18.1 C
Yerevan

Կես Պատե­րազմ, Կես Խաղա­ղություն

Փաստա­ցի, Ադրբե­ջանն էլ իր հերթին հերթա­կան սադրանքով փորձում է ճնշում բանեցնել հայկա­կան կողմի վրա: Ընդ որում, ուշադրության է արժա­նի հանգա­մանքը, որ Ադրբե­ջա­նի զինուժը սադրանքի է գնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­նին՝ Նիկոլ Փաշինյա­նի եւ Իլհամ Ալիեւի հետ հեռա­խո­սազրույցնե­րից մի քանի օր անց, որ տեղի էին ունե­ցել նոյեմբե­րի 28-ին:

Հակոբ Բադալյան

Սպա­նություն սահմա­նին. Երեւա­նը խստիվ դատա­պարտում է

Դեկտեմբե­րի 4‑ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբե­ջան պետա­կան սահմա­նին Ադրբե­ջա­նի ԶՈւ դիպուկա­հա­րի կրա­կո­ցով սպանվել է Հայաստա­նի ԶՈՒ զինծա­ռա­յող: Հայաստա­նի ԱԳՆ հայտա­րա­րություն է տարա­խել այդ առնչությամբ, որում նշվում է, որ Երեւա­նը «խստո­րեն դատա­պարտում է ադրբե­ջա­նա­կան կողմի՝ նոր էսկա­լա­ցիա հրահրե­լու, խաղա­ղության գործընթա­ցը ձգձգե­լու և այն փակուղի մտցնե­լու նպա­տակ ունե­ցող այս գործո­ղություննե­րը»: 

Հայաստանցի զինծա­ռա­յո­ղի սպա­նությունից ժամեր առաջ Հայաստա­նի ԱԳ փոխնա­խա­րա­րը հայտա­րա­րել էր լրագրողնե­րի հետ զրույցում, որ Բաքուն դեռեւս չի արձա­գանքել խաղա­ղության պայմա­նագրի վերա­բերյալ Երեւա­նի՝ օրերս Ադրբե­ջա­նին փոխանցված առա­ջարկնե­րին: Իսկ նոյեմբե­րի 30-ին էլ Տավուշի հատվա­ծում սահմա­նին տեղի էր ունե­ցել սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման հարցե­րի հանձնա­ժո­ղովնե­րի նախա­գահներ, Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի փոխվարչա­պետներ Գրի­գորյա­նի եւ Մուստաֆաեւի հանդի­պումը: Չորս օր անց փաստո­րեն սահմա­նի հարա­վա­յին հատվա­ծում տեղի է ունե­նում միջա­դեպ, որն այլ բան, քան հայ զինվո­րի սպա­նություն, թերեւս դժվար է գնա­հա­տել: Մեր զինծա­ռա­յո­ղը զոհվել է ոչ թե փոխհրաձգության հետեւանքով, այլ՝ դիպուկա­հա­րի կրա­կո­ցից, ինչը նշա­նա­կում է, որ եղել է նպա­տա­կադրված սպա­նություն, որն Ադրբե­ջա­նի՝ արդեն տասնամյա­կից ավե­լի ձգվող այսպես կոչված շանտա­ժի քաղա­քա­կա­նության հերթա­կան դրսեւո­րումն է: Ընդ որում, դրա բացա­կա­յությունը՝ որեւէ խաղաղ եւ հանդարտ շրջան բոլո­րո­վին չեն նշա­նա­կում, թե Ադրբե­ջա­նը հրա­ժարվել է այդ քաղա­քա­կա­նությունից, եւ չունի խաղա­ղության շուրջ բանակցության գործընթա­ցը փակուղի տանե­լու նպա­տակ: 

Բաքվին բանակցության արեւմտյան սեղա­նին կամ սեղաննե­րին մոտեցնե­լու համար առնվազն առե­րեւույթ գործաադրվում է ճնշում, ամե­րի­կա­ցի ու եվրո­պա­ցի պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րի տեսքով: Փաստա­ցի, Ադրբե­ջանն էլ իր հերթին հերթա­կան սադրանքով փորձում է ճնշում բանեցնել հայկա­կան կողմի վրա: Ընդ որում, ուշադրության է արժա­նի հանգա­մանքը, որ Ադրբե­ջա­նի զինուժը սադրանքի է գնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­նին՝ Նիկոլ Փաշինյա­նի եւ Իլհամ Ալիեւի հետ հեռա­խո­սազրույցնե­րից մի քանի օր անց, որ տեղի էին ունե­ցել նոյեմբե­րի 28-ին: Ընդ որում, այդ հեռա­խո­սազրույցնե­րից հետո էլ Եվրա­միության հատուկ ներկա­յա­ցուցիչ Տոյվո Կլաարն էր հայտա­րա­րել, թե Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի հարա­բե­րության թեմա­յով «հաջող քննարկումներ» է ունե­ցել Թուրքիա­յում: Ի՞նչն է ուրեմն պատճա­ռը, որ այդ ամե­նին հաջորդում է նոր սպա­նություն, եթե դրա­նից առաջ եղել է «հաջող քննարկում»: 

Խնդի­րը ուղիղ կապակցվա­ծությունը չէ անշուշտ, այլ մթնո­լորտն ու միջա­վայրը, այն դեպքում, երբ Երեւա­նը իր հռե­տո­րա­բա­նությամբ դրսեւո­րում է մեղմա­սա­ցություննե­րի մեկը մյուսից ընդգծված օրի­նակներ, Ադրբե­ջա­նին սադրանքի առիթ չտա­լու համար, եւ թերեւս՝ դրսեւո­րում է այդ օրի­նակնե­րը ոչ առանց միջազգա­յին միջնորդնե­րի «ակնկա­լի­քի»: Որովհե­տեւ, եթե ի պատասխան դրան, Ադրբե­ջա­նի հանդեպ չեն կիրառվում այսպես ասած զսպվա­ծության եւ բանակցության առարկա­յա­կան պատրաստա­կա­մություն ձեւա­վո­րե­լու միտված կոնկրետ եւ արդյունա­վետ քայլեր, ապա Ադրբե­ջա­նի հանդեպ ճնշումը կամա, թե ակա­մա ստացվում է «անուղղա­կի» ճնշում Հայաստա­նի վրա, վերա­ծե­լով իրա­վի­ճա­կը փակ շրջա­նի, ինչն ըստ էության հենց Բաքվի ձգտումն է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ