18.7 C
Yerevan

Չյուրացված Դասեր

Դեկտեմբե­րի 7‑ի աղե­տի գոտու բնա­կիչնե­րը տասնամյակնե­րով շարունա­կե­ցին ապրել ավե­րակնե­րի ու տնակնե­րի մեջ՝ ծայրա­հեղ թշվա­ռության ու աղքա­տության պայմաննե­րում։ Այդ ժամա­նա­կա­մի­ջո­ցում ՀՀ-ում տեղի չունե­ցավ ապա­քինման, վերարժև­որման որևէ շարժում իսկ։ Վերաժև­ո­րել պետք էր ոչ միայն հաղթա­նա­կը, այլև ցավը։ Մենք դա չարե­ցինք։

Արա­յիկ Մկրտումյան

1988թ․ դեկտեմբե­րի 7‑ի տված դասերն առ այսօր չեն յուրացվել, հակա­ռակ դեպքում մենք չէինք ունե­նա ո՛չ 2020‑ի աղե­տը, ո՛չ Սուրմա­լուի ողբերգությունը, ո՛չ էլ դրանցից առաջ ու հետո տեղի ունե­ցած բազմա­թիվ փորձանքներ։ Դեկտեմբե­րի 7‑ը, անկախ նրա­նից, տեխնա­ծին աղետ էր, թե բնա­կան, բացի տասնյակ հազա­րա­վոր զոհե­րից ու միլիո­նա­վոր դոլարնե­րի հասնող կորստից, սարսա­փե­լի մեծ վնաս հասցրեց տնտե­սությա­նը, սոցիա­լա­կան և բարո­յա­հո­գե­բա­նա­կան մեծ խնդիրներ առա­ջացրեց։ Դեկտեմբե­րի չսպիա­ցող վերքը ցույց տվեց պետա­կան-հասա­րա­կա­կան կյանքի ու կարգի ողջ փտա­ծությունը, անարդյունա­վե­տությունը, ինչ որ առումով նաև հանցա­վո­րությունը, անփութությունն ու անլրջությունը։ Չլի­ներ խորհրդա­յին համա­տա­րած, ընդ որում քաջա­լերվող կաշա­ռա­կե­րությունը, հովա­նա­վորչությունն ու վիթխա­րի մասշտաբնե­րի հասնող գողություննե­րը, շինություննե­րը կկա­ռուցվեին այնպես ինչպես հարկն է և զոհերն այդքան մեծա­թիվ չէին լինի։ Եթե փտած ու նեխած ենթա­կա­ռուցվածքնե­րի փոխա­րեն լիներ սովո­րա­կան նորմալ երկրին բնո­րոշ համա­կարգ, հարյուրա­վոր մարդիկ չէին մահա­նա անտե­րությունից ու առա­ջին անհրա­ժեշտության կենսա­կան պահանջնե­րի բացա­կա­յությունից։ Եթե հասա­րա­կա­կան մտա­ծո­ղությունն այդքան հանցա­գործ չլի­ներ, չէր լինի նաև այն անհա­վա­նա­կան գողությունն ու թալա­նը, որ կատարվեց այդ ժամանակ(ու նաև մեծ թափով շարունակվեց տասնյակ տարի­ներ)։ Դեկտեմբե­րի 7‑ը ցույց տվեց մեր ողջ էությունն ու դրա սարսա­փե­լի հանցա­վոր հետև­անքնե­րը։

Դեկտեմբե­րի 7‑ը ցույց տվեց, որ ԽՍՀՄ‑ը(իր բարո­յա­կան արժե­հա­մա­կարգով նրա­նից չտարբերվող և նրա ժառանգ ՀՀ կառա­վա­րություններն իրենց քրեաօ­լի­գարխիկ արբանյակնե­րով) որպես պետություն ի վիճա­կի չէ որևէ լուրջ հարվա­ծի դիմա­նա­լու։ Ցույց տվեց ո՛չ միայն անպատրաստվա­ծությունը, այլև անհո­գության, անփութության մակարդա­կը։

Անցան տարի­ներ ու տասնամյակներ։ Մենք ոչ մի դաս չքա­ղե­ցինք այդ ամե­նից։ Մենք չհասկա­ցանք, որ պայմա­նա­կան դեկտեմբե­րի 7 կարող է լինել ցանկա­ցած պահի և որ պետք է պատրաստ լինել ոչ թե ու ոչ միայն աղե­տի տրա­մա­բա­նությամբ ապրե­լու, այլև սկզբունքո­րեն կայա­նա­լու և ուժե­ղա­նա­լու համար։ Դեկտեմբե­րի 7‑ին հաջորդեց արցախյան ազա­տա­մարտը, երբ անձնա­զոհ ու գրա­գետ մարտիկնե­րին զուգա­հեռ աճում ու էլ ավե­լի հարմա­րա­վետ էր իրեն զգում ազգի տականքը և երկի­րը ավե­լի լայն թափով հրում մի այնպի­սի ցեխի մեջ, որից ուշքի գալ այլևս չէր լինե­լու։

Անցնող տասնամյակնե­րի ընթացքում ոչ միայն աղե­տի գոտուց, այլև ՀՀ այլ տարա­ծաշրջաննե­րից ևս արտա­գաղթ տեղի ունե­ցավ։ 25–26 տարվա ընթացքում արտա­գաղթեց մոտ 1 մլն, երկու հարյուր հազար մարդ։ ՀՀ համար ցեղասպա­նության հավա­սար մի երև­ույթ, որը կրկին չհասկացված մնաց։

Ընդ որում չհասկացվեց ո՛չ բարո­յա­կան-արժե­քա­յին համա­կարգի տեսանկյունից, ո՛չ տեխնի­կա­կան։ Չհասկացվեց և դեկտեմբե­րի 7‑ի աղե­տի գոտու բնա­կիչնե­րը տասնամյակնե­րով շարունա­կե­ցին ապրել ավե­րակնե­րի ու տնակնե­րի մեջ՝ ծայրա­հեղ թշվա­ռության ու աղքա­տության պայմաննե­րում։ Այդ ժամա­նա­կա­մի­ջո­ցում ՀՀ-ում տեղի չունե­ցավ ապա­քինման, վերարժև­որման որևէ շարժում իսկ։ Վերաժև­ո­րել պետք էր ոչ միայն հաղթա­նա­կը, այլև ցավը։ Մենք դա չարե­ցինք։

Թալա­նին ու բարո­յա­կան այլա­սերմա­նը զուգա­հեռ, անզուսպ թալա­նին միա­ցած անգրա­գի­տության հետև­անքով ձևա­խեղվեց Հայաստա­նի քաղա­քա­յին դիմանկա­րը։ Անճոռնի ու վտանգա­վոր շինություննե­րը լցվե­ցին Երև­ա­նով մեկ։ Մի ժողո­վուրդ, որը 25 հազա­րից ավել զոհ էր տվել, կարծես շատ արագ մոռա­ցավ այդ ամե­նի մասին ու չնկա­տեց, թե ինչպես է իր մայրաքաղաքը(մյուս քաղաքնե­րում ավե­լի դանդաղ տեմպով) դառնում աղա­վաղված մի անդեմ քաղաք, որի բակե­րից շատե­րը նույնիսկ շտապ օգնության մեքե­նան չի կարո­ղա­նում մուտք գործել՝ ավտոտնակնե­րի ու ինքնագլուխ կառույցնե­րի պատճա­ռով։ Աստված մի արասցէ որևէ լուրջ ցնցում Երև­ա­նը թաղե­լու է ինքն իրեն, քանի որ կառուցված շենքե­րը ոչ մի կերպ նախա­տեսված չեն այստե­ղի համար՝ իրենց կամա­յա­կան տեղադրությամբ, նրանցից շատերն իրենց հսկա­յա­կան ապա­կե պատե­րով, որ գիլյո­տին են դառնա­լու դժբախտության պահին։

Վատ չէր լինի ևս մեկ անգամ հիշել, որ Ճապո­նիա­յում Ֆոկուսի­մա­յի աղե­տից ընդա­մե­նը երկու-երեք տարի հետո գրե­թե հետք չէր մնա­ցել, որ կհի­շեցներ այդ աղե­տի մասին։ Ու մինչ աշխարհում ավե­լի էր կարև­որվում անվտանգության տարրա­կան, բնազդա­յին զգա­ցումը, Հայաստա­նում մարդիկ շարունա­կում էին հին վերե­լա­կով գահա­վի­ժել դեպի հորն ու մահա­նալ այնտեղ, կամ ողջ-ողջ այրվել գերծանրա­բեռնված գազելնե­րում, շուռ գալ հին ու թտած քաղա­քա­յին տրանսպորտում։

Ավտանգության կանոննե­րի վրա թքած ունե­նա­լը հանգեցրեց Սուրմա­լուի սարսա­փին։ Դրա­նից հետո համա­պա­տասխան մասնա­գե­տը հայտա­րա­րեց, որ Հայաստա­նում ու հազա­րից ավել առա­ջին աստի­ճա­նի վտանգա­վո­րության օբյեկտներ կան, որոնց ոչ թե խնդիրնե­րի վերա­ցումը, այլ արձա­նագրումը նույնիսկ տարի­ներ կտևի։

Ու այսպես էլ ապրում ենք։

Ամե­նից սարսա­փե­լին իհարկե 44-օրյա պատե­րազմի ծանրա­գույն պարտությունն ու 2023‑ի Արցա­խի պաշտո­նա­պես կապի­տուլյա­ցիան էր։ Բայց եթե դեկտեմբե­րի 7‑ը հանկարծա­հաս ցնցում էր, ապա պատե­րազմը կանխա­տե­սե­լի ու սպա­սե­լի մի երև­ույթ։ Բոլորն էլ գիտեին, որ պատե­րազմը մի օր պայթե­լու է ու պարտվե­լու դեպքում հետև­անքնե­րը սարսա­փե­լի են լինե­լու։ Որ պարտությունն ու մահը իրար հավա­սար են։ Բայց ոչինչ չհասկացվեց, ոչինչ չարվեց։ Շարունակվեց նույն ինքնա­կործան, խելա­գար ընթացքը, երբ մի քանի հարյուրը հարստա­ցան մի քանի միլիո­նի հաշվին։ Եվ պատասհեց հերթա­կան աղե­տը՝ պատե­րազմը, որը կանխա­տե­սե­լով հանդերձ մենք 2020թ․ սեպտեմբե­րի 27-ին նույնքան անպատրաստ էինք, որքան և 1988թ․ դեկտեմբե­րի յոթին, երբ աղետն իրոք անսպա­սե­լի էր։

Եվ հիմա, երբ ողջ օրը ցավակցություններ են աղե­տի զոհե­րի հասցեին, ցավի հետ միա­սին աճում է զայրույթի զգա­ցում, որ մենք կարող էինք այդքան ծանր չտա­նել, այդքան կորուստներ չունե­նալ կամ գոնե ունե­նա­լուց հետո գոնե հասկա­նալ, թե ինչքան կարև­որ է պատրաստ լինել։ Որքան կարև­որ է գիտակցել կյանքի կարև­ո­րությունը՝ այն անփութությանն ու անհո­գությա­նը չզո­հե­լու համար։ 

Դեկտեմբե­րի 7‑ը հայոց պատմության կրկնա­կի սև օրե­րից է՝ մարդկա­յին ահռե­լի քանա­կով զոհե­րի ու մեր անհա­վա­նա­կան ու անհասկա­նա­լի տգի­տության մասին։

Առնչվող Հոդվածներ