասով սրա­նից հետեւում է, որ Արեւմուտքը վերջնա­կա­նա­պես ձեռ է քաշում Նախի­ջեւա­նը Ադրբե­ջա­նին միացնե­լու մտադրությունից դրա­նից բխող ՆԱՏՕ-ական ուղղա­կի ելքից դեպի Կասպից ծով (դրա կարի­քը հիմա չկա Ուզբեկստա­նում հաստատվե­լուց հետո, իսկ Թուրքիա-Կենտրո­նա­կան Ասիա կապը իրա­կա­նա­նում է վրա­ցա­կան երկա­թուղու միջո­ցով), իսկ Ռուսաստա­նը միա­նում է Բաքու-Ջեյհան նավթա­մուղի նախագծին։ Եւ ընդհանրա­պես, Արազդա­յան երկա­թուղին հրա­տապ էր, քանի դեռ առիթ չկար, որ Ամե­րի­կան անցներ Իրա­նի եւ Կասպից ծովի թիկունքը։

Ես նույնիսկ կասկած ունեմ, որ Հոբլի ծրա­գի­րը էն գլխից կեղծ ապա­կողմնո­րո­շող ծրա­գիր է եղել Արեւմուտքի համար։ Ինչեւէ, սեպտեմբե­րի 11-ից հետո այդ երկա­թուղին ինչ-որ նշա­նա­կություն ունի միայն Հայաստա­նի եւ Նախի­ջեւա­նի Ինքնա­վար Հանրա­պե­տության համար։ Իսկ Ադրբե­ջա­նի համար էական նշա­նա­կություն ոչ ունե­ցել է, ոչ էլ կունե­նա, որպեսզի դրա համար տարածքի կամ կարգա­վի­ճա­կի զիջման գնա։

Ադրբե­ջա­նին Մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել-դառնա­լը, ինչպես իրենց ապուշի տեղ դրած փորձում են մեզ հավա­տացնել ոմանք։ Մեղրու երկաթգծի համարժե­քը ոչ թե Լաչի­նի միջանցքն է նրանց համար, այլ Ղազախ-Իջեւան երկա­թուղին, որոնք կբացվեն զուգա­հե­ռա­բար, երբ կնքվի խաղա­ղությունը։

Ալիեւը մի հարցում է ստում… որ Քոչարյա­նը հրա­ժարվել է Մեղրին տալուց։ Այդ բանը արգե­լել են Ռուսաստանն ու Իրա­նը։ Իսկ Զանգե­զուրի վրա­յով, Նախի­ջեւա­նով Թուրքիա­յի սահմա­նը դուրս գալն ու երկի­րը միա­ժա­մա­նակ Ռուսաստա­նից եւ Իրա­նից վնա­սա­զերծե­լը եղել է Ադրբե­ջա­նի ողջ 20-րդ դարի «տեսլա­կա­նը», ինչին, իհարկե, Ալիեւը չէր հավա­տում, որովհե­տեւ երեկվա թուլեն չէր քաղա­քա­կա­նության մեջ։

Բայց եռա­նա­խա­գա­հողնե­րի իրար փոխող դաստաների«մուղամբազությանը» դամ էր պահում փորձա­ռու քաղա­քա­կան գործչի տոկունությամբ հանկարծ ու մեկ տոկոս հնա­րա­վո­րություն ծագեր, եւ իրա­կա­նա­նար ադրբե­ջանցի­նե­րի այդ ֆանտաստիկ մուրա­զը։

Այդպի­սի բախտո­րոշ հնա­րա­վո­րություն որեւէ ազգի, որեւէ պետության կյանքում 500 տարին մեկ բաժին ընկնում կամ չի ընկնում։ Ղարա­բա­ղի տարածքը Ադրբե­ջա­նի համար քոռ կոպե­կի արժեք չունի Մեղրու թեկուզ եւ 10 կիլո­մետր լայնքով շերտի դիմաց։

Դրա­նով ոչ թե Ղարա­բա­ղի հարցն էր լուծվում, այլ Ադրբե­ջա­նի մեծ ապա­գա­յի։ Միա­ժա­մա­նակ լուծվում էր Իրա­նի «հարցը»։ Նաեւ մեկընդմիշտ իրա­րից մեկուսա­նում էին Ադրբե­ջա­նի երկու անբա­րիշտ հարեւաննե­րը Իրանն ու Հայաստա­նը։

Այնպես որ, Ադրբե­ջա­նի ընդդի­մությունը ձեւեր է թափում, թե դժգոհ է Ալիեւի բանակցություննե­րից։ Կամ հայե­րիս են հիմա­րի տեղ դրել եւ, կարծես թե, մոտ են համո­զե­լուն, թե իրենց դժգո­հությունը նրա­նից է, որ շատ տարածք տալով քիչն են ստա­նում։ Յանըմ թե Հայրե­նի­քի հողն էլ պիտի փոխա­նակվի բադրի­ջա­նի մարգի նման… քառա­կուսի մետրով, բաշ նա բաշ։ Թե այդպես են թաքցնում իրենց հրճվանքը։

Բայց տարա­ծաշրջա­նը մեծ պատե­րազմի մեջ ներքա­շե­լու գնով անգամ Իրա­նը կկանխեր իր հյուսի­սա­յին սահմա­նին կախված ահռե­լի այդ վտանգը։

Այդ բանը լավ էին հասկա­նում Ամե­րի­կա­յում, եւ երբ ֆրանսիա­ցի­նե­րը հարց չորո­շո­ղի թեթեւա­միտ անպա­տասխա­նատվությամբ Ալիեւին եւ Քոչարյա­նին առան թռան Քի Վեսթ, ամե­րիկյան կողմը առա­ջին հայացքից երկրորդա­կան կարգի մի դիտո­ղություն արեց Իրա­նին գործին մասնա­կից դարձնե­լու մասին, որը, փաստո­րեն, ամե­րիկյան կողմի գլխա­վոր հարցն էր ուղղված հայ֊ֆրանս-ադրբեջանական վոյա­ժի մասնա­կիցնե­րին․ «Իսկ Իրա­նի կարծի­քը հարցրել եք, որ խաղեր եք տալիս նրա սահմաննե­րին»։ Իսկ ամե­նագլխա­վոր հարցը այն մասին, թե Ռուսաստա­նը երաշխիք տալիս է, որ Իրա­նի կանխա­տե­սե­լի գործո­ղություննե­րին ի պատասխան, Թուրքիա­յի կողմից ռազմա­կան գործո­ղություններ սկսե­լու անխուսա­փե­լիության դեպքում Ռուսաստա­նը չի ներքաշվի պատե­րազմի մեջ, այս հարցը տալու անհրա­ժեշտություն էլ չկար։ Իզուր է Ռուսաստա­նի ռազմա­կան հետա­խուզության նախկին պետը այնպես «կպել» եռա­նա­խա­գա­հողնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րին, որ Ռուսաստա­նի բուն ներկա­յա­ցուցչի անունն ենք մոռա­նում։

Ըստ էության, Մեղրու հարցը (ՙՓա­րի­զի սկզբունքներ՚) փակվել էր արդեն Քի Վեսթում, բայց վերջնա­կա­նա­պես ջրվեց մայի­սին Մոսկվա­յում։ Իսկ հիմա Քոչարյա­նին մնում է մի բան՝ պահել իշխա­նությունը։ Պահի ինչ անի։ Իսկ չպա­հի ինչ անի։ 27 գործը հիմա վերստին դառնում է նրա համար խիստ վտանգա­վոր։ Եթե Մեղրու հարցը մնա­ցած լիներ օրա­կարգում (այսինքն գործե­լու պլան ունե­նար), նա կանցներ թե 27‑ի, թե նորա­նոր արյան լճե­րով, բայց հիմա պիտի գործի առանց ներքին համոզմունքի։

Դա նրան պակաս վտանգա­վոր չի դարձնում, բայց դարձնում է թույլ, իսկ անհա­վա­սա­րակշիռ դարձավ Ամե­րի­կա­յից վերա­դառնա­լով։ Միտինգնե­րը չէ, որ դարձրել են նրան անհա­վա­սա­րակշիռ, ու, հետեւա­բար, շատա­խոս, այլ Հայաստա­նի մի մասը Ղարա­բա­ղի հետ փոխա­նա­կե­լու ծրագրի վերջնա­կան տապա­լումից հետո վրա հասած անե­լա­նե­լիությունը։

Իսկ սոսկ իշխա­նությունը պահե­լու խնդի­րը Ստե­փա­նա­կերտի հրե­տա­նա­կո­ծության տակ ապրած մարդու գլխի համար բարդ խնդիր է։ Եւ որքան էլ հակա­մարդա­սի­րա­կան հնչի ասածս (վերջին հաշվով, հիվանդա­նո­ցում չենք), իսկը պահն է, որ ընդդի­մությունը դադար չտա նրան եւ անընդհատ դրդի քայլե­րի (նա հիմա իմաստա­լից քայլ չունի)։

Սա փոքր-ինչ վտանգա­վոր է, բայց ավե­լի վտանգա­վո­րը այն է, երբ նրա «ֆազը» ինքնի­րեն է գցում, ընդդի­մա­խոսնե­րի եւ ժողովրդի համար տարա­ժամ եւ անսպա­սե­լի։

Վզից կախված 27‑ը նրան, այո, դարձնում է վտանգա­վոր, բայց անե­լիք չունե­նա­լը դարձնում է նույնքան խոցե­լի։ Չորս տարի առաջ նա իշխա­նության տիրա­ցավ իր անե­լի­քը իմա­նա­լով, հստակ նպա­տակ ունե­նա­լով Ղարա­բա­ղը փոխա­նա­կել Զանգե­զուրի մի մասի հետ։ Որ մասի. ահա այս մասին է եղել չորս տարվա բանակցությունը։ Նա, անշուշտ, չէր կարող կասկածներ չունե­նալ, որ հնա­րա­վոր է նաեւ, որ փոխա­նա­կումը չստացվի։

Բայց այստեղ նրան զորա­վիգ եղավ հայոց ավանդա­կան ավանտյուրիզմը իր կուսակցա­կան, հայրե­նակցա­կան, հասա­րա­կա­կան ինստի­տուտնե­րով։ Այդպի­սի թիկունք ունե­նա­լով կարե­լի էր նաեւ փորձել կստացվի-կստացվի, չի ստացվի…

Բայց եթե ստացվեր, չէ՞ որ դա Ղարա­բա­ղի համար (ոչ Հայաստա­նի, ոչ հայության) իսկա­պես լուծում էր։ Իսկ որ չստացվեց… Հիմա ով է մեղադրում Դաշնակցությա­նը 15 թվա­կա­նի ցեղասպա­նության համար։ Հրեն, թուրքե­րը կան, մեղադրում ենք, էլի։

Տարի­ներ հետո կմե­ղադրենք Ադրբե­ջա­նին, որ սկսեց Սումգա­յի­թով։ Եթե Սումգա­յի­թը չլի­ներ, այդքան չէինք հերսո­տի, այդքան չհերսո­տեինք պատե­րազմ չէր սկսվի։ Պատե­րազմ չլի­ներ… Մի խոսքով, եթե Սումգա­յի­թի գենո­ցի­դը չլի­ներ, Ղարա­բա­ղը չէինք կորցնի։ Սումգա­յի­թին նախորդած բանե­րը, իհարկե, մոռա­ցության կտանք։ Ընդմիշտ։

Քոչարյա­նը բազմա­թիվ արատներ ու պակա­սություններ ունի, բայց զգուշա­վոր է, եւ նա իշխա­նություն չէր զավթի չունե­նա­լով տարածքնե­րի փոխա­նակման ծրա­գի­րը ու որո­շա­կի խոստումներ Ալիեւի եւ անհասցե-անդեմ Եվրո­պա­յի կողմից։ (Քիսինջե­րը ասում է՝ «Որ ասում եք Եվրո­պա… Եթե ես ուզում եմ մի բանի շուրջ պայմա­նա­վորվել Եվրո­պա­յի հետ, որ համա­րով զանգեմ»։)

Քոչարյա­նը այդ ծրա­գի­րը իրա­գործե­լու վճռա­կա­նությամբ էլ «հաղթող» դուրս եկավ Վազգեն Սարգսյա­նի ու Դեմիրճյա­նի հետ պայքա­րում, ովքեր, հասկա­նա­լի է, որ ունե­նալ չէին կարող այդպի­սի ծրա­գիր, իսկ այլ ծրա­գիր չունեին, բացի սպա­սումը։

Հոդվա­ծը՝ aliqmedia.am կայքից։

Առնչվող Հոդվածներ