19 C
Yerevan

Հայաստա­նը, Թուրքիան Եւ Միջանցքնե­րը

(Մաս 4‑րդ)

Առա­ջին տպա­վո­րությամբ՝ խոսքը ցամա­քա­յին կապը հենց Իրա­նի տարածքով կազմա­կերպե­լու մասին է՝ Արաքսի վրա նոր կամուրջնե­րի և աջ ափին նոր ճանա­պարհնե­րի կառուցմամբ, սակայն այստեղ հետաքրքրա­կանն այդ տարբե­րա­կը «Զանգե­զուրի միջանցք» անվա­նելն է այն դեպքում, երբ այդպես արդեն Զանգե­զուրով չի անցնե­լու, և ներկա­յումս Ադրբե­ջանն այդ ցամա­քա­յին երթուղով է Նախիջև­ա­նի հետ կապ հաստա­տում։

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքնե­րի հարցը Թուրքիա­յի իշխա­նություննե­րի 

խոսույթում. 

Վահրամ Հովհաննիսյան

Այսպես, Իրա­նի տարածքով «Զանգե­զուրի միջանց» անցկացնե­լու ուշագրավ միտքը հնչեցրեց Թուրքիա­յի նախա­գա­հը՝ սեպտեմբե­րի 26-ին։ Այսօ­րի­նակ հայտա­րա­րությունը Թեհրա­նին ուղղված ուղերձ-առա­ջարկ-սպառնա­լիք չէինք համա­րի, եթե դա տեղի չունե­նար Իգդիր-Նախիջև­ան գազա­տա­րի հիմնարկե­քի արա­րո­ղությունից անմի­ջա­պես հետո, Նախիջև­ա­նից Անկա­րա վերա­դարձող ինքնա­թի­ռում։ Բանն այն է, որ իրա­նա­կան գազով սնվող Նախիջև­ա­նը բնավ նոր գազա­տա­րի կարիք չուներ, սակայն թուրք-ադրբե­ջա­նա­կան կողմը ի վերջո գործնա­կան քայլեր ձեռնարկեց հին մտադրություննե­րը կյանքի կոչե­լու ուղղությամբ։ Համա­ձայն այդ օրե­րի նախիջև­անյան համա­ձայնագրե­րի՝ Թուրքիա-Նախիջև­ան կապը, ռազմատնտե­սա­կա­նից բացի, դեռ կամրապնդվի այլ ոլորտնե­րում ևս։ Իսկ Իրա­նին ուղղված ուղերձը հետևյալն էր. «… Եթե ցանկա­նում ենք, որ Լաչի­նի և Զանգե­զուրի միջանցքնե­րը դառնան խաղա­ղության միջանցքներ, ապա այդ հարցը պետք է լուծենք առանց հակա­մարտության։ … Իսկ եթե Հայաստա­նը չբա­ցի այդ հարցի լուծման ճանա­պարհը, ապա միջանցքը կանցնի Իրա­նով։ Ներկա­յումս Իրա­նը դրան դրա­կան է վերա­բերվում»։ Ապա շեշտեց, որ իր այցը Նախիջև­ան ցուցադրա­կան է՝ ուղղված բոլո­րին։ Նույն միտքը Ռ.Թ. Էրդո­ղանն առաջ քաշեց նաև Կառա­վա­րության նիստի ժամա­նակ՝ կրկին հղում անե­լով դրա վերա­բերյալ Իրա­նից հնչող դրա­կան ազդակնե­րին։ Առա­ջին տպա­վո­րությամբ՝ խոսքը ցամա­քա­յին կապը հենց Իրա­նի տարածքով կազմա­կերպե­լու մասին է՝ Արաքսի վրա նոր կամուրջնե­րի և աջ ափին նոր ճանա­պարհնե­րի կառուցմամբ, սակայն այստեղ հետաքրքրա­կանն այդ տարբե­րա­կը «Զանգե­զուրի միջանցք» անվա­նելն է այն դեպքում, երբ այդպես արդեն Զանգե­զուրով չի անցնե­լու, և ներկա­յումս Ադրբե­ջանն այդ ցամա­քա­յին երթուղով է Նախիջև­ա­նի հետ կապ հաստա­տում։ Այս նպա­տա­կի առումով մի քանի ենթադրություններ ու հարցադրումներ կարող ենք անել, օրի­նակ՝ եթե այդպես դյուրին է և ցանկա­լի, ապա ինչու ավե­լի վաղ չէր այդ տարբե­րա­կը քննարկվում և Հայաստա­նի վրա էր ճնշում գործադրվում, արդյո՞ք թուրք-ադրբե­ջա­նա­ռուսա­կան կողմը հրա­ժարվել է Սյունի­քի օկուպա­ցիա­յի ծրագրից: Իսկ եթե խոսքն Իրա­նի տարածքի մասին չէ, այլ՝ Սյունի­քի մի մասն Իրա­նին «զիջելո՞ւ» (հայ-իրա­նա­կան սահմա­նը դեպի հյուսիս տեղա­փո­խե­լու արդյունքում կստացվի, որ միջանցքն իրա­նա­կան տարածքով է անցնում), կամ գուցե Սյունի­քի «միջանցքա­յին» տարածքը համա­տեղ վերահսկե­լու, կառա­վա­րե­լու հարցում Իրա­նին ներգրավելո՞ւ։ Սրանք դեռ հարցեր են, բայց լիո­վին իրա­տե­սա­կան՝ հաշվի առնե­լով առա­ջարկողնե­րի քաղա­քա­կան վարքա­գի­ծը և խոշո­րա­մասշտաբ ծրագրե­րի իրա­գործման ճանա­պարհին նաև այդպի­սի քայլե­րի դիմե­լու ընդունա­կությունը։ Ամեն դեպքում՝ Էրդո­ղա­նի՝ «… առանց հակա­մարտության» ձևա­կերպումը պետք է հասկա­նալ «հակա­ռակ դեպքում՝ կլի­նի հակա­մարտություն», և այդ սպառնա­լի­քի ներքո Իրա­նին առա­ջարկվում է որո­շա­կի տարածք, գուցե՝ Սյունի­քում ռազմա­բա­զա ունե­նա­լու «թույլտվություն», տարա­ծաշրջա­նա­յին այլ հակա­մարտություննե­րի տիրույթում փոխա­նա­կում և այլն: Եթե այս համա­տեքստում ուշադրության առնենք Ադրբե­ջա­նի և Իրա­նի կողմից վերջի­նի տարածքով «միջանցքի» անցկացման նպա­տա­կով նոր կամուրջնե­րի շինա­րա­րության վերա­բերյալ հայտա­րա­րություններն ու գործնա­կան աշխա­տանքնե­րը, ակնհայտ է, որ սա չի փոխա­րի­նե­լու «ցանկա­լի միջանցքին» և չի զսպե­լու «Զանգե­զուրի միջանցքի» ձգտող առաջնա­յին շահա­ռունե­րին: Նոր կամուրջնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, շախմա­տա­յին ձևա­կերպմամբ՝ «շեղում» հնարք են, որով հնա­րա­վոր է մեղմել թե՛ հայ հասա­րա­կության տրա­մադրություննե­րը (նաև ցույց տալու, որ «դրա մեջ վատ բան չկա»), թե՛ իրա­նա­կան անհա­մա­ձայնությունը՝ փոխադրումնե­րի մի մասից եկա­մուտը նրան վերա­պա­հե­լով։ Սա կարող ենք համա­րել նաև նախազգուշա­ցում Մոսկվա­յին՝ նրան ծրագրից դուրս թողնե­լու սպառնա­լի­քով և գործընթացն արա­գացնե­լու դրդմամբ: Էրդո­ղա­նի վերոնշյալ հայտա­րա­րությունը ենթադրա­բար համա­րե­ցինք առա­ջարկ, սակայն Իրա­նին ուղղված առա­ջարկնե­րի փաստը և հնա­րա­վո­րությունը հաստա­տեց նաև Իրա­նի խորհրդա­րա­նի պատգա­մա­վոր Ռոբերտ Բեգլարյա­նը՝ նշե­լով. «Մինչ այժմ Իրա­նը ցույց է տվել, որ իր համար այս տարա­ծաշրջա­նի աշխարհագրա­կան դիրքն այնքան լուրջ նշա­նա­կություն ունի, որ Թեհրա­նը չի գայթակղվել որևէ առա­ջարկով, որը կարող էր արվել տարբեր մակարդակնե­րում բանակցություննե­րի ընթացքում։ Հնա­րա­վոր է, որ դեռ առա­ջարկներ լինեն, այդ թվում՝ Ռուսաստա­նից, սակայն Թեհրա­նը կարև­որ է համա­րում Հայաստա­նի միջո­ցով դեպի հյուսիս մուտքը, հատկա­պես հաշվի առնե­լով Կովկա­սի մեծա­ցած դերը Մերձա­վոր Արև­ելքի հետ կապե­րի առումով: Ուստի Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության և անկա­խության պահպա­նումը կարև­որ գործոն է Իրա­նի համար»։ Այս «գայթակղիչ առա­ջարկնե­րի» մասին հայազգի պատգա­մա­վո­րի հուշումը, վստա­հա­բար, Երև­ա­նի համար մտո­րե­լու նոր խնդիրներ է առա­ջացնում. ակնհայտո­րեն՝ իրա­նա­կան կողմին հայկա­կան տարածք է առա­ջարկվում կամ ազդե­ցություն կամ, առնվազն, Սյունի­քում ներկա­յություն, ինչին Թեհրա­նը դժվար թե անտարբեր լինի։ Տեղին կլի­նի հիշել նաև ավե­լի վաղ Թուրքիա­յի և Իրա­նի ԱԳ նախա­րարնե­րի հանդի­պումը, որտեղ թուրքա­կան կողմը հիշեցրեց Իրա­նի դեմ պատժա­մի­ջոցնե­րին Թուրքիա­յի չմիա­նա­լու փաստը, որպես թուրքա­կան մեծա­հո­գություն, որի դիմաց Անկա­րան պատեհ առի­թով փոխհա­տուցում պիտի պահանջեր, ինչն էլ չուշա­ցավ. Մ. Չավուշօղլուն կարև­ո­րեց «3+3 ձևա­չա­փում աշխա­տե­լը և Կովկա­սի տարա­ծաշրջա­նում տրանսպորտա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րը զարգացնե­լու անհրա­ժեշտությունը», որը, նրա խոսքով, «օգուտ կբե­րի բոլո­րին»: 

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU

Առնչվող Հոդվածներ