25.3 C
Yerevan

Դու Երգե­ցիր Կռվե­լով (Դամբա­նա­կան)

Քո հայա­շունչ տեսա­կը հաստատ երգվե­լու է մեր գալիք սերնդնե­րի սրտե­րում ու մտքե­րում, դու դասա­գիրք ես հայության անկորնչե­լի իրա­վունքնե­րի եվ մարդկայնանպաստ ձեռքբե­րումնե­րի ապա­հովման կապակցությամբ։

Յարութ Գալայճեան

Արցա­խաշնչող Մակի­չի Հարա­զատներ՝ Հրաչ, Արուս, Հասմիկ, Մանե, Նարե, Եղբայր եվ Քույրեր,
Սիրե­լի Սգա­կիր Հայե­նա­կիցներ, Ընկերներ,

Նոր հասկա­ցա, որ չափա­զանց դժվար բան է խոսել պինդ, անկեղծ, ազգա­յին տեսլա­կան մարմնա­վո­րող ընկե­րոջ մահվան առի­թով։ Ընկեր, որ Հայաստան հաստատվե­լու իմ առա­ջին օրե­րից՝ եղավ ոչ միայն իմ թիկունքում, այլև բազմա­հարյուր հավա­տա­վոր հայրե­նա­կիցնե­րի կողքին ու ամե­նաէա­կա­նը՝ հայոց բանա­կի՝ իբրև թիկունքա­յին առաջնա­տար օրի­նակ, մեր գաղա­փա­րա­կան եվ հայրե­նա­տի­րա­կան տասնամյակնե­րի ողջ պայքա­րում։

Այնքան վստահ եմ, որ եթե չլի­ներ Արցախյան Գոյա­մարտը՝ նա ամեն հնա­րա­վո­րություն ուներ դառնա­լու միջազգա­յին բեմե­րի վրա երգող փայլուն տենո­րը, բայց այդ հատուկ հնա­րա­վո­րությունը կասեցվեց անկրկնե­լի ազա­տա­մարտիկ Թաթուլ Կրպե­յա­նի փափուկ միջամտությամբ, ըստ Թաթուլի, Մակի­չը իր կրա­կոտ ու մկա­նոտ ձայնով՝ անփո­խա­րի­նե­լի ուժ էր մեր ազա­տագրա­կան կռվի դաշտում։

Ահա այդպես սկսվեց Մակի­չի՝ մահ արհա­մարհող թաթուլադրոշմ նոր կյանքը։ Նա զենքը ձեռին՝ երգեց ու գոտեպնդեց իր զինա­կից ընկերնե­րին՝ ամե­նա­կա­տա­ղի կռիվնե­րի արհա­վիրքում ու ստա­ցավ իր առա­ջին վիրա­վո­րումը 1993-ին։
Ավե­լի ուշ, նա շարունա­կեց երգել ու կռվել 2016‑ի Քառօրյա­յում եվ 44-օրյա­յի անհա­վա­սար ճակա­տա­մարտում, երբ փշրվեց իր ձախ ոտքը Մատա­ղի­սի խրա­մատնե­րում։
Այդուհետև, շարունա­կեց երգել սփյուռքում ու թռիչքա­յին իր ձայնա­լա­րե­րով եվ պատե­րազմա­կան իր ոգեշնչող հիշո­ղություննե­րով պատգա­մեց միշտ գերա­դա­սել ազգա­յին պահանջա­տի­րությունը, բարո­յա­կան արժեքնե­րը ինչպես նաև կամրջեց հայկա­կան գաղութնե­րը հայրե­նի հողի և հայկա­կան պետության նվի­րա­կա­նա­գույն գաղա­փարնե­րի հետ։

Սիրե­լի ընկեր Մակիչ, մեզա­նից քո անժա­մա­նակ հրա­ժեշտդ
արգելք հանդի­սա­ցավ քո նոր երգակռիվնե­րին, բայց դու էլ գիտես, որ քո հայա­շունչ տեսա­կը հաստատ երգվե­լու է մեր գալիք սերնդնե­րի սրտե­րում ու մտքե­րում, դու դասա­գիրք ես հայության անկորնչե­լի իրա­վունքնե­րի եվ մարդկայնանպաստ ձեռքբե­րումնե­րի ապա­հովման կապակցությամբ։

Դու բախվե­ցիր բազում չար բախտե­րի ու հաղթա­հա­րե­ցիր բոլորն էլ, բացի էս մեկից, էս աներև­ույթ վերջի­նից, որ դավադրա­բար սողոսկել էր քո բջիջնե­րի մեջ, սակայն ինչպես միշտ անտե­սում էիր ամեն ցավ ու պարզա­պես վերագրում էիր պատե­րազմա­կան վերքե­րիդ հետև­անքնե­րին։ Ափսոս որ այդպես չեղավ քեզ հասած այդ անո­ղոք հարվա­ծը, որի պատճա­ռած տառա­պանքնե­րին դու դիմա­կա­յե­ցիր քո մյուս աննման կեսին՝ Արուսիդ հետ երկար ամիսներ՝ դառը ժպիտնե­րով և ընկերնե­րիդ բաշխած քո քաղցր հիշո­ղություննե­րով ու մանա­վանդ՝ ժողովրդիդ հանդեպ բացա­հայտած կրպե­յա­նա­կան առասպե­լա­կան քո ջերմ զրույցնե­րով։

Որքան հպարտա­նում էիր մեր ընկե­րությամբ՝ երբ ամեն անգամ երգում էիր քո համար իմ գրած Արամ Մանուկյա­նի երգը, որ վերնագրե­ցի քո փափա­գով՝ քո սիրած հայրե­նի հողով, որին հիմա գրկե­լու ես հավիտյան, ու կամաց-կամաց, անշշունչ, միա­ձուվե­լու ես երկրա­յին այդ նպա­տա­կիդ հետ։

Իմ կտրիճ, անկեղծ, առա­քի­նի ընկեր, ննջիր խաղա­ղությամբ եվ արդար հպարտությամբ։

Ննջիր էն հողին մեջ, որին սիրում էիր քո կյանքից բազմա­պա­տիկ ավե­լի, դու արդեն քո պաշտած տեղում ես, մեկա­նա­լու ես նրա հետ ու անկասկած է, որ քո հայրե­նի հողու հրե­ղեն ձայնով՝ շարունա­կե­լու ես երգել քո հայա­խենթ հավի­տե­նա­կան մեղե­դին։

06 Նոյեմբեր 2023
Եռաբլուր, Երե­վան

Առնչվող Հոդվածներ