29.3 C
Yerevan

Փիլի­սո­փա­յա­կան Քայլ Առաջ

(Մաս-1ին)

Դպրո­ցա­կան դասագրքե­րը լի են եղել հատկա­պես ռուս գործիչնե­րի արտա­հայտած գովա­սանքով հայե­րի մասին։ Սա դուրե­կան էր և հայ ժողո­վուրդը հպարտությունը սրա մեջ էր տեսնում։ Հայ ժողո­վուրդը ինքն իրեն տեսնում էր թույլի դերում և թույլի դերը համարվում էր ազնիվ դեր։ Դա բնա­կան վիճակ էր՝ «հազա­րամյակնե­րի հալա­ծանքից հետո վերջա­պես ապա­հո­վություն գտած ժողովրդի համար»։

Աշոտ Տերտերյան

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստա­նը անկա­խա­ցավ, սակայն շարունա­կեց ապրել այն նույն փիլի­սո­փա­յությամբ որով ապրում էր ՀԽՍՀ‑ն, այսինքն մի վարչա­կան միա­վոր, որը չէր կարող ունե­նալ պետության նպա­տակներ և խնդիրներ։

Տվյալ դեպքում փիլի­սո­փա­յություն նշա­նա­կում է՝ պետության հայացքը աշխարհին, պատմությա­նը և ինքն իրեն, այսինքն‘ որն է քո պետության դիրքը և տեղը աշխարհի նկատմամբ, որն է քո և աշխարհի պատմությունը և ինչպի­սի միա­վոր ես հանդի­սա­նում ինքդ։ Նշված բաղադրիչնե­րը մեկը մյուսի հետ ներթա­փանցված են և փոխազդե­ցության մեջ են։

Վերոնշյալ փիլի­սո­փա­յության վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստա­նը հանդի­սա­նում է ՀԽՍՀ փիլի­սո­փա­յա­կան շարունա­կությունը։

Այսինքն, Հայաստա­նը որպես պետություն, ապրում է վարչա­կան միա­վո­րի ծրագրա­վորմամբ, ինչը չի կարող պարբե­րա­բար ձախո­ղումնե­րի չհանգեցնել։

1․ՀԽՍՀ փիլի­սո­փա­յությունը

1․1 Հայացք աշխարհին

Համա­ձայն ՀԽՍՀ փիլի­սո­փա­յության աշխարհը վտանգա­վոր վայր է, որտեղ մեծ տերություննե­րը խժռում են փոքրե­րին։

Աշխարհում կան մեծ տերություննե­րի կողմից կառուցված մեկ կամ մի քանի համա­կարգեր՝ կանխո­րոշված կառույցներ, որտեղ փոքրե­րը իրենց շահե­րը ինքնուրույն չեն կարող պաշտպա­նել։

Անհրա­ժեշտ է պատսպարվել։

Այդ վտանգա­վոր և կանխո­րոշված կառույցնե­րով աշխարհում, Հայաստա­նը հանդի­սա­նում է յուրա­յին մի մեծ համա­կարգի մաս, որը ապա­հո­վում է իր անվտանգությունը և գոյությունը։ Այն ժամա­նակ դա Սովե­տա­կան Ռուսաստանն էր կամ ԽՍՀՄ‑ը։

Հայաստա­նը չի կարող ինքնուրույն քաղա­քա­կա­նություն վարել՝ ինքնուրույն նպա­տակներ դնել և լուծել իր շահե­րին առնչվող խնդիրներ։

Հայաստա­նը միայն կարող է տեղա­վորվել մեծ տերություննե­րի շահե­րի հոսքի մեջ՝ փորձե­լով այդ հոսքի ընթացքում իրեն հարմար դիրք բռնել։

Այսինքն ՀԽՍՀ հայացքն աշխարհին բերում էր նրան, որ խնդիր էր դրվում՝ ոչ թե ինքնիշխա­նության, այլ մեծ տերության շահե­րի սպա­սարկման։

Եվ հատկա­պես 1960-ականնե­րից 80-ականնե­րը հայե­րի համար դրվե­ցին այն արտա­քին քաղա­քա­կան ուղե­նիշնե­րը, որոնք գործում են մինչ այժմ՝ Թուրքիա­յի էութե­նա­կան թշնա­մա­ցում և բացարձակ ժխտում, Ցեղասպա­նության միջազգա­յին ճանաչման խնդիր, անվստա­հություն արևմուտքի նկատմամբ, և Ռուսաստա­նի միջո­ցով խնդիրնե­րի լուծում։

Դժվար չէ նկա­տել, որ վերոնշյալ բոլոր առանցքա­յին գաղա­փարնե­րը ինքիշխա­նությունը ժխտող և արտա­քին քաղա­քա­կան ազա­տությունը սահմա­նա­փա­կող գաղա­փարներ են։

1․2 Հայացք պատմությա­նը

ՀԽՍՀ փիլի­սո­փա­յության համա­ձայն՝ պատմությունը հայե­րի համար իրա­կան չէ։ Կան խոշոր ժողո­վուրդներ, որոնք պատմությունը առաջ են տանում, և կան հայեր որոնք ենթարկվում են այդ գործընթացնե­րին։

Պատմության ընթացքում Հայաստա­նը մշտա­պես եղել է թույլ և անօգնա­կան միա­վոր, նույնիսկ Տիգրան Մեծի ժամա­նակ, երբ Հայաստա­նը հանձնվում է Հռո­մին։

Երբ որ Հայոց Պատմությունը կարդում ենք ու գալիս հասնում ենք Ռուսա­կան կայսրության կողմից Հայաստա­նը գրա­վե­լու ժամա­նակ՝ շունչ ենք քաշում, որովհետև վերջա­պես Հայսա­տա­նը դարձավ պաշտպանված արտա­քին հարձա­կումնե­րից։ Պատմության նման ներկա­յա­ցումը ազգի ենթա­գի­տակցության վրա ազդե­լու հատուկ հնարք էր։

Հայոց պատմությունը՝ Հայաստա­նի հալա­ծանքի պատմություն է, որին պատռում են գերտե­րություննե­րը, քոչվորնե­րը, մահմե­դա­կաննե­րը։

ՀԽՍՀ կողմից շարադրված Հայոց պատմության մեջ գոյություն չունի գործոն Հայաստան և Հայաստա­նը միշտ կարիք ունի ուժեղ դաշնակցի։

ՀԽՍՀ ժամա­նա­կի պատմությունը անարդա­րություննե­րի պատմություն է՝ երբ ճնշվել է ազնիվ, փոքր, քրիստո­նեա, միա­միտ հայ ժողո­վուրդը, որը զբաղված էր գրե­րի գյուտով, մատյաններ գրե­լով, հող մշա­կե­լով, եկե­ղե­ցի­նե­րի կառուցե­լով։

Նույնիսկ հայկա­կան պետա­կա­նության դարաշրջաննե­րը ներկա­յացված են առանց պետա­կա­նության շոշա­փե­լի զգա­ցում տալու, այսինքն թվում է թե խոսվում է հայկա­կան պետության մասին, սակայն այդ խոսքի մեջ չկա պետա­կան կառա­վա­րում, կազմա­կերպում, միջպե­տա­կան հարա­բե­րություններ, ռազմա­քա­ղա­քա­կան գործընթացներ, այլ կա միայն հեքիա­թա­յին հերո­սա­կա­նություն կամ վիպա­կա­նացված հաղթա­նակներ ու պարտություններ։

Չկա պետության կողմից սեփա­կան կամքի գործադրում։

Սա բերում է պատմության հեքիա­թա­յին ընկալման, իսկ նման ընկա­լումը բերում է պետա­կա­նության և ինքնուրույնության զգացման թուլացման։

Համա­ձայն այդ պատմության՝ հայե­րը ըստ էության կրո­նա­կան համայնք էին, զուրկ ինքնուրույն արտա­քին քաղա­քա­կա­նություն վարե­լու կարո­ղությունից, դիվա­նա­գի­տա­կան ձիրքից, ռազմա­կան հմտությունից, պետա­կան կառա­վա­րումից։

Եվ ոչ միայն հայոց պատմությունը, այլև համաշխարհա­յին պատմությունը անարդա­րության պատմություն է, որտեղ ուժեղնե­րը շահա­գործում և գաղութացնում են փոքրե­րին։

1․3 Հայացք ինքն իրեն

ՀԽՍՀ փիլի­սո­փա­յության համա­ձայն՝ հայ ժողո­վուրդը ոչ միայն պատմության ընթացքում այլև ներկա­յում, փոքր ժողո­վուրդ է, որը ունի լավ մշա­կույթ, լավ բնություն, եկե­ղե­ցի­ներ, խաչքա­րեր, լավաշ և հաճույք է ստա­նում երբ մեծ ժողո­վուրդնե­րը գովում են իրեն, գրում են իր մասին, պաշտպա­նում իրեն։

Այսինքն հայե­րը սեփա­կան էությունը ընկա­լել են ոչ թե որպես ազգե­րի ընտա­նի­քի լիարժեք անդամ և ինքնուրույն անդամ, այլ որպես մեկ մակարդակ ցածր կազմա­վո­րում, որը կարիք ունի ավե­լի մեծի կողմից պաշտպա­նության և որը զուրկ է ազգե­րի կարգա­վի­ճա­կը որո­շող հիմնա­կան հատկա­նիշնե­րից՝ արտա­քին քաղա­քա­կա­նություն վարե­լու և ինքն իրեն պաշտպա­նե­լու հատկա­նիշնե­րից։

ՀԽՍՀ փիլի­սո­փա­յության մեջ հայե­րի ինքնաընկա­լումը հանգեցնում է նաև այնպի­սի գաղա­փա­րի, որի համա­ձայն հայ ժողո­վուրդը ի վիճա­կի չէ պետություն ունե­նա­լու։

Մենք չունենք բանակ կազմա­կերպե­լու հմտություններ, դիվա­նա­գի­տա­կան հմտություններ, պետա­կան ապա­րատ պահե­լու մարդկա­յին կարո­ղություններ, անհա­տա­պաշտ ենք ու չենք կարող պետա­կան համա­կարգի մեջ աշխա­տել, հարկեր չենք կարող հավա­քել, քանի որ խաբե­բա ենք, դավա­ճաննե­րը համաշխարհա­յին միջի­նից շատ են և այլն։

Դպրո­ցա­կան դասագրքե­րը լի են եղել հատկա­պես ռուս գործիչնե­րի արտա­հայտած գովա­սանքով հայե­րի մասին։ Սա դուրե­կան էր և հայ ժողո­վուրդը հպարտությունը սրա մեջ էր տեսնում։

Հայ ժողո­վուրդը ինքն իրեն տեսնում էր թույլի դերում և թույլի դերը համարվում էր ազնիվ դեր։ Դա բնա­կան վիճակ էր՝ «հազա­րամյակնե­րի հալա­ծանքից հետո վերջա­պես ապա­հո­վություն գտած ժողովրդի համար»։

Հայ ժողո­վուրդն իրեն տեսնում էր որպես ներքին ուժ չունե­ցող միա­վոր, որը կարող է զարգա­նալ միայն արտա­քին գործո­նից ստա­ցած ապա­հո­վությամբ։

Չկա ներքին ուժ, այդ ներքին ուժը մեծացնե­լու նպա­տակ։ Չկա ներքին ուժը դեպի աշխարհ մղե­լու գիտակցություն կամ ենթա­գի­տակցություն։

2․ Հայաստա­նի Հանրա­պե­տության փիլի­սո­փա­յա­կան խնդի­րը և լուծումը

Ահա վերոնշյալ փիլի­սո­փա­յա­կան հիմքե­րի վրա էր կառուցված ՀԽՍՀ‑ն, որը հանդի­սա­նում էր վարչա­կան միա­վոր։

Վարչա­կան միա­վո­րը չպի­տի ունե­նար արտա­քին քաղա­քա­կա­նություն, պետա­կան նպա­տակներ, պաշտպա­նության խնդիր, սեփա­կան կրթություն կազմա­կերպե­լու խնդիր, ինքնիշխա­նություն և հետև­ա­բար չպի­տի լինեին այնպի­սի փիլի­սո­փա­յա­կան գծեր, որոնք հատուկ են պետությա­նը և կենսա­կան են պետության համար՝ որպես օրի­նակ՝ ներքին ուժի գիտակցումը, այն մեծացնե­լու ձգտումը, ներքին ուժի կատա­րե­լա­գործումը, դիմադրո­ղա­կա­նությունը, ինքնուրույնությունը, պայքա­րի ջիղը և վտանգի սովո­րա­կան ընկա­լումը։

1991-ից հետո՝ վարչա­կան միա­վո­րի համար նախա­գածված փիլի­սո­փա­յա­կան ուրվագծե­րը սկսե­ցին օգտա­գործվել անկախ Հայաստա­նի համար, սակայն նման փիլի­սո­փա­յությամբ երկի­րը պարտա­դիր պիտի ձախողվեր պետա­կան խնդիրներ իրա­կա­նացնե­լիս։

Հայաստա­նի հիմքում շարունա­կեց մնալ փոքրի և ներքին ուժի մերժման գաղա­փա­րը։ Հայաստա­նը շարունա­կեց իր քաղա­քա­կա­նությունը կառուցել մեծ տերության շահե­րի հոսքի մեջ տեղա­վորվե­լու ռազմա­վա­րությամբ։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

https://martakan.am/posts/FyZV64JUUak9zvGmekGd?fbclid=IwAR1YACf31tGaEITxpliRSBKeC77YFLOaQ9hxNzqYpIzC67m3Y4K0g50UDks

Առնչվող Հոդվածներ