29.3 C
Yerevan

Ապա­տե­ղե­կատվության Մարտահրա­վերնե­րը

(Մաս 11-րդ)

Ի վերջո, ոչինչ չի խանգա­րում Հայաստա­նում գոնե մեկ նորմալ օրա­թերթի ստեղծմա­նը, որը կտա­րա­ծի ոչ թե քարոզչություն ու աղբ, այլ իրա­կան տեղե­կատվություն:

Դավիթ Ստե­փանյան

ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Հայկա­կան մեդիա­դաշտում ապա­տե­ղե­կատվության խրախճանքը զսպե­լու ևս մեկ կարև­որ միջոց է գոյություն ունե­ցող լրատվա­մի­ջոցնե­րի վերա­կազմա­կերպումը, նոր, որակյալ լրատվա­մի­ջոցնե­րի ստեղծումը: Առայժմ մենք տեսնում ենք միայն նոր վերահսկվող, գործող իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ փոխկա­պակցված ԶԼՄ-ների ի հայտ գալը։ Խնդիրն այն է, որ նման լրատվա­մի­ջոցնե­րով տարածվող տեղե­կատվությունը հայ հասա­րա­կության ապա­տե­ղե­կացվա­ծության խնդի­րը, մեղմ ասած, չի լուծում։ Հայաստա­նը փոքր երկիր է, և գրե­թե բոլո­րին հայտնի է, թե ում է պատկա­նում կամ ով է կանգնած գրե­թե ցանկա­ցած լրատվա­մի­ջո­ցի հետև­ում։ Ըստ այդմ, նման ռեսուրսնե­րը հանրության վստա­հությունը չեն վայե­լում։

Այստեղ նոր, լրա­ցուցիչ խնդիր է առա­ջա­նում. լսա­րա­նի մեծ բաժի­նը նախընտրում է տեղե­կատվություն ստա­նալ ոչ թե Հանրա­յին հեռուստաընկե­րությունից, որն «աշխա­տում է Նիկո­լի համար», այլ անա­նուն տելեգրամյան ալիքնե­րից՝ չգի­տես ինչու մոռա­նա­լով, որ Հանրա­յին հեռուստաընկե­րությունը գոյություն ունի բացա­ռա­պես հարկա­տունե­րի, այսինքն իր սեփա­կան փողե­րի հաշվին՝ ի տարբե­րություն անհայտ «բարե­րարնե­րի» հաշվին գոյություն ունե­ցող, բայց ակնհայտո­րեն սեփա­կան նպա­տակնե­րը հետապնդող տելեգրամյան ալիքնե­րի։

Անա­նուն տելեգրամյան ալիքնե­րի արգելքը բարդ, ծախսա­տար գործ է, ընդ որում, այն սպառնում է ոչ այնքան ֆինանսա­կան, որքան իմի­ջա­յին ծախսե­րով: Սա հատկա­պես Հայաստա­նի նման երկրի դեպքում, այն երկրի, որը ժողովրդա­վա­րությունը հակադրում է ադրբե­ջա­նա­կան նավթին ու գազին: Ըստ այդմ, նույն տելեգրա­մայն ալիքնե­րը, ինչպես և այլ տեղե­կատվա­կան աղբ, անհրա­ժեշտ է «լռեցնել» ոչ թե արգելքնե­րով կամ քրեա­կան գործե­րով, այլ ավե­լի որակյալ, ընդունե­լի և սպա­ռո­ղի համար բարենպաստ ընկալվող տեղե­կատվությամբ։ Եվ ահա այստեղ է, որ անհրա­ժեշտություն է առա­ջա­նում ստեղծել ոչ թե սեփա­կան տելեգրամյան ալիքներ, ինչպես դա անում են գործող իշխա­նության որոշ ներկա­յա­ցուցիչներ, այլ ստեղծել ոչ նոր, այլ որա­կա­պես նոր ինտերնե­տա­յին հրա­տա­րա­կություններ և հեռուստաա­լիքներ։

Այստեղ մենք բախվում ենք մեկ այլ խնդրի, որի ածանցյա­լը տեղե­կատվության ցածր որակն է: Սա լուծե­լու համար պետք է լուծենք հետևյալ խնդիրնե­րը։ Առա­ջի­նը հայկա­կան լրագրության ցածր որակն է՝ անկախ նրա­նից՝ լրագրողներն աշխա­տում են իշխանամե՞տ, թե՞ ընդդի­մա­դիր պարբե­րա­կաննե­րում։ Բայց սա էլ լուծե­լի է։ Անհրա­ժեշտ է սկսել Երև­ա­նի պետա­կան համալսա­րա­նի Լրագրության ֆակուլտե­տից՝ գործընթացն ավարտե­լով մյուս բուհե­րի լրագրո­ղա­կան ֆակուլտետնե­րով: Ցավոք, Հայաստա­նում լրագրության ուսուցումը քիչ է տարբերվում մնա­ցած մասնա­գի­տություննե­րի, առա­վել ևս գիտա­կան թեզե­րի ուսուցումից։ Եվ, ընդհա­նուր առմամբ, այն լի է ԽՍՀՄ գոյության տարի­նե­րին բարո­յա­պես և ֆիզի­կա­պես հնա­ցած սովե­տա­կան կրթության նախա­հիմքե­րով և դրա­նից բխող բոլոր հետև­անքնե­րով։ Այստեղ անհրա­ժեշտություն է առա­ջա­նում բարե­փո­խել ուսումնա­կան ծրագրե­րը, ներգրա­վել նոր դասա­խոսնե­րի, արմա­տա­պես փոխել լրագրության ընկա­լումն առա­ջին հերթին որպես դասա­վանդվող առարկա: Դրա­նում, ի դեպ, զգա­լի դեր կարող են և պետք է խաղան Հայաստա­նում արդեն գոյություն ունե­ցող որակյալ, քիչ լրատվա­մի­ջոցներ։ Վերջիններս կարող են կազմա­կերպել պրակտի­կա, լրագրո­ղա­կան ինքնուրույն դասընթացներ:

Ապա­տե­ղե­կատվության դեմ պայքարն առա­ջին հերթին պետության պարտա­կա­նությունն է։ Ըստ այդմ պետությունն էլ պետք է ձեռնարկի այդ բոլոր քայլե­րը՝ լրագրո­ղա­կան կրթության որա­կի բարձրա­ցումից մինչև որա­կա­պես նոր լրատվա­մի­ջոցնե­րի ստեղծում:

Մեր մասնա­գի­տա­կան կարծի­քով՝ պետության կողմից ֆինանսա­վորվող Հ1‑ի և Արմենպրես լրատվա­կան գործա­կա­լության ապա­տե­ղե­կատվությա­նը հակազդումը բավա­րար որա­կել հնա­րա­վոր չէ: Մինչդեռ Հայաստա­նը ենթարկվում է ապա­տե­ղե­կատվա­կան հարձա­կումնե­րի ոչ միայն ներսից, այլև դրսից, ինչը խնդի­րը բարձրացնում է ազգա­յին անվտանգության մակարդա­կի։

Առկա ԶԼՄ-ների աշխա­տանքի վերա­կազմա­կերպմա­նը զուգա­հեռ՝ պետության հաշվեկշռում, ինչու չէ, չի բացառվում լրա­ցուցիչ լրատվա­մի­ջոցնե­րի ստեղծումը, օրի­նակ, տպա­գիր հրա­տա­րա­կության։ Ի վերջո, ոչինչ չի խանգա­րում Հայաստա­նում գոնե մեկ նորմալ օրա­թերթի ստեղծմա­նը, որը կտա­րա­ծի ոչ թե քարոզչություն ու աղբ, այլ իրա­կան տեղե­կատվություն: Եվ, ամե­նա­կարև­ո­րը, անհրա­ժեշտ է բարենպաստ մթնո­լորտ ստեղծել երկրում հազվագյուտ, բայց, այնուա­մե­նայնիվ, գոյություն ունե­ցող որակյալ լրատվա­մի­ջոցնե­րի աշխա­տանքի, և, իհարկե, նոր լրատվա­մի­ջոցներ ստեղծե­լու համար, ընդ որում, բացարձա­կա­պես պարտա­դիր չէ պետության կամ քաղա­քա­կան ուժե­րի հավա­սա­րակշռությունը։ Վերջինս պահանջում է օրենսդրա­կան նոր կարգա­վո­րումներ, այդ թվում՝ գովազդա­յին շուկա­յում։ Անհրա­ժեշտ է ստեղծել այնպի­սի մթնո­լորտ, որտեղ շուկա­յի բոլոր մասնա­կիցնե­րը հանդես կգան հավա­սար դիրքե­րից։ Դա նաև մենաշնորհա­յին իրա­վունք է՝ պետության պարտա­կա­նությունը։ Ցավոք սրտի, դեռևս նման քայլե­րը տեսա­նե­լի չեն։ 

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ