29.3 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

(Մաս 10)

Ցավոք, մենք տեսնում ենք, որ այս ամե­նը տեղի չի ունե­նում: Տեղե­կատվության պաշտո­նա­կան աղբյուրնե­րին ազատ հասա­նե­լիություն ունեն միայն պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րը՝ Հանրա­յին հեռուստաընկե­րությունն ու Արմենպրե­սը և, չգի­տես ինչու, Փաշինյան ընտա­նի­քին պատկա­նող Հայկա­կան ժամա­նակ օրա­թերթը։

Դավիթ Ստե­փանյան

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նշե­լով խնդրի էությունը, դրա աղբյուրնե­րը, մեխա­նիզմնե­րը, պատումներն ու նպա­տակնե­րը ՝ անհրա­ժեշտ է փորձել դուրս գալ այս կործա­նա­րար երև­ույթի դեմ պայքա­րի մեթոդնե­րի, մեխա­նիզմնե­րի միջո­ցով: Ի սկզբա­նե հարկ է արձա­նագրել, որ Հայաստա­նի տեղե­կատվա­կան տարածքում առկա իրա­վի­ճակն ակնհայտո­րեն լուրջ է և պարունա­կում է շոշա­փե­լի սպառնա­լիքներ առա­ջին հերթին գործող իշխա­նության և ապա արդեն բուն հանրության դեմ:

Ընդ որում, հարկ է նշել, որ իշխա­նության արձա­գանքը հայկա­կան տեղե­կատվա­կան տիրույթում ծավալված վակխա­նա­լիա­յին ակնհայտո­րեն շատ ցանկա­լի տպա­վո­րություն է թողնում։ Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձա­վոր շրջա­պատն անգամ չեն էլ փորձում ինչ-որ կերպ խրա­խուսել իրենց դեմ չպայքա­րող և Հայաստա­նում իրա­վի­ճակն օբյեկտի­վո­րեն լուսա­բա­նող լրատվա­մի­ջոցնե­րից քչե­րին։ Կասկա­ծից վեր է, որ իշխա­նության կողմից Հայաստա­նում ապա­տե­ղե­կատվության տարա­ծումը կանխե­լու ուղղությամբ գործադրվող ջանքերն ակնհայտո­րեն բավա­րար չեն, եթե, իհարկե, դրանք ձեռնարկվեն։

Մինչդեռ տեղե­կատվության անա­նուն աղբյուրնե­րը, իշխա­նության դեմ աշխա­տող, բայց շարքա­յին քաղա­քա­ցի­նե­րի նյարդե­րին ու հոգե­կա­նին հարվա­ծող ֆեյքերն ու լրատվա­մի­ջոցնե­րը, անկասկած, չարիք են՝ ուղղված հայ հասա­րա­կության, ժողովրդի և բուն պետա­կա­նության դեմ։ Եվ ահա այստեղ հարկ է նշել, որ նման վիճա­կի համար պատասխա­նատվության առյուծի բաժի­նը հենց իշխա­նությանն է:

 ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ապա­տե­ղե­կատվության և ֆեյքե­րի դեմ պայքա­րի միջոցնե­րից մեկն առա­ջին հերթին լրատվա­մի­ջոցնե­րին, համա­պա­տասխա­նա­բար, հանրությա­նը ստուգված, պաշտո­նա­կան տեղե­կատվության տրա­մադրումն է։ Սա ավե­լի օգտա­կար միջոց է, քան իշխա­նության կողմից սեփա­կան բանա­կի ապա­տե­ղե­կատվա­կան ֆեյքե­րի ստեղծումը։ Դրա համար անհրա­ժեշտ է պաշտո­նա­կան տեղե­կատվության՝ հնա­րա­վո­րինս դյուրացված հասա­նե­լիություն տրա­մադրել բոլոր հայկա­կան լրատվա­մի­ջոցնե­րին՝ առանց բացա­ռության, այլ ոչ միայն ընտրյալնե­րին։ Անհրա­ժեշտ է պարտա­վո­րեցնել բոլոր գերա­տեսչություննե­րի մամուլի քարտուղարնե­րին հնա­րա­վո­րինս սեղմ ժամկե­տում ԶԼՄ-ների պահանջով տրա­մադրել ցանկա­ցած տեղե­կատվություն, իհարկե, բացա­ռությամբ պետա­կան գաղտնի­քի հետ առնչություն ունե­ցող տեղե­կատվության։ Ընդ որում, այստեղ էլ այն, ինչը պետա­կան գաղտնիք է, պետք է ունե­նա հստակ օրենսդրա­կան սահմա­նում։

Ցավոք, մենք տեսնում ենք, որ այս ամե­նը տեղի չի ունե­նում: Տեղե­կատվության պաշտո­նա­կան աղբյուրնե­րին ազատ հասա­նե­լիություն ունեն միայն պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րը՝ Հանրա­յին հեռուստաընկե­րությունն ու Արմենպրե­սը և, չգի­տես ինչու, Փաշինյան ընտա­նի­քին պատկա­նող Հայկա­կան ժամա­նակ օրա­թերթը։ Շատ հաճախ որո­շա­կի, իշխա­նության նեղ շահե­րից բխող տեղե­կատվությունը լրատվա­կան դաշտ է նետվում նրա ներկա­յա­ցուցիչնե­րին պատկա­նող կամ փոխկա­պակցված լրատվա­մի­ջոցնե­րի միջո­ցով։ Մնա­ցած ԶԼՄ-ները, պետա­կան գերա­տեսչություննե­րը «ֆուտբոլ» են խաղում, իրար «պաս են տալիս», տեղե­կատվություն տրա­մադրե­լու համար ամիսներ շարունակ քաշքշում իրար և այլն։ Իհարկե, կան նաև պետա­կան գերա­տեսչություննե­րի կողմից լրագրողնե­րի հետ տարվող լավ աշխա­տանքի օրի­նակներ, օրի­նակ, մայի­սի 11-ին Սոթքի վրա ադրբե­ջա­նա­կան հարձակման ժամա­նակ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րության աշխա­տանքը։ Բայց դրանք ավե­լի շուտ բացա­ռություն են կանո­նից:

Մինչդեռ Ադրբե­ջա­նի հետ տեղե­կատվա­կան պատե­րազմի, հայկա­կան պետա­կա­նությունը ներսից քանդող սրի­կա­նե­րի դեմ պայքա­րի ներկա փուլում պետա­կան կառույցնե­րը պետք է աշխա­տեն ԶԼՄ-ների հետ՝ նրանց առաջ մղե­լու համար։ Ժամա­նա­կա­կից աշխարհում տեղե­կատվությունն ու նույնիսկ ապա­տե­ղե­կատվությունն «ապրում» են մեկ ժամ, լավա­գույն դեպքում՝ մեկ օր։ Ըստ այդմ, ակնհայտ ապա­տե­ղե­կատվության հերքման հրա­պա­րա­կումը միայն դրա հայտնվե­լու հաջորդ օրը գրե­թե անի­մաստ է։ Հայկա­կան լրատվա­կան դաշտում տիրող վախի իրա­վի­ճակն առա­ջին հերթին պահանջում է ԶԼՄ-ների հետ շփման համար պատասխա­նա­տու գերա­տեսչություննե­րի պետա­կան պաշտոնյա­նե­րի լավ, համա­կարգված աշխա­տանք։ Սյունի­քում կամ Արցա­խում տիրող իրա­վի­ճա­կի մասին նույն տեղե­կատվությունը պետք է ստացվի ՊՆ-ից, ԱԱԾ-ից, Տարածքա­յին կառա­վարման նախա­րա­րությունից, ի վերջո ՝ մարզի համայնքա­յին մարմիննե­րից, այլ ոչ թե Սյունի­քի ու Արցա­խի «մեր աղբյուրնե­րից»։

Այսպի­սով, եթե պետությունը, կառա­վա­րությունը, իշխա­նությունն իսկա­պես ցանկա­նում են կանխել ապա­տե­ղե­կատվության տարա­ծումը, ապա պետք է մտա­հոգվեն տեղե­կատվության տրա­մադրմամբ: Այդ թվում՝ տեղե­կատվա­կան մակարդա­կում Ադրբե­ջա­նի հետ պատե­րազմը դեռևս չի ավարտվել, այն շարունակվում է։ Խուճա­պա­յին տրա­մադրություննե­րի ու ապա­տե­ղե­կատվության տարա­ծումը բացա­ռող տեղե­կատվա­կան խորա­պատկե­րը, անկասկած, այս պատե­րազմի հաջող վարման գրա­վա­կաննե­րից մեկն է։ Սկսած իշխա­նությունից, վերջացրած ընդդի­մությամբ անհրա­ժեշտ է դադա­րեցնել թշնա­մի­նե­րի ջրա­ղա­ցին ջուր լցնե­լու գործընթա­ցը՝ չվնա­սե­լով սեփա­կան ժողովրդի առանց այդ էլ չապա­քինված վերքե­րը: Եվ դա կարե­լի է և պետք է անել որպես ապա­տե­ղե­կատվության հարձակման օբյեկտ հանդի­սա­ցող հանրությա­նը պաշտո­նա­կան, իրա­կան տեղե­կատվություն տրա­մադրե­լու միջո­ցով և անել իր ժամա­նա­կին ու ժամա­նա­կից վաղ:

Առնչվող Հոդվածներ