Հայաստան

ՀՀ-ը Կամք Է Ցույց Տվել ԵՄ-ի Հետ Հարաբերություններում

Հայաստանը պատրաստ է այդ հարաբերություններին: Վարչապետի ելույթը եվրախորհրդարանում հենց դա էր նշանակում, երբ նա ասաց, որ Հայաստանը պատրաստ է այնքան, ինչքան, որ Եվրոպան: Մենք կամք ենք ցույց տվել:

Արմեն Գրիգորյան

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ» Հայաստան-Եվրոպա համաժողովին Մասնակից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ այդ հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի, շատ կարևոր աշխատանք են կատարում մասնակիցները, որի համար հատուկ շնորհակալություն հայտնեց:

Խոսելով համաժողովի մասին՝ Արմեն Գրգորյանը երեք շերտ առանձնացրեց, որ պիտի սկզբունքորեն մասնակից լինեն այդ աշխատանքներին՝ կառավարություն(օրենսդիր և գործադիր), քաղաքացիական հասարակություն և տնտեսություն; Այդ երեքն էլ իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն և առանձնահատուկ նշանակալի է այդ երեքից ամեն մեկին վերաբերող աշխատանքը;

Արմեն Գրիգորյանը նշեց, որ ըստ էության քաղաքցիականև մասնագիտական համայնքի կարևոագույն աշխատանք է կատարվում: Հիմա բավական ատիվ են Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Նույնիսկ կարելի է ասել, որ նման ինտենսիվություն նախկինում չենք ունեցել: Այդ թափը պետք է պահպանվի և աճի, ինչը հնարավորություն է տալիս անվտանգային մեեխանիզմը և դրան վերաբերող բազաշերտ աշխատանքն ավելի ընդգրկուն և համապիտանի դարձնել:

Այսօր կան առանձին օրինակելի երկրներ, որոնց հետ անհատական կապը բավական ուժեղ է: Օրինակ Ֆրանսիան, որի հետ ռազմական հարաբերությունների նկատելի աճ կա։ Ակնկալվում է, որ այդ հարաբերություները ավելի խորը և համապարփակ բնույթ ունենան: Ընդ որում ոչ միայն անհատական երկրների, այլև հավաքական ԵՄ հետ նույնպես: Այդ ամենը ուղիղ կապված է Հայաստանի անվտանգության հետ:

Արմեն Գրիգորյանը պարզեց իր միտքը, որ անվտագային ասվածը միայն ռազմական ուղղություն չի ենթադրում, կան տարբեր ոլորտներ, օրինակ տնտեսականը, որ ուղղակիորեն ազդում են անվտանգայինի ապահովման հարցում: Տնտեսությունը անվտանգային լուրջ հարց է: Հայաստանը պատրաստ է այդ հարաբերություններին: Վարչապետի ելույթը եվրախորհրդարանում հենց դա էր նշանակում, երբ նա ասաց, որ Հայաստանը պատրաստ է այնքան, ինչքան, որ Եվրոպան: Մենք կամք ենք ցույց տվել: 

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձավ վերջերս տեղի ունեցած մի քանի կարևոր իրադարձություններին, ինչպես օրինակ Գրանադայի քառակողմ հանդիպումը, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ֆոնդերլեյնի հանդիպումը:

Մեր հարաբերությունները արժեքների վրա են հիմնված և մենք ձգտում ենք կառուցել օրենքի վրա հիմնված միջազգային հարաբերություններ: 

Տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *