18.7 C
Yerevan

Վարձկան Լրագրողներն Ու 4‑րդ Իշխա­նության Բացա­կա­յությունը

Հաջորդ էական խնդի­րը, որ գնա­լով ավե­լի է սրվում՝ ներհա­սա­րա­կա­կան ատե­լությունն է, որը թեժա­նում է հենց լրագրողնե­րի մեծ մասի մեղքով: Նրանց կողմից մատուցվող ուղղորդված և քաղա­քա­կա­նացված նյութն արտա­ցո­լում է միայն մի նեղ խմբի տեսա­կետնե­րը և հանդի­պե­լով հակա­ռակ խմբի կարծիքնե­րին՝ ամեն անգամ ավե­լի է սրում հակադրությունը;

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նի Հանրա­պե­տության մասին խոսե­լիս առաջնա­յին է քննարկել ներպե­տա­կան կյանքում գոյություն ունե­ցող ինստի­տուցիո­նալ կառույցնե­րի կայացվա­ծությունն ու գործունեությունը: Հումա­նի­տար ոլորտի ազդե­ցությունը, որ ամե­նից կարև­որն է հասա­րա­կության կյանքը ռացիո­նալ չափա­նիշնե­րում տեղա­վո­րե­լու, այն կարգա­վո­րե­լու առումով, մշտա­պես արհա­մարհվել է և օգտա­գործվել միայն որոշ րոպեա­կան հարցե­րի լուծման իմի­տա­ցիա ստեղծե­լու համար:

Հասա­րա­կության վրա ուղիղ ազդող և այդպես էլ չկա­յա­ցած ինստի­տուտնե­րից է մեդիան և առա­վե­լա­պես լրագրա­կան ոլորտը: 1991թ. առ այսօր «չորրորդ իշխա­նություն» համարվող այդ ոլորտը շարունա­կում է մնալ հումա­նի­տար ոլորտի մասնա­գետնե­րի ժամա­նա­կա­վոր աշխա­տանք և կուսակցություննե­րի կողմից պատվիրված տեքստե­րի խանութ, որտեղ թխվում են ամեն տեսակ նյութեր՝ նայած, թե ով և ինչքան է վճա­րում: Չկա ո՛չ բարձր պրոֆե­սիո­նա­լիզմ, ո՛չ էթի­կա: Հայաստա­նում ամե­նօրյա ռեժի­մով կարե­լի է հանդի­պել տասնյակ հոդվածնե­րի, որոնք տեխնի­կա­կան սխալնե­րից բացի ունեն նաև հստակ արտա­հայտված փաստա­նենգ կեցվածք: Այդ տեղե­կատվա­կան աղբը հանդի­պում է ո՛չ միայն այսպես կոչված «դեղին մամուլում», այլև լրատվա­կան թերթե­րի գերակշիռ մեծա­մասնության մոտ: Քաղա­քա­կա­նացված Հայաստա­նում քաղա­քա­կա­նացված լրաատվա­կաննե­րը պատե­րազմ են մղում միմյանց դեմ և միևնույն նյութը ներկա­յացնում 180 աստի­ճան տարբե­րությամբ: 

Քաղա­քա­կա­նացված զլմ‑ը իսկա­կան պատիժ է դարձել հասա­րա­կության ու պետության գլխին: Տեղե­կատվա­կան որևէ չափա­նիշ չունե­ցող լրագրա­կան ոլորտը ոչ միայն ապա­տե­ղե­կատվության հսկա­յա­կան չափա­քա­նակ է շրջա­նա­ռում՝ ապա­կողմնո­րո­շե­լով հասա­րա­կությա­նը, այլև լրատվա­կան-տեղե­կատվա­կան թմրանյութ դառնում՝ հասա­րա­կա­կան դաշտը մշտա­կան կեղծ իրա­վի­ճա­կում պահե­լով:

Ընդ որում իրեն «չորրորդ իշխա­նություն» կոչվող հայկա­կան լրատվա­դաշտը, որը հավակնում է բարձր որա­կի մամուլի կոչման, ըստ էության չի հասկա­նում իր գործունեության իրա­կան վնա­սի չափը: Հարցը ոչ թե ու ոչ միայն տեսա­կետնե­րի անա­ռողջ բախումն է կամ ուղղագրական/կետադրական/շարահյուսական ու շարադրա­կան սկզբունքա­յին անգրա­գետ սխալնե­րը, այլև, այդ ամե­նի հետև­անքով լրագրա­կան ոլորտի հեղի­նա­կության իսպառ ոչնչա­ցումը, հասա­րա­կության և անհա­տի կողմից այդ ոլորտի հանդեպ խորը անվստա­հության ձևա­վո­րում, ինչը այդ ինստի­տուտի հեղի­նա­կազրկման ու զրո­յացման ուղիղ ճանա­պարհ է: Հեղի­նա­կազրկե­լով «մամուլ» երև­ույթը, իջնում է անհատ մարդկանց և խմբա­յին տեղե­կատվության մակարդա­կը, նվա­զում է ուշադրությունը: Հասա­րա­կության գրա­գի­տության մակարդա­կի նվազմա­նը զուգա­հեռ, իջնում է նաև լրջությունը, պատասխա­նատվությունը և ընդհանրա­պես հավա­տը տեղե­կատվության նկատմամբ: Լավա­գույն օրի­նակ է այն, որ ընդա­մե­նը մի քանի ժամ առաջ ՀՀ ԱԱԾ կողմից հայտա­րա­րություն տարածվեց ահա­բեկչա­կան խմբի հայտնա­բերման և վնա­սա­զերծման մասին, բայց մարդնաց մի մեծ հատված դա համա­րեց բեմադրություն և ընդհանրա­պես լուրջ չվե­րա­բերվեց: Սա խոսում է այն մասին, լրատվությունը որպես այդպի­սին, լիո­վին կորցրել է իր դիրքն ու նշա­նա­կությունը:

Կուսակցություննե­րի կողմից լրատվա­կան դաշտի ամբողջա­կան քաղա­քա­կա­նա­ցումը նաև հասցնում է լրատվության քաղա­քա­կանցման, երբ ամեն ինչ սկսում է մատուցվել միա­կողմա­նի՝ քաղա­քա­կան տեսանկյունից, եթե նույնիսկ հաղորդված տեղե­կատվությունը ընդհանրա­պես քաղա­քա­կան տարրեր չի պարունա­կում: Խնդիր է նկատվում անընդհատ սրա­ցող քաղա­քա­կա­նացված առօրյան ավե­լի ու ավե­լի հաճա­խա­կի տեմպով նյութե­րով հագեցնե­լուն, ինչն էլ արա­գության հաշվին տուժում է որա­կա­պես: Արդյունքում ոչ թե առանձնա­նում է հավաստի մամուլը դեղի­նից, այլ մամուլն ինքը սկսում է դառնալ դեղին, որովհետև թերթե­րը, հատկա­պես օնլայն մամուլը, սկսում է առաջնորդվել ոչ թե հստակ, կանո­նա­կարգված չափա­նիշնե­րով, այլ տարա­ծությունն ու ժամա­նա­կը լցնե­լու մարմա­ջով:

Հաջորդ էական խնդի­րը, որ գնա­լով ավե­լի է սրվում՝ ներհա­սա­րա­կա­կան ատե­լությունն է, որը թեժա­նում է հենց լրագրողնե­րի մեծ մասի մեղքով: Նրանց կողմից մատուցվող ուղղորդված և քաղա­քա­կա­նացված նյութն արտա­ցո­լում է միայն մի նեղ խմբի տեսա­կետնե­րը և հանդի­պե­լով հակա­ռակ խմբի կարծիքնե­րին՝ ամեն անգամ ավե­լի է սրում հակադրությունը:

Վերլուծություննե­րից զուրկ մամուլը դառնում է կուսակցություննե­րի ոչ պաշտո­նա­կան օրգա­նը, որը հիմնա­կա­նում երկու գործա­ռույթ ունի՝ արդա­րացնել պատվի­րա­տուին և մեղադրել՝ դիմա­ցի­նին: Թեման, խոշոր հաշվով, կարև­որ չէ, բառա­պա­շա­րը՝ գնա­լով ավե­լի ու ավե­լի ցածրա­մա­կարդակ:

Մամուլը, որ պիտի ապա­հո­վեր հավաստի լրատվության տարա­ծումը, իրա­զեկվա­ծության մակարդա­կի բարձրա­ցումը, նպաստեր գրա­գի­տության մակարդա­կի բարձրացմա­նը, ապա­հո­վեր առողջ մրցակցություն և ծառա­յեր հարթակ՝ դիմա­դիր կողմե­րի տեսա­կետնե­րը բարձրա­ձայնե­լու հարցում, վերածվել է(հարկավոր է հասկա­նալ, որ ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում Հայաստա­նում լրատվությունը եղել է բացա­ռա­պես կուսակցա­կան-պատվիրված և շատ թե քիչ հասկա­նա­լի է, որ նորանկախ Հայաստա­նում մամուլն իր զարգացման համար բավա­կան աննպաստ դիրքե­րում է եղել) քաղա­քա­կան լվացքա­տան, որտեղ կուսակցություննե­րը «մաքրա­գործում են» իրենց քաղա­քա­կան կապի­տալն ու զբաղվում պատվի­րա­տունե­րի «մաքրա­գործմամբ»:

Մամուլի չվե­րահսկվող գործունեության հետև­անքնե­րը նաև տեսա­նե­լի եղան 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ և դրա­նից հետ, երբ լրատվա­կաննե­րի հաղորդած «նորություննե­րի» հետև­անքով թշնա­մին ուղղա­կիո­րեն վերահսկում է հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րը, ուղղղորդում դրանք ըստ իր ցանկա­ցած անկյան: Բացի դրա­նից, ապա­տե­ղե­կատվության խիտ մակա­դա­կը, չստուգված լուրե­րի տարա­ծում հասել էր այնպի­սի վիճա­կի, որ հաղորդումներ էր տրվում գրե­թե պետա­կան անվտանգությա­նը վերա­բե­րող, երբ հաղորդվում էր գազա­տա­րի պայթեցման, որևէ քաղա­քի գրավման, թշնա­մու ներխուժման և այլնի մասին: Այս իրա­վի­ճա­կը կարող է հանգեցնել այնպի­սի թերա­հա­վա­տության մթնո­լորտի, երբ մարդիկ կորցնեն հավա­տը ոչ միայն լուրե­րի, այլև իրա­կա­նության  ընկալման, մեկնա­բանման առումով: Իսկ նման պայմաննե­րում, երբ մարդիկ այլևս չեն կարո­ղա­նում ճիշտն ու սխա­լը իրա­րից տարբե­րել, անհնա­րին է դառնում նաև որևէ ռացիո­նալ գործո­ղության ձեռնարկումը, քանի որ խեղված իրա­կա­նությունն առա­ջացնում է խեղված հետև­անքներ:

Պետք է նշել, որ Հայաստա­նում լրատվությունը տասնամյակներ շարունակ գտնվել է հենց այդ խեղված վիճա­կում և կարև­ո­րի մասին մարդիկ կամ չեն իմա­ցել, կամ իմա­ցել են այնպես մանի­պուլացված ձևով, որ հնա­րա­վոր չի եղել հասկա­նալ, թե ինչի մասին է գնում խոսքը:

Թերևս կարող ենք օրի­նակ բերել այն, որ միջին վիճա­կագրա­կան քաղա­քա­ցին երբեք բավա­րար չափով տեղյակ չի եղել, թե ինչ բանակցություններ են ընթա­նում Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև տասնամյակներ շարունակ և այն շոկը, որ ապրեց պատե­րազմի ավարտից հետո, վկա­յությունն էր, որ նա պատրաստ չէր լսե­լու Արցա­խի վերա­բերյալ նման մեկնա­բա­նություններ: Հարցը ոչ թե բուն բանակցություննե­րի որակն ու կատա­րո­ղա­կանն է, այլ դրա մասին հանրության տեղե­կա­ցումը, բայց մարդիկ որպես այդպիսն երբեք լուրջ չեն համա­րել Արցախն Ադրբե­ջա­նի կազմում որևէ մտայնություն և դրա մասին խոսո­ղը որակվել է հակա­պե­տա­կան: Կրկնում եմ, հարցը բանակցությունը և առա­ջարկվող այս կամ այն թեզը չէ, այլ մարդկանց տեղե­կացվա­ծությունը դրան և համա­պա­տասխան արձա­գանքը:

Առնչվող Հոդվածներ