29.3 C
Yerevan

Պետա­կան Հայե­ցա­կարգի Հրա­մա­յա­կա­նը

Ավանդա­կան կուսակցություննե­րի համար առաջնա­յին եղել է գաղա­փա­րը, 1991թ. հետո իշխա­նա­վորնե­րի համար առաջնա­յի­նը եղել է իշխա­նությունը, ՀԿ-ների ու նախա­ձեռնություննե­րի համար՝ մշա­կույթը: Դա պիտի փոխվի ու բոլոր շերտե­րի համար առաջնա­յին դառնա պետությունը:

Կայծ Մինասյան

Դավիթ Ստե­փանյա­նը 1inAM‑ի տաղա­վա­րում տեսա­կա­պով զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիա­կան հնա­րա­վոր համա­գործակցության նշա­նա­կությունը, Հայաստա­նի ներքին կայունացման ու պետա­կան հայե­ցա­կարգի հրա­մա­յա­կա­նի անհրա­ժեշտությունը:

Ինչպես կարծում է Կայծ Մինասյա­նը, Հայաստա­նը ոչ միայն Ֆրանսիա­յի, այլև բազում այլ երկրնե­րի համար կարև­որ նշա­նա­կություն ունի, որը պետք է մենք ամե­նայն լրջությամբ գիտակցենք ու հասկա­նանք: Ֆրանսիա­յի հետ մեր հարա­բե­րություննե­րը ոչ միայն կարող են այլև պետք է ընդարձակվեն՝ հասնե­լով իրա­կան դաշնակցա­յին մակարդա­կի: Բայց Հայաստա­նի իշխա­նությունը չպետք է ձեռքե­րը ծալած նստի և սպա­սի լավ առա­ջարկնե­րի: Հայաստանն ինքը պետք է ակտիվ նախա­ձեռնող լինի: ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան…այս բոլոր երկրնե­րը մեծ հետաքրքրություններ և ծրագրեր ունեն հարա­վա­յին Կովկա­սի հետ կապված և ՀՀ‑ը շատ ավե­լի լուրջ և ծանրակշիռ պետք է լինի: Անշուշտ ֆրանսիա­կան օգնությունը հենց այնպես չէ, իր շահե­րով է պայմա­նա­վորված: Ֆրանսիան դուրս մղվեց Նիգե­րից և հետաքրքիր կլի­նի, եթե նա փորձի դրա փոխա­րեն ավե­լի հիմնա­վոր հաստատվել Կովկա­սում:

Բայց այս հարցը երկու երես ունի: Բացի նրա­նից, որ կան շահեր, կա նաև Հայաստա­նի քաղա­քա­կան վերնա­խա­վի հստակ ու լուրջ պատասխա­նատվությունը՝ ոչ միայն ներքին, այլև արտա­քին քաղա­քա­կա­նության ոլորտում: Մենք միշտ խոսում ենք ուրիշնե­րի պահվածքի, նրանց շահե­րի ու գործո­ղություննե­րի մասին, բայց սովո­րա­բար հաշվի չենք առնում հենց հայկա­կան իշխա­նա­կան էլիտայի(կամ այն զբա­ղեցնողնե­րի) քաղա­քա­կան պատասխա­նատվության մասին: Մենք մեղադրում ենք բոլո­րին, բացի քաղա­քա­կան վերնա­խա­վից, որովհետև եթե այդ մտա­ծե­լա­կերպը չփոխվի, հասա­րա­կությունը երբեք չի կարող ավե­լի պատասխա­նա­տու և ինքա­վար լինել: Շատ կարև­որ է խոսել այդ մասին, ոչ միայն անձի, այլև հենց համա­կարգի մասին: 

Քաղա­քա­գե­տը հավաստեց, որ մենք ամեն ինչից բացի նաև մի կարև­որ հարց ունենք քննարկե­լու և հասկա­նա­լու, թե ի՞նչ տեսակ Հայաստան ունենք, ի՞նչ Հայաստան ենք ուզում ունե­նալ: Բայց քանի դեռ այդ հարցե­րը օդում առկախ են մնա­ցել, լուրջ փոփո­խություններ սպա­սելն անի­մաստ կլի­նի: 

Կայծ Մինասյա­նը բավա­կան լայն անդրա­դարձ կատա­րեց իշխա­նություն-հասա­րա­կություն երկխո­սության կարև­ո­րությա­նը՝ նշե­լով, որ այդ կապը չպետք է ուղիղ և միա­գիծ լինի, որո­վե­հետև նրանց արանքում բազմա­շետ ինստի­տուցիո­նալ կառույցներ կան, որոնց արդյունա­վետ աշխա­տանքը քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կայա­ցումն է, քաղա­քա­կա­նության կայա­ցումը: Այդ երև­ույթնե­րի զարգա­ցումը պիտի հանգեցնի պատասխա­նա­տու հասա­րա­կության և իշխա­նության կայացմա­նը: Բայց Հայաստա­նի իշխա­նություննե­րը երբեք չեն նպաստել դրան: Ռ. Քոչարյա­նի ժամա­նակ քաղա­քա­կա­նություն չկար, իսկ Սերժ Սարգսյա­նը պարզա­պես ոչնչացրեց Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտը: 2018թ. հետո ստեղծված իրա­վի­ճա­կում իշխա­նություննե­րը կարող էին ձեռնարկել այդ կարև­որ բացը լրացնե­լու գործունեություն, բայց պատե­րազմում պարտություն կրե­լուց հետո Փաշինյանն արեց այն, ինչ և նախորդնե­րը՝ նա պայքա­րեց իր վարչա­կարգը պաշտպա­նե­լու համար:

Կայծ Մինասյա­նը նաև նշեց, որ, ինչքան էլ զարմա­նա­լի է, բայց 2021թ. արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում Նիկոլ Փաշինյա­նի հաղթա­նա­կը պաշտպա­նեց ժողովրդա­վա­րությունը: Հաղթեց ժողովրդա­վա­րությունը և այդ հաղթա­նա­կի մեջ տեղա­վորվեց նաև Փաշինյա­նը: Բայց հիմա իշխա­նություննե­րը չպետք է նախկիննե­րով վախեցնեն մարդկանց, այլ ձեռնարկեն միասնա­կան կառա­վա­րության ձևա­վորմա­նը: Խոսքը գնում է ոչ խորհրդա­րա­նա­կան կուսակցություննե­րի մասին, քանի որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության մասին խոսելն ավե­լորդ է: Իշխա­նությունը պետք է լայն և համա­կարգված աշխա­տանք սկսի արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րի հետ՝ միասնա­կան գործունեության դաշտ ձևա­վո­րե­լու համար:

Կայծ Մինասյա­նը նաև նշեց, որ Հայաստա­նում՝ որպես այդպի­սին, պետությունը առաջնա­հերթություն չի դիտարկվել ու դրա բացը երև­ա­ցել է ոչ միայն օրվա իշխա­նություննե­րի, այլև հասա­րա­կա­կան մյուս շերտե­րի մոտ: Ավանդա­կան կուսակցություննե­րի համար առաջնա­յին եղել է գաղա­փա­րը, 1991թ. հետո իշխա­նա­վորնե­րի համար առաջնա­յի­նը եղել է իշխա­նությունը, ՀԿ-ների ու նախա­ձեռնություննե­րի համար՝ մշա­կույթը: Դա պիտի փոխվի ու բոլոր շերտե­րի համար առաջնա­յին դառնա պետությունը:

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ