18.7 C
Yerevan

ՔԻ Վեսթը, Արցախն Ու ՀՅԴ‑ը

Որքանո՞վ է ՀՅԴ‑ը իրեն պատասխա­նա­տու համա­րում այս ամե­նում։ Չլի­ներ թիվ 55-րդ շրջա­բե­րա­կա­նը և եթե ՀՅԴ‑ը միայն միա­գիծ գաղա­փա­րա­խո­սություն ունե­նար, կարե­լի էր համա­րել, որ կուսակցա­կան այս տեսակ գաղա­փա­րի մոտե­ցումը ճիշտ կամ սխալ է, բայց ՀՅԴ‑ը միա­գիծ հկ չէր, այլ կայա­ցած կուսակցություն, որը հանգա­մա­նո­րեն ուսումնա­սի­րել էր տվյալ դեպքում ՔԻ Վեսթը և մարգա­րեա­կան կանխա­գուշա­կումներ արել ապա­գա­յի մասին։

Նախա­բան

Մեր Ուղին

2001թ․ ապրի­լի 16‑ի թիվ 55-րդ շրջա­բե­րե­կա­նով ՀՅԴ‑ը Բյուրոն խիստ կարև­որ հարցադրումներ էր ուղարկել կուսակցա­կան մարմիննե­րին՝ տեղյակ պահե­լով Քի Վեսթի տարբե­րա­կով Արցա­խի հարցի լուծման տարբե­րա­կի, դրա քննարկման և դրա հետ կապված մտա­հո­գություննե­րի մասին։ Հարկ է նշել, որ այդ շրջա­բե­րա­կա­նը բավա­կան սթափ է և Քի Վեսթի տարբե­րա­կը քննարկվում է եթե ոչ բոլոր կողմե­րից, ապա ամե­նա­կարև­որ տեսանկյուննե­րից։ Սթափ է այնքա­նով, որ թիվ 55-րդ շրջա­բե­րա­կա­նում նշվում են այդ տարբե­րա­կի առա­վե­լություններն ու վտանգնե­րը, ինչպես նաև առանձին անդրա­դարձ կա այդ տարբե­րա­կին դեմ և կողմ լինե­լու հետև­անքնե­րը հենց ՀՅԴ համար։ Ինչ  խոսք դա ևս ուշադրության արժա­նի մի երև­ույթ է, քանի որ խոսք էր գնում նաև ՀՅԴ քաղա­քա­կան ապա­գա­յի մասին։ ՀՅԴ-ում դեռևս թարմ էր Լևոն Տեր-Պետրոսյա­նի իշխա­նության տարի­նե­րին տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րը, «ահաբեկիչ»-ի ածա­կա­նը, ուստի Քի Վեսթտ քննարկվե­լիս, ՀՅԴ Բյուրոն այն դիտարկում էր բոլոր կողմե­րից։

Բացի այդ ամե­նից, շրջա­բե­րա­կա­նում նաև մի ուշագրավ ամփո­փիչ հատված կա, որում նշվում է, որ և՛ դեմ, և՛ կողմ լինե­լու դեպքում մեծ պատասխա­նատվություն է առա­ջա­նում, որը պետք է կրել, որովհետև եթե Քի Վեսթի տարբե­րա­կի ընդունումը ունի անընդունե­լի կետեր, ապա մերժումը ևս հղի է վտանգնե­րով, որոնք կարող են անկանխա­տե­սե­լի վտանգնե­րի առաջ կանգնեցնել ապա­գա­յում՝ մասնա­վո­րա­պես նշե­լով, որ «․․․համա­ձայնութեան ձախո­ղութեան գործում յաջո­ղութիւն ունե­նա­լու պարա­գա­յին, հնա­րաւոր չե՞նք դարձնե­լու արուեստա­կան պատե­րազմի հաւա­նա­կա­նութիւնը, որի արդիւնքը լաւա­գոյն դէպքում լինե­լու է այն՝ ինչ լինե­լու է այս նոր տարբե­րա­կում նշուա­ծը, բայց արդէն իսկ որպէս ներկայ պատե­րազմում պարտուած կողմի պարտադրուած պայմաններ։»

Այսինքն ՀՅԴ Բյուրոն շարքե­րին հստակ զգուշացնում է, թե ինչն ինչոց է։ Հեռա­վոր 2001թ․ համար դա բավա­կան լավ է հնչում, բայց լրիվ անհասկա­նա­լի է այն քաղա­քա­կա­նությունը, որ ՀՅԴ‑ը վարեց 2001թ հետո մինչև մեր օրե­րը։ Շատ լավ տեղյակ լինե­լով, հասկա­նա­լով ու ընդունե­լով տեղի ունե­ցո­ղը ՀՅԴ‑ը շարունա­կա­բար կոա­լի­ցիոն համա­ձայնագրե­րով դաշինք կազմեց Ռ․ Քոչարյա­նի և Ս․ Սարգսյա­նի իշխա­նություննե­րի հետ, որոնց կողմից թե՛ արցախյան, թե՛ ՀՀ ներքին իրա­կա­նությանն ուղղված գործունեությունը բարենպաստ չէր և խոշոր հաշով իրե­նից ներկա­յացնում էր «ձգձգե­լու» քաղա­քա­կա­նություն։

Արցախյան հարցում տապալվեց նաև Ն․ Փաշինյա­նի կառա­վա­րությունը՝ նախ անհարկի գոռա­լով, որ Արցա­խը Հայաստան է և վերջ, իսկ կործա­նա­րար պատե­րազմը տանուլ տալուց հետո որդեգրեց վախվո­րած հավա­սա­րակշռության քաղա­քա­կա­նություն:

Բայց հիմնա­կան հարցը հետևյալն է՝Որքանո՞վ է ՀՅԴ‑ը իրեն պատասխա­նա­տու համա­րում այս ամե­նում։ Չլի­ներ թիվ 55-րդ շրջա­բե­րա­կա­նը և եթե ՀՅԴ‑ը միայն միա­գիծ գաղա­փա­րա­խո­սություն ունե­նար, կարե­լի էր համա­րել, որ կուսակցա­կան այս տեսակ գաղա­փա­րի մոտե­ցումը ճիշտ կամ սխալ է, բայց ՀՅԴ‑ը միա­գիծ հկ չէր, այլ կայա­ցած կուսակցություն, որը հանգա­մա­նո­րեն ուսումնա­սի­րել էր տվյալ դեպքում ՔԻ Վեսթը և մարգա­րեա­կան կանխա­գուշա­կումներ արել ապա­գա­յի մասին։

Այսինքն ՀՅԴ համար լրիվ հասկա­նա­լի էր, որ խոսքը վերա­բե­րումէ լրջա­գույն որոշման, լրջա­գույն մի պահի: ՀՅԴ-ում հասկա­նում էին, որ վաղ թե ուշ Հայաստա­նը կանգնե­լու է այդ առա­ջարկը մերժե­լու կամ ընդունե­լու պատասխա­նատվության առաջ:

Ընդ որում շրջա­բե­րա­կա­նում մտա­հո­գություններ կան այն մասին, որ Արցա­խի իւշխա­նություննե­րը  ամբողջո­վին ենթարկվում են ՀՀ իշխա­նություննե­րին և կարող է այնպես պատա­հել, որ ՀՅԴ բացա­սա­կան դիրքո­րո­շումը արձա­գանք չի գտնի Արցա­խում: 

Բացի դրա­նից, շրջա­բե­րա­կա­նում կա նաև մի հետաքրքիր հատված, որում խոսվում է այն մասին, որ եթե իրենք համա­ձայնվեն Քի Վեսթին, ապա դա ծանր դիլե­մա է ստեղծում այն առում,ով, որ իրենք հրա­ժարվե­լով ազա­տագրված տարածքնե­րից, սկզբունքո­րեն կարող են հրա­ժարվել նաև Հայ Դատից: Ու նաև այն, որ եթե իրենք համա­ձայնվեն իշխա­նություննե­րի հետ, ապա «Եվ վերջա­պէս չի՞ ծաւա­լուե­լու մի համընդհա­նուր հակա­քա­րոզչութիւն, որ Դաշնակցութեան կենտրո­նը ՀՀ տեղա­փո­խուե­լով, ՀՅԴ օրուայ ղեկա­վա­րութիւնը իշխա­նա­կան տաքուկ աթոռնե­րին տիրա­նա­լով, իշխա­նութեան կերակրա­սե­ղա­նին մօտ գտնուե­լով, իշխա­նութիւննե­րի ուղղա­կի ազդե­ցութիւնը կրե­լով այլա­սե­րուել է ու իշխա­նութիւննե­րի հետեւորդի դերում է յայտնուել»: Տխուրն այն է, որա­մեն ինչ հենց այդպես էլ պատա­հեց:

Սա հատկա­պես հետաքրքրա­կան է այն առումով, որ 2018թ.-ի հեղա­փո­խությունից հետո ՀՅԴ‑ը միանգա­մից մեծացրեց իր հետաքրքրություննե­րը Ռ. Քոչարյա­նի նկատմամբ՝ նախ հարցազրույցնե­րի հրա­վի­րե­լով, ապա և շփումնե­րը սերտացնե­լով՝ ի վերջո նույն քաղա­քա­կան դաշինքի մեջ հայտնվեց: Ընդ որում նույն Քոչարյա­նի, ում իշխա­նությունը կողմնա­կից էր Քի Վեսթին և որը չստո­րագրվեց այն պատճա­ռով, որ Ադրբե­ջա­նը մերժեց այն: 

Արդյո՞ք ՀՅԴ‑ը իրեն պատասխա­նա­տու համա­րում է որպես ակա­նա­տես և մասնա­կից այդ դեպքե­րին։ Եվ ինչո՞ւ է ՀՅԴ‑ն այդպես կապված Քոչարյա­նի հետ, ի՞նչն է նրանց անխա­թար կապի իրա­կան պատճա­ռը: Քի Վեսթի մասին 2020-ից հետո ՀՅԴ-ում երբևէ այս հարցը բարձրացվե՞լ է։ Արդյո՞ք կուսակցությունը պատրաստ է այդ հարցե­րը քննարկել: Հավա­նա­բար ոչ, որովհետև առ այսօր ՀՅԴ կողմից որևէ բացատրություն չկա հայտնի շրջա­բե­րա­կա­նի մասին:

ՀՅԴ‑ը թերևս ճիշտ էր մի հարցում, երբ նշվում էր. «Յոգնած, սոցիալ-տնտե­սա­կան դժուա­րութիւններ դիմագրաւող մի ժողո­վուրդ քայլելո՞ւ է մեր ետեւից»: Ժողո­վուրդն այսօր չի գնում ՀՅԴ հետև­ից, բայց փոխա­նակ իրա­կան բացատրություններ գտնե­լու, ամեն ինչ բացատրվում է Ն. Փաշինյա­նի մանի­պուլյա­տիվ քաղա­քա­կա­նությամբ: Ընդ որում նույնիսկ չի էլ քննարկվում այն, որ ժողո­վուրդը նույնիսկ Արցա­խի ամբողջա­կան կորստից հետո շարունա­կեց աջակցել Փաշինյա­նին, բայց մեծ մասամբ մերժեց ՀՅԴ-ին ու Քոչարյա­նին: Ինչո՞ւ: 

Սպասվող ԸԺ‑ը լավ առիթ է քննարկե­լու այս բոլոր հարցե­րը, կետ առ կետ վերլուծե­լու 55-րդ շրջա­բե­րա­կա­նը և համա­պա­տասխան հետև­ություններ անե­լու: ՀՅԴ‑ը առանց այն էլ շատ է ուշա­ցել: Խոսքը պարզունակ ներո­ղության կամ Փաշինյան թե Քոչարյան ընտրության մասին չէ, այլ որպես հարյուրամյա քաղա­քա­կան կուսակցություն, նորից վերա­դառնա­լու պայքա­րի դիրքեր որպես սոցիա­լիստա­կան գաղա­փա­րա­կան ուժ, որպես հեղա­փո­խա­կաննե­րի դաշինք, որպես նորություննե­րից չվա­խե­ցող, ամեն հինը հեղա­փո­խող ու նորացնող ՀՅԴ, հակա­ռակ դեպքում կուսակցության հեղա­փո­խա­կա­նությունը կսահմա­նա­փակվի միայն իր անվամբ:

ՀՅԴ 55-րդ շրջա­բե­րա­կա­նը՝

https://www.aniarc.am/2023/04/16/arfd-16-april-2001-key-west/

Առնչվող Հոդվածներ