20.4 C
Yerevan

Թուրքիան Եւ Հայաստա­նը, Հունաստա­նը, Ֆրանսիան

Սա նշանակու՞մ է արդյոք, որ Անկա­րան այդ հարցե­րի կապակցությամբ ինչ որ պայմա­նա­վորվա­ծություննե­րի է հանգել Աթենքում, թե՞ պարզա­պես Հունաստա­նին չի գերագնա­հա­տում, իսկ ահա Ֆրանսիան համա­րում է այլ տրա­մա­չա­փի խաղա­ցող:

Հակոբ Բադալյան

Հայ-ադրբե­ջա­նա­կան «բարի կամքն» ու Էրդո­ղա­նի «դիտո­ղությունը» Ֆրանսիա­յին

Էրդո­ղա­նը Հունաստա­նից վերա­դարձի ճանա­պարհին լրագրողնե­րի հետ զրույցում սադրանք է որա­կել Հայաստա­նին ֆրանսիա­կան զինտեխնի­կա­յի մատա­կա­րա­րումը: Ըստ նրա, դա ոչ թե Հայաստա­նին օգնող, այլ վնա­սող հանգա­մանք է, իսկ Հայաստա­նի համար օգտա­կա­րը Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղություն կնքելն է: Էրդո­ղա­նի հայտա­րա­րությունը բովանդա­կա­յին իմաստով կրկնում է այն, ինչ ավե­լի վաղ ասել է նրա «կրտսեր եղբայրը» կամ ռազմա-քաղա­քա­կան հոգե­զա­վա­կը՝ Իլհամ Ալիեւը: Սակայն ուշագրավ է այն, թե որտեղ եւ երբ է խոսում Էրդո­ղանն այդ թեմա­յով: Նա խոսում է Հունաստա­նից վերա­դարձի ճանա­պարհին, ուր մեկնել էր պաշտո­նա­կան այցով եւ հանդի­պել Հունաստա­նի վարչա­պե­տի, նախա­գա­հի հետ: 

Միջերկրծովյան ռեգիո­նում Հունաստան-Թուրքիան սուր հակադրության շրջա­նում Ֆրանսիան կանգնած էր Հունաստա­նի միարժեք աջակցության դիրքում, այդ թվում ռազմա­կան աջակցության: Իհարկե այստեղ պատճառն այն է, որ Փարի­զը Աթենքի միջո­ցով դիտարկում էր միջերկրծովյան ռեգիո­նում իր ազդե­ցության հնա­րա­վո­րությունը, կապված թե հնա­րա­վոր խողո­վա­կա­շա­րե­րի եւ ծովա­յին երթուղի­նե­րի, թե ընդհանրա­պես եվրո­պա­կան անվտանգության ռազմա-քաղա­քա­կան համա­կարգի իմաստով: Ինչպես առիթ եմ ունե­ցել ասե­լու բազմիցս, Կովկա­սում իր աշխուժությունը Ֆրանսիան, ինչպես իհարկե բոլոր ուժա­յին կենտրոննե­րը, դիտարկում է հենց այդ «շղթա­յա­կան» տրա­մա­բա­նության մեջ՝ Կովկա­սը դիտե­լով Եվրո­պա­յի «փորո­տի­քի»՝ միջերկծովյան ռեգիո­նի հանդեպ թուրքա­կան հավակնության հակազդե­ցության գոտի: Ի դեպ, այդ իմաստով ուշադրության արժա­նի է Հունաստան-Հայաստան-Կիպրոս եռա­կողմ գործակցության ձեւա­չա­փը, որի մասին հայտա­րարվեց դեռեւս 2019 թվա­կա­նին: 

Այդ ձեւա­չա­փի շրջա­նա­կում անցկացվում են նաեւ ռազմա­կան վարժանքներ, մասնա­վո­րա­պես հատուկջո­կա­տա­յիննե­րի: Թուրքիա­յի նախա­գա­հը կարծես թե այդ առնչությամբ չի խոսել ոչինչ, իսկ ահա Ֆրանսիա­յի եւ Հայաստա­նի հարա­բե­րությունը որա­կում է սադրանք: Սա նշանակու՞մ է արդյոք, որ Անկա­րան այդ հարցե­րի կապակցությամբ ինչ որ պայմա­նա­վորվա­ծություննե­րի է հանգել Աթենքում, թե՞ պարզա­պես Հունաստա­նին չի գերագնա­հա­տում, իսկ ահա Ֆրանսիան համա­րում է այլ տրա­մա­չա­փի խաղա­ցող: Այստեղ թերեւս պետք է նկա­տի ունե­նալ եւ այն, որ Ֆրանսիան այդ իմաստով էական նպա­տակներ է դնում նաեւ Վրաստա­նի հարցում, առանց որի Հայաստա­նի հետ հարա­բե­րությունը կլի­նի զգա­լիո­րեն թերի եւ անկա­յուն: Իսկ Վրաստանն արդեն նաեւ սեւծովյան ավա­զան է, ոչ միայն Կովկաս: 

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ