Հայաստան

Հայաստանը, Թուրքիան Եւ Միջանցքները

(մաս 6-րդ)

«Միջանցքների» ապագան. ի՞նչ սպասել Թուրքիայի համար, փաստորեն, «Զանգեզուրի» բաղձալի միջանցքն Էրդողանի կողմից ձևակերպված «Մետաքսե երկաթուղու» միակ միջոցն է՝ ապահովելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի (BRI) գործարկումը, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմի և դրա պատճառով Եվրոպայի հետ կապի խզման պատճառով BRI-ից դուրս մնացած Ռուսաստանը, ըստ երևույթին չկարողանալով մերժել Պեկինին ու Անկարային, համաձայնել է նպաստել դրան՝ խոստանալով Երևանի վրա ճնշում գործադրելով ստանալ այն վերահսկելու մենաշնորհ՝ այդկերպ, այնուամենայնիվ, մասնակից դառնալու չինական նախաձեռնությանը:

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքների հարցը Թուրքիայի իշխանությունների 

խոսույթումՎահրամ Հովհաննիսյան

Մի կողմից՝ IMEC-ի ստեղծումը ենթադրում է, որ Սյունիքով արևելք-արևմուտք երթուղին արդեն մրցակից չի ունենա, քանի որ հյուսիս-հարավի նախկին «հովանավորներն» այլևս դրա վերաբերյալ պնդումներ չեն ունենա, և Թուրքիան կարող է մեծացնել ճնշումը միջանցք խոստացած Ռուսաստանի վրա, հաճախակիացնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, առաջարկներ հղել Իրանին: IMEC-ը, փաստորեն, այս դեպքում ավելի դյուրին դարձած հնարավորություն է Անկարայի համար: Բայց մյուս կողմից՝ անհրաժեշտություն է առաջացել ավելի շուտ, թեկուզ և՝ զենքի ուժով, ստանալ միջանցքը և գործարկել Պեկին-Մեղրի-Լոնդոն երթուղին, քանի դեռ IMEC-ի մանրամասները (ֆինանսավորում, կառավարում և այլն) լրացուցիչ չեն համաձայնեցվել (միայն պայմանավորվել են, որ այս միջանցքի ստեղծման գործողությունների ծրագիրը կմշակվի երկու ամսվա ընթացքում): Չնայած դեռ հայտնի չէ՝ Իսրայելում ընթացող պատերազմն ինչպես կանդրադառնա նրա տարածքով նախատեսված երթուղու հետագա ճակատագրի վրա, սակայն պարզ է, որ դրա գործարկումն ավելի շուտ, քան «Մեկ գոտու» սյունիքյան ճյուղինը, վերջինի համար կործանարար է լինելու՝ ապահովելով Հնդկաստանի մուտքը եվրոպական շուկա, շուրջ 40%-ով նվազեցնելով երթուղին: Թուրքիայի ղեկավարության՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հաճախակի դարձած պահանջները, ուժգնացող սպառնալիքները, թուրքական մամուլում անմիջապես տեղ գտած անհանգստությունը նաև սրանով են բացատրվում՝ ոչ միայն սեփական նպատակների, այլև օտարերկրյա (առաջին հերթին՝ չինական) ներդրումների զրոյացման մտավախությամբ: Իսկ սեփական նպատակներն իրագործելու և, մասնավորապես, Պեկին-Լոնդոն երթուղում առանցքային դերակատար դառնալու հարցում «միջանցքները» Թուրքիայի համար կարևոր միջոցներ են. «Զանգեզուրի» դիմաց «Լաչին» առաջարկելով՝ թուրքական կողմը մտադիր է դրանով և իր տարածքով ապահովել միջինասիական, ադրբեջանական և ռուսական էներգակիրների ու բնական այլ ռեսուրսների տեղափոխումը՝ ինչպես ավտոճանապարհով ու երկաթուղով, այնպես էլ՝ խողովակներով ու մալուխներով։ Ընդ որում՝ այս ծրագրերը հրապարակային են և մշտապես գտնվում են թուրք ղեկավարների հանդիպումների ու քննարկումների օրակարգում։ Օրինակ՝ 2022թ. դեկտեմբերի 14-ին Թուրքմենստանում այդ երկրի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ «…Ղարաբաղի պատերազմը նոր հնարավորություններ է բացել երեք երկրների միջև ռազմավարական ծրագրերը (առաջին հերթին՝ գազի և էլեկտրաէներգիայի տեղափոխումը) հաջողությամբ կյանքի կոչելու համար»։ Նա ակնարկեց, որ մտադիր են «Ղարաբաղի» հանգամանքն օգտագործել՝ ընդլայնելու «Լազուրի միջանցքի» («Lapis Lazuli») թողունակությունը: Գուցե ոչ պատահականորեն՝ «Լաչինի միջանցքի» արգելափակումից երկու օր անց կայացած այս հանդիպման ժամանակ Էրդողանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 12-ը ոչ միայն Թուրքմենստանի չեզոքության տոնն է, այլև՝ Հեյդար Ալիևի մահվան 19-րդ տարելիցը: Ուստի վստահաբար կարող ենք պնդել, որ «Լաչինի միջանցքի» փակումից հետո Թուրքմենստան մեկնելը լրացուցիչ ուղերձ էր: Նույն օրը Աշխաբադում արտգործնախարարների մակարդակում մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին տրանսպորտային հաղորդակցության զարգացման վերաբերյալ, և ընդգծվեց, որ Կասպից ծովով նավահանգստային ենթակառուցվածքներն արդեն իսկ ընդլայնված են թուրքական և ադրբեջանական միջոցներով: Սակայն այս և բազմաթիվ այլ հավակնոտ ծրագրերի իրականացման համար, Էրդողանի 2022թ. դեկտեմբերի 24-ի խոստովանության համաձայն, Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի, գազի ու նավթի տարանցման կենտրոն դառնալու հարցում առկա են խոչընդոտներ՝ հակամարտություններ, որոնք «իրենք հերթով լուծում են»։ Թուրքիայի նախագահն այստեղ նույնպես Հայաստանին կոչ արեց «գործել խելամտորեն»։ Քննարկման լիովին այլ հարց է, թե ինչու է հենց «միջանցք» պետք, այլ ոչ՝ պարզապես ապաշրջափակում, բայց շեշտենք, որ այդ «խելամտորեն գործելու» սպառնալիքն այսօր առավել քան իրատեսական է:  «Միջանցքների» ապագան. ի՞նչ սպասել Թուրքիայի համար, փաստորեն, «Զանգեզուրի» բաղձալի միջանցքն Էրդողանի կողմից ձևակերպված «Մետաքսե երկաթուղու» միակ միջոցն է՝ ապահովելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի (BRI) գործարկումը, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմի և դրա պատճառով Եվրոպայի հետ կապի խզման պատճառով BRI-ից դուրս մնացած Ռուսաստանը, ըստ երևույթին չկարողանալով մերժել Պեկինին ու Անկարային, համաձայնել է նպաստել դրան՝ խոստանալով Երևանի վրա ճնշում գործադրելով ստանալ այն վերահսկելու մենաշնորհ՝ այդկերպ, այնուամենայնիվ, մասնակից դառնալու չինական նախաձեռնությանը: «Զանգեզուրի միջանցքով» BRI-ի շուտափույթ գործարկման ուղղությամբ Թուրքիայի (նաև՝ Ռուսաստանի և Ադրբեջանի) շտապօղականությունը, հիշեցնենք, պայմանավորված է TGII-ի և նրա մասը հանդիսացող IMEC-ի վերաբերյալ համաձայնության կայացմամբ: Եվ փաստորեն այս պահին Հայաստանի «խելամիտ գործելուց» է կախված BRI-ի ոչ միայն գործարկումը, այլև՝ գոյությունը, քանի որ դրա հապաղումը և հատկապես մրցակից IMEC-ի ձևավորումն արդեն իսկ անհանգստություն են առաջացրել: G7-ի անդամ Իտալիան, օրինակ, նույնպես միացավ IMEC-ին և  ներկայումս քննարկում է չինական նախաձեռնությունից դուրս գալու հարցը (ըստ պայմանագրի՝ այդ մասին պաշտոնապես պետք է հայտարարի մինչև դեկտեմբեր), ինչը որոշակի լարվածություն է առաջացրել Պեկին-Հռոմ հարաբերություններում և խորը մտահոգությամբ է արտահայտվել հատկապես թուրքական մամուլում: Ս.թ. հոկտեմբերի 10-ին, հավանաբար, Թուրքիայի և Իտալիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը հենց այդ հարցին է վերաբերել (նույն օրը Շուշիում կայացել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (EİT) նիստը, որտեղ քննարկվել են «միջանցքների» հարցերը): Հաշվի առնելով G20-ի գագաթնաժողովից հետո՝ սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի ԱԳ նախարարի «տարածաշրջանի տնտեսական միջանցքներն անհնար են առանց Թուրքիայի» հայտարարությունը, որով առաջարկեց Իրաքի տարածքով դեպի Միջերկրական ծովի թուրքական ափ երթուղի ենթադրող այլընտրանքային «Զարգացման ուղի» ծրագիրը, կարող ենք հասկանալ՝ Անկարան ամեն գնով փորձելու է խոչընդոտել IMEC-ի գործարկմանը (գուցե սրանով է պայմանավորված արագ ներգրավվումը իսրայելապաղեստինյան հակամարտությունում) և արագացնել «Զանգեզուրի միջանցքի» ստացման ուղղությամբ ճնշումները: Հիշենք, որ Հ. Ֆիդանի այս ձևակերպումից ընդամենը օրեր անց Ադրբեջանը լիովին հայաթափեց Արցախը՝ «Լաչինի միջանցքն» ի վերջո բացելով միայն մեկ ուղղությամբ, ցույց տալով հետագա ռազմական «լուծումների» պատրաստականություն: Այս հետազոտության շրջանակներում բավարար համարելով աշխարհաքաղաքական միավորների (Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, ԵՄ) դերակատարության վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությանը սպառնացող գործընթացներում, փորձենք պատասխանել սույն կետի վերնագրում ձևակերպված հարցին. «Ի՞նչ սպասել»: Որպես նշված սպառնալիքի զսպում՝ հայկական քաղաքական և փորձագիտական տիրույթում բազմիցս վկայակոչվել է Իրանի «կարմիր գծերի» շեշտադրումը, սակայն դեռևս անհասկանալի է, թե, օրինակ, Հայաստանի վրա ագրեսիայի դեպքում հատկապես ինչպե՞ս կարձագանքեն իրանական զինված ուժերը:

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *