29.3 C
Yerevan

Ռուս-թուրքա­կան վանդակ

Մաս 19

Հրանտ Տեր-Աբրա­համյանն անհա­վա­նա­կան է համա­րում, որ Հայաստա­նի բոլշև­իկնե­րը կենտրո­նից անկախ գործեին, քանի որ բոլշև­իկնե­րը գերկենտրո­նացված կուսակցություն էին, ղեկա­վարվում էինյ միա­գիծ սկզբունքով։

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից նախա­ձեռնված «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րի 19-րդ մասը:

Շարունա­կե­լով ռուս-թուրքա­կան համա­գործակցության ընդհա­նուր տրա­մա­բա­նության և համա­տեղ գործո­ղություննե­րի սկզբունքի ու դրա ազդե­ցությունը  Հայաստա­նի վրա թեմա­յի վերլուծությունը, Հրանտ Տեր-Աբրա­համյանն այս հաղորդման ընթացքում խոսեց Մայիսյան ապստամբության, դրա դերի, նշա­նա­կության մասին։

Ամե­նից առաջ, ինչպես նշեց Տեր-Աբրա­համյա­նը, Մայիսյան ապստամբությունն ինքն իրե­նով ինչ որ համընդհա­նուր կազմա­կերպված երև­ույթ չէր, ավե­լի շատ ուներ քաո­տիկ և անկազմա­կերպ բնույթ։ Հետա­գա­յում խորհրդա­յին պատմագրությունը փորձում էր ինչ որ առումով մանի­պուլացնել այդ ապստամբությունը՝ այն ներկա­յացնե­լով որպես տեղա­կան կոմունիստնե­րի կողմից ինքնագլուխ ձեռնարկված միջո­ցա­ռում։ Հատկանշա­կան է, որ ապստամբության կազմա­կերպման ժամա­նակ դրան մասնակցե­ցին ոչ բոլո­րը։ Օրի­նակ հայ կոմունիստնե­րի առա­վել կենտրո­նա­կան հատվա­ծը, որ գտնվում էր Երև­ա­նում, հիմնա­կա­նում ձեռնպահ մնաց։ Ապստամբության օջախնե­րը ցրված էին Հանրա­պե­տության տարածքով մեկ՝ Տավուշ, Ալեքսանդրա­բոլ, Ղարս, Սարի­ղա­միշ և այլն։ Ապստամբության ամե­նաուժեղ օջա­խը Գյումրին էր, որտեղ բոլշև­իկնե­րը կարոսղա­ցան գրա­վել քաղա­քա­յին իշխա­նությունը, իրենց հռչա­կել միակ լեգի­տիմ իշխա­նություն, հռչա­կե ռազմա­հե­ղա­փո­խա­կան կոմի­տե, գրա­վել Վարդան Զորա­վար զրա­հագնացքը։ Բայց ապստամբությունը տապալվեց, առա­ջին հերթին զորա­վար Սեպուհի ղեկա­վա­րությամբ։ Ռուսաստա­նի կոմունիստա­կան կուսակցության ներկա­յա­ցուցիչներն իհարկե հայտա­րա­րե­ցին, որ իրենք կապ չունեն այդ ամե­նի հետ։

Հրանտ Տեր-Աբրա­համյանն անհա­վա­նա­կան է համա­րում, որ Հայաստա­նի բոլշև­իկնե­րը կենտրո­նից անկախ գործեին, քանի որ բոլշև­իկնե­րը գերկենտրո­նացված կուսակցություն էին, ղեկա­վարվում էինյ միա­գիծ սկզբունքով։ Հրանտ Տեր-Աբրա­համյա­նը ներկա­յացրեց, թե ինչպես դեռ 1902–03թվականներին Ռուսաստա­նում սոցիալ դեմոկրա­տա­կան կուսակցությունը պառակտվեց երկու մասի՝ մի մասը մեծա­մասնություն էր կազմում և Լենի­նի ղեկա­վա­րությամբ կողմ էր միասնա­կան կառա­վարմա­նը և կոչվե­ցին բոլշևներ և փոքր մասը, որ ավե­լի դեմոկրատ հայացքներ ուներ, ձևա­վո­րեց հետա­գա­յի մենշև­իկնե­րին։

Հրանտ Տեր-Աբրա­համյա­նը նաև խոսեց այն մասին, որ Ռուսաստա­նը իր առջև չէր դրել միայն Հայաստան կամ միայն Ադրբե­ջան գրա­վե­լու, նրան ողջ տարա­ծաշրջանն է պետք որպես հենա­կետ և առաջ քաշեց այն վարկա­ծը, որ ռուսնե­րի կողմից կազմա­կերպված մայիսյան անհա­ջող ապստամբությունը մի մասն էր Հայաստա­նի դեմ կատարված գործո­ղություննե­րից։ Հայաստա­նի դեմ կազմա­կերպած գործո­ղություննե­րից էր նաև Հայաստա­նի վրա թուրքե­րի ձեռնաարկած պատե­րազմը։ Տեր-Աբրա­համյանն այդ գործո­ղություննե­րը անվա­նում է հայ-ռուս-թուրքա­կան պատե­րազմ, քանի որ, ըստ իր գնա­հա­տումնե­րի, ռուսնե­րը այսպես թե այնպես ցանկա­նում էին կրկին իրենց վերահսկո­ղությունը հաստա­տել տարա­ծաշրջա­նի նատմամբ և թիրախ հանդի­սա­ցող երկրի ներսում ապստամբություն կամ խռո­սովւթյուն բարձրացնե­լը տարածված պրակտի­կա է։

Բացի այդ ամե­նից, Տեր-Աբրա­համյա­նը նաև անդրա­դա­ձավ մեկ այլ երև­ույթի։ Նա խոսեց այն մասին, որ ռուսնե­րի ակնկալվող վերա­դարձին շատե­րը դեմ չէին ամենև­ին։ Դա հատկա­պես երև­ում էր ռազմա­քա­ղա­քա­կան հատվա­ծում, քանի որ նրանք, լինե­լով հայրա­նեա­սեր, բայց ունե­նա­լով ռուսա­կան կրթություն ու ռուսա­կան միջա­վայր՝ իրենց քաղա­քա­կան ինքւոյթմաբ ռուս էին։ 

Ռուսնե­րի հետ դաշնակցա­յին տրա­մա­բա­նությա­նը դեմ չէին նաև հայաստա­նի իշխա­նություննե­րը, և միայն Սյունի­քում ռուսա­կան հարձա­կումնե­րից հետո հասկա­ցան, որ իրա­կա­նությունը լրիվ այլ է։

Հրանտ Տեր-Աբրա­համյա­նը նաև բացա­ռեց այն տեսա­կե­տը, որ եթե Հայաստա­նը ռուսնե­րին հանձնվեր մայիսյան ապստամբության ժամա­նակ, ապա ավե­լի լավ պայմաններ կունե­նար։ Խնդի­րը Հայաստա­նը չէ, խնդի­րը ողջ տարա­ծաշրջանն է։

Ամբողջա­կան տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=JJchVMOkvUw

Առնչվող Հոդվածներ